СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ա տառի շնորհանդես

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ա տառի շնորհանդես»

Դասարան- Առաջին

Առարկան- Մայրենի

Ուսուցիչ- Ս. Ա. Գրիգորյան

Դասի թեման- հնչյուն-տառի ուսուցում

Դասի տիպը- Նոր նյութի հաղորդման դաս

Դասի տեսակը- Դաս-միջոցառում /շնորհանդոս/

Դասի կառուցվածքը- ԽԻԿ համակարգով

Դասի կահավորումը- Ա տառի մեծադիր նկար, տառեր՝ տպագիր և ձեռագիր, նկար-քարտեր, տառադարան, պատառներ, թեմատիկ մեծադիր նկար, համնելուկների պատասխաններն ակնկալող առարկաներ և նկարներ, նկար-բառեր

Դասի նպատակը- ա/ Ամրապնդել պատմության, նախադասությոն, բառի, վանկի և հնչյունի մասին ունեցած գիտելիքները,

բ/ կառուցել պարզ գծապատկերներ,

գ/ ծանոթացնել հնչյունի և նրա տպագիր ու ձեռագիր տառի հետ,

դ/ կատարել բառի հնչյունային վերլուծություն,

ե/ հնչյունի ընկալում, տեղի որոծում բառի մեջ,

զ/ ստեղծագործական, երևակայալան կարողությունների զարգացում:

Ակնկալվող արդյունքներ- 1. Կիմանան տառանունը, կկարողանան տարբերել տառը և հնչյունը,

2. կկարողանան վանկատել բառեր, կտարբերեն միավանկ և բազմավանկ բառերը,

3. կկարողանան լսել, հասկանալ և ճիշտ վերարտադրել հնչող խոսքը,

4. կկարողանան իրավիճակին համապատասխան ոչ ծավալուն բանավոր տեքստ կազմել,

5. կկարողանան տրամաբանական հաջորդականությամբ վերարտադրել նկարի բովանդակությունը,

6. կկարողանան կազմել բառեր, որտեղ հնչյունը կլինի բառասկզբում, բառամիջում և բառավերջում:

Դասի ընթացքը- I. Կազմակերպչական մաս

II. Խթանման փուլ

Մուտքի զրույց

Այսօր հոկտեմբերի 20-ն է, օրն է շաբաթ: Աշնանային մի քիչ ամպամած, մի քիչ արևոտ եղանակ է: Այս օրը թող ձեր հիշողության մեջ մնա որպեսպայծառ, ջերմ հիշողություն, որովհետև այսօր սովոևշրական օր չէ, այլ՝ տոնական: Ամպիկներ են լողում երկնքում՝ ուրախ և տխուր ամպիկներ: Գիշերն էլ աստղազարդ երկնքում կառկայծեն աստղիկները և կլուսավորեն ձեր ճանապարհը: Թող երկինքը միշտ լինի մաքուր, թող արևը միշտ շողա ձեր գլխավերևում ու թող ձեր ամեն օրը այսօրվա նման տոն լինի: Մեծ տոն՝ լույսի տոն: Այսօր դուք ոտք եք դնում խավարից դեպի լույս տանող ճանապարհի առաջին աստիճանին ու մտնում եք տառերի զարմանահրաշ ախարհը: Թող այն հարթ ու սահում անցնի:

-Երեխաներ, ինչ պատմեցի ձեզ համար: /պատմություն/

-Քանի որ օրն այսօր տոնական է, մենք ունենք կախարդական հյուրեր: Մեզ հյուր են եկել ջանասեր մեղվիկները: Եկեք տեսնենք թե նրանք ինչ են մեզ հուշում:

Աշակերտ- Նախադասությունները մտքով կապվում,

Դառնում են միա ամբողջություն,

Անվանում ենք այդ ամենը մի բառով՝ պատ-մութ-յուն:

- Կազմված են բառերից,

Ունեն միտք իմաստալից,

Միանում են, կազմում պատմություն,

Անվանում ենք՝ նա-խա-դա-սութ-յուն:

-Կազմված են հնչյուններից,

Թե միացնենք տառ առ տառ,

Անպատճառ կստացվի՝ բառ:

-Թե ասես մասերով,

Ամեն մասն ունի ձայնավոր,

Դու կխոսես՝ վան-կե-րով:

Տեքստից առանձնացնել մի նախադասություն՝ կառուցել նախադասության գծապատկերը և կենդանի մոդելը: Ապա առանձնացնել մի բառ և կազմել գծապատկերը:

-Երեխաներ, մեզ հյուր են եկել նաև կախարդական ծաղիկներ: Եկեք լսենք նրանց:

Աշակերտ – Ծաղիկներ, արթնացեք, այսօր մեզ համար մեծ տոն է:

-Այն ով է գալիս, զգուշացեք:

-Այս ինչ գեղեցիկ ծաղիկներ են, մայրիկս կուրախանա:

-Ա, ինձ մի պոկիր: Չգիտես, թե ես ով եմ:

-Ու, դու ինձ նեղացնում ես:

-Է, ով է այս տղան, ով:

-Օ, դու մեզ չես լսում:

-Ը, պարզ է, դու մեզ ինչ ընկեր:

-Ի, ինչ գործ ունես: Հասկացիր, մենք միայն ծաղիկներ չենք, մենք այբուբենի ձայնավորներն ենք:

-Առանց ձեզ բառ չենք կազմի,

Պրզ ու հստակ չենք խոսի,

Վեց ձայնավոր հնչյուն եք,

Վեց կարևոր ձայն ունեք՝ ա, ու, օ, է, ը, ի:

-Երեխաներ, եկեք երգենք հնչյունի երգը:

Օդում ապրում, հնչում եմ,

Հենց գրեցիր տառ եմ ես

Գիր եմ արդեն բարետես:

-Սիրելի երեխաներ, այսքանը մենք սովորել ենք այս մեկուկես ամսվա ընթացքում: Բայց դեռ գրել ու կարդալ չգիտենք, իսկ աշխարհում անթիվ, անհամար գրքեր կան, որոնք մեզ են սպասում:

Այ հենց այսօր մենք սովորելու ենք այբուբենի տառերը և ծանոթանալու ենք այբուբենի առաջին տառին: Այբուբենը մեր բոլոր տառերի շարքն է, որը մենք միշտ նույն հերթականությամբ ենք արտասանում: Այդ տառերից երկուսի՝ -ի և -ի անունով էլ մեր տառերի շարքը կոչվում է , իսկ մեր առաջին դասագիրքը կոչվում է :

/Երգել երգը/:

-Իսկ դուք գիտեք, ով է ստեղծել հայերենի տառերը:/Մ. Մաշտոց/

-Աստծո զորությամբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերենի տառերը և դարձավ մեր առաջին ուսուցիչը: Իսկ թե որն է այբուբենի առաջին տառը մենք կիմանանք, եթե ճիշտ գուշակենք հանելուկները:

Հագին մուշտակ դեղին-մեղին, Ցնցուղի պես է փեշը բաց անում,

Թշնամին է հավի ցեղին: /աղվես/ Ձոր ու հանդեր է հեռվից թաց անում: /ամպ/

Ամբողջ ձմռանն ով է քուն մտնում,

Գարնանն արթնանում ու որսի գնում,

Երբ որ քաղցած է՝ գազազած է խիստ,

Իսկ կուշտ ժամանակ՝ խաղաղ ու հանգիստ: /արջ/

Ինչ ճրագ է չի մարում, Քայլում է հպարտ, մորուքը բոց է,

Աշխարհին կյան՝ է պարգևում: Գլխին սանրաձև կարմիր սղոց է: /աքաղաղ/

Պտտվում է նա անդադար,

Հուրն այդ բարի ու արդար: /արև/

--Երեխաներ, եկեք մեկ անգամ էլ կրկնենք մեր հյորերի անունները՝ աղվես, արջ, արև, աքաղաղ, ամձ: Որ հնչյունով են սկսվում մեր հյուրերի անունները /ա հնչյունով: Ուրեմն, որ տառի հետ ենք այսօր ծանոթնալու /ա տառի/:

Իսկ գիտեք, թե ինչպես է ա տառը դարձել առաջատար:

Աշակերտ- Մի անգամ Այբուբենը տեսավ, որ իր տառերը վիճում էին առաջին տեղում կանգնելու համար: Այբուբենը որոշեց ժողով հրավիրել, որպեսզի միասին լուծեն այդ հարցը:

Եկավ ժողովի օրը, բայց արի՛ ու տես, թե ինչ պատահեց:

Չ-ն՝ չաչանակ, չաչանակեց ու չեկավ:

Ք-ն՝ քնկոտ էր, քնով մնաց, ուշացավ:

Ն-ն՝ նախաճաշ ցանկացավ:

Մ-ն՝ մոռացավ:

Դ-ն՝ դանդաղեց:

Գ-ն՝ գանգատվեց:

Թ-ն՝ թափառեց:

Խ-ն՝ խաղով ընկավ:

Ծ-ն՝ ծուլացավ:

Ճ-ն ճեմելով մինչև եկավ՝ մեր ժողովը վերջացավ:

Ֆ-ն՝ ֆուտբոլի էր գնացել:

Օ-նշ՝ օրերն էր շփոթել՞

Ժ-ն՝ ժամացույցն էր մոռացել:

Ու գրեթե բոլորը շատ ուշացան այդ օրը : Լույսը երբ բացվեց, աքաղաղը զիլ կանչեց:

,,Ա,, տառը շուտ արթնացավ, հագնվեց, հարդարվեց և ժողովի շտապեց: Միայն Ա տառը եկավ:

Այբուբենը այս ամենը տեսնելով, մեղմ ժպտաց և ասաց, որ անկասկած բոլոր տառերի առաջատարը կլինի Ա տառը՝ արագաշարժ, աշխատասեր:

-Այսպիսով, որն է այբուբենի առաջին տառը /Բացել տառադարանի առաջին դռնակը, ցույց տալ ա տառը՝ տպագիր և ձեռագիր/:

Ա հնչյուն-տառը այսպիսի տեսք ունի /ցույց տալ ձեռքի շարժումներով/, որը կարող է լինել և տպագիր, և ձեռագիր: տշագիրը հանդիպում ենք գրքերում, իսկ ձեռագիրը մենք պետք է միասին սովորենք գրել: Ա տառն ունի իր անունը՝ Այբ:

Երգել :

III.. Իմաստի ընկալման փուլ

Աշակերտները կդիտեն նկար-պատմության մեծադիր նկարը, կկազմեն պատմություն նկարի շուրջ:

Արան իր ընկերների հետ եկել է գյուղ:

Նրանք հեռվից հիանում են Արարատ սարով: Սարի գագաթը պատված է հավերժական ձյունով: Վերևում երևում են սպիտակ ամպերը: Պայծառ արևը ժպտում ու ջերմացնում է բոլորին: Հարթավայրում Արարտյան դաշտն է, դաշտում՝ խաղողի վազերը: Գյուղ գնում են կամրջի վրայով: Կամրջի տակով անցնում է գետակը: Կամրջի մոտ կա եկու սլացիկ բարդի, արևածաղիկներ: Աղվեսը գաղտագողի հետևում է աքաղաղին: Ավտոբուսը անցնում է կամրջի վրայով:

Կտարել աշխատանք նկար-բառերի գծապատկերների շուրջ:

IV. Կշռադատման փուլ

Բացիկներում, որտեղ մայրիկներին նվիրված ուղերձ կա, գրել տառը, ապա գունավորել արևը: