СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ճանաչի'ր հայրենիքդ

Нажмите, чтобы узнать подробности

Ուսումնաճանաչողական հիանալի դաս-միջոցառում է մեր հայրենիքի մասին:

Просмотр содержимого документа
«Ճանաչի'ր հայրենիքդ»

ՃԱՆԱՉԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔԴ

1. Ո՞րն է, արքա՛, մեր հայրենիք Թեհմինե

2. -Է՜ն, որ ունի բարձր երկինք,

Է՜ն, որ ունի ամպ ու արև

Յուր թագարժան գլխու վերև:

-Է՜ն, որ ունի աշխարհի թագ՝

Քանց թագավոր Մասիս ճերմակ,

Ճերմակ Մասիս, սիրտը մրմուռ,

Գլուխը վեր, դրախտի դուռ: Հրայր (Արգիշտի թագավոր)


3.Մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, փոքրի՛կ, որի տարածքը մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ 3 մլն: Սահմանակից է Իրանի Իսլամական, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի Հանրապետություններին: Մեր սահմանները ցամաքային են, սահմանագծի երկարությունը 1422 կմ է: Էլեն


4.Ավելի քան 10 լեռնաշղթա է բարձրանում Հայաստանի տարածքում՝ Վիրահայոց, Գուգարաց, Զանգեզուրի, Բազումի, Փամբակի, Ծաղկունյաց և այլն: Գայանե

5.Հայաստանն անվանում են. Թանգարան բաց երկնքի տակ, որովհետև այն հարուստ է պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող կոթողներով: Լիլիթ


6.Հայաստան աշխարհի անկրկնելի զարդն են ձյունաճերմակ Արարատը և քառագագաթ Արագածը, ինչու՞ չէ , նաև՝ կապուտաչյա Սևանը: Գոհար


7.Հայաստանը հնում անվանել են Նաիրի, որը նշանակում է : Իրավ, մեր երկրում շատ գետեր կան՝ Ախուրյան, Որոտան, Դեբեդ, Հրազդան, Արփա, Արաքս, Աղստև: Կա 9480 գետ ու գետակ, որոնցից 5-ը մինչև 200 կմ երկարություն ունեն: Այս գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին: Նանե



8.Բացի Նաիրին մեր հայրենիքը տարբեր անուններով է հանդես եկել պատմական տարբեր ժամանակաշրջաններում՝ Հայասսա, Ուրարտու, Վանի թագավորություն, Հայք, Հայոց աշխարհ և, վերջապես, Հայաստան: Ավելացնեմ նաև, որ մեր հայրենիքին օտարներն անվանում են Արմենիա, իսկ մեր հարևան վրացիները՝ Սոմխեթի: Դիանա



9.Հայրենիքս պատմական դեգերումների ընթացքում ունեցել է 12 մայրաքաղաք՝

Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան: Մարիամ

12 աշակերտներ թվում են մայրաքաղաքների անվանումները և դնում բեմահարթակին

10.Արարատյան դաշտի եզրին՝ ձյունափառ Մասիսի դիմաց, տարածվել է Հայաստանի այժմյան մայրաքաղաք Երևանը: Այն աշխարհի հնագույն քաղաքներից է: Գայանե


11.Ձեզանից 2798 տարի առաջ Արին Բերդ բարձունքի վրա ես՝ Արգիշտի Առաջինս, հիմնադրեցի Էրեբունի բերդաքաղաքը: Այն լուսառատ, անձրևային, ինչպես նաև վարդագույն քաղաք է: Հրայր


12.Այնպես քնքուշ, այնպես զվարթ,

Ժպտում ես դու, մեր Երևան,

Երկինքը պարզ, արևն առատ,

Քո ջուրն անուշ ու գլգլան: Անժելա



13. երգ-

14. Ելնում է մի նո՜ր Երևան

Եվ նայում է մեր նո՜ր ոգու խորքը.

Օ՜, ուրի՜շ, դա ուրի՜շ մի Նորք է

Բարձրացած ճիգերով մեր այն,

Մեր ոգուց՝ թեկուզ Նաիրյան,

Բայց ուրի՛շ խոհերով բորբոք: Լիլիթ


15.Մայրաքաղաք Երևանի փողոցներն ու պողոտաներն անվանվել են հայոց մեծերի անուններով: Ինչպես՝ Մաշտոցի պողոտա, Արշակունյաց, Վարդանանց, Տիգրան Մեծի փողոցներ և այլն: Անի


16.Իսկ որքա՜ն գեղեցիկ է գիշերային Երևանը: Դա, իրոք, լույսերի ծով է, լույսերի հանդես, անմոռանալի շքեղ տեսարան, ինչպես Սևակն է ասել.

Սա պատմելու բան չէ,

Սա զգալու բան է,

Դրա համար պիտի

Տեսնել Երևանը: Լիլիթ


17.Ինչպես ցանկացած երկիր, մեր անկախ երկիրը նույնպես ունի պետական խորհրդանշաններ, որոնցով ներկայանում է ամբողջ աշխարհին: Դրանք են՝ դրոշը, զինանշանը և օրհներգը: Մարիամ


18. Դու Ավարայրից մինչև Սարդարապատ

Զորավիգ դարձար մեր լույս խոյանքին,

Փողփողա նորից, իմ սուրբ Եռագույն,

Զարկերն իմ սրտի ձուլիր ծփանքիդ: Էլեն





19. Փողփողա նորից, իմ սուրբ Եռագույն,

Դու խորհրդանիշ մեր թափած արյան,

Դու խորհրդանիշ կապույտ երկնքի,

Սիրո, սխրանքի և եղբայրության: Լիլիթ


20.Մի՞թե, այսքանը բավական է մեր երկրին, մեր հայրենիքին: Վստահ ասում եմ, ո՛չ: Որովհետև մենք ունենք նաև պետական լեզու: Մեր լեզուն ու մեր անսպառ հավատն են մեզ դարեր շարունակ հայ պահել, ուրեմն.

Արի՛, եղբա՛յր, փառաբանենք մե՛ր քաղցրաբառ հայոց լեզուն,

Մեր սրտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լաց հայոց լեզուն: Նանե


21. Անմար լույսեր եք, մեսրոպյա՛ն տառեր,

Որքա՜ն հույզեր եք իմ սրտում վառել…

Բացվել են ձեզնով աչքերը մտքիս,

Վեհ երազներով լցվել է հոգիս: Էլեն



22. Մեր բերդի քարեր,

Մաշտոցյան գրեր…

Մեր անկախության

Պատմությունը դուք

Դեռ պիտի գրեք,

Այն էլ՝ ոսկեզօծ: Անժելա


23.Մեր մայրենի լեզվի օգնությամբ կարողացանք այս չորս տարիների ընթացքում ճանաչել մեր երկրի անհուն գանձերը, կարդալ բազմաթիվ գրքեր: Գոհար


24.-Արքա՛ Հայոց, մենք արդեն մեծացել ենք, շատ բան գիտենք մեր երկրի մասին: Գիտենք, որ Տիգրան Մեծի ժամանակների Ծովից Ծով Հայաստանից միայն մի բուռ Հայաստան է մնացել, բայց չենք ընկճվել և այսօր մենք ունենք մի երկիր, որը թեև փոքրիկ է, բայց ունի 11 վարչական միավոր, որոնք ունեն հետաքրքիր պատմություններ: Դիանա


25.-Արքա՛, ուզում ենք Ձեզ ներկայացնել մեր հայրենիքի այժմյան պատմությունը, որով մենք ոգևորվում և ապրում ենք: Եկեք միասին փոքրիկ էքսկուրս կատարենք և ճանաչենք մեր հայրենիքի գաղտնիքները: Անի



26.պար-Լիլիթ

Բեմ են բարձրանում տղաները, ովքեր ներկայացնում են մարզերը՝ օգտվելով քարտեզից:

27.Սյունիքի մարզ՝ մարզկենտրոնը Կապան

Այս տարածքում են գտնվում Հալիձորի բերդը և Տաթևի վանական համալիրը: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ Տաթևի ճոպանուղին, գտնվում է այդ տարածաշրջանում: Էդմոն

28.Վայոց ձորի մարզ՝ մարզկենտրոնը Եղեգնաձոր

Ջերմուկ քաղաքն աշխարհին հայտնի է իր հանքային, բուժիչ ջրերի մեծ պաշարով: Ջերմուկ քաղաքը առողջարանային նշանակություն է ձեռք բերել և իր գիրկն է կանչում բազմաթիվ զբոսաշրջիկների: Պատմաճարտարապետական կոթողներից են՝ Նորավանքը, Գնդեվանքը: Էրիկ

29. Արարատի մարզ՝ մարզկենտրոնը Արտաշատ

Այս մարզը գտնվում է Արարատյան դաշտավայրում, ուր վաղ գարնանը ծաղկում են անուշաբույր ծիրանենիներն ու դեղձենիները: Այս տարածքում են գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքների ավերակները: Գրիգոր Լուսավորիչը կարծես Խոր Վիրապից իր ափի մեջ զգուշորեն փայփայում է ալեհեր Մասիսը: Արթուր

30. Երկնքից առկախ մի լեռնակղզի՝

Հայաստան աշխարհ,

Երկնքից առկախ այդ լեռնակղզու

Ուղիղ կենտրոնում՝

Երկու զանգ հսկա և անձեռագործ

Անունն Արարատ կամ Սիս ու Մասիս: Սերգեյ


31.Արմավիրի մարզ՝ մարզկենտրոնը Արմավիր

Այս մարզը ևս Հայաստանի հնագույն մայրաքաղաքների օրրան է՝ Արմավիր, Վաղարշապատ, Երևանդաշատ: Այստեղ է գտնվում մեր հավատքի առաջնորդանիստը՝ Մայր տաճարը, որը կառուցվել է 303 թվականին: Էդգար

32.Մայր տաճարին կից դարեր շարունակ գործում է Էջմիածնի Գևորգյան Ճեմարանը, որտեղ ուսանել են Կոմիտասը, Ավետիք Իսահակյանը, Թովմաս Պողոսյանը և այլոք: Կ. Արեն

33.Վաղարշապատ քաղաքում են գտնվում հայ ճարտարապետության այնպիսի հրաշալի կոթողներ, ինչպիսիք են՝ Հռիփսիմեի տաճարը, Սբ. Գայանե վանքը, Զվարթնոցի ավերակները: Արմեն

34.պար-Էջմիածին

35.Արագածոտնի մարզ՝ մարզկենտրոնը Աշտարակ

Հայոց աշխարհին գիր պարգևած Սուրբ Մաշտոցի խնկելի շիրիմն իր գրկում է պահում Օշական գյուղը: Սերգեյ

36.Մոռացավ ընկերս նշել, որ այստեղ է գտնվում Սաղմոսավանքը, Ամբերդ ամրոցը, Վիկտոր Համբարձումյանի աստաղյին թագավորությունը՝ Բյուրականի աստղադիտարանը: Բ. Արեն

37.Ահա և հասանք Կոտայքի մարզ՝ մարզկենտրոնը Հրազդան

Թեղենիս լեռան լանջերին փռված է Ծաղկաձորը՝ Ծաղկունյաց ձորը, որը եղել է Արշակունի թագավորների ամառանոցը: Իսկ այժմ հանգստավայր է բոլոր հայերիս համար: Համլետ

38.Այստեղ է գտնվում Արայի լեռը, որն արքայավայել թառել է բարձունքին ու գեղեցկադեմ ժպտում է Հայոց աշխարհի մշակներին: Անդրանիկ

39.Այս մարզում են գտնվում Գառնիի հեթանոսական տաճարը, Կեչառիսի և Գեղարդի վանքերը, ինչպես նաև Գեղարդի բնական սիմֆոնիան: Իշխան

40.Ահա երկրի ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքը, մարզկենտրոնը Գավառ

-Երբ Սևանը դեռ չկար՝

Հայաստանի կյանքն էր քար,

Բայց հիմա էլ թե հանես,

Մեր Սևանը, դուրս վանես,

Կչորանան բյուրավոր

Աղբյուրները մեր բոլոր,

Կչքանա, կպակասի

Անգամ ձյունը Մասիսի: Սերգեյ


41.Ավագ ընկերներս ասում են կարդացեք պատմավեպը և կհիանաք Սևանի չքնաղ նկարագրությամբ: Ավելացնեմ նաև, որ Սևանա լիճն ունր թերակղզի, որի բարձունքին բազմած է Սևանի վանքը: Սամվել

42.Տավուշի մարզ՝ մարզկենտրոնը Իջևան

-Այս վարչական միավորը, Հայոց արքա՛, հայտնի է իր Պարզ լճով, որը շատ գեղեցիկ է աշնանը: Տավուշի մարզի զարդն են Հաղարծինը, Գոշավանքը, Մակարավանքը: Նարեկ

43.Իջևանի շրջանի Ակնաղբյուր գյուղում դյուցազուն մի ծառ կա, որը կոչվում է : Այն տկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվականին՝ Ավարայրի ճակատամարտից մեկ տարի առաջ: Արմեն

44.Ամենակարևորն այն է, որ այն սահմանամերձ է և այնտեղ բնակվող հայը նար զինվոր է: Էդմոն

45.Շիրակի մարզ՝ մարզկենտրոնը Գյումրի

Այս մարզը գտնվում է Շիրակի դաշտում: Հայաստանի ամենացրտաշունչ և երկարատև ձմեռները հանգրվան են գտնում Շիրակի մարզում: Բայց բնակիչները չեն վախենում ցրտից, որովհետև գյումրվա կատակները ջերմացնում են թե՛ բնակիչների, թե՛ հյուրերի սրտերը: Հովհաննես

46.Այս մարզը ևս հարուստ է պատմական հուշարձաններով ու թանգարաններով՝ Մարմաշենի վանք, բայց որ ամենակարևորն է այն հարուստ է այնպիսի մեծ մարդկանցով, ովքեր հանրաճանաչ դերասաններ են, մարզիկներ, աշխարհի չեմպիոններ: Այնքան շատ են, որ թվենք, ժամանակը չի բավականեցնի: Տեր արքա՛, եթե թույլ կտաք, ասենք միայն երկու անուն, որոնց մենք հանճար ենք համարում: Նիկոլայ

47-Ասա, իշխանազու՛ն: Հրայր

48.-Մհեր Մկրտչյան և Մինաս Ավետիսյան: Նիկոլայ

49.Եվ վերջապես հասանք Լոռի: Բայց երևի հոգնեցիք մեր իշխանների շատախոսությունից, առաջարկում եմ մեր մարզի նկարագրության համար խաղանք հյուրեր հետ և ճիշտ պատասխանողին տանք մրցանակ: Էրիկ

-Ո՞րն է Լոռու մարզի մարզկենտրոնը (Վանաձոր): Մարիամ

-Նշե՛լ մարզի հայտնի քաղաքներ (Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Սպիտակ, Ալավերդի): Գոհար

-Ի՞նչ պատմամշակութային հուշարձաններ գիտեք (Օձունի եկեղեցի, Հաղպատի և Սանահինի վանքեր, Լոռու բերդ, Կամակատար, Սբ. Աստվածածին, Սբ. Նարեկացի, Սբ. Սարգիս եկեղեցիներ): Անժելա

-Ի՞նչ բանաստեղծություն գիտեք Լոռվա բնությանը նվիրված.

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակած

Ժայռերը՝ խորունկ, նոթերը կիտած՝

Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ

Հայացքով իրար նայում են հանդարտ: Նանե


50.Շատ շնորհակալ եմ բոլորիցդ և ուրախ, որ դուք ևս քաջատեղյակ եք մեր պատմությանը, բայց ուզում ենք ձեզ ներկայացնել նաև մեր մարզի և քաղաքի խորհրդանշանների նշանակությունը: Անդրանիկ


51. 2003 թվականի հունիսի 5-ին հաստատվել է Լոռու մարզի զինանշանը, որի հեղինակն է վանաձորցի գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը: Կ. Արեն


52.Այն պատկերում է հզոր թևերին հենված արծիվ, որի աջ թևին խաչ է, ձախ թևին՝ հայերի արիացի լինելու խորհրդանիշը: Մարիամ


53.Այս պատկերը, որպես հավատքի խորհրդանիշ, պաշտպանված է արծվի թևերի հովանու տակ, իսկ հզոր ոտքերը ամուր պահում են հասկը՝ աշխատանքի ու առատության խորհրդանիշը և կաղնու տերևը՝ ի նշան մարզի անտառների և չքնաղ բնության: Գոհար


54.Վանաձորի զինանշանը նման է վահանի, որի վերին մասը թագ հիշեցնող սարերի ռիթմիկ շարք է: Կենտրոնում հայ ճարտարապետությունը բնորոշող կամար է և քաղաքի գեղատեսիլ բնությունը բնորոշող ծառի ճյուղ: Այն հաստատվել է 1986 թվականին: Իշխան


55.-Ափսո՜ս, որ այսքան փոքր է մեր հայրենիքի սահմանը, հազա՜ր ափսոս: Հրայր


56.-Արքա՛, մի՛ տխրիր, մենք ունենք նաև Արցախ, որն այսօր մեր խաղաղ գոյության պահպանողն է: Արցախ աշխարհը հայ զինվորն է: Խոսել հայրենիքի մասին և չհիշել Ղարաբաղը՝ անկարելի է: Սամվել


57.Այն կազմավորվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, այժմ ինքնավար է, բայց որպես առանձին պետություն չի ճանաչվում շատ երկրների կողմից:

Շատ բան կարելի է պատմել Արցախի մասին, բայց, ափսո՜ս, ժամանակը քիչ է և շատ երկար խոսել չենք կարող, բայց չենք տխրում, Մեծն Արքա՛, քանի որ մենք պիտի հանդիպենք միջին դպրոցում՝ հայոց պատմության դասաժամին: Էդմոն


58.Կյա՞նք ես ուզում տեսնել հողում,

Ուր ծաղիկներ կան շողշողուն,

Ու գետակ է հանկարծ բխում,

Պետք է լինես Ղարաբաղում: Արթուր


59. Պայծառ երքի՞նք ես երազում,

Թռչունների պա՞ր ես ուզում,

Սրտի թրթի՞ռ, կարո՞տ, հուզու՞մ,

Պետք է լինես Ղարաբաղում: Նարեկ


60. Հացի համ ու հո՞տ ես ուզում,

Աղբյուրի մոտ քե՞ֆ ես ուզում,

Ընկերներիդ հավաքի՛ր, տար,

Ու քեֆ արա Ղարաբաղում: Հովհաննես


61.երգ- Հովհաննես


62.Անկախությունը, անկախ հայրենիքին իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը,- ասել է Գարեգին Նժդեհը: Էրիկ


63.Մենք ապրիլի 2-ին, ինչպես 1990-ական թվականներին, այս անգամ ևս ապացուցեցինք մեր հայրենասիրությունը՝ պայքարելով Ղարաբաղի ինքնության համար: Արթուր


64.Խոնահրվում են այն զինվորների առջև, ովքեր իրենց արյան գնով մեզ այսօրվա խաղաղությունը պարգևեցին: Նարեկ


65.-Ես հաղթեցի՜: Բ. Արեն


66.Ո՛չ, հաղթեցինք մենք՝ բոլորս, քանի որ այս փոքրիկ խաղի միջոցով ճանաչեցինք մեր հայրենիքը: Էդգար


67.-Արգիշտի՛ թագավոր, սիրելի՛ ուսուցիչներ, ծնողնե՛ր, ահա այսպիսին է այժմյան մեր Հայաստան աշխարհը, մեր երկիր դրախտավայրը, ամուր է մեր հող հայրենին և ուժեղ ու անառիկ մեր հայ զինվորը: Համլետ


68.-Ես շատ ուրախ եմ, իմ փոքրիկնե՛ր, ուրախ եմ, որ թեև փոքրիկ եք, բայց մեծի պես ճանաչում եք մեր հայրենիքը: Դուք արժանի զավակներն եք մեր երկրի, քանի որ այժմ ձեր ձեռքին գիտության բանալին է, այն զենքը, որը կարող է հավերժ անկախ պահել մեր Հայաստան և Արցախ աշխարհները: Հրայր

69.Իսկ այդ գիտության ոսկե բանալին ձեռք ենք բերել մեր շատ սիրելի առաջին ուսուցչուհու՝ ընկեր Նալբանդյանի տքնաջան աշխատանքի շնորհիվ: Էրիկ


70. Ուզում ենք սիրով, հարգանքով խորին

Սրտանց մաղթանքներ հղել Ձեզ,

Ու ասել Ձեզ մեծարման խոսքեր

Ցնծության բառեր ու չասված մտքեր

Ինչքան անչափ է մեր սերը դեպքի Ձեզ

Չկա Ձեզ նման անգին ուսուցչուհի: Տիգրան

71.Ձեր քնքուշ ձայնը՝

Նուրբ ու հոգեթով,

Մեր սիրտն է լցնում

Անչափ մեծ սիրով,

Ընկեր Նալբանդյան: Նարե


72. Вы добрая фея,

Ведушая в знанья,

Даряшая радость,

Несушая свет.

Надежд вам счастливых,

Большого признанья

И новых находок,

И новых побед! Անի


73.Նանե- անգլերեն


74. Վստահ ու հպարտ

Քայլեք միշտ կյանքում,

Ինչպես թագուհին՝

Շախմատի խաղում: Անժելա


75. Գույների կախարդական ներկապնակը

Դարձավ մեզ համար հասանելի:

Ու գարնան անուշ բույրը,

Հայկական նուռն ու խողողը,

Կենդանություն ստացան մեր վրձնի հարվածներից,

Ձեր շնորհիվ, ընկ. Մատիկնյան: Էլեն

76.երգ-

11



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!