СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Խնդրիը որպես սովորողի մտածողության զարգացման միջոց

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Խնդրիը որպես սովորողի մտածողության զարգացման միջոց»

Խնդիրը որպես սովորողի մտածողության զարգացման միջոց

Տարրական դասարանների մաթեմատիկայի ուսուցման գործընթացում անգնահատելի դեր ու նշանակություն ունեն խնդիրները, որոնց օգնությամբ իմաստավորվում և հիմնավորվում է տեսական նյութը, ուսուցվող մաթեմատիկական նյութը կապվում է երեխայի շրջապատի և առօրյա կյանքի հետ: Այդ դասարանների մաթեմատիկայի դասագրքերը բովանդակում են հազարից ավելի հաշվողական խնդիրներ: Միանգամայն հիմնավորված է այն տեսակետը, ըստ որի` փոքր խնդիրներ լուծողն իրեն նախապատրաստում է առավել մեծ ու դժվար խնդիրների լուծմանը: Դրանք ամենից առաջ բազմաբնույթ են դարձնում աշակերտների աշխատանքները: Խնդրի շուրջ մտածելու գործընթացն ինքնին հարստացնում է աշակերտների ակտիվ բառապաշարը, ընդգծում ուսուցման կիրառական ուղղվածությունը և դառնում նոր գիտելիքների հաղորդման վստահելի միջոց: Դա ունի դաստիարակչական կարևոր արժեք և կատարում է մտածողությունը զարգացնող դպրոցի դեր:

Խնդրի լուծումը մարզում է երեխայի միտքը, զարգացնում նրա երևակայությունը և տրամաբանական մտածողությունը, ձևավորում է դժվարությունները հաղթահարելու կամք ու սկսած աշխատանքը մինչև վերջ հասցնելու սովորություն: Խնդրի լուծման համար երեխան դիմում է մտավոր գործողության այնպիսի տեսակների, ինչպիսին են վերլուծումն ու համադրումը, տվյալների միջև եղած կախվածությունների հայտնաբերումը, գլխավոր և երկրորդական տվյալների առանձնացումը: Խնդիրների լուծման միջոցով մտածողության զննա-առարկայական ձևից երեխաներն անցնում են վերացականին, ինչը կատարվում է աստիճանաբար և հիմնավոր կերպով: Պատահական չէ, որ դեռևս միայն գույներով, առարկաներով և նկարներով մտածող երեխան կարճ ժամանակամիջոցում խնդիրների լուծման ընթացքում կարողանում է բառերով գրված տեքստը արտահայտել մաթեմատիկական պայմանանշանների միջոցով (կազմել խնդրի լուծման մոդելը), կոնկրետից անցնել վերացականին, սոսկ բառային ընկալման հիման վրա մտապահել և պատկերացնել խնդրի բովանդակությունը, ինքնուրույն ընտրել լուծման գործողությունները (կամ գործողությունը) ու հմտանալ լրացուցիչ աշխատանքներ կատարելու մեջ:

Թվաբանական խնդիրների լուծման հիմնական պայմանը ինֆորմացիայի ճիշտ ընկալումն ու մշակումն է: Առաջին իսկ քայլերից երեխաները պետք է հասկանան, որ հնարավոր չէ խնդիրը լուծել առանց խնդրի բովանդակության ճիշտ ըմբռնման: Եթե տեքստային խնդիրը ձևակերպված է ուղղակի ձևով , ապա աշակերտները հեշտությամբ են ընտրում խնդրի լուծման համար համապատասխան թվաբանական գործողությունը: Եթե խնդիրը տրվում է ոչ սովորականի նման ձևակերպված, ապա աշակերտները թույլ են տալիս սխալ: Օրինակ` Այգում նախ տնկեցին 7 տնկի, հետո` էլի 2 տնկի: Որքա՞ն տնկի տնկեցին այգում: Որոշ աշակերտներ տալիս են սխալ լուծում` 7-2=5(տնկի):

Սկզբնական շրջանում խնդիրները լուծվում են գլխավորապես զննական պարագաների օգնությամբ, քանի որ երեխաների մտածողությունը զննա-առարկայական է, կոնկրետ է: Իսկ մտածողության զննա-առարկայական ձևից վերացականին անցման շրջանում դժվարությունները հաղթահարելու համար խնդիրը բացատրվում է կատարելով համապատասխան գծագիրը, իսկ եթե կան նկարներ, ապա` դրանց միջոցով: Այնուհետև կատարվում է խնդրի համառոտագրումը, կազմվում լուծման պլանը: Հետագայում պահանջվում է համառոտագրումը կատարել առանց զննական պարագաների օգտագործման: Ուսումնական գործընթացում «խնդիր լուծել» նշանակում է ոչ միայն պատասխանել առաջադրված հարցին, այլ նաև բնութագրել պայմանից պահանջին անցնելու գործընթացն այնպես, որ այն հասկանալի լինի երեխաների համար:

Խնդիրներ լուծելու հմտություններ ձևավորելու համար պետք է պարզ խնդիրների հետ կազմակերպել տարբեր աշխատանքներ` կազմել հակադարձը, ուղղակի ձևով արտահայտված խնդիրը դարձնել անուղղակի ձևով արտահայտված և այլն: Պետք է հիշել, որ բաղադրյալ խնդիրները լուծելիս փաստորեն այն տրոհվում է պարզ խնդիրների:

Աշակերտների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու և նրանց հակումներին ու ձգտումներին նպատակային ընթացք տալու առումով էլ կենսական նշանակություն ունի խնդիրների լուծումների տարբերակներ հայտնաբերելու և քննարկելու եղանակը:

Քննարկենք մեկ խնդիր:

Դպրոցական հողամասում աշակերտները տնկեցին 8 ծիրանենի, դրանցից 2-ով քիչ` խնձորենի և խնձորենիներից 5-ով շատ` տանձենի: Քանի՞ տանձենի տնկեցին աշակերտները:

Տարբերակ 1

  1. Քանի՞ խնձորենի տնկեցին աշակերտները:

8-2=6

  1. Քանի՞ տանձենի տնկեցին աշակերտները:

6+5=11



Տարբերակ 2

  1. Տանձենիները քանիսո՞վ են շատ ծիրանենիներից:

5-2=3

  1. Քանի՞ տանձենի տնկեցին աշակերտները:

8+3=11