СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ասույթներ և աֆորիզմներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ասույթներ և աֆորիզմներ»

Ասույթներ

  • Ամեն օր ապրել եմ ամեն օրվա հետ ու անցել իմ ճամփով․ իսկ կյանքից ետ չմնալու պատճառով շտապել եմ հույժ, ու որքա՜ն ծաղիկներ կորցրել ճանապարհին, որքա՜ն նախշուն ծաղիկներ․․․

  • Սիրում եմ ես ինձ ու հիանում ինձանով ու օրհնում իմ անունը․․․ իսկ երբ կինը սիրում է ինքն իրեն՝ մենակ է հավիտյան։

  • Ասում են կյանքը կատակ է․ ո՛չ, կյանքը ծաղկոց է, ուր մենք փոխանակ վարդ քաղելու, միմոսություններ ենք անում, որ փշերին չդիպչենք։

  • Սուտ է, որ լսելիքը միայն ականջն է․ երգը ես լսում եմ ամբողջ մարմնով․ երգից հուզվում են իմ բոլոր զգայարանները։

  • Քրիստոնեությունը սկսել է ճեղքվածքներ երևան հանել իր հսկայական կառուցվածքի ամուր պատերում։ Այդ նրա համար է, որ նա կյանքի հետ մի ճամփա չէր կարող բռնել, կյանքին նման լինել։

  • Քննադատը նման է պարողի, որի համար ո՛չ նայող կա, ո՛չ էլ նվագածություն։ Վա՜յ կրիտիկոսին, որ երկար պարել ու շատ կոտրատվել է սիրում։

  • Ազգը ատել անհնարին է ու դատապարտելի՝ նրան կուրորեն սիրելը։

  • Սեփականությունը փակում է մեր հոգու աչքերը ու բթացնում զգայարանները։

  • Ով հարգում է ժամանակը, նա չի ապրում անպտուղ։

  • Ես տեսա՝ հավատը փախչում էր եկեղեցուց։ Աղջիկս կտեսնի նրան քաղաքից դուրս, թոռս՝ չի տեսնի նրան։

  • Ասում են կնոջ ուղեղի քաշը պակաս է տղամարդու ուղեղի քաշից։ Ես միշտ այդ իմ պակասը լրացնում եմ իմ սրտից։

  • Որքա՜ն ափսոսում եմ, որ պիտի մեռնեմ մի օր ու նախանձում եմ ինձնանից հետո ապրողներին, որոնց բաժին է ընկնելու նոր կյանքը, նոր բաղձանքները։

  • Պետք է լայն սիրտ ունենալ նեղ չապրելու համար։

  • Կինը կատարյալ՝ կուշանա, վասնզի տղամարդու հակումները դեպի նա դեռ չեն բյուրեղացած։

  • Կրոնը հին գինի է, որ արբեցնում է մարդուն, պղտորում գիտակցությունը և կռվել տալիս հարևանների հետ։

  • Կրոնը բռնակալների համար ամպհովանի է, որի ձգած ստվերի տակ հանգչում են նոքա ոճիրներից հետո անդորր ժամանցի համար։

  • Երբ նայում եմ քահանային, ինձ թվում է, թե նա ծեփված է խնամքով և կյանքի ձայնը չի հասնում նրա զգայարաններին։

  • Ես բախտ ունեցա տեսնել աղատատենչ հույզերի մրրիկները։ Դժվար է նրանց խափանելը, վասնզի բռնությունն է ջրում նրա արմատները։

  • Ազատություն սիրողին բանտը դուռ չունի, շղթան՝ ծանրություն։

  • Գրողի վարած կյանքն ու երկերը չպիտի շփոթել, վասնզի առաջինը իրենն է, երկրորդը՝ մերը։

  • Մասսան հեղաշրջելու համար չպետք է մոռանալ նրա հոգեբանությունը։

  • Սոցիալիստական հեղափոխության ժամանակ զոերի կորուստը չեն ողբում․ ինքը կռիվն է, որ զոհերի ու արյան ուղիով ապահովում է գալիքի փրկությունը։

  • Զարգացող արդյունաբերությունը ինքն է սնում իր գերեզմանափորներին։

  • Պոետներից բախտավորն եմ ես, որ դեռ մթի միջից գուշակում էի լույս բերողների անհերքելի հաղթանակը։

  • Պոետներից բախտավորն եմ ես, որ ներբողում էի ստրուկների թագավորությունը։

  • Հարկավոր է հաշտվել, որ մեծ գործը մեծ սխալներ կունենա։

  • Ներել հեղափոխության թշնամուն, նշանակում է ընկերանալ նրան։

  • Կոմունիզմի հաղթանակը նրանումն է, որ անխուսափելիսորեն կոմունիզմագրվում են մասսաներն ամենուրեք։

  • Ներկա մամուլն ես հարգում եմ այն պատճառով, որ նա իր ցեխոտ տապանով փակել է հնի նեխված բերանը։

  • Արդի պոետերն արբած են հեղափոխությունով, ուստի նրանց ներելով հանդերձ պետք է սպասել զգաստության ժամին։

  • Մայրենի լեզուն չիմացողը նման է անտառը մտած մարդուն, որ ազատ կարողանում է շվացնելով նմանվել զանազան թռչունների։