ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ
Օվկիանոս՝ աղի ջրի ահռելի զանգված, ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով , որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի ։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3,5%, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3,1% և 3,8%–ի միջև։
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը, կոչվում է Համաշխարհային օվկիանոս:
Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայմանականորեն բաժանվում է 4 առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական, Հյուսիսային Սառուցյալ: Շատ հաճախ առանձնացնում ենք մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որը ողողում է Անտարկտիդայի ափերը:
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ
Խաղաղ օվկիանոսը երկրագնդի ամենամեծ և ամենախոր օվկիանոսն է։ Խաղաղ օվկիանոսը արևելքից սահմանակից է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին, արևմուտքից՝ Եվրասիային և Ավստրալիային, հարավից՝ Անտարկտիդային։ Անունը տրվել է Ֆեռնան Մագելանի կողմից։
ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ
Ատլանտյան օվկիանոս, աշխարհի՝ մեծությամբ երկրորդ օվկիանոսը գտնվում է Եվրոպայի և Աֆրիկայի (արևելքում), Հյուսիսային և
Հարավային Ամերիկայի (արևմուտքում) և Անտարկտիդայի (հարավում) միջև։ Հյուսիսում Դևիսի, Դանիական և Շոտլանդական կղզիների Իսլանդիայի միջև եղած նեղուցներով միանում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին , հարավ-արևելքում Աֆրիկայի և Անտարկտիդայի միջև՝ Հնդկական օվկիանոսին , և հարավ-արևմուտքում Դրեյկի նեղուցով ՝ Խաղաղ օվկիանոսին ։
ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ
Հնդկական օվկիանոսն աշխարհի՝ մեծությամբ երրորդ օվկիանոսն է: Այն ընդգրկոմ է երկրագնդի ջրային մակերեսի մոտ 20 տոկոսը։ Նրա սահմաներն են հյուսիսից՝ Ասիան , հարավից՝ Անտարկտիդան , արևմուտքում՝ Աֆրիկան , արևելքում՝ Ավստրալիան ։
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՌՈՒՑՅԱԼ
ՕՎԿԻԱՆՈՍ
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն աշխարհի ամենափոքր և ամենացածր օվկիանոսըն է ։ Այն եզրափակված է մի կողմից Եվրասիայով և մյուս կողմից Հյուսիսային Ամերիկայով ։ Նրա մակերևույթի ընդհանուր մակերեսն է 14,056,000 քառակուսի կիլոմետր, ինչը գրեթե համընկնում է Ռուսաստանի չափերի հետ։
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ
4 օվկիանոսներից՝ Խաղաղ օվկիանոս , Ատլանտյան օվկիանոս , Հնդկական օվկիանոս , Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս , բացի երբեմն առանձնացնում են 5-րդ օվկիանոսը՝ Հարավային օվկիանոս, որը ընդգրկում է Անտարկտիդային հարող շրջանները կամ վերը նշված առաջին 3 օվկիանոսների հարավային շրջանները։
2000 թվականին Միջազգային հիդրոբանական կազմակերպությունը որոշում ընդունեց համաշխարհային օվկիանոսը բաժանել հինգ օվկիանոսների ՝ առանձնացնելով Հարավային օվկիանոսը Խաղաղ , Ատլանտյան և Հնդկական
օվկիանոսներից։
ՕՎԿԻԱՆՈՍԻ ՄԱՍԵՐԸ
Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:
Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ: Օրինակ՝ Միջերկրականը, Կարմիրը, Սևը,Դեղինը,Կասպիցը,Բալթիկը և այլն:
Կարմիր , Միջերկրական և Սև ծովեր
Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթափանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր : Օրինակ՝ Բենգալյանը, Մեքսիկականը, Կալիֆոռնիականը, Հուդզոնինը և այլն:
Բենգալյան ծոց , Մեքսիկական ծոց
Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բաժանողբնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ :
Օրինակ՝ Մոզամբիկի, Ջիբրալթարի, Բաբ – Էլ Մանդեբի ,Բոսֆորի:
Ջիբրալթարի ,Դարդանելի, Մոզամբիկի
նեղուցներ
Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ , օրինակ՝ Գրենլանդիան, Նոր Զելանդիան, Նոր Գվինեան:
Գրենլանդիա կղզի Նոր Զելանդիա կղզի
Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով՝ թերակղզիներ՝ Արաբական, Հինդուստան, Հնդկաչին:
Հինդուստան, Արաբական, Հնդկաչին թերակղզիներ
Հ ամաշխարհային օվկիանոսի ջրհավաք ավազանի քարտեզ