Просмотр содержимого документа
«Դասից հետո /հատված/»
ԴԱՍԻՑ ՀԵՏՈ
Դասից հետո կարելի է հանձնարարել հավելյալ աշխատանք, եթե այն անհրաժեշտ է: Հավելյալ աշխատանքը տրվում է մի քանի նպատակով: Աշակերտները հնարավորություն են ունենում աշխատել ինքնուրույն, գործնականում կիրառել սովորածը, ընդլայնել իրենց իմացության սահմանները: Դասի պլանի մեջ արտադասարանական աշխատանքեր ներառելը թեթևացնում է դասաժամերի խտությունը:
Ներկայացնենք արդյունավետ արտադասարանական աշխատանքների օրինակներ.
Հարցազրույցներ
Դասին առնչվող թեմայի շուրջ հարցազրույց անցկացնել շրջապատում ապրող այն մարդկանց հետ, ովքեր գիտակ են այդ բնագավառում: Օրինակ՝ դարաբաղյան կռվի մասնակիցներին կարելի է խնդրել պատմել հերոսների, Շուշիի գրավման, մեր մարտիկների անձնուրաց հայրենասիրության մասին, կամ հայրենական պատերազմի մասնակիցներին խնդրել հուշեր պատմել պատերազմական օրերի մասին:
Ստեղծագործական գրավոր աշխատանք
Աշակերտները կարող են շարադրություն գրել բանավեճի առարկա դարձած որևէ խնդրի վերաբերյալ և արտահայտել իրենց դիրքորոշումը, բերել համոզիչ փաստարկներ:
Ցուցապաստառներ
Աշակերտները կարող, են որևէ թեմային առնչվող ցուցապաստառներ պատրաստել, գրել հոդվածներ, վիկտորինաներ, շարադրություններ, չափածո ստեղծագործություններ:
Բեմականացում
Աշակերտները կարող են դասից հետո հավաքվել և պատրաստել դասի նյութի բեմականացում՝ հաջորդ դասին ցուցադրելու համար կամ նախապատրաստել այն ծնողական համայնքի համար:
Հարցում - հետազոտություններ
Դասարանում բանավեճի առարկա դարձած խնդրի վերաբերյալ կարելի է հարցում-հետազոտություն անցկացնել դպրոցում, համայնքում, ապա համեմատել պատասխանները:
Անկախ հետազոտություն
Աշակերտները կարող են լրացուցիչ տեղեկություններ հավաքել ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ՝ օգտվելով լրացուցիչ գրականությունից՝ լրագրեր,ամսագրեր, հանրագիտարաններ և այլն:
1