Դպրոցը____________________________. Դասարանը՝________________.
Անուն, ազգանուն________________________________________________.
Տարբերակ II
I մաս
Կարդա տրված տեքստը՝ մտովի լրացնելով որոշ բառերում բաց թողած տառերի փոխարինող վանդակները և կատարիր 1-4_րդ առաջադրանքները:
Շատ դարեր առա... Վանա Լճի շուրջը տարածվում էր Բիայնա երկիրը, որի թա...ավորն էր Մենուան: Նրա մահից հետո թագավոր է դառնում նրա որ...ին՝ Արգիշտին, որի օրոք Բիայնան շատ է հզորանում: Հերոսական ճակատամարտեր մղելով՝ նրա զորքերը նվաճում են բազմաթիվ երկրներ: Ամենամեծ ճակատամարտերից մեկը տեղի է ունենում Արարատ լեռան մոտ, որտեղ հա...թում են մեր զորքերը:Արգիշտին իր զորավարների հետ բարձրանում է մոտակա բլրի գագաթը: Շուրջը հար...ավայր էր, հողն արգավանդ էր, սակայն անմշակ: Արգիշտին հպարտորեն ասում է, որ այստեղ կկառուցի ամրակուռ ամրոց ու վեհաշուք տաճար:
1. Տեքստի բառերից 5-ում տառեր են բաց թողած: Դո°ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Պատասխան՝_____________________________________________________________________
2. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
1. վեհաշուք-ածական 3. կկառուցի-բայ
2. բազմաթիվ-գոյական 4. լիճ-գոյական
3. Շարադրանքում հանդիպող հետևյալ բառերից ո՞րը հատուկ անուն չէ:
1. Բիայնա 2. Արարատ 3. Արգիշտի 4. Թագավոր
4. Մեկ անգամ էլ կարդա շարադրանքը և պատասխանիր տրված հարցերին:
ա. Ին՞չպիսին էր տեղանքը, երբ Արգիշտին որոշեց ամրակուռ ու վեհաշուք ամրոց կառուցել:
1. Հարթավայր էր, հողն՝ արգավանդ: 3. Թավուտ անտառներ էին:
2. Վեհաշուք տաճարներ էին կառուցված: 4. Մշակված ու հերկված հողեր էին:
բ. Ինչո՞ւ էր Արգիշտին հպարտ
1. Թագավոր էր դարձել: 3. Մարտում հաղթանակ էր տարել:
2. Տաճար կառուցելու տեղ էր գտել: 4. Կանգնել էր բլրի վրա:
գ. Ի՞նչ գործեր է կատարել Արգիշտին մինչև հաղթական ճակատամարտը:
Պատասխան՝________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
II մաս
Կարդա տրված տեքստը՝ փակագծերում գրված բայերը մտովի դնելով ճիշտ դեմքով, թվով և ժամանակով, և կատարիր 5-8-րդ առաջադրանքները:
Ամայի ճանապարհով (քայլել) երեք ճամփորդ: Հանկարծ ուժեղ քամի (բարձրանալ), ձյուն տեղաց, բուք ու բորան սկսվեց: Ճամփորդները որոշեցին, որ մտնեն մի լքված տնակ և սպասեն մինչև բուքը (հանդարտվել): Ճամփորդները սաստիկ մրսում էին և որոշեցին փայտ ճարել ու վառել: Սակայն ամեն մեկն ուզում էր, որ փայտը մյուս ընկերը բերի: Նրանք սարսափելի մրսում էին, բայց ոչ մեկն էլ տեղից (չշարժվել): Առավոտյան նրանք երեքն էլ սառել էին:
5. Փակագծերում դրված բայերը տարբերակներում ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով: Ըստ տարբերակի՝ ո՞ր բայի ձևն է սխալ:
1. Քայլել-քայլում էին 3. Հանդարտվել-հանդարտվեց
2. Բարձարանալ-բարձարացավ4. Չշարժվել-չէր շարժվում
6. Շարադրանքում գործածված արտահայտություններից որու՞մ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:
1. Մտան մի լքված տնակ 3. Ճամփորդները մրսում էին
2. Քամին գազազած ոռնում էր 4. Բուք ու բորան սկսվեց
7. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րի դիմաց է սխալ նշված նրա կազմությունը:
1. առավոտյան-ածանցավոր 3. ճանապարհ-բարդ
2. քամի-պարզ4. տնակ-ածանցավոր
8.Մեկ անգամ էլ կարդա° շարադրանքը և պատասխանի°ր տրված հարցերին:
ա. Ճամփորդների բնավորության ո՞ր գիծը դարձավ նրանց մահվան պատճառը:
1. ծուլությունը 3. ստախոսությունը
2. պարծենկոտությունը4. մեծամտությունը
բ.Ինչո՞ւ ճամփորդները որոշեցին մտնել լքված տնակը:
Պատասխան՝_______________________________________________________________________
____________________________________________________________________________________:
գ. Ի՞նչ պետք է անեին ճամփորդները, որ չսառչեին: Պատասխան՝________________________________________________________________________
____________________________________________________________________________________:
III մաս
9. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն:
1. դրախտ-դժոխք 3. խրախուսել-քաջալերել
2. ազնիվ-խարդախ 4. սկսել-ավարտել
10. Ինչպիսին է տրված նախադասությունը՝ ըստ երանգի:
-Որքա՜նլավ էր այստեղ՝ պարտեզում:
1. Հրամայական 3. Բացականչական
2. Պատմողական 4. Հրամայական
11.Ո՞րն է տրված նախադասության ստորոգյալը:
Անցորդներից ոչ ոք ուտելու բան չեր տալիս թափառական շնիկին:
1.թափառական 3. անցորդներից
2.չէր տալիս 4. ուտելու
12. Արտագրիր նախադասությունը և լրացրու բաց թողած կետադրությունը:
Անտառից բերված զամբյուղները լիքն էին ելակով մոշով ու այլ հատապտուղներով
________________________________________________________________________________
________________________________________________________________________________