СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մանկավարժական վարպետությունը ուսումնական գործընթացում

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Աշխատանքի նկատմամբ մանկավարժի սոցիալ հոգեբանական տրամադրվածության մասին

Просмотр содержимого документа
«Մանկավարժական վարպետությունը ուսումնական գործընթացում»

Մանկավարժական վարպետություն


Ուսուցչի մասնագիտությունը ընտրողից պահանջվում է ընդունակությունների , բնավորության գծերի խիստ որոշակի կառուցվածք, ինչպես նաև այդ աշխատանքի նկատմամբ սոցիալ-հոգեբանական տրամադրվածություն:


Ա.Ս. Մակարենկոն « Դրոշներն աշտարակների վրա» վիպակում գրել է. «Երեխաները կենդանի կյանքեր են ու գեղեցիկ կյանքեր և դրա համար հարկավոր է նրանց վերաբերվել ինչպես ընկերների ու քաղաքացիների, հարկավոր է հարգել նրանց իրավունքներն ու պարտականությունները, ուրախությունն ու պատասխանատվության իրավունքը»:

Ուսուցչի մանկավարժական վարպետությունը , տակտն ու հեղինակությունը մեծ դեր են խաղում աշակերտների բարոյական դաստիարակության գործում: Ըստ ամենայնի խրախուսելով և զարգացնելով աշակերտների նախաձեռնությունն ու ինքնուրույնությունը՝ ուսուցիչը շտկում է նրանց հետ հարաբերությունների ոճը նրանց աճող ինքնուրույնության համապատասխան:

Աշակերտների նկատմամբ հարգանքը դպրոցում պետք է լինի ուսումնադաստիարակչական աշխատանքների հիմքերի հիմքը: Ուսուցչի հարգանքն աշակերտների նկատմամբ ՝ որպես անձի՝ դա աշակերտի անձը նսեմացնելու , նրա արժանապատվությունը վիրավորելու անթույլատրելիությունն է: «Անձի պրոբլեմը ,-գրել է Մակարենկոն,-կարող է լուծվել, եթե ամեն մարդու մեջ կարողանանք տեսնել անձնավորությունը»:

Անձնավորությանը ձևավորելու համար մանկավարժի ջանքերը աշակերտի կողմից կընդունվեն պատասխան դրական ռեակցեաներով: Որոշ իմաստով կարելի է ասել, որ դաստիարակությունը փոխադարձ բարի ցանկության, փոխադարձ վստահության ու հարգանքի արտահայտությունն է, որոնք սահմանվում էին ուսուցչի և աշակերտների միջև:

Դպրոցականների դաստիարակության գործում մանկավարժական վարպետությունը ունի կենսահաստատ ուժ և վճռորոշ նշանակություն: Ուսուցչի մանկավարժական վարպետությունը արդյունավետ ուսուցման նախապայմանն է : Մանկավարժական վարպետությունը ուսուցչի անձնական որակների, գիտելիքների, մանկավարժական կարողությունների ու հմտությունների համադրությունն է:

Մանկավարժական վարպետությունը, ինչպես նշում է Մակարենկոն, տաղանդավոր մարդկանց հատկությունը չէ: Դա մասնագիտություն է, որը պետք է սովորեցնել, ինչպես սովորեցնում են երաժշտին, բժշկին: Այն աճում է փորձի կուտակման, մանկավարժական գիտելիքների, մանկավարժական կրթության ընդլայնման ընթացքում: «Մանկավարժական վարպետություն » հասկացությունը լայն հասկացություն է , որի մեջ մտնում են մի շարք բաղադրիչներ, որոնցից կախված է մանկավարժական վարպետությանը տիրապետելու հաջողությունը: Դրանցից է մանկավարժական ընդունակությունը, որը աշակերտին ճիշտ հասկանալու , նրա գործունեությունը նպատակաուղղված ղեկավարելու կարողությունն է:

Հաջորդ բաղադրիչը մանկավարժական տեխնիկան է, որը անհրաժեշտ հմտությունների և ունակությունների ամբողջությունն է: Մանկավարժական տեխնիկայի մեջ է մտնում երեխաների հետ շփման ճիշտ տոն ու ոճ ընտրելու կարողությունը, աշակերտների ուշադրությունը կառավարելու հմտությունը, շարժումների, դիմախաղի տեխնիկան, խոսքի արտահայտչականությունը, տեմպի զգացումը: Մանկավարժական տեխնիկայի մեջ է մտնում նաև ուսուցչի խոսքի կուլտուրան՝ ճիշտ առոգանությունը, կարգավորված ձայնը, շնչառությունը, միմիկայի ու ժեստիկուլյացիայի միացումը: Մեծ մանկավարժ Մակարենկոն հատուկ նշանակություն էր տալիս ուսուցչի ձայնի դրվածքին, շարժումներին: Պետք է կարողանալ «մի քիչ խաղալ» , բայց բնական ու անկեղծ լինել աշակերտների աչքում: Նա այսպես է գրում. « Իմ պրակտիկայում ինձ համար , ինչպես և շատ ուսուցիչների համար այդպիսի «դատարկ բաները» վճռական եղան: Ինչպե՞ս կանգնե՞լ, ինչպե՞ս նստել, ինչպե՞ս վեր կենալ աթոռից, ինչպե՞ս բարձրացնել ձայնը, ժպտալ, ինչպե՞ս մոտենալ աշակերտներին, ինչպե՞ս նայել...սրանք մեզ ոչ ոք չի սովորեցրել, իսկ դրանք կարելի է և պետք է սովորեցնել»:

Կոմենսկին ուսսուցչի գործունեությունը դիտեց որպես յուրահատուկ արվեստ, լայնորեն ու կոնկրետ դիտարկեց մանկավարժական արվեստի ու վարպետության հարցերը: Նրա կարրծիքով, ուսուցիչ-դաստիարակին բնորոշ են հետևյալ հասկացությունները՝ մարդկային բարձր կուլտուրա, հանրագիտարանային իմացություն, բարոյական ազնվություն, խոսքին կատարյալ տիրապետելու արվեստ , անհուն սեր գործի նկատմամբ: Ժան Ժակ Ռուսոյի կարծիքով, առանց մանկավարժական վարպետության հնարավոր չէ լուծել ազատաիտ, մարդասեր, արդարացի ու շիտակ մարդ դաստիարակելու բարձրագույն խնդիրը:

Ըստ Ռուսոյի և Կոմենսկու՝ մանկավարժական վարպետության կարող է ձևավորվել միայն այն դեպքում, եթե դաստիարակը խորապես ուսումնասիրել է երեխայի բնությունը, բազմակողմանիորեն ճանաչում է նրան, քանի որ առանց դրան հնարավոր չէ ճիշտ ընտրել նրա դաստիարակության միջոցներն ու հնարները, կանխատեսել դաստիարակչական պրոցեսների արդյունքները: Ականավոր մանկավարժ Դիստերվեգը կարծում էր, որ ուսուցիչը պետք է գտնվի իր բարձրության վրա: Նա աշխարհ է գալիս նախադրյալներով, որոնք անհրաժեշտ են նրա կոչման համար, բայց դրանք պետք է խթանվեն ու զարգացվեն: Ուսուցիչը պետք է աշխատի իր վրա: «Այն ուսուցիչը, որ դադարում է սովորելուց, դադարում է ուսուցիչ լինելուց»,- ասել է Դիստերվեգը:

Դիստերվեգը վարպետ մանկավարժներին բնորոշ գծերն էր համարում ուժեղ կամքը, կայուն բնավորությունը, բարձր բարոյական հատկանիշները, արիությունը:

Բարոյական առումով դաստիարակը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ցանկանում է տեսնել իր սաներին:



Սուխոմլինսկին թե տեսականորեն, թե գործնականորեն ապացուցում է, որ մանկավարժական վարպետության էությունը երեխաների գիտակցության ու զգացմունքների վրա ազդելու, յուրաքանչյուր երեխայի հոգևոր աշխարհը խորապես թափանցելու, աշակերտների զարգացումը ուսուցման առավել արդյունավետ մեթոդների ու հնարների կիրառմամբ մշտապես կառավարելու մեջ է: Նա համոզված է, որ երիտասարդ ուսուցիչը կարող է մանկավարժական աշխատանքի վարպետ դառնալ միայն իր և երեխաների հոգևոր կյանքի, մտավոր, մտավոր, աշխատանքյին, ստեղծագործական հետաքրքրությունների ընդհանրության դեպքում:

Ոսուցիչը երբեք չպետք է մոռանա, որ ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման առանցքը մանկավարժական տակտն է, վարպետությունը և հեղինակությունը: Նա մշտապես պետք է զբաղվի իր պատրաստականության բարձրացմամբ, սիրի իր դասավանդած առարկան , աշակերտներին և հայրենիքը: Իր առարկային վատ տիրապետելը մանկավարժորեն ոչ ճիշտ մոտեցումը աշակերտներին և իր գործին նրան ամեն վայրկյան կարող է հեռացնել իր առջև դրված խնդիրներից և իր կոչումից:

Տակտ բառը, ըստ Պավլովի, մարդկանց բնավորութան կարևոր գիծն է, այլ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունք մշակելու կարողությունը:

Տակտի կարևոր պայմաններից են իրադրության մեջ նպատակահարմար ձևով կողմնորոշվելը, հանգամանքների մեջ խորանալը, դեպքերի ընթացքը և ելքը կանխատեսելը: