Օրվա դասի պլան
Մայրենի 3-րդ դասարան
Թեման- «Լինում է, չի լինում` մի հեքիաթ է լինում»:
Ուսուցիչ՝ Գայանե Ասմարյան
Դասի տիպը` Թեմայի մուտք
Նպատակները և վերջնարդյունքները.
Ուսումնառության ակնկալվող արդյունքները`ըստ չափորոշչային մակարդակների
1. Սասնակցելով հետազոտական աշխատանքին, աշխատելով համապատասխան խմբում` տարբեր աղբյուրներից նյութեր կընտրեն և կներկայացնեն խմբին:
2. Կվերհիշեն իրենց ընթերցած հեքիաթները և պատմողական կամ նկարագրական բնույթի խոսք կկազմեն թեմատիկ խմբում ընդգրկված հեքիաթների և դրանց մեջ հանդես եկող հերոսների մասին:
3. Կորոշեն թեմատիկ խմբում ընդգրկված դասանյութերի բովանդակությունը' ըստ վերնագրի և նկարազարդման:
4. Կմասնակցեն ուսումնական երկխոսությանը' արտահայտելով իրենց գիտելիքները հեքիաթների առանձնահատկությունների մասին:
5. Սկզբնանկարի շուրջ պատմություններ պատմելիս հանպատրաստից երկխոսություններ կհորինեն սկզբնանկարում պատկերված հերոսների միջև:
6. Կլսեն ուսուցչի կամ դասընկերների խոսքը հեքիաթի, դրա հատկանիշների, առանձնահատկությունների վերաբերյալ, կբանավիճեն' նոր փաստարկներ ու հիմնավորումներ ներկայացնելով:
Մեթոդներ, հնարներ- «Զրույց», «Խմբավորում», «Հարց ու պատասխան», «Բանալի նախադասություններ», «Աքրոստիկոս», «Գուշակիր` ով է մեր հյուրը»
Կահավորում, անհրաժեշտ պարագաներ- Խմբերի համար առանձնացված սեղան, խմբերի անվանումներով ցուցանակներ՝
Դասի ընթացքը
Խթանում-7 րոպե
Աշխատանք թեմատիկ խմբի մուտքի էջի վերնագրի շուրջ
Կիրառվում է «Գուշակիր` ով է մեր հյուրը» հնարը: Ուսուցիչը, տիկնիկ-մարդուկին վերցնելով, փոխված ձայնով ասում է, «Բարև, սիրելի աշակերտներ, ես ժողովրդական բանահյուսության ամենատարածված ու սիրելի նմուշներից եմ:
ծնվել եմ ամենավաղ ժամանակներում և դարերի միջով, սերնդեսերունդ փոխանցվելով` հասել եմ մինչև ձեր օրերը: Ես սիրում եմ թափառել, ճամփորդել, լինում եմ տարբեր ժողովուրդների մոտ: Ինձ սիրում են և մեծերը, և փոքրերը, որովհետև ես շատ հետաքրքիր եմ ու գրավիչ: Ես գովաբանում եմ բարին, ազնիվը, փառաբանում խաղաղ ու ստեղծագործ աշխատանքը, սակայն խարազանում եմ չարը, ագահությունը, խորամանկությունը, ծուլությունը: Ես հայտնի եմ ևˊ մարդկանց, ևˊ կենդանիներին ևˊ բույսերին, որովհետև ես կախարդական եմ, երբեմն էլ հրաշքներ եմ գործում: Ինձ պատմում են, երգում, բեմադրում են, կարդում նաև գրում են: Ճիշտն ասած, սիրելի փոքրիկներ, ինքս էլ չգիտեմ` ես լինում եմ, թե չեմ լինում»:
Ուսուցիչը հարցնում է աշակերտներին, թե ճանաչեցին արդյոք տիկնիկ-մարդուկին, ով է նա: Երեխաները գուշակում են, որ իրենց հյուրը հեքիաթն է:
Այնուհետև հեքիաթ-մարդուկը հարց է տալիս աշակերտներին.
-Ինչ է հեքիաթը: Ինչ գիտեք հեքիաթի մասին:
Կիրառել «Խմբավորում» մեթոդական հնարը:
Յուրաքանչյուր աշակերտ ասում է հեքիաթ բառի շուրջ գլխում ծագած առաջին իսկ
միտքն առանց մեկնաբանության: Սովորողների բոլոր ասածները գրանցվում են
հետևյալ գծապատկերի շուրջը.
հեքիաթ
Ճիշտ կլինի աշխատանքը կատարել պաստառի վրա, այն պահել և դրան անդրադառնալ թեմայի ամփոփման դասին` լրացնելու, ամբողջացնելու և արդեն սովորածի հիման վրա վերլուծելու նպատակով: Գծապատկերի շուրջը գրանցելուց
հետո սովորողները ուսուցչի ուղղորդմամբ խմբավորում են գրառված մտքերը:
Այս աշխատանքի ընթացքում բացահայտվում են ոչ միայն հեքիաթներին հատուկ գծերը` յուրահատուկ սկիզբն ու ավարտը, այլև սովորողների` հեքիաթների տեսակները տարբերակելու կարողությունը:
Իմաստի ընկալում-25-30 րոպե
«Լինում է, չի լինում, մի հեքիաթ է լինում» խորագրով հետազոտական
աշխատանքի մեկնարկի ազդարարում
Քանի որ ծրագրում ամրագրված է հեքիաթի` որպես բանահյուսության ժանրի
ուսումնասիրման կարևորությունը, և քանի որ թեման սիրելի և հոգեհարազատ է երեխաներին, ապա թեմայի մուտքի դասի այս փուլում կարելի է նրանց առաջարկել իրականացնել հետազոտական նախագիծ` «Լինում է, չի լինում, մի հեքիաթ է լինում» խորագրով: Սովորողները նախագծի իրականացման ընթացում կաշխատեն հետևյալ հիմնահարցերի ուղղությամբ.
Ինչ են մեզ սովորեցնում հեքիաթները:
Կարող է արդյոք հեքիաթն ունենալ ոչ երջանիկ ավարտ:
Ինչու է հեքիաթներում միշտ առկա բարու և չարի կռիվը:
Ինչ հատկանիշներով կարելի է տարբերել հեքիաթները մյուս ստեղծագործություններից:
Ժողովրդական հեքիաթների օրինակներով պարզել, թե արդյոք միշտ է հեքիաթներում բարին հաղթում չարին:
Այս դասի ընթացքում սովորողները բաժանվում են խմբերի` որոնողական գործունեություն ծավալելու նպատակով:
Ձևավորվում են ստեղծագործական խմբերը.
Առաջին խումբ` տեսաբանների խումբ
Երկրորդ խում`' վերլուծաբանների խումբ
Երրորդ խումբ` փորձագետների խումբ
Չորրորդ խումբ` նկարազարդողների խումբ
Տրվում է բացատրություն, թե յուրաքանչյուր խումբ ինչ տեղեկությունն
պետք է հավաքի, որտեղ պետք է փնտրի անհրաժեշտ տեղեկույթը և ինչպես այն ձևավորի: Այսպես.
Տեսաբանների խումբ: Ընթերցել հայկական ժողովրդական հեքիաթներ, տեղեկատվական աղբյուրներից որոնել նյութեր` հեքիաթի ծագման, ժամային առանձնահատկությունների և դրանց կառուցվածքի մասին:
Վերլուծաբանների խումբ: Ընթերցել հայկական ժողովրդական հեքիաթներ, որոնել, թե հեքիաթի ինչ տարատեսակներ կան, խորհել, թե ինչն է ընդհանուր այդ տեսակների համար, վերլուծել ընթերցած հեքիաթների բովանդակությունը, անցկացնել հարցազրույց իրենց ընկերների հետ` նրանց` հեքիաթների նկատմամբ ունեցած վերաբերմունքը բացահայտելու նպատակով, դուրս գրել հեքիաթներում գործածված «հեքիաթային» բառերը:
Փորձագետների խումբ: Ընթերցել հայկական ժողովրդական հեքիաթներ, որոշել, թե ինչպես են ավարտվում հեքիաթները, ինչ են սովորեցնում հեքիաթները, ներկայացնել հրաշապատում, կենդանական, կենցաղային հեքիաթների առանձնահատկությունները:
Նկարազարդողների խումբ: Ընթերցել հայկական ժողոուրդական հեքիաթներ,
որոշել, թե ինչ գույն ունեն բարին ու չարը, որ գույներն են գերիշխում հեքիաթների նկարազարդման մեջ, նկարազարդել ընթերցած հեքիաթները, ստեղծել պատկերասրահ:
Այս հետազոտական աշխատանքը ձևավորում է, սովորողի գրականագիտական կրթվածությունը, խթանում է ընթերցողական կարողությունների զարգացմանը, զարգացնում է հետաքրքրասիրությունը, ստեղծագործական կարողությունները, ընդլայնում է հետաքրքրության շրջանակը: Աշխատանքի ընթացքում դիտարկվում են հայկական ժողովրդական հեքիաթների բովանդակության բարոյախրատական հիմքերը: Աշխատանքը հնարավորություն է ընձեռում տեսնելու, թե ինչ համամարդկային բարոյական արժեքների մասին է խոսվում:
Աշխատանք թեմատիկ խմբի սկզբնանկարի շուրջ
Ուշադիր դիտեք թեմատիկ խմբի սկզբնանկարը: Կարդալով վերնագիրը`
«Լինում է, չի լինում, մի հեքիաթ է լինում», և նայելով սկզբնանկարը` ինչ ենթադրություններ կարող եք անել (լսել սովորողների ենթադրությունները):
Ճիշտ եք, նկարում պատկերված են հեքիաթների հերոսներ:
Սովորողներին առաջարկել ուշադիր դիտել նկարի յուրաքանչյուր դրվագը, անվանել հերոսներին և փորձել կռահել այն հեքիաթի վերնագիրը, որն ընդգրկված է թեմատիկ խմբում: Կարելի է լրացնել հետևյալ աղյուսակը.
Դրվագին համապատասխան հեքիաթի ենթադրվող վերնագիրը | Ենթադրվող հերոսները |
Օրինակ' «Թագավորն ու գյուղացին» | Թագավոր, գյուղացի |
«Խեղձ գյուղացին» | Նազիր, վեզիր, գյուղացի |
«Ավազակները» | Երկու գյուղացի |
«Հեքիաթասաց պապիկը» | Պապիկ, թոռնիկ |
«Խորամանկ աղվեսը» | Կապիկ, աղվես, գայլ |
Այս աղյուսակին պետք է անդրադառնալ յուրաքանչյուր դասանյութի ուսումնասիրման ընթացքում` ճշգրտելով սովորողների կատարած ենթադրությունները
վերնագրի, հերոսների և բովանդակության շուրջ: Աղյուսակը լրացնելուց հետ
կհորինեն պատմություններ սկզբնանկարում պատկերված հերոսների մասի
Կշռադատում-7 րոպե
Դասը կարելի է ավարտել Սուրեն Մուրադյանի հետևյալ քառատողի բովանդակության քննարկմամբ.
Հեքիաթները խելոք են միշտ,
Թեկուզ խառն են` ևˊ սուտ, ևˊ ճիշտ,
Սուտը խելքի մաղով մաղեք,
Ճշտից խրատ ու խելք քաղեք:
Գնահատում, տնային աշխատանքի հանձնարարում. Հորինել հեքիաթ
5