СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աշակերտներիս ստեղծած սահիկաշարը /Հ. Թումանյան «Անուշ»/

Нажмите, чтобы узнать подробности

Նախերգանք,առաջին երգ

Просмотр содержимого документа
«Աշակերտներիս ստեղծած սահիկաշարը /Հ. Թումանյան «Անուշ»/»

Խմբային աշխատանք Թեմա՝ Աշակերտներ՝ Ռազմիկ Գյուլազյան, Զալիկո Արղամանյան, Արամ Բոյախչյան, Սերինե Պողոսյան, Արմինե Դարչինյան Ուսուցիչ՝ Կարինե Պողոսյան

Խմբային աշխատանք

Թեմա՝

Աշակերտներ՝

Ռազմիկ Գյուլազյան, Զալիկո Արղամանյան, Արամ Բոյախչյան, Սերինե Պողոսյան, Արմինե Դարչինյան

Ուսուցիչ՝

Կարինե Պողոսյան

Համբարձման տոն

Համբարձման տոն

Համբարձում  , քրիստոնեական տոն։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաև 1441 թվականին Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սսից տեղափոխելու և Ս. Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպքը։

Հովհաննես Թումանյանի խոստովանությունը ՙՙԻմ սրտին շատ է ծանրանում էս ժողովրդի ճակատագիրը , նրա պատմությունը, են սոսկալի դրաման ,որ կոչվում է հայոց պատմություն, ու էնտեղից է բխում նրա գործերի վրա եղած իմ հայացքն ու մտածմունքը... Ո՞րն է էս ժողովրդի պատմական ճակատագիրը, նրա գոյության խորհուրդը, ինչ է կամենում սա, ապա ոգին՚՚ ՙՙՈւրիշ ժողովուրդների ընթերցողներին Թումանյանի պոեմները(Օր.՝ՙՙԱնուշ՚՚-ը ) ավելի շատ բան են տալիս Հայաստանի և նրա կյանքիմասին, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների արվատ հատորները ՚՚ : Վալերի Բրյուսով

Հովհաննես Թումանյանի խոստովանությունը

ՙՙԻմ սրտին շատ է ծանրանում էս ժողովրդի ճակատագիրը , նրա պատմությունը, են սոսկալի դրաման ,որ կոչվում է հայոց պատմություն, ու էնտեղից է բխում նրա գործերի վրա եղած իմ հայացքն ու մտածմունքը... Ո՞րն է էս ժողովրդի պատմական ճակատագիրը, նրա գոյության խորհուրդը, ինչ է կամենում սա, ապա ոգին՚՚

ՙՙՈւրիշ ժողովուրդների ընթերցողներին Թումանյանի պոեմները(Օր.՝ՙՙԱնուշ՚՚-ը ) ավելի շատ բան են տալիս Հայաստանի և նրա կյանքիմասին, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների արվատ հատորները ՚՚ :

Վալերի Բրյուսով

Ամենայն հայոց որբերի հայրիկ: Այս մասին դառնությամբ խոստովանել է ամենայն հայոց բանաստեղծը:1915-ի հունիս-օգոստոս ամիսներին նա իր վրա վերցրեց Եղեռնից մազապուրծ, ծնողազուրկ, հիվանդ, անօգնական ու մերկ հազարավոր որբերի խնամքը' վտանգելով ոչ մի-այն իր, այլև երկու դուստրերի կյանքը: Բանաստեղծն ինքնէ դառնությամբ, խորագույն ցավով պատմել, թե ինչպես.«Երբ երեխաները փոքր-ինչ կազդուրվեցին, ամեն ճաշից հետո կախվում էին փեշերից և «Հայրիկ» անվանում»:Այսպես հանճարեղ Լոռեցին դարձավ նույնքան «հանճա-րեղ» որբախնամ' վաստակելով «Ամենայն Հայոց Որբերի Հայրիկ» տխուր պատվանունը:

«Ամենայն հայոց թամադա»-ն նրա հաջորդ պատվանունն է: Հանրահայտ է Թումանյանի կենսախինդ, կեն-սահաստատ բնավորությունը: Այս մասին հիշատակել եննրա բոլոր կենսագիրներն ու հուշագիրները: Բանաստեղծիդուստրը' Նվարդ Թումանյանը, իր հուշերում պատմում է.«Հայրիկը հայտնի էր նաև որպես թամադա: Կյանքի առաջին շրջանում քեֆերը դրսում է արել. տանը ոչ հարմարություն է ունեցել, ոչէլ հնարավորություն: Տան հրավերք ները սկսվել են Վերնատան ժամանակից: Մեր տան ճաշկերույթների թամադան մինչև 1911 թ-ը Աղայանն էր, իսկ Աղայանների տանը' հայրիկը: Այդ ժամանակների հայրիկը իր հեքիաթի ուրախ Հասանն էր: Չունեցած տեղն էլ քեֆ էր անում:Թումանյանի մերձավորները գիտեն, որ նա իր քեֆերը պարտքով է արել կամ ձեռն ընկած պատահական գումարով: Ուստի և քեֆի ժամանակ ասում էր. «Բանը մարդուսիրտն է..., դու քո սիրտը ուրախ պահիր, քեֆ արա , փողնինչ է, որ մարդ փողի մասին մտածի»: Ինքն ուրախ էր ապրում, ուրիշներին էլ ուրախացնում էր և սովորեցնում աշխարհում ուրախ ապրել: Սիրում էր ասել. «Ես իմ հոր զվարթությունիցն ունեմ»:

Հայտնի են Թումանյանի հետևյալ տողերը. «Աստված էղածն օրհնի», «Վեր կենամ, ասի, մեկի մոտ գնամ, Կրկին պարտքանեմ, գլուխը քարը. («Պոետն ու Մուսան» պոեմից)»:Թումանյանի լիառատ հյուրասիրությունն է վայելել նաև հայ ժողովրդի մեծ երախտավոր Վալերի Բրյուսովը, որը1916-ին Թիֆլիս էր եկել' Թիֆլիսի հասարակությանը ծանոթացնելու իր «Поззия Армении» աշխատության հետ:Թումանյանի անկաշառ, շռայլ հյուրասիրության մասինհիշում է Վահան Թոթովենցը. «Թումանյանը, ի պատիվ Բրյուսովի, երեկույթտվեց իր տանը: Ընթրիքի սեղանին Թումանյանը Բրյուսովի աջ կողմը նստեցրեց տիկին ԶապելԵսայանին, ձախ կողմը' ինձ: Տիկին Եսայանը Բրյուսովի հետ խոսում էր ֆրանսերեն: Թումանյանը, ժպիտը երեսին,հյուրասեր տանտիրոջ դերում, կենդանություն էր ստեղծումսեղանի շուրջը: Բրյուսովը դիմեց նրան հետևյալ խոսքերով.- Видимо, Ованес Туманиан нетолько большой поэт, но ибольшой хлебосоль. (Երևում է, Թումանյանը ոչ միայն մեծբանաստեղծ է, այլ նաև մեծ հյուրասեր)»:Թումանյանի անսահման կենսասիրությունն է խնկարկում Վահան Տերյանն իր «Թումանյանի պալատում» բանաստեղ-ծության մեջ.

Նախերգանք

Նախերգանք

(Համբարձման գիշերը)  Բազմած լուսնի նուրբ շողերին, Հովի թևին՝ թըռչելով՝ Փերիները սարի գըլխին Հավաքվեցին գիշերով։ — Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի Չըքնաղագեղ ոգիներ, Եկե՜ք, ջահել սիրահարի Սերը ողբանք վաղամեռ։

(Համբարձման գիշերը)

Բազմած լուսնի նուրբ շողերին,

Հովի թևին՝ թըռչելով՝

Փերիները սարի գըլխին

Հավաքվեցին գիշերով։

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի

Չըքնաղագեղ ոգիներ,

Եկե՜ք, ջահել սիրահարի

Սերը ողբանք վաղամեռ։

 Օխտն աղբյուրից ջուր է առել Կույս սափորով, լուռ ու մունջ, Օխտը ծաղկից ծաղիկ քաղել, Կապել սիրո ծաղկեփունջ։  Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել, Խընդիրք արել աստղերին, Փափագ սըրտով խընդիրք արել՝ Բարի ժըպտան իր սերին…  Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ, Ափսո՜ս իգիթ քու յարին. Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ, Ափսո՜ս էդ ծով աչքերին…։   Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով Լըցված սըրտերն ու աչեր՝ Սարի ծաղկունք տըխուր սյուքով Հառաչեցին էն գիշեր։

Օխտն աղբյուրից ջուր է առել

Կույս սափորով, լուռ ու մունջ,

Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,

Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,

Խընդիրք արել աստղերին,

Փափագ սըրտով խընդիրք արել՝

Բարի ժըպտան իր սերին…

Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,

Ափսո՜ս իգիթ քու յարին.

Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,

Ափսո՜ս էդ ծով աչքերին…։

 Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով

Լըցված սըրտերն ու աչեր՝

Սարի ծաղկունք տըխուր սյուքով

Հառաչեցին էն գիշեր։

— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ, Վո՜ւշ քու սերին, քու յարին… Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ, Վո՜ւշ քու սիրած սարերին… — Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի Չըքնաղագեղ ոգիներ… Ու փերիներն էսպես տըխուր Երգում էին ողջ գիշեր։  Կանչում էին հըրաշալի Հընչյուններով դյութական, Ու հենց շողաց ցոլքն արևի՝ Անտես, անհետ չըքացան։  Խոր սուզվեցին ակն աղբյուրի, Մըտան կաղնին հաստաբուն, Ու լեռնային վըտակների Ալիքները պաղպաջուն։

— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,

Վո՜ւշ քու սերին, քու յարին…

Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,

Վո՜ւշ քու սիրած սարերին…

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի

Չըքնաղագեղ ոգիներ…

Ու փերիներն էսպես տըխուր

Երգում էին ողջ գիշեր։

Կանչում էին հըրաշալի

Հընչյուններով դյութական,

Ու հենց շողաց ցոլքն արևի՝

Անտես, անհետ չըքացան։

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,

Մըտան կաղնին հաստաբուն,

Ու լեռնային վըտակների

Ալիքները պաղպաջուն։

ԱՌԱՋԻՆ ԵՐԳ

ԱՌԱՋԻՆ ԵՐԳ

I  Կանչում է կըրկին, կանչում անդադար Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն, Ու թևերն ահա փըռած տիրաբար՝ Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն։ Ուր որ հայրենի օջախի առաջ Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ, Ու ձըմռան երկար գիշերը նըստած՝ Խոսում են Լոռու հին-հին քաջերից։  Դեպ էն սարերը, որ վես, վիթխարի, Հարբած շարքերով բըռնած շուրջպարի, Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկընքում, Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում Պերճ Արագածի նազելի դըստեր, Որ Դև–Ալ, Դև–Բեթ և այլ հըսկաներ, Խոլ–խոլ հըսկաներ հընոց աշխարհի, Փախցըրին բերին անառիկ Լոռի։

I

Կանչում է կըրկին, կանչում անդադար

Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն,

Ու թևերն ահա փըռած տիրաբար՝

Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն։

Ուր որ հայրենի օջախի առաջ

Վաղո՜ւց կարոտով ըսպասում են ինձ,

Ու ձըմռան երկար գիշերը նըստած՝

Խոսում են Լոռու հին-հին քաջերից։

 Դեպ էն սարերը, որ վես, վիթխարի,

Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,

Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկընքում,

Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում

Պերճ Արագածի նազելի դըստեր,

Որ Դև–Ալ, Դև–Բեթ և այլ հըսկաներ,

Խոլ–խոլ հըսկաներ հընոց աշխարհի,

Փախցըրին բերին անառիկ Լոռի։

II  Է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ սարեր, Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան, Առաջըս եկան երջանիկ օրեր, Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան։ Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես, Որ անցած գարնան կային ձեր լանջում. Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես, Բայց եկել եմ ես՝ նըրանց եմ կանչում։ Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր, Որբացած հոգիս ողջունում է ձեզ, Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ, Դյութական ձայնով կանչում է հանդես։ Դո՛ւրս եկեք կըրկին շիրմից, խավարից, Դո՛ւրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ, Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից, Լըցրե՛ք պոետի հաճույքը վըսեմ…

II

Է՜յ հին ծանոթներ, է՜յ կանաչ սարեր,

Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան,

Առաջըս եկան երջանիկ օրեր,

Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան։

Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես,

Որ անցած գարնան կային ձեր լանջում.

Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես,

Բայց եկել եմ ես՝ նըրանց եմ կանչում։

Ողջո՜ւյն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,

Որբացած հոգիս ողջունում է ձեզ,

Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,

Դյութական ձայնով կանչում է հանդես։

Դո՛ւրս եկեք կըրկին շիրմից, խավարից,

Դո՛ւրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լըսեմ,

Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից,

Լըցրե՛ք պոետի հաճույքը վըսեմ…

III  Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի, Թավուտ ծըմակի լըռին խորքերից, Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի Արձագանքն ահա լըսում եմ նորից։ Թընդում է զըվարթ աղմուկը բինի,  Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից, Ու բոլորն, ահա, նորից կենդանի Ելնում են աշխույժ վաղորդյան մութից, Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում… Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

III

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,

Թավուտ ծըմակի լըռին խորքերից,

Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի

Արձագանքն ահա լըսում եմ նորից։

Թընդում է զըվարթ աղմուկը բինի,

 Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,

Ու բոլորն, ահա, նորից կենդանի

Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,

Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…

Սո՜ւս… ակա՛նջ արա,— հովիվն է կանչում…

IV — Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում, Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում, Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում, Խաղեր կապելով, Չոլեր չափելով, Ոչխարըս անտեր, Ընկել եմ հանդեր։ Ամա՜ն էրեցիր սիրտըս քու սիրով, Ոտըս կապեցիր թել-թել մազերով. Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով, Ա՛յ սարի աղջիկ, Ա՛յ սիրուն աղջիկ, Ա՛յ դու կարմրաթուշ, Թուխամազ Անուշ։  Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան, Արին կըթափեմ ես գետի նըման. Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման, Ա՛յ սև աչքերով, Ա՛յ ծով աչքերով, Ունքերըդ կամար Աղջիկ, քեզ համար։

IV

— Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,

Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,

Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,

Խաղեր կապելով,

Չոլեր չափելով,

Ոչխարըս անտեր,

Ընկել եմ հանդեր։

Ամա՜ն էրեցիր սիրտըս քու սիրով,

Ոտըս կապեցիր թել-թել մազերով.

Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով,

Ա՛յ սարի աղջիկ,

Ա՛յ սիրուն աղջիկ,

Ա՛յ դու կարմրաթուշ,

Թուխամազ Անուշ։

Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,

Արին կըթափեմ ես գետի նըման.

Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման,

Ա՛յ սև աչքերով,

Ա՛յ ծով աչքերով,

Ունքերըդ կամար

Աղջիկ, քեզ համար։

V Երգում է Սարոն, ու չի կարենում Աղջիկը հանգիստ նըստի վըրանում։ — Էն ո՞վ էր, նանի՛, որ կանչում էր մեզ, Դու չե՞ս իմանում… ականջ արա, տե՜ս… — Հերի՛ք է, Անո՛ւշ, ներս արի դագեն, Քանի՛ դուրս թըռչես, նայես դես ու դեն, Տեսնողն էլ կասի— ի՜նչ աղջիկ է սա… Հազար մարդի մոտ կերթա, կըխոսա։ — Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին, Ի՜նչքան ավլուկ է տալիս կանանչին… Նանի՛, թող գընամ քաղեմ ու հյուսեմ, Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ։ — Հանգի՛ստ կաց, Անո՛ւշ, դու հասած աղջիկ՝ Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ, Նըստիր վըրանում, քու գործին մըտիկ, Պարկեշտ կաց, աղջի՛, ամոթ է, ամո՜թ։ — Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի, Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր, Մին թև է առնում, ուզում է թըռչի, Չըգիտևմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր… Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ, Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ. Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ, Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

V

Երգում է Սարոն, ու չի կարենում

Աղջիկը հանգիստ նըստի վըրանում։

— Էն ո՞վ էր, նանի՛, որ կանչում էր մեզ,

Դու չե՞ս իմանում… ականջ արա, տե՜ս…

— Հերի՛ք է, Անո՛ւշ, ներս արի դագեն,

Քանի՛ դուրս թըռչես, նայես դես ու դեն,

Տեսնողն էլ կասի— ի՜նչ աղջիկ է սա…

Հազար մարդի մոտ կերթա, կըխոսա։

— Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին,

Ի՜նչքան ավլուկ է տալիս կանանչին…

Նանի՛, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,

Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ։

— Հանգի՛ստ կաց, Անո՛ւշ, դու հասած աղջիկ՝

Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,

Նըստիր վըրանում, քու գործին մըտիկ,

Պարկեշտ կաց, աղջի՛, ամոթ է, ամո՜թ։

— Ա՜խ, սիրտըս, նանի՛, չըգիտեմ ընչի,

Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,

Մին թև է առնում, ուզում է թըռչի,

Չըգիտևմ՝ թե ո՜ւր, չըգիտեմ՝ թե ուր…

Նա՛նի ջան, նա՛նի, ես ի՞նչպես անեմ,

Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.

Նա՛նի ջան, նա՛նի, կուժը թող առնեմ,

Աղբյուրը գընամ աղջիկների հետ…

VI  Կըժերն ուսած՝ թըռվըռալով Ջուրն են իջնում աղջիկներ, Խընդում իրար ուսի տալով, Երգը զընգում սարն ի վեր։ — Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում. Էն ո՞ւմ յարն է նըստած լալի Հոնգուր-հոնգուր էն սարում։  Ա՜յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր, Որ գալիս եք սարերից, Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր, Յարս էլ խըմե՞ց էդ ջըրից։ Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ։ Վառված սիրտը էն յարի, Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ Անքուն ցավը ջիգյարի… — Աղջի՛, քու յարն եկավ անցավ Վառված, տարված քու սիրով, Էրված ջիգյարն՝ եկավ անցավ, Չըհովացավ պաղ ջըրով…  Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում. Ա՜խ, իմ ազիզ յարն է լալի Հոնգուր-հոնգուր էն սարում։

VI

Կըժերն ուսած՝ թըռվըռալով

Ջուրն են իջնում աղջիկներ,

Խընդում իրար ուսի տալով,

Երգը զընգում սարն ի վեր։

— Ամպի տակից ջուր է գալի,

Դոշ է տալի, փըրփըրում.

Էն ո՞ւմ յարն է նըստած լալի

Հոնգուր-հոնգուր էն սարում։

Ա՜յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,

Որ գալիս եք սարերից,

Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,

Յարս էլ խըմե՞ց էդ ջըրից։

Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ։

Վառված սիրտը էն յարի,

Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ

Անքուն ցավը ջիգյարի…

— Աղջի՛, քու յարն եկավ անցավ

Վառված, տարված քու սիրով,

Էրված ջիգյարն՝ եկավ անցավ,

Չըհովացավ պաղ ջըրով…

Ամպի տակից ջուր է գալի,

Դոշ է տալի, փըրփըրում.

Ա՜խ, իմ ազիզ յարն է լալի

Հոնգուր-հոնգուր էն սարում։

VII  Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած. — Էն ե՜րբ էր՝ Անուշն իր կուժը առավ, Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ… Ամպերն եկել են սարերը պատել, Ձորերը լըցվել, իրար փաթաթվել, Հազար չար ու շառ, հազար հարամի, Հազար ջահելներ վըխտում են հիմի… Ու ելավ տեղից պառավը հանկարծ. — Ո՞ւր կորար, Անո՜ւշ, ա՛յ մազըդ կըտրած… Ու ձորի գըլխին, ձեռքը ճակատին, Կանչում է, կանչում անահ զավակին։ — Աղջի՜, սևասի՜րտ, քու ահը կըտրի, Աղջիկը մենակ ձո՞րը կըմըտնի. Ամպը կոխել է, աշխարքը մըթնել, Ի՞նչ ես կորցըրել՝ չես կարում գըտնել… Աղջի, հե՜յ Անուշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ… Ծընկանը զարկում, հառաչում է «վո՜ւշ». Ու ձորի գըլխին մոլորված կանգնած Նայում է ներքև սիրտը սևակնած։ Ամպերն եկել են սարերը պատել, Ձորերր լըցվել, իրար փաթաթվել, Հազար չար ու շառ, հազար հարամի. Հազար ջահելներ վըխտում են հիմի։

VII

Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ

Ձեն տըվավ թաքուն մի խավար կասկած.

— Էն ե՜րբ էր՝ Անուշն իր կուժը առավ,

Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ…

Ամպերն եկել են սարերը պատել,

Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,

Հազար չար ու շառ, հազար հարամի,

Հազար ջահելներ վըխտում են հիմի…

Ու ելավ տեղից պառավը հանկարծ.

— Ո՞ւր կորար, Անո՜ւշ, ա՛յ մազըդ կըտրած…

Ու ձորի գըլխին, ձեռքը ճակատին,

Կանչում է, կանչում անահ զավակին։

— Աղջի՜, սևասի՜րտ, քու ահը կըտրի,

Աղջիկը մենակ ձո՞րը կըմըտնի.

Ամպը կոխել է, աշխարքը մըթնել,

Ի՞նչ ես կորցըրել՝ չես կարում գըտնել…

Աղջի, հե՜յ Անուշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ…

Ծընկանը զարկում, հառաչում է «վո՜ւշ».

Ու ձորի գըլխին մոլորված կանգնած

Նայում է ներքև սիրտը սևակնած։

Ամպերն եկել են սարերը պատել,

Ձորերր լըցվել, իրար փաթաթվել,

Հազար չար ու շառ, հազար հարամի.

Հազար ջահելներ վըխտում են հիմի։

VIII — Թո՛ղ, կանչում են ինձ… մերըս կիմանա… — Չէ՛, Անո՛ւշ, քի՛չ էլ, մի՛ քիչ էլ մընա… — Չէ՛, թող ես գնամ… ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես… Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես, Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում, Դու սարի լանջին խաղեր ես կանչում… Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել… Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ, Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ. Ինձ չես լըսում, Չես ափսոսում, Էլ չես ասում՝ Ինչ կըլնեմ ես… Ես կըվառվեմ, Հուր կըդառնամ, Ես կըհալվեմ, Ջուր կըդառնամ, Ես չըգիտեմ՝ Ինչ կըդառնամ, Թե որ մին էլ Էսպես մընամ…

VIII

— Թո՛ղ, կանչում են ինձ… մերըս կիմանա…

— Չէ՛, Անո՛ւշ, քի՛չ էլ, մի՛ քիչ էլ մընա…

— Չէ՛, թող ես գնամ… ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես…

Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես,

Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում,

Դու սարի լանջին խաղեր ես կանչում…

Վաղո՜ւց, վաղուց ես դու ինձ մոռացել…

Ես ե՞րբ եմ եկել էստեղ քարացել

Ու մընում եմ քեզ, մընո՜ւմ, անիրա՛վ,

Էնքան մընացի՝ աչքըս ջուր դառավ.

Ինձ չես լըսում,

Չես ափսոսում,

Էլ չես ասում՝

Ինչ կըլնեմ ես…

Ես կըվառվեմ,

Հուր կըդառնամ,

Ես կըհալվեմ,

Ջուր կըդառնամ,

Ես չըգիտեմ՝

Ինչ կըդառնամ,

Թե որ մին էլ

Էսպես մընամ…

Ու ամբողջ տարին  Մի միտք է անում,  Թե յարը յարին  Ո՜նց է մոռանում…  — Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում.  Բա դու չե՞ս լըսում,  Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,  Ո՞ւմ հետ եմ խոսում…  Էն, որ գիշերով շըհու եմ փըչում,  Էն ո՞ւմ եմ կանչում…   Էն, որ մոլորված նըստած եմ մընում,  Ո՞ւմ հետ եմ լինում…  Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,  Էն ո՞ւմ եմ հիշում…  Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, անաստվա՛ծ Անո՜ւշ…  Արբեցա՜ծ, անո՜ւժ  Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ,  Հալվեցա՜վ, հանգա՜վ… Ասում են՝ ուռին  Աղջիկ էր ինձ պես,   Մընում էր յարին,  Ու չեկավ նա տես։  Խեղճը դողալով՝  Անհույս կըռացավ,  Դարդից չորացավ,  Ուռենի դարձավ։  Ջըրերի վըրա  Գըլուխը կախած  Դեռ դողում է նա  Ու լալիս կամաց,

Ու ամբողջ տարին Մի միտք է անում, Թե յարը յարին Ո՜նց է մոռանում… — Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, էդ ի՞նչ ես ասում. Բա դու չե՞ս լըսում, Էն, որ լանջերին խաղեր եմ ասում, Ո՞ւմ հետ եմ խոսում… Էն, որ գիշերով շըհու եմ փըչում, Էն ո՞ւմ եմ կանչում…

Էն, որ մոլորված նըստած եմ մընում, Ո՞ւմ հետ եմ լինում… Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում, Էն ո՞ւմ եմ հիշում… Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, անաստվա՛ծ Անո՜ւշ… Արբեցա՜ծ, անո՜ւժ Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ, Հալվեցա՜վ, հանգա՜վ…

Ասում են՝ ուռին Աղջիկ էր ինձ պես,

Մընում էր յարին, Ու չեկավ նա տես։ Խեղճը դողալով՝ Անհույս կըռացավ, Դարդից չորացավ, Ուռենի դարձավ։ Ջըրերի վըրա Գըլուխը կախած Դեռ դողում է նա Ու լալիս կամաց,

IX — Անո՜ւշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ, տո՛ւն արի… Կանչում է մերը, հառաչում, կանչում։  — Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜… Ձորից աղջըկա ձենն է ղողանջում։ Ու մազերն անկարգ տըված թիկունքով Ու ցըրված շիկնած այտերի վըրան, Դուրս եկավ թեթև ամպերի տակից Անուշը՝ փախած եղնիկի նըման։ Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին, Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա, Թողել է էն էլ ջըրի եզերքին… Ա՜խ, անհոգություն ջահել աղջըկա… — Նանի՛, վախեցի, գանգատվում է նա, Եվ ուզում է լալ, չի կարողանում. Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա, Կարծեցի՝ թուրքեր էին լողանում… Անիծում է ծեր մերը բարկացած Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին, Ու անեծք տալով իջնում է նա ցած՝ Դատարկ ետ բերած հին կուժը ուսին։

IX

— Անո՜ւշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ, տո՛ւն արի…

Կանչում է մերը, հառաչում, կանչում։

 — Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜…

Ձորից աղջըկա ձենն է ղողանջում։

Ու մազերն անկարգ տըված թիկունքով

Ու ցըրված շիկնած այտերի վըրան,

Դուրս եկավ թեթև ամպերի տակից

Անուշը՝ փախած եղնիկի նըման։

Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,

Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա,

Թողել է էն էլ ջըրի եզերքին…

Ա՜խ, անհոգություն ջահել աղջըկա…

— Նանի՛, վախեցի, գանգատվում է նա,

Եվ ուզում է լալ, չի կարողանում.

Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա,

Կարծեցի՝ թուրքեր էին լողանում…

Անիծում է ծեր մերը բարկացած

Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,

Ու անեծք տալով իջնում է նա ցած՝

Դատարկ ետ բերած հին կուժը ուսին։

Տեքստ

Տեքստ

Տեքստ  , գրական երկի բնագիրը այն ձևով, ինչպես որ ստեղծվել է հեղինակի կողմից։ Գրական բնագրերի գիտական ճշտման և հրատարակության խնդրով զբաղվում է գրականագիտության բաժիններից մեկը՝ տեքստաբանությունը։ Տեքստ են կոչվում նաև այն խոսքերը, որոնք գրվում են երաժշտական ստեղծագործության (օպերա, ռոմանս, երգ) հիմքում։

Տեքստի մասին ուսմունքի առանցքային հասկացություններից մեկն է կոհեզիան՝ տեքստի տարբեր մասերի՝ միմյանց կապակցման յուրահատուկ միջոցների ամբողջականությունը։ Խոսքը տեքստային կապակցությունների տարբեր ձևերի մասին է, առանց որոնց անհնար է միասնական լեզվական հաղորդակցական գործընթացի իրականացումը։

Գիտական գրականության մեջ տեքստի տարբեր կառուցվածքային միավորների՝ միմյանց կապակցման միջոցներից են համարվում մասնավորապես կոհեզիայի քերականական ձևերը (կապերն ու շաղկապները, դերբայական դարձվածները), բառային և շարահյուսական կրկնություները, զուգահեռ կառուցվածքները, պատկերավոր և զուգորդական կապակցությունները, լեզվական կրկնությունն իր տեսակներով (հոմանիշներ, հականիշներ և այլն), հնչյունաբանական (ինտոնացիա/հնչերանգ), ձևաբանական (դեմքի ձևերի, խոնարհման, կապերի օգտագործում, կապական բառեր, դերանուններ), շարահյուսական (բառերի շարադասությունը, շարահյուսական զուգահեռականություն), ոճաբանական (տարբեր տրոպներ, ձևեր, հնարներ, բազմիմաստություն, աստիճանավորում և այլն) միջոցները։

Վերջ

Վերջ