Просмотр содержимого документа
«Չափորոշչային կրթության իրականացման խնդիրները»
Չափորոշչային կրթության իրականացման խնդիրները
Համաձայն հանրակրթական պետական չափորոշչի՝ սովորողների ուսումնական առաջադիմության գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակի համապատասխանության աստիճանը չափորոշչի պահանջներին, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու կրթության որակը: Ուսուցիչն իր աշխատանքում պետք է կարողանա հստակ պատկերացնել չափորոշչի պահանջը և ճիշտ կատարել գնահատումը, որպեսզի կարողանա գնահատել իր կողմից չափորոշչային պահանջի կատարումը: Մեր ուղեցույցի նպատակն է նկարագրել չափորոշչի կատարումը պլանավորելու և գնահատելու գործընթաց և ներկայացնել գնահատման արդյունքների հիման վրա չափորոշչի կատարման փաստը արձանագրելու ալգորիթմը: Չափորոշչի նկարագրությունը Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը: Չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման մարմինների, տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ծրագրեր (այսուհետ` հանրակրթական ծրագրեր) մշակողների և իրականացնող ուսումնական հաստատությունների համար` անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։ Հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան`
1) մշակվում են պետական և այլընտրանքային հանրակրթական ծրագրերը.
2) փորձաքննության են ենթարկվում հաստատման ներկայացված այլընտրանքային հանրակրթական ծրագրերը.
3) կազմակերպվում են հանրակրթական ծրագրերի իրականացումը և դրա պետական վերահսկողությունը.
4) գնահատվում են հանրակրթության արդյունքները:
Չափորոշիչը օգտագործելու խնդիրը
Չափորոշչի կիրառման խնդիրները կարելի է բաժանել երկու մասի.
● չափորոշիչները գրված չէն այնպիսի ոճով, որը հնարավորություն կտար ուսուցիչներին այն հեշտությամբ օգտագործել ուսուցման և գնահատման ժամանակ՝ դասի ընթացքում
● չափորոշիչներով սահմանված բովանդակային նվազագույն պահանջները ներառում են ավելի շատ նյութ, քան կարելի է սահմանված ժմանակամիջոցում սովորել կամ սովորեցնել
Խնդիրը-եթե ուսուցիչը չի գտնում տվյալ դասին վերաբերող չափորոշչային պահանջներ: Նման խնդիր առաջանալու դեպքում ուսուցիչը պետք է վերադառնա թեմատիկ պլաավորմանը: Այնտեղ գտնի տվյալ թեման և թեմային վերաբերող չափորոշչային պահանջները: Հասկան, թե ինչ է պահանջում չափորոշիչը, չափորոշչի կատարման համար պահանջվող նյութը որ պարագրաֆում և ինչ ծավալով է նկարագրված և ըստ այդմ պլանավորի իր թեման՝ որոշի թե որ դասի համար քանի ժամ է նախատեսում: Այդ դեպքում կարող է պարզվել, որ դասի նյութը մեծ է, բայց դրա միայն մի մասը սովորեցնելով կարելի է ապահովել չափորոշչային պահանջների կատարումը: Պետք է հստակ հասկանալ, որ եթե աշակերտները չափորոշչային պահանջները յուրացրել են 10 րոպեում 4 կամ 5 միավորի չափով, ապա լրացուցիչ ժամանակ տրամադրելով սովորելու համար, մենք կհասնենք ավելի բարձր մակարդակի: Միայն դրանից հետո ուսուցիչը տեսնելով, որ աշակերտները կարողանում են նոր գիտելիքը վերարտադրել և կիրառել իրենց համար ծանոթ և անծանոթ իրավիճակներում, կարող է անցնել նոր՝ դասի մեջ նկարագրված նյութի մյուս մասի ուսումնասիրությանը: Խնդիրը Ուսուցիչը գտել է դասին վերաբերող չափորոշչային պահանջը, բայց այն շատ ընդհանուր է գրված և նա չգիտի ինչ է իրենից պահանջվում: Չափորոշչային պահանջները չեն կարող գրված լինել ընդհանուր տեսքով: Չափորոշիչը կոնկրետ նկարագրում է ներկայացվող պահանջը: Երբեմն թեմային ներկայացվող չափորոշչային պահանջը փոքր է, իսկ ծրագրով նախատեսված է մեծ ծավալի նյութ: Այդտեղից էլ առաջանում է այս խնդիրը: Ուսուցիչը պետք է նախ ապահովի դասարանի կողմից չափորոշչային նվազագույն պահանջի կատարումը և նոր անցնի ծրագրով նկարագրված մյուս պահանջների կատարմանը: Կարող է կիրառել նաև տարբերակված մոտեցում: Խնդիրը Չափորոշչում շատ մեծ պահանջներ են դրված և թույլ սովորող աշակերտները դրանք չեն կարող հաղթահարել: Չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման մարմինների, տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ծրագրեր մշակողների և իրականացնող ուսումնական հաստատությունների համար` անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից: Ուսուցիչը իր դասի ընթացքում պետք է կարողանա այնպիսի մեթոդներ կիրառել, որպեսզի դասարանի բոլոր աշակերտները կարողանան յուրացնել չափորոշչային նվազագույն պահանջները: