Просмотр содержимого документа
«Բուսաբուծությունը: հացահատիկային մշակաբույսերը»
Բուսաբուծությունը: Հացահատիկային մշակաբույսերը
Բուսաբուծությունը համաշխարհային գյուղատնտեսության առաջատար ճյուղն է, իսկ առանձին երկրներում՝ երկրորդը, օրինակ՝ Գերմանիա, Դանիա: Այն բնակչությանը մատակարարում է բուսական ծագման տարբեր սննդամթերք, արդյունաբերությանը՝ հումք, իսկ անասնապահությանը՝ կեր: Աշխարհում մշակում են մոտ 1600 տեսակի մշակաբույսեր, իսկ Հայասանում՝ ավելի քան 100:
Ուշադրություն
Բուսաբուծությունը բաղկացած է երկու հիմնական ճյուղերից՝ դաշտավարությունից (դաշտային մշակաբույսերի աճեցումից) և այգեգործությունից (մրգատու ծառերի, թփերի աճեցում):
Ըստ կիրառական նշանակության տարբերում են հացահատիկային (բրինձ, ցորեն, եգիպտացորեն, գարի, վարսակ, աշորա), ձիթատու (արևածաղիկ, ձիթապտուղ, կոկոսյան և յուղատու արմավենի), շաքարատու (շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ), թելատու (բամբակ, ջուտ, սիսալ, վուշ), կաուչուկատու (հևեա) և այլ տեխնիկական մշակաբույսեր:
Հացահատիկային մշակաբույսեր
ցորեն | գարի | եգիպտացորեն | բրինձ |
| | | |
Հացահատիկի արտադրությունը համաշխարհային գյուղատնտեսության հիմքն է, քանի որ հացահատիկը մարդու ամենակարևոր պարենամթերքն է: Հացահատիկային մշակաբույսերի մեջ ցանքատարածությամբ առաջին տեղում է ցորենի մշակությունը: Ցորենի հայրենիքը Հարավարևմտյան Ասիան է՝ Հայկական լեռնաշխարհի հետ միասին: Այն մշակում են հիմնականում բարեխառն լայնություններում: