Просмотр содержимого документа
«Էլեկտրոնային փոստ(Gmail)»
Էլեկտրոնային փոստ՝Gmail.
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ
Հնուց ի վեր մարդիկ ինֆորմացիա են փոխանակել նամակների միջոցով: Մեր ժամանակներում թղթային նամակներին հիմնականում փոխարինում են էլեկտրոնային նամակները: Համացանցից օգտվելու, շփվելու, տարբեր կայքերում հաշիվ բացելու, նամակներ գրելու համար առաջանում է էլեկտրոնային փոստ ունենալու անհրաժեշտությունը: Էլեկտրոնային փոստը`E-mail-ը (electronic mail - էլեկտրոնային փոստ) դա հաղորդագրությունների (նամակների) փոխանակման համակարգ է: Էլեկտրոնային փոստը հնարավորություն է տալիս
Փոխանցել Ինֆորմացիան բարձր արագությամբ,
Փոխանցել ֆայլեր նամակի հետ միասին (տեքստային փաստաթղթեր, նկարներ, լուսանկարներ, ձայնային ֆայլեր եւ այլն),
Միաժամանակ մի քանի հասցեատերերի նամակ փոխանցել:
Նամակագրությունը երկարաժամկետ պահպանել:
Էլեկտրոնային փոստի հասցեն բաղկացած է երկու մասից` օգտատիրոջ պայմանական անունից և սերվերի հասցեից, որի վրա գրանցված է հասցեն: Այդ երկու բաղադրիչները իրար հետ կապվում են @ (at) «շնիկ» նշանով:
Gmail համակարգում էլեկտրոնային փոստի հասցե ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ Google-ի հաշիվ: Google-ի հաշիվը, դա ձեր անձնական հաշիվն է Google-ի ծառայությունների համակարգում: Այն թույլ է տալիս Google-ի բոլոր գործիքներից օգտվել օրինական և ավճար: Դրանցից են օրինակ` Yutube, Google Drive և այլն:
Google-ի հաշվի ստեղծում
Անձնական հաշիվը անհրաժեշտ է ստեղծել իրական անուն ազգանունով: Անցեք հետևյալ հղումով https://accounts.google.com/signup և լրացրեք բոլոր անհրաժեշտ դաշտերը:
Ստեղծված հաշվի ճշտությունը հաստատելու համար մուտքագրվում է օգտատիրոջ հեռախոսահամարը:
Հաջորդ քայլով մուտքագրված հեռախոսահամարին հաղորդագրություն միջոցով կստանաք կոդ: Հաստատումից հետո ձեր հաշիվը կվավերանա:
Բոլոր դաշտերը լրացնելուց, գաղտնիության և օգտագործման պայմանների հետ համաձայնելուց հետո, հաջորդ պատուհանի վերին աջ անկյունում կհայտնվի դեպի Google-ի ծառայությունները տանող պիտակ:
Պիտակի վրա սեղմելուց հետո կարող եք օգտվել Google-ի գործիքներից:
Դուք միշտ կարող եք վերադառնալ ձեր հաշվին և կատարել անհրաժեշտ կարգաբերումները:
Gmail համակարգի գործիքաշարը
Googleում հաշիվ գրանցելուց հետո ավտոմատ կերպով օգտատերը ստանում է իր անհատական ծառայությունը Gmail էլեկտրոնային համակարգում: Քանի որ էլեկտրոնային փոստը պատկանում է Google Apps-ի հիմնական ծառայությունների թվին, հնարավոր է Google Apps-ի ցանկացած ծառայությունից Gmailի պիտակին կտտացնելով անցում կատարել դեպի էլեկտրոնային փոստի միջավայր:
Gmail էլեկտրոնային փոստի հիմնական գործողություններ են համարվում նամակի ստեղծումը, առաքումն ու ստացումը:
Նոր հաղորդագրություն ստեղծելու համար գրել պիտակը ընտրելուց հետո, զննարկիչի ստորին պատուհանի ստորին աջ անկյունում հայտնվում է նոր հաղորդագրության պատուհանը հետևյալ տեսքով՝
Նոր հաղորդագրություն ստեղծելու և բոլոր դաշտերում աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է կտտացնել Ուղարկել պիտակի վրա: Նամակը կուղարկվի հասցեատիրոջը (հասցեատերերին) և տեսանելի կլինի Ուղարկված նամակների պանակում: