Համակարգչային խաղերից կախվածության հիմնական նշաններն են`
համակարգչով աշխատելու ընթացքում տրամադրության բարձրացում,
համակարգչից կամ խաղից կտրվելու անկարողություն, իսկ կտրվելու դեպքում` ագրեսիայի հասնող դյուրագրգիռ վիճակի առաջացում,
տնային գործերի անտեսում,
մարդկանց հետ շփվելիս առավելապես համակարգչի հետ կապված թեմաների քննարկում,
հրաժարում ընկերների հետ շփումից:
Մի քիչ պատմություն
Համակարգչային կամ ինտերնետային կախվածության (կախվածություն համացանցից) մասին սկզբում խոսում էին կեսկատակ: 1995 թ. հոգեբույժ Այվան Գոլդբերգը (Evan Goldberg) գրեց զվարճալի մի հոդված մարդկության նորագույն հիվանդության վերաբերյալ, որն անվանեց «ինտերնետի պաթոլոգիկ օգտագործում»: Սակայն այս կատակի մեջ լուրջն ավելի շատ էր, քան կարելի էր ակնկալել: 1996 թ. Այվան Գոլդբերգը առաջարկեց «ինտերնետային կախվածություն» (Internet Addiction) տերմինը :
Այդ նույն ժամանակ ամերիկացի հոգեբույժ Քիմբերլի Յանգը բացեց օնլայն կախվածության ուսումնասիրման կենտրոն (Center for Online Addiction) և իր ուսումնասիրությունների արդյունքները հրատարակեց «Ցանցում բռնվածները» հայտնի աշխատությունում (Caught in the Net): Եվրոպայում համակարգչային կախվածության խնդրով առաջին անգամ զբաղվեցին վիեննացի հոգեբույժ Հանս Ցիմերլը, Մաթիաս Ջերուսաղեմը (Matthias Jerusalem) և Անդրե Հանը (Andrռ Hahn): Նրանց հետազոտությունները հիմք դարձան ինտերնետային կախվածության տեսության ուսումնասիրության համար:
1997-1998 թթ. ստեղծվեցին առաջին հետազոտական խորհրդատվական ծառայությունները: 1998-1999 թթ. լույս տեսան այս խնդիրը լուսաբանող առաջին մենագրությունները (Evan Goldberg, Kimberly S. Young ուրիշները):
Ռուսաստանում համակարգչային կախվածության խնդիրը հիմնականում ուսումնասիրել է Վիտալինա Լոսկուտովան, որն առաջիններից էր ռուս բժիշկներից, որոնց մտահոգել էր այս խնդիրը :
Խնդիրը հասունացավ և արդիականացավ այն աստճան, որ Ջերոլդ Բլոկը (Jerald J. Block)` Օրեգոն նահանգի առողջապահության համալսարանի (Oregon Health and Science University) հոգեբույժներից, առաջարկեց ինտերնետային կախվածությունը ներառել Հոգեկան խանգարումենրի ախտորոշիչ վիճակագրական ձեռնարկ»րում (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, DSM): Այսպիսով, այն պաշտոնապես կստանար հիվանդության կարգավիճակ:
1996 թ. Հոգեկան խանգարումների ախտորոշիչ վիճակագրական ձեռնարկը (DSM IV) լրացվեց «կիբեռնետիկական խանգարում» անվանում ունեցող նոր ենթաբաժնով: Ըստ բնորոշման` կիբեռնետիկական խանգարումներն առաջանում են վիրտուալ իրականության հետ երկարատև շփման հետևանքով առաջացող գերհոգնածությունից և սթրեսներից: Այս խանգարման ախտորոշիչ չափորոշիչները համապատասխանում են DSM IV-ում նշված ոչ քիմիական կախվածությունների չափորոշիչներին.
համակարգչի օգտագործումը վնաս է պատճառում մարդու ֆիզիկական, հոգեբանական, միջանձնային, ընտանեկան, տնտեսական սոցիալական կարգավիճակին:
Արդյո՞ք համակարգչային կախվածությունը հիվանդություն է
Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի մասնագետները քննարկում են, թե արդյո՞ք համակարգչային կախվածությունը պետք է մտցնել հիվանդությունների միջազգային դասակարգման «Սովորությունների և հակումների խանգարումներ» բաժնի մեջ որպես առանձին հիվանդություն: Մասնագետներից ոմանք առաջարկում են համակարգչային կախվածությունը ներգրավել թմրամոլության, ծխախոտամոլության կամ նմանատիպ այլ հիվանդագին սովորությունների շարքում Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առանձնացված է «Սովորությունների և հակումների խանգարումներ» բաժինը, որտեղ ընդգրկված են վարքի այն խանգարումները, որոնց բնորոշ են չկշռադատված, ոչ խելամիտ, կրկնվող արարքներն առանց հասկանալի դրդապատճառի և հակասում են թե´ հիվանդի, և թե´ այլ մարդկանց շահերին: Բայց մինչև նրանք կորոշեն, ամեն վայրկյան այդ փոքրիկ սարքն ավելի ու ավելի է մխրճվում մեր կյանքի մեջ: Համակարգիչն առավել արագությամբ ու խորությամբ կլանում է հատկապես երեխաներին: Համացանցի կախվածություն առաջացնելու վերաբերյալ կարծիքները տարբեր են, սակայն մեզ շրջապատող իրականությունը փաստում է, որ սոցիալական կայքերը ավելի մեծ տեղ են զբաղեցնում մարդկանց մեծամասնության մոտ, քան իրական կյանքը: Մարդու ուղեղն ունի հաճույքի կենտրոններ, որոնց գործունեությունը թույլ է տալիս մոռանալ անհանգստությունների մասին: Համակարգչային կախվածությունն առաջանում է աստիճանաբար, հետագայում, երբ մարդուն երկու ժամով զրկում են համակարգչից, նա թմրամոլի կամ հարբեցողի նման ունենում է «ժուժկալության համախտանիշ»: Գոյություն ունեն համակարգչից հոգեբանական կախվածության հետևյալ ձևերը`
համացանցից կախվածություն. անձը ստեղծում է վիրտուալ ծանոթություններ և շփումներ, հաճախակի ստուգում էլեկտրոնային փոստը, այցելում երաժշտական ցանցեր և այլն, աստիճանաբար ավելացնելով ցանցում գտնվելու ժամանակը, որի հետևանքով վատնում է ավելի շատ գումար,
համակարգչային խաղերից կախվածություն: Ըստ խաղի բնույթի, կարելի է բաժանել դերային` իրականությունից առավելապես կտրված, ոչ դերային` նպատակին հասնելու, հաղթելու մոլուցք, հավաքելու համար առավելագույն միավորներ, համակարգչային խաղեր:
Համակարգչային կախվածություն ունեցող դեռահասների համար դժվարին կենսական իրավիճակների հաղթահարումը, որպես կանոն, ընթանում է առճակատմամբ, ընտանիքից, շրջապատից մեկուսանալով, խուսափողական տարաբնույթ բացատրություններով:
Հետևյալ նշանները վկայում են առաջացած կախվածության մասին. անընդմիշտ օնլայն լինելու ցանկություն.
անհանգստություն, ջղայնություն, ագրեսիվություն համացանցի
բացակայության պարագայում ուշադրության պակաս
անձնական հիգիենային չհետևելը
անառողջ սննդային վարքագիծ
դպրոցական առաջադիմության անկում
կռիվներ, վեճեր տան անդամների հետ համակարգչի պատճառով
իրական մարդկանց հետ շփվելու ցանկության բացակայություն
Կախվածության ֆիզիկական նշաններից են աչքերի չորությունը, քնի խանգարումները, մեջքի, պարանոցի, դաստակի ցավերը:
Խորհուրդներ դեռահասներին և ծնողներին
տրամադրել օրական երկու ժամից ոչ ավել: Տեղադրել համակարգիչը այնպես, որ հնարավոր լինի հսկել, թե ինչքան ժամանակ է անցկացնում երեխան համակարգչի առջև և ինչպիսի կայքեր է այցելում:
Համակարգչի մոնիտորն անհրաժեշտ է տեղադրել այնպես, որ այնգտնվի աչքերի մակարդակին, էկրանի և աչքերի միջև հեռավորությունը կազմի 50-60 սմ: Հեռուստատույցի էկրանի և դիտողի միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն 2-2,5մ: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է հաճախ ընդմիջումներ անել և կատարել աչքերի համար վարժություններ:
Քնի խանգարումները կանխարգելելու նպատակով պետք չէ տեղադրել
համակարգիչը, հեռուստացույցը երեխայի ննջասենյակում:
Անհրաժեշտ է նախազգուշացնել դեռահասին, որ համացանցում
տեղադրված տեղեկատվությունը երբեմն վստահելի չէ:
Երբեք չի կարելի համացանցով տրամադրել անձնական տվյալներ`տան հասցե, հեռախոս, հաշվեհամար, անձնական նկարներ: Պետք չէ հանդիպել այն մարդու հետ, ում ճանաչում են միայն համացանցով:
Պետք է խրախուսել ծնողներին ազատ ժամանակն անցկացնել երեխաների հետ առանց հեռուստատեսության և համակարգչի` զրուցելով, զբոսնելով, մարզվելով և այլն:
Մասնագետները հստակ սահմանափակումներ են առաջարկում
Սովորաբար, համակարգչային կախվածությունը հստակ արտահայտվում է 9-10 տարեկան երեխաների մոտ: Հենց համակարգչային դերային խաղերն են յուրաքանչյուր երեխայի համար հոգեբանական կախվածության մեծ վտանգ ներկայացնում: Ցանկացած տիպի դերային խաղից երեխային դժվար է կտրվելը, իրական աշխարհը վերջինիս հետ համեմատած անգույն է ու անհետաքրքիր: Ամեն դեպքում կանխարգելման ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքներում: Մեծ մասամբ վաղ տարիքում խաղային կախվածությունն է տարածված, իսկ համացանցային կախվածությունը՝ ավելի մեծ տարիքում: Ծնողները չեն կարող լիովին արգելել երեխային համակարգչից օգտվել, քանի որ այս դեպքում երեխան իրեն ընկճված, տարբերվող կզգա այլ երեխաների մեջ: Առանց սահմանափակումների համակարգչից օգտվելը կհանգեցնի այլ զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորստի, շփման շրջանակի նեղացման, ծնողների հետ շփումների աստիճանական կորստի, իրական կյանքում ակտիվության նվազման, սահմանափակումների նկատմամբ դրսևորվող կամակորության, նյարդայնության:
Խաղը դադարեցնել դժվար է, քանի որ հաղթելով ցանկանում են այն ամրապնդել, պարտվելով՝ հաղթել, այսպես դժվար է կտրվել խաղից: Հոգեբանները, մանկավարժները ընդհանրապես խաղերին դեմ չեն , խաղն անհրաժեշտ է երեխային զարգանալու համար, դեմ են կոնկրետ տեսակի խաղերին, որոնք խաթարում են հոգեկանը: Ծնողական արգելքը պետք է հիմնավոր լինի: Ծնողներին խորհուրդ է տրվում բացատրել երեխաներին, որ կայքերը կարող են լինել «վատ» և «լավ» , որ համացանցում տարբեր մարդիկ են շփվում, որևէ կասկածելի և վատ բան նկատելու դեպքում, տեղեկացնեն ծնողին: Անհրաժեշտ է համակարգչում ծրագրային այնպիսի ապահովություն ունենալ, որը ծնողական հոսկողության դերը կապահովի: Ցանակալի է, որ համակարգիչը երեխայի սենյակում չլինի, որպեսզի երեխան չգայթակղվի:
Ամենապարզ և գործուն ցուցումներից է ժամանակի սահմանումը, որ երեխան կարող է անցկացնել համակարգչի մոտ, իհարկե ոչ խիստ մեթոդների կիրառմամբ: Երեխաների առողջության և հոգեկանի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար ցանկալի է, որ ծնողները երեխային բավականին ժամանակ, խնամք և հոգատարություն հատկացնեն: Երեխաները հաճախ համակարգչային աշխարհ են ընկղմվում նաև ընտանիքում անբավարար հուզական հարաբերությունների արդյունքում: Կարևոր է, որ ծնողները հետաքրքրվեն ոչ միայն երեխայի ուսման հաջողություններով, այլ նաև նրա հնարավոր անհանգստություններով, անհրաժեշտ է միշտ զրուցել երեխայի հետ, հարցնել նրան խնդիրների և երազանքների մասին, կիսվել իր ապրումներով: Ծնողները պետք է երեխայի մոտ իր նկատմամբ վստահություն զարգացնեն, աջակցեն, խրախուսեն նրա նվաճումները, միշտ ընդգծեն նրա հաջողությունները: Անհրաժեշտ է երեխաների մոտ զարգացնել սոցիալական հմտություններ, եթե երեխաները դժվարություններ են ունենում հասակակիցների հետ շփվելիս, ամաչկոտ են, երկչոտ, համակարգիչը շատ հեշտորեն կդառնա փոխարինող, չէ՞ որ վիրտուալ տարածությունում երեխան իրեն կարող է զգալ ուժեղ, համարձակ և շփվող: Ցանկալի չէ համակարգչի մոտ անցկացնելը լավ վարքի կամ ուսման խրախուսանք դարձնել: Դա ոչ առողջ մոտիվացիա կձևավորի: Խորհուրդ չի տրվում երեխային լիովին ազատություն տալ համակարգչային խաղեր ընտրելիս, որոշ խաղեր անհրաժեշտ է լիովին բացառել: Եթե ամեն դեպքում կախվածություն առաջացել է, պետք է գործել համառորեն: Ոչ մի դեպքում պետք չէ , որ ծնողները երեխայի, դեռահասի խնդիրների լուծումները վերցնեն իրենց վրա, թեթևացնեն, որոնք առաջացել են համակարգչի մոտ կորցրած ժամանակի արդյունքում: Երեխան պետք է դեմ առ դեմ հանդիպի իր խնդրին, որպեսզի ցանկանա փոխվել: Իհարկե հիմարություն կլինի քննարկել հեռուստացույցի և համակարգչի անհրաժեշտությունը, սակայն ավելի մեծ հիմարություն կլինի իրական աշխարհը փոխարինել վիրտուալով: Գտեք միջինը և այդ դեպքում ամեն ինչը կլինի միայն ի օգուտ: