СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հետաքրքրաշարժ փաստեր բժշկության վերաբերյալ

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հետաքրքրաշարժ փաստեր բժշկության վերաբերյալ»

Բժշկություն

  1. Հայտնի է , որ արյունը կազմում է մարդու մարմնի զանգվածի մոտ 8%-ը: 32 գ արյուն մոխրացնելիս ստացվում է 0,33գ մոխիր: Պարզվել է նաև , որ արյան յուրաքանչյուր 100գրամը պարունակում է 0,446 մգ յոդ , ինչպես նաև արյան հեմոգլոբինի նմուշը պարունակում է մոտ 3գ երկաթ տարր:

  1. Կարծիք կա, որ արհեստական արյան ստացման հիմք են հանդիսացել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տխրահրչակ 731 ջոկատում կենսաբանական զենքի փորձարկումներով զբաղված ճապոնացի հանցագործ բժիշկների հետազոտությունները: Երկար ժամանակ այդ աշխատանքները դադարեցված էին , բայց անցյալ դարի 60-ական թ-ին վերսկսվեցին: Դրանք հաջողությամբ ավարտվեցին 1979 թ Ճապոնիայի Գրին քրոս դեղաբանական ֆիրմայում Ռ. Նաիտոյի ղեկավարությամբ: Կասկածներ կան, որ բժիշկ Նաիտոն ևս մասնակցել է 731 ջոկատի հանցավոր և հակամարդկային գործունեությանը:

Ինչևէ, Նաիտոն որոշեց արհեստական արյունն առաջին անգամ իր վրա փորձարկել: Արդյունքը դրական և հուսադրող էր : Պարզվեց ,որ արհեստական արյունն ունի մի շարք առավելություններ: Այն իր հատկությունները պահպանում է 3 տարի, իսկ դոնորային արյունը ՝ ընդհամենը 3 շաբաթ: Արհեստական արյունն ի զորու է կլանելու 3 անգամ ավելի թթվածին, քան բնական արյունը: Այն կարող է ներարկվել հիվանդին առանց նրա արյան խմբի համապատասխանության: Սակայն դեռևս ոչ մատչելիության պատճառով այսօր էլ ողջ աշխարհում արյան մեծ կորուստների դեպքում հիվանդներին շարունակում են ներարկել ոչ թե արհեստական արյուն , այլ ֆիզիոլոգիական լուծույթ:



  1. Օձի խայթոցի դեպքում կիրառվող շիճուկի բացակայության դեպքում կալիումի պերմանգանատի ջրային լուծույթն օգտագործում են առաջին օգնություն ցույց տալու համար:Խայթած տեղում ներարկում են 0,5-1,0 մլ կալիումի պերմանգանատի 1% զանգվածային բաժնով ջրային լուծույթ:



  1. Կալիումի պերմանգանատի 0,5 % զանգվածային բաժնով լուծույթը կիրառվում է վերքերը լվանալու , կոկորդը ողողելու , այրվածքները բուժելու համար:



  1. Ջրածնի պերօքսիդի 3% զանգվածային բաժնով ջրային լուծույթը բժշկության մեջ օգտագործվում է վերքերը լվանալու և ախտահանելու համար: Պերօքսիդի այդ կիրառությունը պայմանավորված է նրանից անջատված ատոմային թթվածնով: Կենդանի բջիջներում առկա կատալազ նյութի շնորհիվ է արագանում ջրածնի պերօքսիդի քայքայման , հետևաբար նաև նրա ազդեցուէյան գործընթացը:



  1. Ջրածնի պերօքսիդը օգտագործվում է հին նկարները վերականգնելու համար: Յուղաներկով նկարված կտավները օդում պարունակվող ծծմբաջրածնի հետքերի ազդեցությամբ ժամանակի ընթացքում սևանում, խամրում են ՝ կապարի սպիտակը աստիճանաբար սև գույնի կապարի սուլֆիդի վերածվելով:Նկարները ջրածնի պերօքսիդով լվանալիս սև կապարի սուլֆիդը օքսիդանում է և փոխարկվում սպիտակ կապարի սուլֆատի:











  1. Թթվածինը մասնակցում է սովորական ջերմաստիճանում ընթացող բազմաթիվ դանդաղ օքսիդացման ռեակցիաների: Կենդանի օրգանիզմում բոլոր հյուսվածքներին և բջիջներին թթվածին է հասցնում հեմոգլոբինը, որը թթվածնի հետ առաջացնում է անկայուն օքսիհեմոգլոբին միացությունը, որը բջիջներում քայքայվելով, աօահովում է թթվածնի անհրաժեշտ քանակությունը:



  1. Ժյուլ Վեռնը իր «Երկրից դեպի Լուսին» վեպում նշում է , որ դեպի Լուսին ճանապարհորդելիս թթվածնի օրական պահանջը կազմում է 2400լ, որը կարելի է ստանալ Բերթոլեի աղից:





Մետաղներ, համաձուլվածքներ



  1. Այն հարցին, թե առաջինը որ մետաղն է կիրառվել մարդու կողմից, պատասխանում է հնագիտությունը: Հայտնի է ,որ հին ժամանակներում ավելի մեծ հետաքրքրություն են ունեցել պղինձը և նրա համաձուլվածքները:Այդ մասին են վկայում Հարավարևելյան Անատոլիայում հայտնաբերված իրերը: Պղնձե իրեր հայտնաբերվել են հողի շերտերում , որոնց տարիքը որոշել են՝ օգտագործելով ածխածնի C-14 իզոտոպը:







  1. Քրոմի միացությունները գունային բազմազանության շնորհիվ դեռևս շատ հին ժամանակներից կիրառվել են գեղանկարչության մեջ: Նրանցից մեկը, որը հայտնի է եղել կանաչ կրոն անունով , ինտենսիվ կանաչ գույնի և մթնոլորտային երևույթների նկատմամբ բարձր կայունության շնորհիվ այսօր էլ կիրառվում է յուղաներկեր, գունավոր ապակի և խեցի ստանալու համար: Դա նաև դժվարահալ, կարծր, մուգ կանաչ նյութ է և կիրառվում է մետաղները փայլեցնելու , անհարթ մակերևույթները հղկելու, ողորկելու համար: Այդ միացության բանաձևն է Cr2O3:



  1. 1504 թ-ին իտալացի հայտնի նկարիչ Չիմա դա Կոնելյանոն վերջին վրձնահարվածներով ավարտեց եկեղեցական թեմաներով ստեղծված աշխարհահռչակ, այսօր արդեն գլուխգործոց համարվող և շատ թանկ գնահատվող «Սուրբ Թովմասի անհավատ լինելը » կտավը: Այդ կտավի յուրահատուկ կանաչ գույնի երանգները ստեղծելիս նկարիչը օգտագործել է մի ներկ , որը հայտնի է մալաքիտ անունով :



  1. Դեռևս Ք.ծ.ա. 3-րդ դարում քանդակագործ Խարեսը ստեղծեց աշխարհի 7 հրաշալիքներից մեկը համարվող Հելիոս աստծո հսկա արձանը Հռոդոսում: Դա մոտ 30 մ բարձրությամբ մի տպավորիչ փարոս էր՝ պատրաստված երկաթե կմաղքից , երեսպատված բրոնզե թիթեղներով: Սնամեջ արձանը մինչև ծնկները լցված էր քարերով՝ կայունությունը ապահովելու համար: Հելիոս աստծո հսկա արձանը երկար կյանք չունեցավ և ապրեց մոտ 50 տարի՝ ամենաքիչը Հին աշխարհի 7 հրաշալիքներից: Գիտնականները ենթադրում են , որ դրա կործանման առավել հավանական պատճառներից կարող են լինել ուժգին երկրաշարժը և երկաթի կերամաշումը:



  1. Հյուսիսային Կովկասի լեռնային ժողովուրդներին ՝ չերքեզներին և չեչեններին, դեռևս 18-րդ դարից հայտնի էր պողպատի ստացման յուրահատուկ մի եղանակ: Նրանք թրերի պատրաստման համար նախատեսված երկաթի կտորները 10-15 տարով թաղում էին հողում: Երկար մնալով հողում ՝ երկաթը կերամաշման էր ենթարկվում ՝ պատվելով երկաթի մետահիդրօքսիդի շերտով: Դարբինները դրանցից բարձրորակ թրեր էին պատրաստում: Այդ թրերով հնարավոր էր մեկ հարվածով կտրել հրացանների փայտյա կոթերը: Լեռնային ժողովուրդների ստացած պողպատի գաղտնիքը այն էր, որ երկաթի մետահիդրօքսիդը հրաշալի սորբենտ է: Այն կլանում է օրգանական նյութեր, որոնք ջերմային մշակման ժամանակ վերածվում էին մեծ կարծրությամբ երկաթի կարբիդների և նիտրիդների:



  1. Որոշ երկրներում պղինձ ստանում են հանքանյութը մանրէներով մշակման ենթարկելով: Կան մանրէներ , որոնք վերամշակում են մեծ քանակությամբ Fe2+ և S2-, քանի որ գոյության համար անհրաժեշտ էներգիան դրանք ստանում են այդ մասնիկների օքսիդացման արդյունքում, ինչի շնորհիվ ջրում չլուծվող քալկոպիրիտը վերածվում է երկաթի և պղնձի ջրալույծ աղերի: Իրականում այդ մանրէները խժռում են ոչ թե հանքանյութը , այլ հանքանյութի օքսիդացման գործընթացին մասնակցող էլեկտրոնները, որոնք մանրէների բջիջներում մասնակցում են դրանց գոյությունն ապահովող կենսաքիմիական գործընթացներին:







  1. Հնուց ի վեր ոսկին համարվել է հզորության, հարստության ,շքեղության խորհրդանիշ: Ալքիմիկոսներն այն համարել են մետաղների արքա և նույնացրել արեգակի հետ: Մաքուր ոսկին շատ փափուկ է և գործնական կիրառություն չունի: Լայն կիրառություն ունեն ոսկու համաձուլվածքները:Դրանցում ոսկու պարունակությունն ընդունված է արտահայտել հարգերով, որը դրոշմվում է ոսկե իրերի վրա և ցույց է տալիս ոսկու զանգվածը 1կգ համաձուլվածքում:



  1. Վերջին ժամանակներս ոսկերիչներին հաջողվել է ստանալ տարբեր գույն ունեցող ոսկու համաձուլվածքներ: Օրինակ՝ կանաչավուն ոսկին պարունակում է Cd , իսկ օրինակ սպիտակ ոսկին՝ Ni կամ Pd:



Մեկնաբանել աղյուսակը

համաձուլվածքի գույնը

Au

Cu

Fe

Al

Co

կարմիր

50

50




կապույտ

75


25



մանուշակագույն

80



20


սև

75




25













Բնություն



  1. Ով իմանա , որ ամրոցի

Պարիսպներից պոկված քարեր,

Մեկը մեկի ուսին թիկնած,

Մեկը մեկի վրա թեքված,

Կիրճերն ի վար անփութորեն

Փռված քարեր Հայաստանի:



Գիտնականները պարզել են , որ երկնաքարերի բաղադրության 9/10 մասը կազմում է երկաթը: Ապացուցվել է նաև քիչ քանակությամբ կոբալտի և նիկելի առկայությունը: Մարս մոլորակի կարմիր գույնը պայմանավորված է երկաթի եռարժեք օքսիդով:



  1. Հայաստանում կան օպսիդիանի , լեռնային ապարի մեծ պաշարներ: Այն հայտնի է որպես հրաբխային ապակի: Ժողովրդի մեջ տարածված է սատանայի եղունգ անվանմամբ, դրա փայլով զմայլվել են շատերը՝ Երևանից Սևան ուղևորվելիս: Ըստ հայտնի վարկածներից մեկի հունարենից թարգմանաբար այն տեսիլք , տեսարան է նշանակում, քանի որ կիրառվել է հայելիների պատրաստման համար: Այդ անվանմամբ այն հիշատակվում է անգամ Պտղոմեոս Ավագի հանրագիտարանում: Այժմ որոշ երկրներում դրանից պատրաստում են վիրաբուժական նշտարներ:







  1. Բնության մեջ կերակրի աղը հանդիպում է հալիտ միներալի ձևով, որը հունարենից թարգմանած աղ և ծով է նշանակում: Բնական հալիտը հազվադեպ է սպիտակ լինում , այն սովորաբար դեղնավուն երանգ է ունենում , բայց հանդիպում է նաև կապույտ հալիտ: Այդ գույնը վկայում է այն մասին , որ աղը ճառագայթվել է հարևանությամբ գտնված ուրանի հանքով: Հալիտը բնական է , քիմիապես մաքուր չէ և մինչև 8% խառնուրդներ է պարունակում: Առավել հաճախ դրա կազմության մեջ առկա են մագնեզիումի քլորիդ և մագնեզիումի սուլֆատ , որոնք էլ պայմանավորում են խոնավածուծ հատկությունը: Արդյունահանման տարածքից կախված՝ հալիտը կարող էպարունակել նաև մանգան, երկաթ, պղինձ, ֆտոր, ցինկ և այլ տարրեր:



  1. Բասկունչակը ՌԴ Աստրախանի մարզում գտնվող աղի լիճ է , զբաղեցնում է 115 կմ 2 տարածք, 21մ ցածր է ծովի մակարդակից , աղիությունը 300 պրոմիլ է: Այդ լճի մասին հիշատակվում է դեռ 1627 թ-ին՝ որպես վայր, որտեղ սառցի պես մաքուր աղ են կոտրում:Բասկունչակի կերակրի աղը միջին հաշվով պարունակում է 97 % նատրիումի քլորիդ, 0,18% մագնեզիումի քլորիդ, 0,19% կալցիումիի քլորիդ , 1,1% կալցիումի սուլֆատ:



  1. Դեռևս 1626 թ. գերմանացի քիմիկոս Գլաուբերը, ուսումնասիրելով Նոյշտադտ քաղաքի հանքային ջրերը, հայտնաբերեց միրաբիլիտի բուժիչ հատկությունները: Այդ նյութը այսօր հայտնի է որպես գլաուբերյան աղ : Այն ավելի քան 300 տարի կիրառվել է որպես մատչելի և անվնաս թուլացնող միջոց: Միրաբիլիտի օգտագործման մյուս ոլորտը ապակու արտադրությունն է: Միրաբիլիտի՝ գլաուբերյան աղի մեծ պաշարներ կան Կարա-բողազ գոլ կասպյան ծովալճակում՝ Թուրքմենստանի տարածքում: Ձմռանը, երբ Կասպից ծովի ջրի ջերմաստիճանը հասնում է 5,5-6ºC , այն բյուրեղանում է ծոցի ափերին և հատակին:



Արտադրություն



  1. Հայտնի է ,որ այժմյան Ալավերդու տարածքում դեռ 1770 թ. ֆրանսիական կապիտալի ներդրմամբ հիմնվել էր Ռուսական կայսրության առաջատար պղնձաձուլարաններից մեկը՝ Լալվարի Մանես գործարանը: Կան հավաստի տվյալներ այն մասին, որ ռուս հանճարեղ գիտնական Մենդելեևը այդ տարածքներում անձամբ է կատարել որոծ հետազոտական աշխատանքներ սուլֆիդային հանքաքարի բաղադրության որոշման ուղղությամբ: Հետագայում Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում գործում էր պղնձաձուլման ավարտուն շղթա, որը ներառում էր էլեկտրոլիտային պղնձի գլանվածքի, պղնձարջասպի և ծծմբական թթվի լայնածավալ արտադրություններ:





  1. Կոքսագազը, գեներատորային բնական գազերը վնասակար խառնուրդ հանդիսացող ծծմբաջրածնից մաքրելու և վերջինիս մեջ պարունակվող ծծումբն օգտագործելու համար գազային խառնուրդը բաց են թողնում բնական երկաթի եռարժեք հիդրօքսիդի՝ ճահճային հանքաքարի միջով: Այդ ժամանակ ստացված երկաթի եռսուլֆիդը խոնավ օդում օքսիդանում է՝ նորից առաջացնելով երկաթի եռհիդրօքսիդ և ծծումբ:



  1. 1799 թ-ին իտալացի ֆիզիկոս Վոլտան հայտնաբերեց վոլտյան սյունը, որը հաստատուն էլեկտրական հոսանքի ստացման առաջին սարքն էր և ժամանակակից գալվանական էլեմենտների նախատիպը: Գալվանական էլեմենտում քիմիական էներգիան վերածվում է էլեկտրական էներգիայի: Գալվանական ավազանում , ընդհակառակը, էլեկտրական էներգիան վերածվում է քիմիական էներգիայի , այսինքն ՝ տեղի է ունենում էլեկտրոլիզ՝ էլեկտրատարրալուծում:Էլեկտրոլիզի օրենքները 1830-ինհիմնավորել է Ֆարադեյը:Այս թեման ուսումնասիրում են թե քիմիայում , թե ֆիզիկայում:



  1. Դիտարկենք էլեկտրոլիզի կիրառման օրինակ. մետաղական իրերը կոռոզիայից պաշտպանելու համար դրանց մակերեսը պատում են այլ մետաղի շերտով: Էլեկտրոլիզի կիրառմամբ ստացված ծածկույթները ամուր են , երկար են ծառայում: Հատկանշական է, որ այս եղանակով կարելի է մետաղապատել ցանկացած ձևի իրեր՝ ապահովելով դրանց դեկորատիվ տեսքը:Այս ճյուղը հայտնի է որպես գալվանաստեգիա:



  1. Հայտնի է , որ մետաղները հալված վիճակում խառնվում են՝ առաջացնելով լուծույթ: Վերջինս սառչելիս վերածվում է պինդ համաձուլվածքի լուծույթի: Հաճախ կիրառվում են 2 մետաղների համահալումից ստացված համաձուլվածքները:Եթե ելային մետաղները ունեն նմանատիպ բյուրեղավանդակ և համաչափելի ատոմային շառավիղներ , ապա ստացվում է , այսպես կոչված , տեղակալման պինդ լուծույթ: Այդպիսի համաձուլվածքը կարելի է դիտել որպես ելային մետաղներից մեկի բյուրեղ, որում որոշ ատոմներ տեղակալված են երկրորդ մետաղի ատոմներով:





  1. Երբ ելային մետաղների ատոմային շառավիղներն անհամաչափելի են, ապա ստացվում է , այսպես կոչված , ներդրման պինդ լուծույթ: Այդպիսի համաձուլվածքում փոքր շառավղով մետաղի ատոմները տեղավորվում են մյուս մետաղի բյուրեղավանդակի «դատարկություններում»: Ներդրման համաձուլվածքները իրենց ամրությամբ և կարծրությամբ գերազանցում են ելային 2 մետաղներին: Որոշ դեպքերում 2 մետաղների համահալումից բյուրեղանում են որոշակի հաստատուն բաղադրությամբ միջմետաղական միացություններ:



















  1. Կոլոիդները այնպիսի համակարգեր են, որոնցում մասնիկների չափերը 1-100 նմ են, և որոնք անզեն աչքով անտեսանելի են: Կոլոիդները իսկական լուծույթներից տարբերվում են տեսանելի լույսը ցրելու հատկությամբ / Տինդալի երևույթ /: Դրանք կարող են առաջանալ քիմիական ռեակցիաների հետևանքով: Օրինակ նատրիումի կամ կալիումի սիլիկատները հանքային թթուների հետ փոխազդելիս գոյանում է սիլիկաթթվի կոլոիդ լուծույթ: Երկաթի եռարժեք աղերը հիդրոլիզի արդյունքում առաջացնում են երկաթի եռարժեք հիդրօքսիդի զոլ: Զոլեր կարող են դառնալ նաև ցիտոպլազմայի, բջջահյութի, արյան ավշի, հյուսնածքահեղուկի, մարսողական հյութերի հումորալ հեղուկները:Այդպիսի համակարգերը երբեմն օժտված են յուրահատուկ սոսնձող հատկությամբ / օսլա, սպիտակուցներ, պոլիմերներ /:



  1. Ժամանակի ընթացքում կոլոիդ մասնիկները կարող են կոագուլվել՝ իրար միանալով խոշորանալ: Որոշ կոլոիդներ կոագուլվում են տաքացնելիս, միջավայրի թթվահիմնային փոփոխությունից կամ էլեկտրոլիտ ավելացնելիս: Կոլոիդ համակարգերից են հայտնի կոսմետիկ որոշ միջոցներ, մսային արգանակը, մեդուզաների մարմինը, մազերը , մկանային և նյարդային հյուսվածքները: Ժամանակի ընթացքում դոնդողի կառուցվածքը խախտվում է . նրանցից անջատվում է ջուրը:Այդ երևույթը հայտնի է սիներեզիս անվանմամբ:



Եթե ֆուտբոլի գնդակը մեծացնել NA անգամ ըստ ծավալի, ապա նրա մեջ կտեղավորվի ամբողջ երկրագունդը, իսկ եթե NA անգամ մեծացվի գնդակի տրամագիծը, ապա նրա մեջ կտեղավորվի հարյուրավոր միլիարդ աստղեր պարունակող ամենամեծ գալակտիկան: Ի դեպ , տիեզերքում գտնվում է մոտավորապես NA աստղեր:



Եթե ագռավը 100 տարին մեկ նստի գրանիտե ժայռին , որն ունի խորանարդի տեսք և որի կողի երկարությունը 1կմ է , ապա ժայռը կմաշվի 1/1000 –ական գրամով: Տարիների թիվը , երբ ժայռից չի մնա ոչ մի հատիկ , կլինի ավելի փոքր , քան Ավոգադրոյի թիվը: