СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Меры безопасности

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Меры безопасности»

Արտակարգ իրավիճակների դեպքում վնասի կանխարգելման և նվազագույն կորուստներ ունենալուն ուղղված միջոցառումները


Հյուրանոցի անձնակազմի և հյուրերի էվակուացիոն աշխատանքների ճիշտ կազմակերպումը և իրականացումը իրենից ներկայացնում է երկար կազմակերպված և պլանավորված գործողությունների համակարգ:Յուրաքանչյուր համարում պետք է լինի հատուկ ցուցատախտակ, ուր պատկերված կլինի էվակուացիայի ժամանակ անհրաժեշտ գործողությունների իրականացման սխեման:Յուրաքանչյուր հարկում պետք է լինի այնպիսի ցուցատախտակ, ուր նշված կլինի աստիճանավանդակների , վերելակների, դեպի դուրս տանող աստիճանների գտնվելու վայրը, որոնցով հնարավոր է տեղափոխվել անվտանգ տարածք:Էվակուացիայի հիմնական ճանապարհը պետք է լինի աստիճանը, որը տանում է կա´մ դուրս, կա´մ առաջին հարկ:Եթե կա 2 հավասարաչափ էվակուացիոն աստիճանավանդակ, ապա էվակուացվողները պետք է ընտրեն այդ երկուսից ամենամոտը:Էվակուացիոն պլակատի վրա սիմվոլներով պատկերված են նաև`


Դրանց օգնությամբ կարելի է իրագործել մի շարք կարևոր գործողություններ:Վերոհիշյալ սիմվոլները պետք է լինեն հստակ և հասկանալի:Սիմվոլների բացատրությունը պետք է նշված լինի պլակատի ներքևի մասում մայրենի լեզվով , ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով:Ինչպես նշվեց, էվակուացիոն հստակ պլանը պետք է առկա լինի յուրաքանչյուր սենյակում` փակցված տեսանելի մասում:Հյուրանոցի անվտանգության ծառայողները պետք է հյուրերին ծանոթացնեն անվտանգության կանոններին և էվակուացիոն ուղիներին: