СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աշնանային մտորումներ

Нажмите, чтобы узнать подробности

Աշունը թախիծ է բերում  ,մտորումներ ,  լռությանը  տրվելու հնարավորություն․․․

Просмотр содержимого документа
«Աշնանային մտորումներ»

Աշնանային մտորումներ

Անկեղծ ասած՝ մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր հոգումս եղած մտքերը թղթին կհանձնեմ։Ես մտորում եմ աշնան, անձրևի, տերևի, սիրո, լռության մասին։

Անկեղծ ասած՝ մի կաթիլ անձրևի, թացվող արևի հետ հոգումս տողեր են ծնվում ։Գուցե այս անգամ էլ գրեմ հոգումս եղած մտքերի՞ց․․․Չէ՞ որ այս պահին հենց դա եմ ուզում։

Հիշեցի անձրևային մի օր։Առավոտյան արթնացա թաց հողի բուրմունքից ։Անձրևը թակում էր պատուհանս և հրավիրում իր իսկ ստեղծած երաժշտության տակ պարելու։ Դրսում սիրահար զույգերը զբոսնում էին անձրևի տակ։ Նրանց աչքերում այնքան սեր ու քնքշանք կար։Ես էլ ոգևորված վերցրի անձրևանոցս ու դուրս եկա ։Դուրս եկա , որ քայլեմ անձրևի տակ, քայլեմ ու մարդկանց նայելով հասկանւմ, թե ինչ է սերը, երջանկությունը։

ՈՒզում էի քայլել անձրևի հետ, կիսվել հոգումս եղած մտքերով։Անցորդներից մեկը փորձում էր արցունքները խեղդել անձրևի մեջ։ Նրա աչքերում խորը վիշտ կար, մի բան, որ ինձ այնքան էլ ծանոթ չէր։ ՈՒզում էի օգնել նրան, այնպես անել, որ սիրի կյանքը ու հավատա հրաշքին։ Բայց վախենում էի մոտենալ։ Գուցե նա միայնակ մնալու կարիք ունի։

Գիշերային լռության մեջ մտքերս թևեր են առնում։Ինձ պարուրող անսահման հուշերը ,ապրած ցավերը խլել են հանգիստս։Մոռացել եմ կարծես , թե ինչ է քունը։Ամեն անգամ նստում եմ պատուհանագոգին , նայում աստղերին ու մտածում։Մտածում եմ լռության մասին ,լռություն , որ երբեմն ավելին է ասում ,քան խոսքերը։Մարդիկ ,ովքեր հանցավոր են, վախենում են լռությունից ,քանի որ լռությունից ոչինչ հնարավոր չէ թաքցնել։

Հիշողություն ՝ տխուր կամ հաճելի ,վախ կամ հույս ,սեր կամ ատելություն ՝ ահա սիմֆոնիայի նոտաները։Եթե փախչում ես լռությունից ,ուրեմն վախենում ես կյանքից , ինքդ քեզնից , քո արարքներից ու շրջապատից։

Երբեմն եղանակն էլ է մտորումներիս առիթ տալիս։Աշունը մտքերիս ազատություն է տալիս։

Աշնան տերևները , մարդկանց մեղքերի ծանրությանը չդիմանալով, ցած են գլորվում։Այգիներում, քամին զբոսնողներին գգվելով ,շրջում է ,նուրբ խոսքեր շշնջում,իսկ հետո վայրկենապես թողնում ու փախչում։ Ես էլ զբոսնում եմ այգում ։Ես եմ․․․ և իմ հուշերն օրորող մեղմ քամին ։Նայում եմ անցորդների տխուր հայացքներին ,որոնց վերջին հույսերն աշնան տերևների հետ ցած են թափվում ։Իսկ ես իմ անուրջների հետ քայլում եմ կյանքիս երկար արահետով ՝ կյանքի հանդեպ հավատն ու սերը հոգումս վառ պահած։