Այսօր շուկայում և մարկետներում կգտնեք ամեն ամեն ինչ, բայզ դա ոչ միշտ է օգտակար ու մատչելի: մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ:
- Օգտագործեք վիտամիններով և ածխաջրերով հարուստ մատչելի սննդամթերք, այդ թվում՝ ձիթապտուղ, ոսպ, լոբի, վարսակ, մակարոն, բրինձ, քունջութ և դդում:
- Գնե՛ք այնքան, որքան կուտեք. Գուցե մեծ քանակով գնումը ավելի ձեռնտու է, սակայն դա անիմաստ է, եթե ի վերջո սառնարանում փչանալու է:
- Խանութ գնացե՛ք ցուցակով. Որպես կանոն, ցուցակով խանութ գնալու դեպքում գնորդը այդքան շատ չի շեղվում կողմնակի գնումներով: Նախընտրելի է, որ ունենաք նաև գնումների հստակ օր:
- Օգտագործեք միայն սեզոնային մրգեր և բանջարեղեն. Բացի նրանից, որ սեզոնային մրգերը շատ ավելի մատչելի են, նաև ավելի շատ վիտամիններ են պարունակում:
- ‹‹Արտակարգ իրավիճակների›› կերակուր. Կան օրեր, երբ պլաններ են ի հայտ գալիս և չեք հասցնում Ձեր պլանավորած կերակուրը պատրաստել: Նման իրավիճակների համար տանը ունեցեք պաստա, բրինձ և նման հեշտ պատրաստվող սննդամթերքներ
Просмотр содержимого документа
«Առողջ սնունդ, սնվեք ճիշտ»