СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Կոմիտասը և Չարենցը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Կոմիտասը և Չարենցը»

Կոմիտասի հիշատակին

Չարենցը այս բանաստեղծությունը գրել է 1936 թվականին, երբ մեծ երաժշտի

աճյունը տեղափոխվեց Երևան:

Requiem aeternam («Հավերժական հանգիստ»)-կաթոլիկ եկեղեցու

պատարագային աղոթքի առաջին բառերն են` «Requiem aeternam dona eis,

Domine, et lux perpetum luceat eis» («Հավերժական հանգիստ տուր նրանց, Տեր,

եւ թող մշտական լույս իջնի նրանց վրա»):

Ժամանակակիցները վկայում են, որ Կոմիտաս վարդապետի աճյունին վերջին

հրաժեշտը տալու եկած Չարենցը հիվանդ էր, գունատ, ճնշված ու ընկճված:

Պոեմում ինքն իր մասին ասում է «բեկված», ասել է, թե` կոտրված, ասել է, թե`

հոգեպես ջախջախված ու ոչնչացած: Ըստ ամենայնի, բանաստեղծն այդ

հոգեվիճակում է եղել ամբողջ տարվա ընթացքում: Բանաստեղծը 1936

թվականի մայիսի 30-ին սկսում է «Կոմիտասի հիշատակին» պոեմը եւ սուզվում-

մխրճվում է Կոմիտաս վարդապետի ճակատագրի ողբերգության խորքերըՙ

Կոմիտաս վարդապետի վերադարձը ընդունելով իբրեւ փրկարար լույսի շող իր

մռայլ ու դաժան իրականության մեջ: Յոթ ամիս շարունակ Չարենցը ապրել է իր

պատարագի սրբազան եւ զգայացունց մթնոլորտում: Եվ բնական է, որ այդ

ծավալուն բնագրում (141 ութնյակ, 1128 տող) ամենայն խորությամբ ու

ծանրածանր թանձրությամբ, իբրեւ ստորջրյա հոսանք, արձանագրվել է նաեւ

իրՙ Եղիշե Չարենցի անձնական-անհատական դրաման:

Կարինե Քոթանջյանի քույրը՝Արաքսյա Քոթանջյանը,պատմում է.Կոմիտասի աճյունը

դրեցին Աբովյան փողոցի վրա գտնվող կուլտուրայի տանը:Ես էլ էի այնտեղ և տեսա

Չարենցին:Չարենցը կռացավ դագաղի վրա և ասաց.Հա՛յր իմ,Սողոմոնյան :Իսկ

ժողովուրդը չգիտեր,որ Չարենցն էլ է Սողոմոնյան…

Հայ պատմաբան-բանասեր Մորուս Հասրաթյանը իր հուշերում նկարագրում էԿոմիտասի

թաղման մասին մի հետաքրքիր դրվագ.Ամբիոն բարձրացավ Հայկանուշ Դանիելյանը:Նա

երգում էրՉինար եսերգը:Որտեղից որտեղ այդ արև գարնան օրը մի կտոր ամպ եկավ,և

մեր գլխի վրա անձրև տեղաց՝խառնվելով երգչուհու առատ արցունքներին:

ԴաԿոմիտաս ողբացող ժողովրդի հարազատ ողբն էր՝երգ ու անձրև դարձած: