Просмотр содержимого документа
«Չարենցը և կերպարվեստը»
ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ
Դեռևս արտասահման-
յան ճանապարհորդությունների ժամա-
նակ Ե. Չարենցը տեսնում է արվեստի մե-
ծագույն գործեր` սկսած եգիպտական ար-
ձանագործներից մինչև ֆրանսիական
իմպրեսիոնիստները: Դիտելով Եվրոպայի
աշխարհահռչակ թանգարաններում ցու-
ցադրված համաշխարհային մշակույթի
հավերժական արժեքները` նա 1925 թ. մա-
յիսին Բեռլինից գրած իր նամակներից մե-
կում նշում է, որ այդ ամենը խոշոր դեր է
կատարում իր գեղագիտական հայացքնե-
րի ձևավորման գործում
Ճիշտ այսպիսի անգույն մի գիշեր,
Զարմանալի անգույն, կարծես տիեզերքը
Իբրև ուշիշ բժիշկ՝ շունչը պահած՝
Ինքն իր սրտի տրոփն էր ունկնդրում, —
Ահավասիկ նման մի ինքնամփոփ գիշեր
Երբ ինչ իմաստ ունի հաշվել տիեզերքի
Սրտի տրոփն անդուլ համարելով զարկերը
Օր, կամ տարի, կամ հազար հազարամյակ, —
Ախ, էականն այն է, որ տարիներ առաջ,
Այնքան առաջ, որքան հարկավոր է միայն,
Որպեսզի պահն այդ արդեն անցած,
Դանդաղելով՝ դառնա արդեն անցյալ, —
Ուրեմն ճիշտ այսպես — մի այսպիսի գիշեր.
Արթնացել է հանկարծ իր աներազ քնից
Լեոնարդո դա Վինչին, — և ճիշտ այսպես,
Ինչպես ինքս ահա զարմանալով մի պահ,
Որ հրաշքի նման կրկին իր դեմ
Բռնկվում է կյանքը, գոյությունը, կյանքի
Զարմանալի հրաշքը — նայել է լուռ
Իր դիմացի պատին, կամ սենյակում դրած
Եռոտանուն ընտել ու հարազատ
Եվ բևեռել է իր աստվածային հայացքը
Ահավասիկ այս սուրբ կիսակնոջ,
Այս կանացի դեմքով և պատանու
Անեզրական, անհուն տխրությամբ
Եվ երազով օծված հիսուսային դեմքին…
Նայել է լուռ երկար, — կասկածելով մի պահ
Այդ հրաշքի՝ այդ լուռ խորհրդի
Անգրկելի, անձուկ գոյության
Լինելիությանն անգամ…Ապա դանդաղ
Բարձրացել է մի պահ, ջահը վառել,
Արթնացրել է ապա եռոտանու այն կողմը,
Մութ անկյունում քնած իր սիրելի,
Իր պարմանի սանին՝ Բելտրաֆիոյին, —
Եվ՝ բերելով ահա եռոտանու մոտիկ՝
Երկար-երկա՛ ր նայել է նրա դեմքին, —
Այդ պատանու, ողորկ, կիսակլոր՝
Կիսակնոջ կույսի և պարմանու՝
Աստվածային գեղով պսակազարդ դեմքին…
Նայել է լուռ, երկա՛ր, — մերթ պատկերին նրա՝
Կնոջական դեմքով այս Հիսուսին՝
Մերթ իսկական կյանքի անհունությամբ շնչող՝
Սուրբ, ձվաձև դեմքով այդ պատանուն…
Հետո բռնել է նա իր դողդոջուն ձեռքով
Իր սիրեցյալ սանի կնոջական, բարակ
Մարմարիոնե թևը, — երկար
Անագորույն սիրով ու կարոտով,
Տիեզերքի տրոփը հավերժորեն իր մեջ
Անհագորեն ընդմիշտ ամփոփելու
Անեզրական սիրով, — նայել է աչքերին,
Թափանցելով մինչև նրա հոգու հատակը,
Մինչդեռ գունատ, մաքուր, ամոթխած
Մի վարդագույն մշուշ էր նրա դեմքը պատել
Եվ նա հառել էր իր հայացքը վար
Եվ ամոթխած սիրով, և պատանու,
Եվ աղջկա անեզր կարոտով…
Նայել է ճիշտ այսպես — ինչպես այն
Իր դիմացի պատից… Հիսուսը, —
Կիսակնոջ դեմքով և պատանու մարմնի
Անեզրական գեղի տրտմությամբ
Եվ հանճարի սիրով ու վրձինով
Անմահացած Հիսուսն այդ տխրամարմին…
Այդ Լեոնարդո դա Վինչու հանճարեղ
«Խորհրդավոր ընթրիքը» որմնակերտի համար
Տարիներով փնտրած ու երազած