СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Հայաստանի Առաջին Հանրապետության հասարակական-քաղաքական գործիչ, հայոց պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի գործունեությունը

Просмотр содержимого документа
«Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր»

Արամ Մանուկյան



Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության պետական, հասար ակական գործիչ է, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ։ Արամ մանուկյանը, որը 1917 թվականի դեկտեմբերի վերջից գլխավորում էր Երևանի Ազգային խորհուրդը, շուտով ստանում է դիկտատորի լայն լիազորություններ՝ իր ձեռքը կենտրոնացնելով Արևելյան Հայաստանի ռազմական ու վարչական իշխանությունը։ Նա Երևան է հրավիրում մի շարք զինվորականների՝ Սիլիկյանին, Դանիել Բեկ- Փիրումյանին, Դրոյին, Ղորղանյանին, կարգուկանոն է հաստատում Երևանի նահանգում, սանձում ավազակային խմբերը, կազմակերպում զինական ուժերը և ուղարկում ռազմաճակատ ։

Նրա համակարգված աշխատանքի շնորհիվ երկիրը պաշտպանվում է թուրքական ոտնձգություններից, մեղմվում է պարենային ճգնաժամը, ամեն ին չի նկատմամբ ցուցաբերվում պետական մոտեցում։ Նա միշտ հանդես է գալիս նախաձեռնողի, իրադարձություններին ընթացք տվողի դերում, որը շատ կարևոր էր այդ օրերի նման բախտորոշ ժամանակաշրջանում։

Արամը վայելում էր ժողովրդի անվերապահ վստահությունն ու աջակցոթյունը, ինչը նրա անսահման հայրենասիրության , անշահախնդրության, համեստ կենցաղավարության, իր ժողովրդին մատուցած անցյալի ծառայությունների անմիջական հետևանք էր։

Արամ Մանուկյանը ցանկացել է ցույց տալ աշխարհին, որ հայն ազատ ապրելու իրավունք ունի։

Նա, որպես պետական-քաղաքական գործիչ, ուժեղ և կամային անհատականություն, որպես նվիրյալ, օրինակելի պետք է լինի սերունդների համար, քանի որ հայ ժողովրդի համար ճակատագրական օրերին իր անձը մոռացած` գործում էր, զգաստության էր կոչում նաև մյուս քաղաքական գործիչներին ազգի համար բախտորոշ և ճակատագրական պահերին ճիշտ քայլեր կատարելու համար։

Թեման արդիական է, քանի որ այժմ էլ այդպիսի խելացի,վճռական, անհրաժեշտության պահին կողմնորոշվող, ճկուն միտք ու գործելակերպ ունեցող պետական քաղաքական գործչի կարիքը կա, և նա իր կերպարով օրինակ կարող է լինել շատերի համար։

Աշխատանքը բաղկացած է երկու գլուխներից։ Առաջինում ներկայացվել է Արամ Մանուկյանի գործունեությունը Արևմտյան Հայաստանում, երբ Վանը որոշակի ինքնուրույնություն ցուցաբերեց և ստեղծեց պետական-վարչական ապարատ, սահմանվեցին իշխանության գործառույթները և համակարգվեց նրանց գործունեությունը։



Արամ Մանուկյանի գործունեությունն Արևմտյան Հայաստանում

Արամ Մանուկյանը 1910 թվականին կրկին վերադարձել էր Վան` դառնալով Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը։ Վասպուրականում նա ամեն ինչ էր՝ և՛ դպրոց, և՛ մամուլ, և՛ ազգային հաստատություններ, և՛ երիտասարդական շրջաններ, և՛ հարաբերություններ կառավարության հետ և այլն։

Արմենակ Եկարյանի և այլ ազգային գործիչների հետ միասին Արամ Մանուկյանը կազմակերպել և ղեկավարել է 1915 թվականի Վանի ապրիլյան ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո նշանակվել է Վանի նահանգապետ (նահանգապետությունը գոյատևել է 72 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո)։

Վանի նահանգապետ եղած ժամանակ Արամ Մանուկյանը գործել է իբրև խելացի, զգաստ և աչալուրջ քաղաքական գործիչ։ Նա աշխատել է մեծ նվիրումով և սրտացավությամբ։ Այդ մասին են վկայում նաև նրա գրագրությունները, օրինակ, նամակը, որն ուղղված էր գեներալ -մայոր Նիկոլաևին, որը կարգադրել էր, որ քրդերը վերադառնան և բնակվեն իրենց նախկին բնակավայրերում, բայց դա մի շարք վտանգներ էր պարունակում թե՛ ռուս զորքի համար, թե՛ ավարառված ու կողոպտված հայ բնակչության համար։

Արամ Մանուկյանը գիտեր, որ այդ կարգադրությունը հուսահություն էր առաջացնելու հայերի մեջ, քանի որ ստեղծվելու էր այն տպավորությունը, որ խաղաղ հայ ազգաբնակչությանը կոտորողներն ու կողոպտիչները պետք է մնան անպատիժ՝ մեծապես թուլացնելով նրանց դիմադրության կորովը։

Նամակը գրելով և խելացի փաստարկումներով ներկայացնելով իրավիճակը՝ Ա․Մանուկյանը փորձում է կանխել քուրդ ավարառուների և կողոպտիչների վերադարձը, քանի որ Վանի շրջանի խաղաղությունն ապահովողն ու պաշտպանողը նա էր, խնդրում է չիրագործել հրամանը, ոչ միայն չիրագործել, այլև պատժել այն անհատներին, որոնք կոտորել են Վանի շրջանի հայերին։ Արամը նաև նշում է, որ այդ վտանգավոր կլինի հայ խաղաղ ազգաբնակչության համար։ Անցյալ աշնանը այդ ցեղերը կոտորել և կողոպտել էին Աղբակի, Սարայի, Արճակի և Սալմասարի հայ գյուղացիներին։ Արամ Մանուկյանը պատճառաբանում է, որ ռուս զորքի նահանջից հետո քրդերն էին կոտորել Բաշկալայի ողջ հայությանը՝ ավարելով և հրդեհելով նրանց տները։ Քրդերը, Բազ, Վիս, Ալաս, Ալալեան, Սորան, Ռասուլան և ուրիշ հայ գյուղերի տղամարդկանց հավաքելով Առակ գյուղը և ապա հանելով դաշտ, կոտորել էին 500 մարդու, այնուհետև առևանգել ու բռնաբարել կանանց ու երեխաներին՝ շատերին բռնի իսլամացնելով։ Արամ Մանուկյանը մի շարք փաստեր է բերում և ապացուցում, որ քուրդ ցեղերը անվստահելի են վտանգավոր տարր են թե՛ ռուս զորքի ռազմական հաջողությունների տեսակետից, թե՛ հայերի համար չափից ավել մեծ վտանգ է ներկայացնելու առումով, քանի որ քրդերի վերադարձից հետո խաթարվելու էր Վանի շրջանի խաղաղությունը։ Քրդերը կոտորել էին 28000 հայերի և նրանց վերադարձը առաջ էր բերելու վրիժառության դեպքեր։ Քրդերի մոտ էին դեռևս հայերից հափշտակված գույքերը, առևանգած հարուստներն ու աղջիկները և նրանք կոտորում են նրանց, որ ազատվեն ոճիրների կենդանի վկաներից։

Ա․Մանուկյանը խելացի պատճառաբանություններով փորձում է կանխել քուրդ ավարառուների և կողոպտիչների վերադարձը, քանի որ Վանի շրջանի խաղաղությունն ապահովողն ու պաշտպանողը նա էր, խնդրում է չիրագործել հրամանը։ Եվ ոչ միայն չիրագործել, այլև պատժել այն անհատներին, որոնք կոտորել են Վանի շրջանի հայերին։

Արամ Մանուկյանը Վանի նահանգապետ եղած ժամանակ օգնում էր սովի մատնված գաղթականներին։ Նա օգնություն ստացած հագուստը, ուտելիքը, դեղերը բաժանում էր գավառի կարիքավորներին, քանի որ բոլորը քաղցում էին, չկար ոչ՛ սնունդ, ոչ՛ հիվանդների համար դեղ։

Արամին էին դիմում նահանգի տարբեր վայրերից՝ խնդրելով սնունդ, երկրագործական գործիքների հավաքման և փոխադրման համար սայլեր, դրամական միջոցներ, լծկան և կթան անասուններ, համաճարակի ընթացքն արգելելու համար բժիշկներ և դարման։

Այսպես ամեն կողմից Վանի նահանգապետին հղվում էին խնդրանքներ և նա անդադար պետք է հոգ տաներ ամեն ինչի մասին և ապահովեր բնակչության խաղաղությունը։

Նրան խնդրանքով դիմում էին և՛ անհատ մարդիկ և՛ գավառապետներ, Արամը պետք է կարողանար արձագանքել բոլոր խնդրանքներին։

Արամ Մանուկյանը կոչ է անում հայրենակիցներին սովից փրկելու համար գավառներում հանգանակություն սկսելու մասին։ Նա նշում է, որ հազիվ են ազատվել թուրքական յաթաղանից, տվել և շատ զոհեր, իսկ այժմ տարածված են սովն ու հիվանդությունը։ Նա ազդարարում է բոլորին, որ անտանելի դրության մեջ է Ոստանը, Գավաշն ու Կարճկանը, քանի որ հիվանդությունն ու սովը հնձում են ժողովրդին։ Սովյալներին օգնության հասնելու համար անհրաժեշտ են միջոցներ ձեռնարկել՝ հայթայթելով դեղորայք, սնունդ, բժշկություն։ Նա փոխադարձ օգնության կոչ էր անում․ Եթե մեկը չօգնէ միւսին, մենք կորած ենք։ Մեկը ամէնքին, ամէնքը մէկին․ հոս է մեր փրկության խարիսխը։ Հայրենակիցներ, հրահանգած եմ բոլոր շրջաններու կառավարիչներուն, որ լայն հանգանակություն կենդանիներու և մանավանդ հացի, սովամահ եղող վայրերու համար։

Վանի հայկական նահանգապետության 72-օրյա գոյության ընթացքը, ինչպես նաև Ռուսական կայսրության նախկին Երևանի նահանգի տարածքում 1917 թվականի դեկտեմբերից 1918 թվականի մայիսի 28-ը Արամի ծավալած գործունեությունը պետական որակելը հարաբերական է, քանի որ երկու դեպքում էլ պետական միավորներ որպես այդպիսիք, չկային։ Նրանցից առաջինը Ռուսական կայսրությանը ենթակա սահմանափակ ինքնուրույնություն ունեցող վարչական միավոր էր, իսկ երկրորդը՝ Ռուսական կայսրության քայքայումից հետո բախտի քմահաճույքին թողնված, դեպքերի բերումով նրանից փաստորեն անկախացած, բայց իրականում անորոշ կարգավիճակ ունեցող երկրամաս էր։ Սակայն Արամ Մանուկյանի գործունեությունը պետականությանը բնորոշ մակարդակ և բնույթ էր կրում։

Այնուամենայնիվ, նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ՝ թե՛ հակառակորդների, թե՛ կողմնակիցների։ Հայ ժողովուրդը բուռն ոգևորություն էր ապրում, քանի որ անկախ պետականության կորստից դարեր անց (թեկուզ ռուսական զինվորական իշխանության ենթակայության ներքո), թեկուզ փոքր տարածքում, հայ ժողովուրդը որոշակի ինքնուրույնություն էր ստացել։

Ռուսական կառավարությունը Արամի նշանակմամբ ակնկալում էր, որ «նա ամբողջովին կենթարկվի զինվորական իշխանությանը ի դեմս Վանի կայազորի պետի, և որ նրա միջոցով փոխանցվեն զինվորական իշխանության բոլոր կարգադրությունները»։ Մանուկյանը, ողջունելով ռուսական զորքերի մուտքը Վան, Ռուսաստանի միապետին հեռագրով խնդրել էր իրենց որպես ինքնավար Հայաստան ընդունել ռուսական հովանու ներքո։ Այդպես մտածելու տեղիք է տալիս նաև նահանգապետի պաշտոնում նրա անդրանիկ ելույթը, որտեղ նա կոչ է արել համախմբվել ձևավորվելիք «կառավարութեան շուրջը, վերակազմակերպելու համար կեանքը քաղաքի եւ ամբողջ շրջանի մէջ»:

Նորաստեղծ նահանգը շատ ծանր վիճակում էր. շրջափակում, ավերված տնտեսություն, ցեղասպանությունից մազապուրծ 10.000 գաղթականներ, պարենամթերքի սուր պակաս, համաճարակային հիվանդություններ և այլն։ Արամ Մանուկյանից մեծ ջանքեր էին պահանջվում հայկական շահերից բխող քաղաքականություն վարելու համար։ Նա ձեռնամուխ եղավ նահանգի իշխանության մարմինների ձևավորման, նահանգի հայության անվտանգության ապահովման, տնտեսության վերականգնման, սովի կանխման, օրինականության ապահովման և այլն անհրաժեշտ խնդիրների լուծմանը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվեցին իշխանության օրենսդիր ու գործադիր մարմիններ։ Նահանգի կառավարության ձևավորման ժամանակ նրա դրսևորեց ապակուսակցական, անաչառ մոտեցման շնորհիվ կառավարության մեջ ընդգրկեց բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկուսակցականներ` հիմք ընդունելով բացառապես նրանց բանիմացությունը։

