СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հակոբ Գյուրջյան, Վահան Տերյանի դիմաքանդակը

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Հակոբ Գյուրջյանի՝ Մոսկվայում կերտած դիմաքանդակներից

Просмотр содержимого документа
«Հակոբ Գյուրջյան, Վահան Տերյանի դիմաքանդակը»

Վահան Տերյանի դիմաքանդակը



Հակոբ Գյուրջյանի` Մոսկվայում արված դիմաքանդակներից։ Դիմաքանդակը ինչ-որ պատճառով մնացել է գիպսի մեջ և թվում է անավարտ։ Գյուրջյանը նրան քանդակել է այն ժամանակ, երբ Տերյանը ծանր հիվանդությունից հյուծված էր։



Դիմաքանդակը հոգեբանական է։ Դիտողը հաղորդակից է դառնում ծանր հիվանդության հետևանքով գրողի հոգում բուն դրած մղձավանջին։ Բանաստեղծի վերին աստիճանի ընկճված տրամադրությունը արտացոլված է նրա հուսահատ, խորը ընկած աչքերում, որոնցում երբեմնի կայծկլտացող կրակը հանգել էր։ Նրա գլխահակ կեցվածքը, լռության կարոտ սեղմած շրթունքները, ոսկրացած, վտիտ դիմագծերը, ահազանգում են պոետի մոտալուտ և ողբերգական մայրամուտը։


Մշակման տեխնիկա

Քանդակում նվազել է Գյուրջյանի նախորդ գործերի մշակման փափկությունը։ Դիմագծերն ունեն ռելյեֆային բազմազանություն, ձևերի անցումների ճկունություն, որոնք կարող էին աշխուժություն հաղորդել կերպարին։ Գյուրջյանի ստեղծած կերպարում ավելի ուժեղ է արտահայտված պոետի հիվանդոտ տրամադրությունը, քան նրա քնարական նուրբ զեղումներով զգայուն ներաշխարհը։