VII դասարան
Հայոց պատմություն (14 միավոր)
Գրել հարցերի պատասխանները (05.x6=3մ)
1. Ե±րբ է Սարգոն II-ն արշավել Վանի թագավորության դեմ:
2. Ապամեայի հաշտություն:
3. Ե±րբ է գահակալել Արտաշես I-ը:
4.Ո±վ է գրի առել «Արտաշես և Սաթենիկ» երկը:
5.Ո±վ է օգնել Արտաշեսին Արտաշատի կառուցման վայրն ընտրելիս:
6. Վանի թագավորության վերջին հստակ թվագրվող արքան:
Համապատասխանեցնել. (1միավոր)
1. Վրդանակերտի ապստամբություն | ա. Աշոտ Բագրատունի |
2. 774-775թթ. ապստամբություն | բ. Գուրգեն Արծրունի |
3. Դվինի ժողով | գ. Արտավազդ Մամիկոնյան |
4. «Արյան լճի» ճակատամարտ | դ. Բագարատ Բագրատունի |
5. Հայոց իշխան | ե Հավհան Օձնեցի |
| զ. Սմբատ Բագրատունի | |
3.Դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ:(1միավոր)
ա.կրոնափոխության առաջարկը Տիզբոնից
բ. Ավարայրի ճակատամարտը
գ. Արշակունյաց թագավորության անկունը
դ. Հայ-արաբական պայամանգիր
ե. Բուղայի արշավանքը Հայաստան
զ. Քրիստոնեության ընդունումը պետական կրոն
4. Համապատասխանեցնել (1միավոր)
1.Տրդատ Մեծ | ա. 338-350թթ. |
2.Արշակ II | բ. 384-414թթ. |
3. Խոսրով Կոտակ | գ. 370-374թթ. |
4.Պապ | դ. 350-368թթ. |
5. Վռամշապուհ | ե 387-330թթ. |
6.Տիրան | զ. 330-338թթ. |
Ո±վ է մեջբերված խոսքերի հեղինակը: (1միավոր)
«Հեռու´ ինձանից, չարագո´րծ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չեմ ների քեզ և քո որդոց եմ նախնիների վրեժը»:
Թվարկվածներից ո±ր երկուսը տեղ չեն գտել Հայ-արաբական պայամանգրում:
(1միավոր)
ա. Խալիֆայութունը 3 տարի հարկ չեր գանձելու:
բ. Հայաստանը գանձվող հարկերի հաշվին պահելու էր 15-հազարանոց այրուձի:
գ. Հայաստանում արաբական զորք էր լինելու:
դ. Հայաստան ըստ պայմանագրի ձեռք բերեց անկախություն:
Շարադրել
1.Ավարայրի ճակատամարտը: (3միավոր)
2.Հայաստանը VII դարում£(3միավոր)
Համաշխարհային պատմություն /6 միավոր/
Գրել պատասխանները (05.x6=3մ)
Նիկեայի առաջին տիեզերական ժողովը:
«Ժողովուրդների ճակատամարտը» Կատալունյան դաշտում:
Հյուսիսային Գալլիայի նվաճումը Քլոդվիգի կողմից:
Վերդենի բաժանքը:
Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում:
Լեյֆ Էրիկսոնի ափ իջնելը Հյուսիսային Ամերիկայում:
Համապատասխանեցնել :(1միավոր)
1. Քլոդվիգ | ա. Հռոմ |
2. Հուստինիանոս | բ.Ռուսիա |
3.Օտտոն I | գ.Ֆրանկական տերություն |
4.Օլեգ | դ.Բյուզանդիա |
| ե. Գերմանական թագավորություն |
| |
Շարադրել.
1.Բյուզանդիայի ոսկեդարը:(2միավոր)
VIII դասարան
Հայոց պատմություն (14 միավոր)
Գրել հարցերի պատասխանները (05.x6=3մ)
1.Ե±րբ է հիմանադրվել Տիգրանակերտը:
2.Ո՞վ է հիմնադրել Սամոսատ քաղաքը
3.Մծբինի քառասունամյա խաղաղության պայմանագրի կնքումը:
4.Գյուլիստանի հաշտություն
5.Մխիթարյան միաբանության հիմնումը:
6.Ավարայրի ճակատամարտը:
Դասավորել ժամակագրական հաջորդականությամբ: (1միավոր)
ա. Բուխարեստի հաշտություն
բ. Հայկական մարզի ստեղծում
գ. Թուրքմենչայի հաշտություն
դ. Գյուլիստանի հաշտություն
ե. Ադրիանապոլսի հաշտություն
Համապատասխանեցնել : (1միավոր)
1.Անգեղակոթի գաղտնի ժողով | ա. 1724թ. |
2.Ադրիանուպոլսի հաշտություն | բ. 1728թ. |
3.Իսրայել Օրին Ռուսաստանում | գ. 1829թ. սեպտեմբերի 2 |
4.Դավիթ Բեկի ժամանումը Սյունիք | դ. 1701թ. |
5.Կարբիի ճակատամարտ | ե. 1677թ. |
| զ. 1699թ. |
Ո±վ է խոսքերի հեղինակը: Ո±ւմ են ուղղված այդ խոսքերը:(1միավոր)
«Աղվե̒ս, այդ դո±ւ էիր խանգարիչը, որ այսքան չարչարեցիր մեզ… Ես քեզ պիտի աղվեսի մահով սպանեմ:
Գտնել ճիշտ պնդումը: (1միավոր)
ա. Հայկական մարզը գոյություն է ունեցել մինչև 1844թ.
բ. Հայաստանի ազատագրության հարավային ծրագիրը բաղկացած էր 18 հոդվածից:
գ. 1736թ. Արցախը Երևանի խանությունից անջատվելով դարձավ առանձին վարչական միավոր:
դ. Հ.Էմինը 1751թ. լինում է Սպահանում, ապա ուղևորվում Շամախի:
Գտնել սխալ պնդումը: (1միավոր)
ա. Աղաբաբյան դպրոցը բացվել է 1810 թվականին
բ. 1771թ. Էջմիածնում հիմնվել է տպարան:
գ. Հայոց եկեղեցու կանոնադրությունն ընդունվել է 1736թ. մարտի 11:
դ.Հայկական մարզը հիմնվել է 1849թ.
Շարադրել
1.Հայաստանի ազատագրության «Հյուսիսային ծրագիրը:»: (3միավոր)
2.Թուրքմենչայի պայմանագիրը£(3միավոր)
Համաշխարհային պատմություն
Գրել պատասխանները (05.x6=3մ)
Առաջին սահմանադրության ընդունումը Ֆրանսիայում
Բորոդինոյի ճակատամարտ
Ե±րբ է ընդունվել «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը» :
Ե±րբ է եղել Փառահեղ հեղափոխությունը:
Ո±վ է ստեղծել առաջին շոգենավը:
ԱՄՆ-ի սահմանադրության ընդունումը :
Համապատասխանեցնել :(1միավոր)
1.Շոգեմեքենայի ստեղծումը | ա. 1813թ. |
2.Երկարատև խորհրդարանի հրավիրումը | բ.1784թ. |
3. Ֆրանսիայի Սահմանադրության ստեղծումը | գ.1653թ. |
4. Լայպցիգի ճակատամարտ | դ.1640թ. |
| ե. 1791թ. |
Շարադրել.
1.Ֆրանսիական Փառահեղ հեղափոխությունը:(2միավոր)
X դասարան
Հայոց պատմություն (14 միավոր)
1.Գրել հարցերի պատասխանները (05.x6=3մ)
1. Ե±րբ է Թիգլաթպալասաի III -ն արշավել Վանի թագավորության դեմ:
2. Արտաշատի հաշտություն:
3. Ե±րբ է գահակալել Տիգրան II-ը:
4.Ե±րբ է Անտիոքոս III-ն արշավել Մեծ Հայք:
5.Ո±վ է օգնել Արտաշեսին Արտաշատի կառուցման վայրն ընտրելիս:
6. Վանի թագավորության հիմնադիր արքան:
2.Համապատասխանեցնել. (1միավոր)
1. Ապամեայի հաշտություն: | ա. Ք.ա 68թ. |
2. Ակցիումի ճակատամարտ | բ. Ք. ա 69թ |
3. Արածանիի ճակատամարտ | գ. Ք.ա 94թ. |
4. Տիգրանակերտի ճակատամարտ | դ. Ք.ա 188թ. |
5. Հայ-պոնտական պայմանագիրը | ե Ք.ա. 31թ. |
| զ. Ք.ա 54թ |
3.Դեպքերը դասավորել ժամակագրական հաջորդականությամբ:(1միավոր)
ա. Արգիշտի I գահակալման սկիզբը
բ. Թեյշեբինիի հիմնադրումը
գ.Արտաշեսյան թագավորության անկումը
դ.Արտաշես I-ի մահը
ե.Արտաշատ քաղաքի կառուցումը
զ. Խառանի ճակատամարտը
է. Տիգրանակերտ մայրաքաղաքի կառուցումը
ը.Աքեմենյան տերության բաժանումը քսան վարչական միավորների:
Ո±ր մայրաքաղաքի կառուցման մասին են մեջբերված խոսքերը: (1միավոր)
Հայաստանի քաղաքամայր
Ստորև բերված պնդումներից որոնք են ճիշտ: (1միավոր)
Կյուրոս Մեծի ստեղծած Աքեմենյան աշխարհակալության սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից և Եգիպտոսից մինչև Հնդկաստան:
Մինչ Արտաշես I –ի միավորիչ գործունեությունը հայկական մի շարք երկրամասեր նվաճվել էին Վիրքի, Աղվանքի, Պոնտոսի, Սելևկյան պետության և Պարթևստանի կողմից:
Արևմուտքում Արտաշես I-ը Մեծ Հայքին միացրեց Կարնո երկիրը, Եկեղիք և Տմորիք գավառները:
Հյուսիսում Արտաշես I-ը Մեծ Հայքին է միավորել Կարնո երկիրն ու Տմորիքըը:
Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Ք.ա. 185թ. Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:
Գտնել սխալ փաստարկները (1միավոր)
Արտավազդը Կրասոսին խոստացավ տրամադրել 16 – հազարանոց այրուձի և 24 հազարանոց հետևակ՝ ընդամենը 40 հազար զինվոր:
Հռոմում ստեղծված երկրորդ եռապետության մեջ էին Կեսարը, Օգտավիանոսը և Լեպիդիոսը :
Անտոնիոսը Արտավազդին հրավիրում էր Ասորիք՝ Արտավազդի քրոջ և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու:
Լուկուլլոսը Ք. ա. 53թ. գարնանն անցավ Եփրատը և սկսեց իր արշավանքը դեպի Պարթևստան:
Անտոնիոսը միայն Փրաասպայի պարիսպների տակ ունեցավ 20 հազար սպանված զինվորի կուրուստ:
Շարադրել
Հայ-հռոմեական պատերազմը: (3միավոր)
Հայկազոըն-Երվանդունիների թագավորության տնտեսությունը և պետական կարգը: (3միավոր)
Համաշխարհային պատմություն /6 միավոր/
Գրել պատասխանները (05.x6=3մ)
Ե±րբ է իշխել Կյուրոս Մեծը:
Ե±րբ է տեզի ունեցել Մարաթոնի ճակատամարտը:
Պյունիկյան պատերազմների ավարտը:
Ե±րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում
Ո±ւմ անվան հետ է կապված Աթենական պետության ոսկեդարը:
Ե±րբ է կնքվել «Հավերժական բարեկամության պայմանագիրը»:
Համապատասխանեցնել :(1միավոր)
1. Թալասսոկրատիա | ա. բռնապետություն |
2. Օլիգարխիա | բ. լավագույների իշխանություն |
3.Թեոկրատիա | գ. ժողովրդավարություն |
4. Արիստոկրատիա | դ. ծովատիրություն |
5.Տիրանիա | ե. աստվածապետություն |
6. Դեմոկրատիա | զ. խմբիշխանություն |
Շարադրել.
1.Հույն – պարսկական պատերազմները: (2միավոր)
XI դասարան
Հայոց պատմություն (14 միավոր)
Գրել հարցերի պատասխանները (05.x6=3մ)
Ե՞րբ է կնքվել հայ – արաբական պայմանագիրը:
Ո±ւմ օրոք է Սիսը դարձել մայրաքաղաք:
Ե±րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը:
Ե՞րբ է կնքվել Թուրքմենչայի պայմանագիրը
Ե՞րբ է տեղի ունեցել Փոքր Ղարաքիլիսայի ճակատամարտը:
Ե±րբ է տեղի ունեցել Խաղխաղի ճակատամարտը:
2. Դեպքերը դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ:(1միավոր)
ա. Օշականի ճակատամարտ
բ. Եղվարդի ճակատամարտ
գ. Երևանի հերոսական պաշտպանություն
դ. Չավնդուրի ճակատամարտ
ե. Կարբիի ճակատամարտ
3. Դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ:(1միավոր)
ա. Խամսայի մելիքությունների ձևավորում
բ. Էջմիածնի գաղտնի ժողով
գ. Ազգային սահմանադրության վավերացումը սուլթանի կողմից
դ. Բեռլինի կոնգրես
ե. Կ. Պոլսի ռուս – թուրքական գաղտնի պայմանագիր
զ. Գեորգիևյան դաշնագիր
է. Գյուլիստանի պայմանագիր
ը. Հայոց եկեղեցու կանոնադրության հրապարակումը:
Համապատասխանեցնել. (1միավոր)
1. Արմենական կուսակցություն | ա. Ղարաքիլիսա |
2.Հնչակյան կուսակցություն | բ. Թիֆլիս |
3. Հայրենիքի սիրո գրասենյակ | գ. Ժնև |
4. Բարենպատակ ընկերություն | դ. Վան |
5. ՀՅԴ կուսակցություն | ե Երևան |
| զ. Ալեքսանդրապոլ |
Ո±վ է մեջբերված խոսքերի հեղինակը: (1միավոր)
̒, գիտեմ` պիտի մեռնիմ, բայց ուրիշները պիտի ապրեցնեմ:
Ստորև բերված պնդումներից որոնք են սխալ: (1միավոր)
ա. 1701թ. մինչև իր կյանքի վերջը Արցախում եռանդուն գործունեություն է ծավալել Իսրայել Օրին:
բ. 1758թ. Հ Էմինը գալիս է Հայաստան մոտիկից ծանոթանալու այստեղ տիրող իրավիճակին:
գ.Նիկոլայ I 1828թ մարտի 21-ի հրամանագրով Երևանի և Նախիջևանի նախկին խանություններից կազմվեց Հայկական մարզը:
դ. 1844թ. Թիֆլիսում ստեղծված Ազգային ժողովի անդամների մեծ մասը հայ մեծահարուստ ամիրաներն էին:
ե. Բեռլինի վեհաժողովի նախօրյակին՝ 1878թ. մայիսի 18-ին, Լոնդոնում կնքված անգլո- թուրքական գաղտնի համաձայնագրով Գերմանիան Թուրքիայից ստացավ Կիպրոս կղզին:
Շարադրել
Իսրայել Օրու գործունեության նշանակությունը: (3միավոր)
Սան Ստեֆանոյի պայամանգիրը և Հայաստանը: (3միավոր)
Համաշխարհային պատմություն
1.Գրել պատասխանները (05.x6=3մ)
Նապոլեոնի I արշավանքը Ռուսաստան:
Ե՞րբ է Ռուսիայում քրիստոնեությունը հռչակվել պետական կրոն:
Ո՞վ է առաջին շոգեմեքենայի հիմնադիրը:
Ե±րբ է ստեղծվել եռյակ միությունը:
Կոմպիենյան զինադադարի ստորագրումը:
Ե±րբ է կնքվել Վերսալյան պայամանգիրը:
Համապատասխանեցնել :(1միավոր)
1. Տիլզիտի պայմանագիր | ա. 1813թ. |
2. Լայպցիգի ճակատամարտ | բ. 1916թ. |
3.Կարմիր խաչի ստեղծում | գ. 1914թ. |
4. Սոմ գետի ճակատամարտ | դ. 1807թ. |
| ե. 1863թ. |
Շարադրել.
1.Առաջին աշխարհամարտի պատճառները և սկիզբը: (2միավոր)