СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ինչպե՞ս տարածվեցին Պլատոնի ուսմունքները

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Պլատոն

Պլատոնը (մոտ մ.թ.ա. 427–347) հույն հեթանոս փիլիսոփա է, որը ծնվել է Աթենքումարիստոկրատական ծագում ունեցող ընտանիքում և կրթություն ստացել հույն հարուստերեխաների համար նախատեսված դպրոցում։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողել հայտնիփիլիսոփա Սոկրատեսը, ինչպես նաև փիլիսոփա ու մաթեմատիկոս Պյութագորասի հետևորդները։

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ծովածոցով ճանապարհորդելուց և Սիցիլիայի հունական քաղաքում՝Սիրակուզայումքաղաքականությանը միջամուխ լինելուց հետո Պլատոնը վերադարձավ Աթենք ևհիմնեց Պլատոնյան ակադեմիան։ Համարվելով Եվրոպայի առաջին համալսարանը՝ ակադեմիանդարձավ մաթեմատիկայի և փիլիսոփայության խոշորագույն կենտրոն։

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ

Պլատոնի ուսմունքները խորապես ազդել են միլիոնավոր մարդկանցայդ թվումքրիստոնեություն դավանողների կրոնական հավատալիքների վրաորոնցիցշատերը սխալմամբ ընդունում ենոր այդ հավատալիքները աստվածաշնչյանհիմնավորում ունեն։ Պլատոնի ուսմունքներից ամենահայտնին մարդու անմահհոգու գաղափարախոսությունն էըստ որի՝ հոգին շարունակում է ապրելերբմարդը մահանում է։

«Հոգու անմահությունը Պլատոնի ամենասիրելի թեմաներից մեկն էր» (Մարմինը ևհոգին հին փիլիսոփայության մեջ)

 

Պլատոնը խորապես հետաքրքրված էր այն բանովթե ինչ է տեղի ունենում մահիցհետո։ «Մարմինը և հոգին հին փիլիսոփայության մեջ» գիրքն ասում էոր «հոգուանմահությունը Պլատոնի ամենասիրելի թեմաներից մեկն էր»։ Նա խորապեսհամոզված էրոր «հոգին վերապրում է մահից հետո և կա՛մ պարգևատրվում էկա՛մպատժվում»՝ ելնելով այն բանիցթե անհատը ինչ կյանք է վարել երկրի վրա * (Body and Soul in Ancient Philosophy)։

 

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԱԾՎԵՑԻՆ ՊԼԱՏՈՆԻ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐԸ

Ինը դարերի ընթացքում, երբ գործում էր Պլատոնյան ակադեմիան՝ մ.թ.ա. 387 թ.-ից մինչև մ.թ. 529 թ., այն մեծ ազդեցություն ունեցավ։ Պլատոնյան գաղափարախոսությունը հայտնի դարձավՀունաստանի և Հռոմի տիրապետության տակ գտնվող երկրներում։ Հրեա փիլիսոփա ՓիլոնԱլեքսանդրացին որդեգրեց պլատոնիզմը, ինչպես որ արեցին քրիստոնյա աշխարհի շատկրոնական առաջնորդներ։ Արդյունքում հեթանոսական փիլիսոփայական գաղափարները, այդթվում հոգու անմահության գաղափարը սողոսկեցին հուդայականության և քրիստոնեության մեջ։

«Քրիստոնեական ողջ աստվածաբանությունը ինչ-որ չափով հիմնված է ժամանակակից հույնփիլիսոփայության վրա, գլխավորապես պլատոնիզմի,— ասում է մի բառարան,— սակայն որոշքրիստոնյա մտածողներ.... արժանանում են քրիստոնյա պլատոնիստներ տիտղոսին»։Համեմատիր հետևյալ աղբյուրները (The Anchor Bible Dictionary)։

Ինչ է ասել Պլատոնը։ «[Մահվան ժամանակ] այն, ինչը յուրաքանչյուրիս իրական անձն է և ինչըմենք կոչում ենք անմահ հոգի, առանձնանում է, որ ներկայանա աստվածներին, որտեղ.... հաշիվենք տալիս. կա՛մ քաջությամբ ենք ներկայանում բարուն, կա՛մ սարսափազդու վախով՝ չարությանը» (Plato—Laws, Book XII)։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ Հոգին հենց ինքը անձն է կամ այն կյանքը, որ անհատը ունի։ Նույնիսկկենդանիներն են հոգիներ։ Մահվան ժամանակ հոգին դադարում է գոյություն ունենալուց *։ Նկատիառնենք հետևյալ աստվածաշնչյան համարները։

«Առաջին մարդ Ադամը կենդանի հոգի դարձավ» (1 Կորնթացիներ 15։45

«Աստված ասաց. «Թող երկիրը կենդանի հոգիներ տա՝ ըստ իրենց տեսակի՝ ընտանի կենդանիներ, երկրի գազաններ՝ ըստ իրենց տեսակի, և ուրիշ կենդանիներ»» (Ծննդոց 1։24

«Թող հոգիս մեռնի» (Թվեր 23։10

«Այն հոգին, որը մեղք է գործում, ինքն էլ կմահանա» (Եզեկիել 18։4

Հստակ է ուրեմն, որ Աստվածաշունչը չի սովորեցնում, թե հոգին վերապրում է ֆիզիկական մարմնիմահը։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Իմ հավատալիքները հիմնված են Աստվածաշնչի՞, թե՞պլատոնյան փիլիսոփայության վրա»։

«Մահից հետո վերապրող հոգու գաղափարի մասին ոչինչ չի ասվում Աստվածաշնչում» (Նորկաթոլիկական հանրագիտարան)։

«Միայն աստվածաշնչյան ժամանակներից հետո հոգու անմահության գաղափարը տարածվեց.... ևդարձավ հուդայականության ու քրիստոնեական հավատալիքների անկյունաքարը» (ընդգծումըմերն է) (Հրեական հանրագիտարան)։

«Այն ուսմունքը, որ հոգին շարունակում է գոյություն ունենալ մահից հետո, փիլիսոփայական կամաստվածաբանական գաղափարախոսություն է.... և Սուրբ Գրքում ոչ մի տեղ չի խոսվում այդմասին» (Հրեական հանրագիտարան)։

ԿԱՐՃ ՓԱՍՏԵՐ

Պլատոնին համարում են Արևմուտքի մշակույթի պատմության վրա ամենամեծ ազդեցությունունեցած մտավորականը։

Երիտասարդ տարիներին հետաքրքրվել է քաղաքականությամբ, բայց շուտով խորապեսհիասթափվել է։

Գրել է աշխատություններ հետևյալ թեմաներով՝ էթիկա, արդարություն, գիտություն,ինքնազսպվածություն, բարեպաշտություն, հոգի և սխրագործություն։

Պլատոնի ամենահայտնի աշակերտը Արիստոտելն էր, որը հետագայում դարձավ ուսուցիչ, փիլիսոփա և գիտնական։

 

 

Просмотр содержимого документа
«Ինչպե՞ս տարածվեցին Պլատոնի ուսմունքները»

Պլատոն

Պլատոնը (մոտ մ.թ.ա. 427–347) հույն հեթանոս փիլիսոփա է, որը ծնվել է Աթենքում արիստոկրատական ծագում ունեցող ընտանիքում և կրթություն ստացել հույն հարուստ երեխաների համար նախատեսված դպրոցում։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողել հայտնի փիլիսոփա Սոկրատեսը, ինչպես նաև փիլիսոփա ու մաթեմատիկոս Պյութագորասի հետևորդները։

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ծովածոցով ճանապարհորդելուց և Սիցիլիայի հունական քաղաքում՝ Սիրակուզայում, քաղաքականությանը միջամուխ լինելուց հետո Պլատոնը վերադարձավ Աթենք և հիմնեց Պլատոնյան ակադեմիան։ Համարվելով Եվրոպայի առաջին համալսարանը՝ ակադեմիան դարձավ մաթեմատիկայի և փիլիսոփայության խոշորագույն կենտրոն։

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ

Պլատոնի ուսմունքները խորապես ազդել են միլիոնավոր մարդկանց, այդ թվում քրիստոնեություն դավանողների կրոնական հավատալիքների վրա, որոնցից շատերը սխալմամբ ընդունում են, որ այդ հավատալիքները աստվածաշնչյան հիմնավորում ունեն։ Պլատոնի ուսմունքներից ամենահայտնին մարդու անմահ հոգու գաղափարախոսությունն է, ըստ որի՝ հոգին շարունակում է ապրել, երբ մարդը մահանում է։

«Հոգու անմահությունը Պլատոնի ամենասիրելի թեմաներից մեկն էր» (Մարմինը և հոգին հին փիլիսոփայության մեջ)


Պլատոնը խորապես հետաքրքրված էր այն բանով, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։ «Մարմինը և հոգին հին փիլիսոփայության մեջ» գիրքն ասում է, որ «հոգու անմահությունը Պլատոնի ամենասիրելի թեմաներից մեկն էր»։ Նա խորապես համոզված էր, որ «հոգին վերապրում է մահից հետո և կա՛մ պարգևատրվում է, կա՛մ պատժվում»՝ ելնելով այն բանից, թե անհատը ինչ կյանք է վարել երկրի վրա * (Body and Soul in Ancient Philosophy)։


ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԱԾՎԵՑԻՆ ՊԼԱՏՈՆԻ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐԸ

Ինը դարերի ընթացքում, երբ գործում էր Պլատոնյան ակադեմիան՝ մ.թ.ա. 387 թ.-ից մինչև մ.թ. 529 թ., այն մեծ ազդեցություն ունեցավ։ Պլատոնյան գաղափարախոսությունը հայտնի դարձավ Հունաստանի և Հռոմի տիրապետության տակ գտնվող երկրներում։ Հրեա փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրացին որդեգրեց պլատոնիզմը, ինչպես որ արեցին քրիստոնյա աշխարհի շատ կրոնական առաջնորդներ։ Արդյունքում հեթանոսական փիլիսոփայական գաղափարները, այդ թվում հոգու անմահության գաղափարը սողոսկեցին հուդայականության և քրիստոնեության մեջ։

«Քրիստոնեական ողջ աստվածաբանությունը ինչ-որ չափով հիմնված է ժամանակակից հույն փիլիսոփայության վրա, գլխավորապես պլատոնիզմի,— ասում է մի բառարան,— սակայն որոշ քրիստոնյա մտածողներ.... արժանանում են քրիստոնյա պլատոնիստներ տիտղոսին»։ Համեմատիր հետևյալ աղբյուրները (The Anchor Bible Dictionary)։

Ինչ է ասել Պլատոնը։ «[Մահվան ժամանակ] այն, ինչը յուրաքանչյուրիս իրական անձն է և ինչը մենք կոչում ենք անմահ հոգի, առանձնանում է, որ ներկայանա աստվածներին, որտեղ.... հաշիվ ենք տալիս. կա՛մ քաջությամբ ենք ներկայանում բարուն, կա՛մ սարսափազդու վախով՝ չարությանը» (Plato—Laws, Book XII)։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ Հոգին հենց ինքը անձն է կամ այն կյանքը, որ անհատը ունի։ Նույնիսկ կենդանիներն են հոգիներ։ Մահվան ժամանակ հոգին դադարում է գոյություն ունենալուց *։ Նկատի առնենք հետևյալ աստվածաշնչյան համարները։

«Առաջին մարդ Ադամը կենդանի հոգի դարձավ» (1 Կորնթացիներ 15։45)։

«Աստված ասաց. «Թող երկիրը կենդանի հոգիներ տա՝ ըստ իրենց տեսակի՝ ընտանի կենդանիներ, երկրի գազաններ՝ ըստ իրենց տեսակի, և ուրիշ կենդանիներ»» (Ծննդոց 1։24)։

«Թող հոգիս մեռնի» (Թվեր 23։10)։

«Այն հոգին, որը մեղք է գործում, ինքն էլ կմահանա» (Եզեկիել 18։4)։

Հստակ է ուրեմն, որ Աստվածաշունչը չի սովորեցնում, թե հոգին վերապրում է ֆիզիկական մարմնի մահը։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Իմ հավատալիքները հիմնված են Աստվածաշնչի՞, թե՞ պլատոնյան փիլիսոփայության վրա»։

«Մահից հետո վերապրող հոգու գաղափարի մասին ոչինչ չի ասվում Աստվածաշնչում» (Նոր կաթոլիկական հանրագիտարան)։

«Միայն աստվածաշնչյան ժամանակներից հետո հոգու անմահության գաղափարը տարածվեց.... և դարձավ հուդայականության ու քրիստոնեական հավատալիքների անկյունաքարը» (ընդգծումը մերն է) (Հրեական հանրագիտարան)։

«Այն ուսմունքը, որ հոգին շարունակում է գոյություն ունենալ մահից հետո, փիլիսոփայական կամ աստվածաբանական գաղափարախոսություն է.... և Սուրբ Գրքում ոչ մի տեղ չի խոսվում այդ մասին» (Հրեական հանրագիտարան)։

ԿԱՐՃ ՓԱՍՏԵՐ

Պլատոնին համարում են Արևմուտքի մշակույթի պատմության վրա ամենամեծ ազդեցություն ունեցած մտավորականը։

Երիտասարդ տարիներին հետաքրքրվել է քաղաքականությամբ, բայց շուտով խորապես հիասթափվել է։

Գրել է աշխատություններ հետևյալ թեմաներով՝ էթիկա, արդարություն, գիտություն, ինքնազսպվածություն, բարեպաշտություն, հոգի և սխրագործություն։

Պլատոնի ամենահայտնի աշակերտը Արիստոտելն էր, որը հետագայում դարձավ ուսուցիչ, փիլիսոփա և գիտնական։