СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Երրորդ օտար լեզվի դասավանդման առանձնահատկությունները

Нажмите, чтобы узнать подробности

Երրորդ օտար լեզվի ուսուցումը կարևոր քայլ է բազմալեզվության հասնելու ճանապարհին, որը հնարավորություն կտա սովորողին ընդարձակելու շփումների ոլորտը, հաղորդակցվելու հնարավորությունները և կնպաստի սովորողի շփման վստահության բարձրացմանը:

Просмотр содержимого документа
«Երրորդ օտար լեզվի դասավանդման առանձնահատկությունները»

Երրորդ օտար լեզվի դասավանդման առանձնահատկությունները



Արդի պայմաններում օտար լեզուների ուսուցումն ու ուսումնասիրությունը դառնում է կյանքի պահանջ. զարգանում են տնտեսական, մշակութային, քաղաքական և առևտրական կապերը, մեծանում է տեղաշարժը երկրից երկիր: Եվրախորհրդի ժամանակակից լեզուների զարգացման ծրագրերի շրջանակներում ներկայացված նպատակները ուղղված են բազմալեզվության պայմաններում օտար լեզուների ուսումնասիրմանն ու դասավանդմանը: Հայաստանի Հանրապետությունն ինտեգրվել է Եվրոպական խորհրդին, որի կրթության հարցերով պատասխանատու հանձնաժողովի կողմից մշակվել է լեզուների իրազեկության համընդհանուր համակարգ: Ըստ այդ համակարգի օտար լեզվի ուսումնառությունը դիտվում է որպես հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը միտված կրթական գործընթաց: Սովորողների հաղորդակցական կարողությունների ձևավորմանն ուղղված քայլերն ու գործողություններն էլ անշուշտ կարելի է զարգացնել միջմշակութային հարաբերությունների, շփումների միջոցով: Երրորդ օտար լեզվի ուսուցումը կարևոր քայլ է բազմալեզվության հասնելու ճանապարհին, որը հնարավորություն կտա սովորողին ընդարձակելու շփումների ոլորտը, հաղորդակցվելու հնարավորությունները և կնպաստի սովորողի շփման վստահության բարձրացմանը: Երրորդ օտար լեզուն ներկայացվում է որպես կամընտրական առարկա միջին դպրոցի բարձր դասարաններում: Երրորդ օտար լեզվի ուսուցումը չպետք է սկսվի զրոյից: Այն դասավանդելիս պետք է նաև հաշվի առնել և հենվել տարրական դպրոցում սովորած երկրորդ օտար լեզվի փորձի վրա` միաժամանակ հետապնդելով այնպիսի նպատակներ, որոնք փոքր-ինչ տարբերվում են երկրորդ օտար լեզվում տվյալ պահին հետապնդվող նպատակներից (օրինակ`առաջնայնություն տալ ընկալման, այլ ոչ թե վերարտադրողական գործունեությանը): Պետք է շարունակել երրորդ օտար լեզվի ըմբռնման շեշտադրումը` կենտրոնանալով տեքստերի տարբեր տեսակների և խոսույթի ձևակերպման վրա, և հարաբերակցելով այս աշխատանքը մայրենի լեզվում կատարվելիք և արդեն կատարված աշխատանքի հետ` միաժամանակ օգտագործելով երկրորդ օտար լեզվի ուսուցման ընթացքում ձեռք բերված հմտությունները: Աշակերտներին, ովքեր ինքնակամ նախընտրում են երրորդ օտար լեզուն սովորելը, պետք է հրավիրել ուսման ձևերի և ռազմավարությունների առումով իրենց ունեցած փորձի նախնական քննարկումներին: Ապա նրանց քաջալերել ինքնուրույն աշխատելու`օգտագործելով ռեսուրսների կենտրոնը: Երրորդ օտար լեզվի դասավանդման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն պետք է հատկացվի հանրամշակութային և հանրալեզվաբանական տարրերին, որոնք ընկալվում են լրատվական տարբեր ծառայությունների հետ ծանոթանալու արդյունքում (մամուլ, ռադիո, հեռուստացույց): Հանրապետության հանրակրթական մի շարք դպրոցներում արդեն հինգերորդ դասարանից դասավանդվում է երրորդ օտար լեզու /դպրոցի ընտրությամբ` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլն/, որը հարաճուն պահանջ է դարձել և համահունչ է միջազգային կրթական պահանջներին: Երրորդ օտար լեզվի ուսուցումը շարունակվում է մինչ միջին դպրոցի ավարտը, հանդես է գալիս մշակութային և միջմշակութային քննարկումների փուլում և հագեցվում է ուսումնական ծրագրով նախատեսված այլ լեզուների հետ ունեցած կապով: Լրատվական նյութեր ներկայացնող տեքստերը նրա գլխավոր նպատակն են: Երրորդ օտար լեզվի ուսուցման կազմակերպման մոտեցումները որոշակիորեն ելնում են արդեն իսկ գործող օտար լեզուների ուսուցման մեթոդաբանությունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երրորդ օտար լեզվի ուսուցումը հիմնականում հետապնդում է շփման, հաղորդակցման, ինքնակրթության կազմակերպման նպատակներ, ուսումնական գործընթացը նպատակաուղղված է կարդալու, լսելու, խոսելու, ինչպես նաև` առօրյա թեմաներով որոշակի գործնական գրություններ կազմելու, ձևակերպելու /նամակ, դիմում, անձնական թերթիկի լրացում և այլն/ ուղղությամբ: Լեզվական նյութը /քերականություն, բառապաշար, հնչյունաբանություն/ պետք է լինի պարզեցված և ընտրողաբար, այսինքն` անհրաժեշտ է ընտրել քերականական նյութի ամենաանհրաժեշտ և գործածական կառուցվածքները: Քերականական նյութի մատուցումն իրականացվում է հիմնականում խոսքային նմուշների և կառույցների գործնական կիրառման միջոցով /դերային խաղեր, երկխոսություններ, ՏՀՏ – ների կիրառում և այլն/: Երրորդ օտար լեզվի ուսուցման ընթացքում պետք է նաև անհրաժեշտ տեղեկություններ տալ ուսումնասիրվող լեզվի երկրի պատմության, աշխարհագրության, սովորույթների և ավանդույթների մասին: Երրորդ օտար լեզվի ուսուցման նպատակներն են` . Հաղորդական կարողությունների զարգացում .Ազատ տեղաշարժման իրավունքրց օգտվելու հնարավորությունների իրականացում . Ուսումնասիրվող լեզվի մշակույթի, պատմության, աշխարհագրության, սովորույթների, ավանդույթների իմացություն .Սովորողների մոտ սեփական երկրի և այլ ազգերի մշակույթների հանդեպ հարգանքի ձևավորում .Ինքնակրթությամբ զբաղվելու կարողության ձևավորում: Երրորդ օտար լեզվի ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է տրամադրել շաբաթական ոչ պակաս, քան 2 ժամ: 1,5 ժամը բավարար չէ ուսումնական գործընթացը ցանկալի արդյունքի հասցնելու համար: Լեզվական միջավայրի բացակայության պայմաններում անհրաժեշտ է ուսուցումը կազմակերպել այնպես, որ սովորողները հնարավորինս հաճախակի ներգրավվեն երրորդ օտար լեզվի ուսումնառության գործընթացին, այդ իսկ պատճառով բավարար ժամանակ է պահանջվում լեզվամտածողության ձևավորման և լեզուն որպես հաղորդակցման միջոց կիրառելու համար: