Հետազոտության ամփոփ նախագիծ |
Հետազոտության թեման Գրեք թեման կամ վերնագիրը | Հոգևոր կառույցները Հացիկում խորհրդային և հետխորդային շրջաններում |
Հետազոտության խնդիրը (20-40 բառի սահմաններում) Ներկայացրեք, թե ի՞նչ հետազոտական խնդիր եք լուծելու, ինչո՞ւ է դա կարևոր, ի՞նչ կիմանան աշակերտներն այդ հետազոտական խնդիրն ուսումնասիրելու արդյունքում | Աշակերտները կիմանան մշակութային կյանքին առնչվող շատ հարցերի և խնդիրների մասին, կկարևորեն հավատը, հայեցի դաստիրակությունը ազգային-հոգևոր դիմագիծը և դա անխաթար և անեղծ պահելու միջոցներն ու ուղին: Հետազոտական աշխատանքի միջոցով կշարունակեն ավելացնել հոգևոր կյանքին առնչվող նյութերը՝ օգտագործելով խորհրդային և հետխորհրդային շրջանի հիշողության լանդշաֆտը: |
Հետազոտական հարցեր աների և(առավելագույնը 100 բառի սահմաանել աթեմենթններում) ը խնդիրներից ելնելով՝ ի՞նչ հետազոտական հարցերի եք և նյութի ուսումնասիրությունը անդրադառնալ (ներկայացրեք հարցերի ձևով, օրինակ ՝ ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել մեր գյուղի/համայնքի եկեղեցու հետ խորհրդային և հետխորհրդային շրջանում, ինչպե՞ս էին փոփոխությունները անդրադառնում մարդկանց կյանքի ու պրակտիկաների վրա, այլ․․․) | Ուսումնասիրելու ենք խորհրդային և հետ խորհրդային շրջանի հոգևոր կյանքի հապված պատմության շրջանը, լուսաբանելու համար հոգևոր կառույցների գործունեությանը առնչվող տվյալները: Հետազոտելու ենք խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանում հոգևոր կյանքում տեղի ունեցած շրջադարձային իրադարձությունները՝ պարզաբանելու համար, թե ինչ դեր ու նշանակություն է ունեցել հավատը հացիկցիների կյանքում և ինչպես են նրանք կազմակերպել հոգևոր կյանքը խորհրդային և հետխորհրդային շրջաններում: Աշակերտները կիմանան, թե հոգևոր կյանքի փոփոխությունները ինչպե՞ս են անդրադարձել մարդկանց կյանքի ու գործունեության վրա: |
Հետազոտության մեթոդաբանություն (100-200 բառի սահմաններում) Նկարագրեք, թե ինչպե՞ս եք ուսումնասիրելու թեման, որ կարողանաք պատասխանել հետազոտական հարցերին, ինչպիսի՞ տեղեկություններ եք հավաքելու, ինչո՞վ եք հիմնավորում այդ մեթոդի ընտրությունը, ինչպ՞ես (օրինակ դիտարկումներ, մամուլի հրապարակումներ, հարցարզրույցներ, այլ․․․), ումի՞ց, ինչպես եք ընտրելու զրուցակիցներին, ինչո՞ւ հենց նրանց, որքա՞ն հարցազրույցներ եք անելու Ինչպե՞ս եք գրանցելու տվյալները՝ եթե հարցարան եք կիրառելու՝ ներկայացրեք հարցերի մոտավոր շրջանակը Ինչպե՞ս եք վերլուծելու արդյունքները (օրինակ՝ հարցազրույցների սղագրությունների, ֆոտո, վիդեո նյութերի, երկրորդային աղբյուրների տվյալների համադրում, տեքստի ձևով շարադրանք՝ որոշակի կառուցվածքով) | Հետազոտական խնդիրներից ելնելով՝ պատրաստվում ենք անդրադառնալ հոգևոր կյանքին առնչվող հարցերին՝ ավելացնելու համար հոգևոր կառույցներին վերաբերող նյութերը: Պատրաստվում ենք թեման բաժանել ենթաթեմաների և նյութի ուսումնասիրությունը իրականացնել ըստ դրանց: Զրուցակիցներին ընտրելու ենք գյուղի մեծահասակների շրջանից, որովհետև նրանք են խորհրդային շրջանում ապրել, աշխատել, եղել իրադարձությունների ականատեսն ու վկան: Նաև միջին և երիտասարդ տարիքի տարիքի այն մարդկանց, ովքեր շփումներ են ունեցել խորհրդային շրջանում ապրած հոգևոր մշակութային կյանքին առնչված և առնչվող մարդկանց հետ: Հարցազրույցները անցկացվելու և ձայնագրվելու են, հետո դրանց հիման վրա ստեղծվելու են նաև տեքստերը՝ ձայնագրություններին հարազատ բովանդակությամբ: Նույն հարցադրման վերաբերյալ լսվելու և ձայնագրվելու և սղագրվելու են տարբեր մարդկանց պատասխանները, որպեսզի կատարվի համեմատություն և վերլուծության արդյունքում բացահայտվի ճշմարտությունը: Համադրվելու են տեսաձայնագրությունների, հարցազրույցների արդյունքում ձեռք բերված նյութերը և արվելու է եզրակացություն: |
Հետազոտության ժամանակացույց (80-100 բառի սահմաններում) Ներկայացրեք, թե ի՞նչ փուլերով եք կազմակերպելու հետազոտությունը և յուրաքանչյուր փուլի համար ի՞նչ ժամկետներում (հաշվի առնելով ծրագրի գործողությունները՝ ըստ ուղեցույցի) Աշակերտներին ծրագրի ներկայացումը, վերապատրաստման ընթացքում ձեր ստացած հմտություններով կիսվելը, նախապատրաստական առաջադրանքներ իրականացնելը ևս կարող եք դիտարկել որպես գործողություններ | Հետազոտությունն իրականացվելու է տարբեր փուլերով: Աշակերտներին ներկայացվելու է ծրագիրը, կիսվելու ենք վերապատրաստման ընթացքում ձեռք բերած հմտություններով: |
Հետազոտության հնարավոր ռիսկերը (առավելագույնը 80 բառի սահմաններում) Փորձեք պատկերացնել և ներկայացնել, թե հետազոտության իրականացման համար ի՞նչ դժվարություններ կամ խոչընդոտներ կարող են լինել և ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել դրանք | Հետազոտության համար դժվարություն կարող է առաջացնել այն իրողությունը, որ մեծահասակ մարդիկ, ովքեր ապրել են խորհրդային շրջանում, շատ քիչ են, և պարզ չէ դեռևս, թե եղածները արդյոք տիրապետում են ընտրված հոգևոր կառույցների վերաբերյալ տեղեկույթի: Եվ հետո, արդյոք նրանք կցանկանան ձայնագրվել կամ կհայտնեն որոշակի կարևորություն ունեցող տվյալ: Համապատասխան մարդու կամ մարդկանց գտնելու համար գուցե ջանքեր պահանջվեն: Այնուամենայնիվ, ինչպիսի դժվարություններ էլ լինեն, պետք է հաղթահարվեն հստակ ձևակերպված նպատակին հասնելու համար: Դրանց հասնելու ճիշտ ուղին, հուսով եմ, կգտնվի հետազոտական աշխատանքներին ձեռնամուխ լինելու ընթացքում: Կարևորն այն է, որ չհուսահատվենք և շարունակենք աշխատանքները այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր ծրագրի իրականացմանը: |
Աշակերտական խմբի ներգրավման մոտեցումներ (80-100 բառի սահմաններում) Ինչպե՞ս եք կազմելու աշակերտական խմբերը, ի՞նչ մոտեցումներ եք կիրառելու, ինչպե՞ս եք կատարելու պարտականությունների/աշխատանքների բաշխում | Աշակերտական խմբի անդամներին տրվելու են անհատական հանձնարարություններ՝ յուրաքանչյուրին գյուղի հոգևոր կյանքին առնչվող առանձին թեմա: Նկատի է առնվելու այս կամ այն թեմայի վերաբերյալ աշակերտի հետաքրքրությունը և նախասիրությունները, նաև հարցազրույց վարելու, մարդկանց հետ շփվելու կարողությունն ու հմտությունը: |