Էլեկտրոնային փոստ
Եթե ձեզ մատչելի է համացանցը, ուրեմն դուք էլ-փոստի հնարավորություն ունեք: Էլ-նամակիուղարկումն ու ստացումը, որ իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, համացանցի թիվմեկ կիրառությունն է: Էլ-նամակը արագ, արդյունավետ եւ էժան ձեւ է երեխաների համար կապի մեջմնալու ընկերների եւ ընտանիքի հետ եւ նույնիսկ աշխարհասփյուռ գրչընկերների խումբ (e-pals) ստեղծելու:
Չնայած օգտակարությանը, ամեն ոք, ով էլ-փոստ է օգտագործում, վտանգված է համացանցայինթափոնով կամ անցանկալի էլ-նամակներով, որ ներհոսում են փոստարկղեր ամեն օր, որոնցիցշատերը տհաճ են ու անպարկեշտ: Պարզվել է, որ անցանկալի էլ-նամակները կազմում ենհամացանցում ճամփորդող նամակների 40 տոկոսը: Երեխաները, որ չեն կարող քննադատաբարմտածել ստացած հաղորդագրությունների մասին, խոցելի են մասնավորապես գովազդների, խարդախությունների եւ անհանգստացնող հաղորդագրությունների նկատմամբ, որ ի հայտնվում ենէլեկտրոնային փոստարկղում:
Համացանցային ծառայությունների մատակարարները հիմնականում ապահովում են իրենցհաճախորդներին անվճար էլ- փոստային հասցեներով: Եթե ձեր երեխաները փոքր են, խնդրեք ձերմատակարաներին տրամադրել համատեղ էլ-փոստային հասցե, որպեսզի դուք կարողանաք հսկելերեխաների հաղորդագրությունները: Պաշտպանելու համար փոքր երեխաներին անցանկալիհաղորդագրություններ ստանալուց, սովորեցրեք նրանց երբեք չտալ իրենց էլ-հասցեն մեկին, ում չենճանաչում:
Եթե ձեր երեխաները մեծ են, հավանական է նրանք ունեն իրենց սեփական անվճար հասցեներըայնպիսի կայքերում, ինչպիսիք են Google-ը ու Yahoo!-ն: Օգնեք նրանց տեղադրել զտիչներ (ֆիլտրեր) այդ հասցեների վրա խուսափելու անցանկալի հաղորդագրություններից եւ համոզվեք, որգրանցվելու ընթացքում նրանք ընտրել են գովազդատուներից առաջարկություններ չստանալու եւհամացանցային տեղեկագրքերում չներառվելու տարբերակը: Խրախուսեք նրանց պահպանելիրենց էլեկտրոնային հասցեն եւ այն երբեք համացանցում չթողարկել:
Просмотр содержимого документа
«Էլեկտրոնային փոստ»