СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մարդու տնտեսական գործունեության հետևանքները

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մարդու տնտեսական գործունեության հետևանքները»

Մարդու տնտեսկան գործունեության հետևանքով առաջացած   բնապահպանական հիմնախնդիրներ

Մարդու տնտեսկան գործունեության հետևանքով առաջացած   բնապահպանական հիմնախնդիրներ

Մթնոլորտի  բաղադրության  փոփոխոխություն

Մթնոլորտի 

բաղադրության 

փոփոխոխություն

  Ջերմոցային էֆեկտ Ջերմոցային էֆեկտի մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ կերպ. ածխաթթու գազը արեգակնային ճառագայթման կարճ ալիքային սպեկտրի համար գրեթե թափանցիկ է և զգալիորեն կլանում է Երկրագնդի կարճալիքային ճառագայթումը: Այդ իսկ պատճառով,մթնոլորտում ածխաթթու գազի քանակի ավելացումը զգալիորեն բարձրացնում է օդի ստորին շերտի ջերմաստիճանը, ինչն էլ բերում է գլոբալ տաքացմանը:Երկրագնդի կլիմայի վրա ազդեցություն է թողնուման ընդհատ արեգակնային էներգիայի ներհոսքը: Էներգիայի համարյա 30 % - ը միանգամից անդրադառնում է դեպիտիեզերք: Այդ էներգիայի մոտավորապես 15% - ը կլանվումէ մթնոլորտի կողմից, իսկ մնացած մեծ մասն անցնում էմթնոլորտի միջով եւ տաքացնում Երկրի մակերևույթը:Երկիրը դեպի տիեզերք այդ էնեգիան վերադարձնում է ինֆրակարմիր երկարալիք ճառագայթման տեսքով:

  Ջերմոցային էֆեկտ

Ջերմոցային էֆեկտի մեխանիզմը կարելի է բացատրել հետևյալ կերպ. ածխաթթու գազը արեգակնային ճառագայթման կարճ ալիքային սպեկտրի համար գրեթե թափանցիկ է և զգալիորեն կլանում է Երկրագնդի կարճալիքային ճառագայթումը: Այդ իսկ պատճառով,մթնոլորտում ածխաթթու գազի քանակի ավելացումը զգալիորեն բարձրացնում է օդի ստորին շերտի ջերմաստիճանը, ինչն էլ բերում է գլոբալ տաքացմանը:Երկրագնդի կլիմայի վրա ազդեցություն է թողնուման ընդհատ արեգակնային էներգիայի ներհոսքը: Էներգիայի համարյա 30 % - ը միանգամից անդրադառնում է դեպիտիեզերք: Այդ էներգիայի մոտավորապես 15% - ը կլանվումէ մթնոլորտի կողմից, իսկ մնացած մեծ մասն անցնում էմթնոլորտի միջով եւ տաքացնում Երկրի մակերևույթը:Երկիրը դեպի տիեզերք այդ էնեգիան վերադարձնում է ինֆրակարմիր երկարալիք ճառագայթման տեսքով:

Հետևյալ գազերի` ածխածնի երկօքսիդ, որն առաջանում է առավելապես ածխի, նավթի և բնական գազի այրումից, մեթան և ազոտի ենթօքսիդ` պայմանավորված գյուղատնտեսությամբ և հողօգտագործման փոփոխությամբ, օզոն, որն առաջանում է ավտոտրանսպորտային գազերի արտանետման և այլ աղբյուրների ազդեցությամբ, ինչպես նաև երկարակյաց արդյունաբերական գազերի` արտանետումները փոփոխում են մթնոլորտի էներգիա կլանելու ունակությունը: Արդյունքում առաջանում է “ուժեղացված ջերմոցային էֆեկտ

Հետևյալ գազերի` ածխածնի երկօքսիդ, որն առաջանում է առավելապես ածխի, նավթի և բնական գազի այրումից, մեթան և ազոտի ենթօքսիդ` պայմանավորված գյուղատնտեսությամբ և հողօգտագործման փոփոխությամբ, օզոն, որն առաջանում է ավտոտրանսպորտային գազերի արտանետման և այլ աղբյուրների ազդեցությամբ, ինչպես նաև երկարակյաց արդյունաբերական գազերի` արտանետումները փոփոխում են մթնոլորտի էներգիա կլանելու ունակությունը: Արդյունքում առաջանում է “ուժեղացված ջերմոցային էֆեկտ

Օզոնային շերտի նշանակությունը   Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ: Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:

Օզոնային շերտի նշանակությունը

  Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ: Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:

Օզոնային շերտի քայքայաման հետևանքները Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով: Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն:

Օզոնային շերտի քայքայաման հետևանքները

Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով: Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն:

Արևի ճառագայթների ազդեցությունը

Արևի ճառագայթների ազդեցությունը

Մթնոլորտը աղտոտող քիմիական նյութեր Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային ևարդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգենածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:

Մթնոլորտը աղտոտող քիմիական նյութեր

Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային ևարդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգենածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:

ԹԹվային անձրևներ  Մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին, ծծմբի ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն): Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները: Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում մեծանում է մետաղների, օրինակ՝ կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի, ալյումինի պարունակությունը, որոնք արմատների միջոցով ներծծվում ու վնասում են բույսերը: Թթվային անձրևներից խուսափելու ամենահուսալի միջոցը մթնոլորտը չաղտոտելն է, քանի որ մթնոլորտ արտանետված նյութը նորից որսալ անհնարին է: Դրա համար պետք է արտանետվող գազերն առավելագույնս զտվեն, ավտոմեքենաների համար ստեղծվեն վառելիքի այնպիսի տեսակներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում:

ԹԹվային անձրևներ 

Մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին, ծծմբի ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն): Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները: Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում մեծանում է մետաղների, օրինակ՝ կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի, ալյումինի պարունակությունը, որոնք արմատների միջոցով ներծծվում ու վնասում են բույսերը:

Թթվային անձրևներից խուսափելու ամենահուսալի միջոցը մթնոլորտը չաղտոտելն է, քանի որ մթնոլորտ արտանետված նյութը նորից որսալ անհնարին է: Դրա համար պետք է արտանետվող գազերն առավելագույնս զտվեն, ավտոմեքենաների համար ստեղծվեն վառելիքի այնպիսի տեսակներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում:

 Հողի քայքայումը և աղտոտումը

Հողի քայքայումը և աղտոտումը

Հողի աղտոտումը արտադրական թափոններով Հողերի աղտոտումը արտադրական թափոններով:  Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:  Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:

Հողի աղտոտումը արտադրական թափոններով

  • Հողերի աղտոտումը արտադրական թափոններով:  Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ: Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:
 Հողի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:

Հողի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով

20-րդ դարի երկրորդ կեսից սկսած առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:

Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար: Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:  Հողի աղտոտումը պեստիցիդներով

Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:

  • Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:

Հողի աղտոտումը պեստիցիդներով

Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200 մլն տ հանքային պարարտանյութ, կամ 1 շնչին մոտավորապես 40 կգ: Սակայն այդ պարարտանյութերի կիրառումից սպասվող ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել մինչև 500 մլն տ, ինչը կկազմի մոտ 90 կգ 1 շնչին մեկ տարվա ընթացքում:

  • Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի, ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական հետևանքների: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել և այն էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ:
  • Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Արդյունքում հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:
  • Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը: 

Պարարտանյութերի օգտագործումը

Անտառների պահպանությունը Անտառները` երկրագնդի «թոքերն» են, որովհետև նրանք թթվածնի հիմնական մատակարարներն են: Ֆոտոսինթեզի արդյունքում ծառերը կլանում են ածխաթթու գազ և արտադրում թթվածին: Անտառը արտադրում է ֆիտոնցիդներ՝ մանրէասպան հատկություններով օժտված նյութեր: Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանրէները, ինչը շատ կարևոր է մարդու առողջության համար: Այսպիսով, անտառները հարստացնում են մթնոլորտային օդը թթվածնով, բարձրացնում են օդի որակը, մյուս կողմից, աղտոտված, փոշով հագեցած օդը բացասական է ազդում անտառի վրա: Անտառները բույսերի աճելավայր են, իսկ կենդանիների համար` ապրելավայր: Երբ հատվում է անտառը, ոչնչանում են նաև անտառում աճող բույսերը, իսկ կենդանիները միգրացիայի են ենթարկվում: Այդպիսով, կորցնում ենք հարուստ կենսաբազմազանություն, Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների հազվագյուտ և անհետացող  տեսակներ:

Անտառների պահպանությունը

Անտառները` երկրագնդի «թոքերն» են, որովհետև նրանք թթվածնի հիմնական մատակարարներն են: Ֆոտոսինթեզի արդյունքում ծառերը կլանում են ածխաթթու գազ և արտադրում թթվածին:

Անտառը արտադրում է ֆիտոնցիդներ՝ մանրէասպան հատկություններով օժտված նյութեր: Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանրէները, ինչը շատ կարևոր է մարդու առողջության համար:

  • Այսպիսով, անտառները հարստացնում են մթնոլորտային օդը թթվածնով, բարձրացնում են օդի որակը, մյուս կողմից, աղտոտված, փոշով հագեցած օդը բացասական է ազդում անտառի վրա:
  • Անտառները բույսերի աճելավայր են, իսկ կենդանիների համար` ապրելավայր: Երբ հատվում է անտառը, ոչնչանում են նաև անտառում աճող բույսերը, իսկ կենդանիները միգրացիայի են ենթարկվում: Այդպիսով, կորցնում ենք հարուստ կենսաբազմազանություն, Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների հազվագյուտ և անհետացող  տեսակներ:
Հարցեր Արդյունաբերության զարգացմանը զուգընթաց մարդու ազդեցությունը     բնության վրա կտրուկ  մեծանում  է: Մթնոլորտի  օզոնային  շերտը  կլանում է  կյանքի  համար կործանարար ուլտրամանուշակագույն Ճառագայթները և արգելում է դրանց թափանցումը  Երկիր

Հարցեր

Արդյունաբերության զարգացմանը զուգընթաց մարդու ազդեցությունը     բնության վրա կտրուկ  մեծանում  է:

Մթնոլորտի  օզոնային  շերտը  կլանում է  կյանքի  համար կործանարար ուլտրամանուշակագույն

Ճառագայթները և արգելում է դրանց թափանցումը  Երկիր