Նահանգի հայության անվտանգությունը, նախ և առաջ քրդերից ապահովելը, առաջնային նշանակություն ուներ։ Այդ նպատակով շուրջ հազար մարդ ընդգրկվեց ինքնապաշտպանական խմբերում։ Քրդական վտանգի չեզոքացմանը մասնակցում էին նաև գավառների ոստիկանության ուժերը։ Ռուսական կառավարությունն ընդդիմանում էր դրան. ոչ միայն թույլ էր տալիս, որ քրդերը նահանգի տարածք վերադառնան, այլև հայությունից պահանջում էր չխոչընդոտել դրան, դեռ ավելին, նահանգապետից էլ պահանջում էր ապահովել նրանց անվտանգությունը։ Հայության շահերից ելնելով` Արամ Մանուկյանը ռուսական բանակի հրամանատարությանն ուղղված գրություններով հիմնավորում էր հայերի գործողությունների դրդապատճառները` մատնանշելով 1914 թվականի աշնանը և ձմռանը հայերի նկատմամբ քրդերի ոճրագործությունները և թուրքերի հետ համատեղ գործողությունները ռուսական զորքերի դեմ։ Նա գրում էր, որ քրդերին պետք է վերաբերել որպես ռազմագերիների, քանի որ նրանք սովորական հանցագործներ են և նրանց վերադարձով կխախտվի Վանի անդորրը. ջարդված և կողոպտված հազարավոր հայերի հարազատները չէին կարող անտարբեր մնալ իրենց թշնամիների հանդեպ։ Արամ Մանուկյանը, հայ ժողովրդի շահերից ելնելով, հանդգնել է ցարական միապետությանը զգուշացնելով, մատնանշելով, որ քրդերի վերադարձի դեպքում ինքը չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել Վանի շրջանում հանդարտության և օրինակարգի համար։ Արամ Մանուկյանն այդ շրջանում նաև զենքի արտոնագրեր է տրամադրել այն հայերին, ովքեր քրդերից (նաև ռուս զինվորների ապօրինություններից) պաշտպանության կարիք էին զգում։

Սովը կանխելու նպատակով Արամ Մանուկյանը ոչ միայն գյուղատնտեսական աշխատանքները վերսկսելու միջոցներ ձեռնարկեց, այլև հեռատեսություն ցուցաբերելով` օգնության խնդրանքներով դիմեց նահանգի ժողովրդին, Կովկասի և գաղութների հայությանը, ինչպես նաև առանձին գրությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե.-ի աջակցությունը խնդրեց։

Ռուս-թուրքական Կովկասյան ռազմաճակատից 1915 թվականին հուլիսի 11-ից ռուսական զորքերի սկսած նահանջի մասին տեղեկանալով Արամ Մանուկյանը հայրենիքն աղետից փրկելու նպատակով կազմակերպեց ժողովրդի ինքնապաշտպանության ծանր և պատասխանատու գործը։ Ապրիլյան հերոսամարտի ավելի քան 1000 մասնակիցների հետ խորհրդակցությունից հետո հայտարարեց 17-45 տարեկան տղամարդկանց հավաքագրում, փորձեց զենք-զինամթերք ստանալ ռուսական հրամանատարությունից` թուրքերին դիմադրություն կազմակերպելու նպատակով։ Արամ Մանուկյանը Վանում հայ կամավորական ջոկատները կենտրոնացնելու համար ցանկանում էր Կովկասից խնդրել նաև, որ կամավորական նոր ջոկատների ուղարկելն արագանցնեն։ Սակայն հնարավոր չեղավ գաղթի կասեցումից խուսափել և նա կազմակերպեց Վասպուրականի հայության (շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան։

Նահանգապետության շրջանում ձեռք բերած փորձը Արամ Մանուկյանը կիրառեց հետագայում` Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և ամրապնդման գործում։ 1915 թվականին Վանից հարկադրաբար հեռանալով` Արամը մինչև 1917 թվականի դեկտեմբերն ակտիվորեն մասնակցեց Կովկասում եռացող ազգային-քաղաքական կյանքին:

1916-1917 թվականներին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում (զբաղվել հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով)։ Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում։ 1917 թվականին ռուսական հեղափոխությունների հետևանքով ռուսական Կովկասյան ռազմաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանը։ Երևանի նահանգում ուժեղ իշխանություն ստեղծելու, Հայկական կորպուս ձևավորելու, 100 հազարավոր արևմտահայ փախստականների խնամքը հոգալու նպատակով 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Ա. Մանուկյանը, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, ժամանեց Երևան։

Այդպիսով, սկսվեց Արամ Մանուկյանի` որպես պետական գործիչ լինելու երկրորդ փուլը։ Այս շրջանից Արամը ձեռնամուխ եղավ պետականաշինության բարդ գործին` որոշակի հիմքեր դնելով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման համար։

Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար։

Նրա առաջարկությամբ ստեղծվում է Հատուկ կոմիտե` Երևանի նահանգի իշխանության նոր մարմին, որն օժտում է նրան լայն լիազորություններով։ Ապակուսակցական ոգու շնորհիվ 1918 թվականի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում նա ընտրվեց դիկտատոր։ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմում էր հայ ժողովրդին կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Հետեւողական քայլերի շնորհիվ 1918 թվականի մարտի սկզբին հիմնականում կազմակերպված էր Հայկական կորպուսի երկրորդ դիվիզիան։Կարգուկանոնի հաստատման տեսակետից անչափ կարեւոր էր թաթարական (ներկայումս` ադրբեջանցիներ) հակապետական խռովությունների ճնշումը։ 1918 թվականի սկզբին Արամի եւ Դրոյի գլխավորած վճռական եւ անզիջում պայքարի շնորհիվ հնազանդեցվեցին 50-ից ավելի թաթարական գյուղեր։ Արամն իր հեռատեսությամբ եւ պետա կան մտածողությամբ շարունակեց խռովարար տարրից, նաև այսպես կոչված մաուզերիստներից երկիրը մաքրելու քաղաքականություն։ Այդպիսով լուծելով նաև ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականների տեղավորման հարցերը։

Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր

Մինչև նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան, տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարվել։ Այն իրականացվել էր Երևանի ազգային խորհրդի փաստացի ղեկավար, հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Արամ Մանուկյանը։ Նրան իրավամբ կարելի է համարել Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր ։

Հանուն ազգային շահերի նա երբեմն շրջանցում էր օրենքը` իր վրա վերցնելով ողջ պատասխանատվությունը։ Այս կապակցությամբ բնորոշ է ավազակային տարրերի պարագլուխ Չոլախ Գևորգի մահապատիժը։ Այդ որոշումը Ա. Մանուկյանը կայացրեց ավազակային հարձակումները դադարացնելու մասին բազմաթիվ նախազգուշացումները անտեսելու, և ապա իշխանության դեմ ըմբոստանալու համար։

Հայրենիքի փրկության ճանապարհին գաղափարական-քաղաքական խոչընդոտների առաջ կանգ չէր առնում։ Թուրքերին դիմակայելու համար գնաց Խորհրդային Ռուսաստանի հետ համագործակցելուն, չնայած իշխող բոլշեւիկյան կուսակցությունը ՀՅԴ գաղափարական-քաղաքական հակառակորդն էր։ Արամի ջանքերով ընդունվեց հայ-բոլշևիկյան համագործակցության ծրագիր, ըստ որի Արևմտյան Հայաստանը լինելու էր անկախ, իսկ Արեւելյան Հայաստանը ամբողջ Կովկասի հետ միասին հայ-բոլշեւիկյան ուժերով խորհրդայնացվելու էր։

Կովկասյան ռազմաճակատում 1918 թվականի հունվարի 28-ից հարձակման անցած թուրքական բանակը գրավեց Արևմտյան Հայաստանը ու մոտեցավ Արևելյան Հայաստանին։ Երեւանի նահանգի իշխանության հետագա ուժեղացման նպատակով 1918 թվականի մարտի 24-ին Երեւանի բնակչությունը, զորքը և Հայոց Ազգային խորհուրդը Արամին` իր կամային հատկանիշների շնորհիվ ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր` նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։ Արամ Մանուկյանը 1918 թվականի մարտի 6-ին նամակ է գրում ընկերներին պատվիրելով, որ մեղավորներ չորոնեն, միմյանց հետ չգժտվեն և ճիգեր գործադրեն, որ նոր ուժեր հասցվի ճակատ։ Խորհուրդ է տալիս խիստ լինել դասալիքների և դավաճանների նկատմամբ։

Նրանց տեղեկացնում է, որ դժվարին պահեր են ապրում օգնություն չեն ստանում և զորքը պահում են ազգային միջոցներով, ամենուր թալան է, գողություն, սպանություններ։

Թուրքական զորքերը 1918 թվականի մայիսի 21-ին գրավեցին Երևանից 30 կմ հեռու գտնվող Սարդարապատ կայարանն ու գյուղը, և ամբողջ սրությամբ դրվեց հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Հայ քաղաքական գործիչները, զորքը, բնակչությունը հուսալքված էին, շրջանառության մեջ էին մտել Ս. Էջմիածնից ու Երևանից նահանջելու մտքեր։

1918 թվականի մայիսի 21-ին Երևանի Հայոց ազգային խորհուրդը կոչ է հղում հայ սպաներին թշնամուն դիմակայելու համար կամավորական խմբերին հրամանատարությունը ստանձնելու մասին։ Շեշտվում էր նաև այն հանգամանքը, որ պետք չէ թույլ տալ, որ գաղթ տեղի ունենա, քանի որ այն կորստաբեր կլինի, որովհետև թուրքերը, երբ որևէ տեղ տիրապետում են, այնտեղից ձախած ժողովրդին նրանք այլևս թույլ չեն տալիս վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը։ Ուրեմն անհրաժեշտ էր հետևել, որ ժողովուրդը չգաղթի և մնա նույն տեղում։

Արամն իր կազմակերպչական մեծ ունակություններով, շրջահայեցությամբ, թշնամուն դիմակայելու վճռականությամբ, մեծագույն եռանդով ու լավատեսությամբ կազմակերպվեց Սարդարապատի և Բաշ Ապարանի հաղթական հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջնջումից և ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը։

1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը. ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որով նշանավորվում է Արամ Մանուկյանի պետական գործունեության երրորդ փուլը, արդեն պետական` եզրաբանական առումով նույնպես։ 1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակել էր նորանկախ Հայաստանի գերագույն իշխանություն, սակայն Հ. Քաջազնունու կողմից ձեւավորվող ՀՀ կառավարությունը մոտ երկու ամիս հետո ժամանեց Երեւան։

Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության` Երևանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Երևան կժամաներ Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը (1918 թվականի հուլիսի 20)։ Արամ Մանուկյանը Վարչության նախագահն էր և զինվորական բաժնի վարիչը։

Արամ մանուկյանը Երևանում էր, և ամեն օր բարդ խնդիրներ էին առաջանում, որոնք հրամայաբար լուծում էին պահանջում թուրքերի հետ պայմանագիր էր ստորագրվել և նրանք սիստեմատիկ կերպով պահանջում էր դաշնագրի այս կամ այն կետերի կատարում։ Դաշնագրի կետերին ծանոթ Ազգային խորհուրդը Երևանում չէր ։ Թուրքերը խախտում էին դաշնագրի կետերը։ Եվ դարձյալ անհրաժեշտ էր ճիշտ կողմնորոշվել, լինել շրջահայաց, որպեսզի ճիշտ որոշում կայացվեր։

Կարևոր էր նաև ֆինանսների խնդիրը։ Աղքատ ու դժբախտ երկրիը չորս ամիս է՝ կերակրում էր քառասունհազարանոց բանակ։

Ծայրաստիճան ծանր պայմաններում Արամը մի կերպ կարողանում էր կազմակերպել ներքին կյանքը։ Սպաները ամիսներով ռոճիկ չէր ստանում, սոսկալի թանկություն էր, անհրաժեշտ էր նաև զորքը պահել։ Փող էր անհրաժեշտ ադմինիստրացիա և միլիցիա կազմակերպելու համար, մինչդեռ դրամ չկար։ Ներքին կյանքը կազմավորելու համար օգնության կարիք կար, և Արամ Մանուկյանը անհրաժեշտ էր համարում, որ Ազգային խորհուրդը գար Երևան։

Նա միայնակ էր պայքարում բազմաթիվ դժվարությունների դեմ։

Չափազանց վատ էր պարենավորման գործը։ Մոտ 1 մլն․ ժողովուրդ մի թիզ հողի վրա էր, իսկ հաց չկար։ Գաղթականները սկսել էին ցորենի արտերը անխնա արածացնել և փչացնել։

Անհրաժեշտ էր կազմակերպել բերքի պաշտպանությունը։

Բարդ էր հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը։ Տեղացի թուրքերը իրենց արտոնյալներ էին համարում և ոչ մի պարտավորություն չէին ստանձնում։

Անհրաժեշտ էր կազմակերպել գաղթականությանը, որոնք անղեկ ու անգլուխ թափառում էին։

Պետք էր կազմակերպել ամեն ինչ, հոգ տանել երկրի ճակատագրի մասին ։

Այպիսով, Արամ Մանուկյանը գրություն է ուղարկում Հայոց ազգային խորհրդին՝ հայտնելով Հայաստանի ծանր կացության և նրա շտապ կարգով Երևան գալու անհրաժեշտության մասին։

Երևանի Վարչության բաժինների ղեկավարների ընտրության հարցում Մանուկյանը կրկին ապակուսակցական մոտեցում ցուցաբերեց։ Նրա գլխավորությամբ գործող Երևանի կառավարությունը ձեռնամուխ եղավ ռազմական, վարչական, ընկերային-տնտեսական եւ այլ հրատապ խնդիրների լուծմանը։ Պետականաշինության գործում լրատվության կարեւորությունը գիտակցելով` հունիսի 23-ին, այդ բարդ ժամանակաշրջանում որոշվեց հիմնել պետական թերթ` «Երեւանի Ազգային խորհրդի լրատու»։

Երկու ամսվա ընթացքում Արամ Մանուկյանի կառավարությունը Հայաստանի պետականաշինության, կյանքի տարբեր ոլորտների գործունեության ու համեմատական կայունության գործում մեծ աշխատանք կատարեց։ Եվ 1918 թվականի հուլիսի 19-ին, Արամի վճռական պահանջից հետո միայն, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և Հ. Քաջազնունու կառավարության անդամները ժամանեցին Երևան։ Հուլիսի 20-ին Երևանի եւ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդների համատեղ նիստում Արամը հայտնեց իշխանությունը ՀՀ «օրինավոր կառավարությանը» հանձնելու մասին և պատրաստականություն հայտնեց աջակցելու նրան «երկրում կարգ ու կանոն և տանելի կյանք ստեղծելու գործում»։ Սակայն «փաստօրէն կառավարութիւնը մնում էր Արամը...»[։

Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար ԽաչատուԿարճիկյանի սպանությունից հետո մոտ մեկ ամիս՝ 1918 թվականի նոյեմբերի15-ից դեկտեմբերի 13-ը, հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր։

Արամի պետական գործունեության չորրորդ փուլը սկսվում է 1918 թվականի հուլիսի 26-ին ՆԳ նախարարի պաշտոնի ստանձնումով։ Սիմոն Վրացյանը գրել է, որ Արամը միակն էր, որ «այդ խառնակ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրութիւն պահել երկրում եւ պետական» շինարարություն սկսել։

Հայաստանի Հանրապետության երկրորդ` կոալիցիոն կառավարության ձևավորման ժամանակ ՀՑԴ-ն խոստովանեց, որ միայն Արամ Մանուկյանն է ի վիճակի երկրում կարգ ու կանոն պահպանել։

1918 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի խորհուրդն ընդունեց Արամի ներկայացրած «Մասնաւոր սեփականութիւն կազմող զէնքերի եւ զինամթերքների պետականացման մասին» օրենքը։

Նա առաջարկում է գրավել և պետական սեփականություն համարել Հայաստանի Հանրապետության մեջ մասնավոր սեփականություն համարվող բոլոր զենքերը, բացի որսորդության և սառը զենքերից և, պաշտպանելով այդ նախագծի անհրաժեշտությունն ու շտապողականությունը, ասում է․Հայ ժողովուրդը, մանավանդ վերջին տարիներս, շնորհիվ հայտնի հանգամանքների, ենթարկված էր զինվելու պսիխոզին։ Թե որքան առատ է , դա ցույց են տալիս այն դեպքերը, երբ կառավարության դեմ դուրս էին գալիս մինչև 1000 զինված մարդ։ Շնորհիվ այդպիսի զինվածության, մադիկ սովորական վեճերը լուծում են արյունով և սպանությամբ, օրինակ՝ Ախտայի շրջանում 1 գառան պատճառով ջարդեցին 3 ընտանիք և՛ դիակները հնար չկար ծածկելու և՛ պետք էր ֆրոնտից մեկ բատալիոն զորք բերել նրանց զսպելու համար։

Այսպես էր պատճառաբանում Արամ մանուկյանը անհատներից զենքերի գրավելու և պետականացնելու անհրաժեշտությունը։

Արամ Մանուկյանը կարևորում էր երկրում իշխանություն ստեղծելը, անարխիան ոչնչացնելը, զինաթափություն իրականացնելը։

Ներքին գործերի նախարարը պաշտպանում էր մենաշնորհի սկզբունքը։ Միջոցներ էր ձեռք առնում արտասահմանից հաց ներմուծելու համար և ազատ առևտուրը աննպատակահարմար էր համարում այն գլխավոր պատճառով, որ պետականությունը մի քանի հազար ռուբլով հաց չի կարող գնել և զորքին ու գաղթականությանը կերակրել։ Նա կարծում էր, որ ազատ առևտրի դեպքում մոտիկ ապագայում սնանկացում է սպասվում։

Անկախության սկզբնական շրջանում երկրում մեծ չափերի էին հասնում հանցագործությունները, այդ թվում և սպանությունները, մաուզերիզմը։ Գյուղերում բնակիչների մի մասը խուսափում էր հարկերը վճարել։ Արամ Մանուկյանն մասնավոր զենք-զինամթերք պետականացնելը հիմնավորում էր նրանով, որ եթե ժամանակին ժողովրդին զինելն անհրաժեշտություն էր և ինքնապաշտպանական նպատակ էր հետապնդում, ապա այժմ անձի անձեռնմխելիությունը, ունեցվածքի և այլ իրավունքների պաշտպանությունը պետական իշխանության պարտականությունն էր։ Արամն ամեն կերպ ձգտում էր իր ենթակայության ներքո գտնվողներին զգաստացնել, գործի նկատմամբ պետական մոտեցում սերմանել նրանցում։

Արամ Մանուկյանը կարևորում էր երկրում գրագրությունը հայացնելը։ Նրա առաջարկությամբ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում որոշում ընդունեց, որ նոյեմբերի 1-ից հեռագրերը, ռուսերենից բացի, հայերեն լեզվով պետք է հաղորդվեն։ Որբերին հատուկ ուշադրությամբ և հոգածությամբ էր վերաբերվում` ժողովրդին կոչ անելով օգնել որբերին և փոխադարձ ջանքերով փրկել նրանց։

Արամ Մանուկյանի բոլոր նախաձեռնությունները անձնական շահախնդրություն չէին հետապնդում։ Նա հասարակ երևանցու նման էր ապրում, պատահում էր, որ ճաշի ժամանակ հաց չէր ունենում։ Նա ի պաշտոնե մեծ գումարների հետ էր շփվում և մեծ իշխանություն ուներ, սակայն դրանք երբեք չի ծառայեցրել իր անձնական հարստացմանը, երբեք չի շրջանցել օրենքը հանուն անձնական շահի։

1918 թվականի դեկտեմբերին նա վարակվեց բծավոր տիֆով և 1919 թվականի հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն։ Արամ Մանուկյանի մահը հայ ժողովրդին, պետական ու հասարակական-քաղաքական գործիչներին մեծ վիշտ պատճառեց։ Նրա հուղարկավորությունը համաժողովրդական սուգի վերածվեց։ Ներկա էր ամբողջ Երևանը. մարդիկ եկել էին մի վերջին անգամ հարգանքի տուրք մատուցելու Արամ Մանուկյանին` իրատես ու շրջահայաց, կազմակերպչական բացառիկ ձիրք, անկոտրում կամք, անշահախնդիր վարք, համեստ կենցաղ և իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործչին։

Արամ Մանուկյանը այն պետական գործիչն է, որն ազգի համար ծանր պահերին, անձնվիրաբար պայքարել է, մեծ նվիրումով լծվել ազգի փրկության գործին։ Եղեռն տեսած ժողովուրդը, նրա նման գաղափարական առաջնորդ ունենալով, կարողացել է կայունացնել պետությունը և դնել զարգացման ռելսերի վրա ։ Որպես հասուն քաղաքական-պետական մտածող, գիտակցել է , որ հայության առջև ծառացած հսկայածավալ խնդիրները կարելի է լուծել միայն լավ կազմակերպված և համակարգված աշխատանքով։ Նա ձեռնամուխ է եղել պետականաշինության բարդ գործին։ Նրա առաջարկությամբ է ստեղծվել Երևանի նահանգի իշխանության նոր մարմինը՝ Երևանի Հայոց Ազգային խորհրդին հավասար իրավունքներով օժտված հատուկ կոմիտեն, որի շուրջը համախմբվել և անդուլ աշխատանքի են լծվել բոլորը՝ անկախ կուսակցական պատկանելությունից և գաղափարական համոզմունքներից։

Նա կարողացել է վարչական կառույցների հետ քարոզչական գործունեություն ծավալել՝ ժողովրդին կոչ անելով խտացնել հայրենիքի պաշտպանների շարքերը։ Ուշադրություն է դարձվել նաև այն բանին, որ ստեղծվի մարտունակ և հայրենանվեր բանակ։

Արամ Մանուկյանը գերագույն ջանքեր է գործադրել այն ժամանակ, երբ դրված էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Այդ ծայրահեղ, թվում է՝ անհուսալի վիճակում ցուցաբերելով կազմակերպչական մեծ ունակություններ, շրջահայեցություն, թշնամուն հակահարված հասցնելու աներեր վճռականություն, մեծագույն եռանդ ու լավատեսություն՝ կարողացել է անորոշության մատնված և հուսալքված ժողովրդի ու զորքի մեջ ամրապնդել հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Չնայած դժվարին աշխարհաքաղաքական և ներքին խնդիրներին, Արամ Մանուկյանին հաջողվել է կարճ ժամանակահատվածում կարգի բերել նորանկախ պետությունը և մեն մենակ հայ ժողովուրդը կարողացել է Սարդարապատում աներևակայելի հաղթանակ տանել թուրքական հզոր բանակի դեմ։
Նա այն կերպարն է, որը մեզ համար օրինակ է: Պետք է սովորել իրատես ու շրջահայաց, կազմակերպչական բացառիկ ձիրք, անկոտրում կամք, անշահախնդիր վարք, համեստ կենցաղ և իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործչից։