СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անկարգապահ վարք դրսևորող երեխաներ

Нажмите, чтобы узнать подробности

Հարցադրումներով կարելի է կարգավորել երեխայի վարքը

Просмотр содержимого документа
«Անկարգապահ վարք դրսևորող երեխաներ»

Բազմաթիվ երկրներում թերթերը ողողված են դպրոցներում անկարգապահ վարք դրսևորող երեխաների վերաբերյալ հոդվածներով; Կիրառվում էր ֆիզիկական պատիժ,ինչպես օրինակ, մտրակել, փայտով հարվածել, մատների արանքում քանոն տեղադրել և այլն։ Ներկա զարգացած հասարակությունը վաղուց արդեն բացառում է ֆիզիկական պատիժը։ Այնուամենայնիվ, դասրանում կարգազանցությունը խնդիր է, որը երբեք չի հնանում և մշտապես կարիք ունի լուծման։

Հաճախ ծնողները կամ ուսուցիչները բողոքում են, թե երեխաները չեն լսում իրենց։ Այսինքն՝ որևէ խոսք, խրատ մի քանի անգամ պետք է կրկնել, սակայն չգիտես՝ դրա արդյունքում երեխան կլիսի՞, կհասկանա՞, թե այդ ամենն իզուր կանցնի։ Շատ անգամ ծնողը և ուսուցիչը շարունակ խոսում են և սպասում, որ երեխան անմիջապես արձանքի, հասկանա ու կատարի այն ամենը, ինչ իրենք ասում են։

Այս մեթոդիկայի հիմքում ընկած է հետևյալ նախապայմանը․ որևէ խնդիր վերլուծելիս կամ քննարկելիս անընդհատ պատճառներ բերելու փոխարեն, պետք է միայն առաջադրել հարցեր և թույլ տալ, որ աշակերտը տրամաբանի ինքնուրույն, օրինակ

-եթե շարունակես նման ձևով գործել, ի՞նչ կպատահի։

-եթե ուրիշները քեզ հետ վարվեն այսպես, դու ի՞նչ կանես։

-քո կարծիքով՝ ես ի՞նչ եմ մտածում։

Հարցադրումներով կարելի է կարգավորել երեխայի վարքը։ Այդ կերպ հնարավոր է երեխային տեղեկացնել իր վարքի մասին։ Հաճախ շատ պարզ մի հարցով, ինչպես օրինակ՝

-ի՞նչ ես անում։

Բավական է երեխային հասկացնել, որ այդ գործողությունը պետք չէ այլևս շարունակել և նրան ուղղորդել դեպի այն արարքը, որն ուսուցիչը կամ ծնողը հարմար են գտնում այդ պահին․ օրինակ՝

-Ուսուցիչ-ի՞նչ ես անում։

-Աշակերտ-նկարում եմ գրքի վրա․․․

-Ուսուցի-ի՞նչ ես անում։

-Աշակերտ- խաղում եմ․․․

Հարցերի միջոցով կարելի է աշակերտին հիշեցնել վարքի կանոնները, օգնել, որպեսզի նա սովորի պահպանել դրանք դպրոցում և հարգի ընկերների իրավունքները։ Դրնով սերմանվում և հղկվում է այնպիսի մտածողություն, որով երեխան գիտակցում է՝ ցանկացած հասարակական խմբում և ընդանրապես կյանքում գոյություն ունեն օրենքներ։ Հարկավոր է ենթարկվել դրանց, հակառակ դեպքում ինքը կարող է լինել տվյալ հասարակական, սոցիալական խմբի կողմից մերժված։ Դրա վառ օրինակը այն է, որը դպրոցում իր վարքի ոչ դրական դրսևորումներով պախարակվում է շատ ընկերների և ուսուցիչների կողմից։

Երբեմն հարցերի միջոցով խնդիր լուծելիս պարզ է դառնում, որ աշակերտը լավատեղյակ չէ կանոններին։ Հենց դա էլ առիթ է տալիս տեղեկացնել նրան այդ մասին և դրա հետ մեկտեղ ծանոթացնել ընդհանրապես մյուս երեխաների իրավունքներին։ Այդ նպատակին հասնելու համար ուսուցչին առաձարկվում են հետևյալ երեք գործնական փուլերը․

1. Խոսել կանոնների մասին․ ներկայացնել այդ կանոնները։

2. Պահանջել աշակերտներից կրկնել դրանք։

3. Հետևել, որպեսզի աշակերտները կիրառեն այդ կանոնները։