ՄԵԾ ՀՈԳԵՎԵՐՈՒԾԱԲԱՆ (1867-1933)
Նար-Դոսը քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության
նշանավոր ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ: Նրա գրական ժառանգությունը հայ արձակի նոր աստիճան է, իսկ լեզուն՝
ժամանակի գրական հայերենի բարձրակետը:
Նշանավոր հայ գրող Նար-Դոսը (Հովհաննիսյան Միքայել Զաքարի) ծնվել է 1867թ.-ի մարտի 1-ին Թբիլիսիում: Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։
Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։
1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 1880-ական թվականներին։
Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։
Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։
Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։
Նար-Դոսը մահացել է 1933 թվականի հուլիսի 13-ին և թաղվել խոջիվանքում:
Խոջիվանքի գերեզմանատուն, գտնվում է Թբիլիսիում։ Հիմնադրվել է Վրաց Ռոստոմ թագավորի ատենադպիր Աշխարհբեկ Բեյբությանի՝ թագավորից իբրև նվեր ստացած գերեզմանատեղում։ Թագավորը նրան շնորհել է նաև «խոջա» (պարսկերեն՝ տեր) պատվանունը: 1655թ․ Աշխարհբեկ Բեյբությանը կառուցում է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ խոջայի վանքը, որը ժամանակի ընթացքում հնչյունափոխվել է և դարձել Խոջիվանք։ Ժամանակի ընթացքում վանքի տարածքը վերածվում է հայկական գերեզմանտան։1934 թ-ից Լ․ Բերիաի հրամանով սկսվում է գերեզմանոցի վերացումը։ Րաֆֆու գերեզմանը միակն է հայկական գերեզմանոցում, որը կանգուն է մնացել։ Կանգուն է մնացել միայն այն պատճառով, որ գտնվել է պանթեոնի եզրում։ Րաֆֆու գերեզմանի շուրջը մի փոքրիկ տարածք է առանձնացված որպես հայկական «պանթեոն» :Խոջեվանքի և հին հայկական պանթեոնի տեղում 1995 թվականի նոյեմբերի 23-ին սկսվել է և 202 թվականին կառուցվել՝ Սուրբ Երրորդության մայր տաճարը:
Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճար
Շինարարները քանդված գերեզմաններից հանված ոսկորներին, տապանաքարերին և հուշարձաններին անհարգալից վերաբերմունք են ցույց տվել, որն էլ բողոքի ալիք է բարձրացրել ինչպես Վրաստանում ապրող հայերի, այնպես էլ հայկական սփյուռքի և Հայաստանի բնակիչների միջև։
-ի խմբագիրը) ստանալուց հետո խնդրել էր ընկերոջս, որ ինձ տանի խմբագրություն՝ ինձ հետ անձամբ ծանոթանալու: Խրախուսված այն բանից, որ մի գրվածքս արդեն տպվել էր, այս անգամ սիրտ առա ու գնացի: Ընդունելությունը սիրալիր էր և շատ խրախուսիչ: Եվ մի անգամ, որ ոտք դրի խմբագրություն, այնուհետև ամեն օր խմբագրատան անխուսափելի այցելուն էի: քարտուղար և խմբագրության միակ անդամն այն ժամանակ Մելքոն Դանագյոզյանն էր: տպելուց առաջ սա դիմեց ինձ, թե արի մի լավ կեղծանուն ընտրենք, քանի որ մեր գրողները բոլորն էլ կեղծանունով են գրում: Չհակառակեցի: Հենց այդտեղ ևեթ վերցրեց առձեռն բառգիրքը և սկսեց ընտրել: Երկար թերթում էր և կարդում այս կամ այն բառը: Վերջիվերջո կանգ առավ նարդոս բառի վրա. : Համաձայնեցի, և այդ օրվանից Նար-Դոս կեղծանունը մնաց ու մնաց: " width="640"
Նար-Դոսն իր կեղծանվան մասին
Սպանդարյանը (-ի խմբագիրը) ստանալուց հետո խնդրել էր ընկերոջս, որ ինձ տանի խմբագրություն՝ ինձ հետ անձամբ ծանոթանալու: Խրախուսված այն բանից, որ մի գրվածքս արդեն տպվել էր, այս անգամ սիրտ առա ու գնացի: Ընդունելությունը սիրալիր էր և շատ խրախուսիչ: Եվ մի անգամ, որ ոտք դրի խմբագրություն, այնուհետև ամեն օր խմբագրատան անխուսափելի այցելուն էի: քարտուղար և խմբագրության միակ անդամն այն ժամանակ Մելքոն Դանագյոզյանն էր: տպելուց առաջ սա դիմեց ինձ, թե արի մի լավ կեղծանուն ընտրենք, քանի որ մեր գրողները բոլորն էլ կեղծանունով են գրում: Չհակառակեցի: Հենց այդտեղ ևեթ վերցրեց առձեռն բառգիրքը և սկսեց ընտրել: Երկար թերթում էր և կարդում այս կամ այն բառը: Վերջիվերջո կանգ առավ նարդոս բառի վրա. : Համաձայնեցի, և այդ օրվանից Նար-Դոս կեղծանունը մնաց ու մնաց:
Եպնդեղի ծաղիկը Եպնդեղ (Lavandula), շրթնածաղիկների ընտանիքի խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայկակական անվանումներն են --Եպնդեղ, Փայլասենի, Կարդին, Լուացուկ, հուսամ (արաբ.), նարդոս (հուն.):
Նար-Դոսի անվան փողոցը Երևանում
Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցի բակում գտնվում է նրա կիսանդրին
Մեծերը Նար-Դոսի մասին
Նար-Դոսին անձամբ ճանաչելու օրից սկսած, և շարունակ, ես մի անայլայլ զգացում եմ ունեցել դեպի այդ հազվագյուտ, ընտիր մարդը- սիրո ու հարգանքի զգացում։ Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր- մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և անհունորեն համեստ։ ․․․Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող։
Ավետիք Իսահակյան
Նար-Դոսն իր անվան մկրտությունն ստանում է «Նոր-Դար»-ի խմբագրատանը։ Թերթի քարտուղար Դանգյուզյանը (Մուշե վարդապետ), Մ.Հ. անունը համարելով վիպասանի համար ոչ հարմար է և, չգիտեմ ինչու, գտնելով, որ վիպասանը պետք է կեղծ անուն ունենա, ինչպես Րաֆֆի, Ծերենց, Մուրացան, «Առձեռն բառարանից» ընտրում է նրա համար «Նար-Դոս» բառը, որ նշանակում է բուրավետ ծաղիկ:
Ստեփան Զորյան
է իրականությունը, այլ թափանցելով հոգիները վերակառուցում է այն՝ հարմարացնելով ժամանակի պահանջներին: Այսինքն կարող ենք ասել, որ Նար-Դոսը մեծ հոգեվերլուծաբան է: Նար-Դոսը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գեղարվեստական արձակի այն խոշոր դեմքերից է, որի ստեղծված գրական արժեքները այսօր էլ չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը: : " width="640"
Ինչպիսի գրող է Նար-Դոսը և Թումանյանի խոսքերը
Նար-Դոսը համարվում է հոգեբանական ռեալիզմի հետևորդ է: Ոչ միայն է իրականությունը, այլ թափանցելով հոգիները վերակառուցում է այն՝ հարմարացնելով ժամանակի պահանջներին: Այսինքն կարող ենք ասել, որ Նար-Դոսը մեծ հոգեվերլուծաբան է: Նար-Դոսը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գեղարվեստական արձակի այն խոշոր դեմքերից է, որի ստեղծված գրական արժեքները այսօր էլ չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը:
:
Նար-Դոսի բնավորությունը
Նար-Դոսը ծայրահեղ համեստ էր, խիստ, ոչ գործնական մի մարդ, որ երբեք չի կարողացել կյանքը կազմակերպել իր արժանիքների համեմատ, պաշտպանել իր սեփական շահերը: Դիմել, խնդրել անհարմար էր զգում: Չէր շփվում, հասարակության մեջ հազվադեպ էր լինում: Այդ պատճառով էլ շատերն անունը լսել էին, երկերը կարդացել, բայց իրեն չէին տեսել, չէին ճանաչում: Հայաստան այցելելու ժամանակ նրան Արազի հետ հյուրանոցի միևնույն համարում են տեղավորում: Հասնում է վերադարձի օրը: Արազը հարցնում է` ինչու է մռայլ, իսկ Նար-Դոսը պատասխանում է, թե չգիտի, որտեղից տոմս ձեռք բերի: Արազն այդ հարցն իր վրա է վերցնում: Միասին գնում են երկաթուղային կայարան: Արազը խնդրում է սպասել, իսկինքն անցնում էկայարանապետի գրասենյակ և ասում, որ հայտնի գրող Նար-Դոսը պետք է մեկնի Թիֆլիս, տոմս է խնդրում: Անմիջապես տալիս են: Երբ վերջինս բերում է տոմսը, զարմացած Նար-Դոսն ասում է.
-Դու այդ ի¯նչ գործնական մարդ ես: Չէ , դու կապրես, Արազ:
Ոչ ոքի նեղություն չէր տա և եթե պատահեր, որ որևէ մեկը նրա համար մի չնչին բան աներ, չէր մոռանա երբեք, միշտ կհիշեր, տված խոսքը խոսք էր, բարեխիղճ, պարտաճանաչ, չլինի թե մեկը իր պատճառով նեղվեր, տուժեր:
Ասի, որ համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ տարօրինակ մի երևույթ. ամաչում էր անգամ նոր զգեստը և նոր կոշիկը հագնել անմիջապես. նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչև որ կանցներ նրանց փայլն ու ճռճռոցը: Ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում տանել չէր կարողանում պոռոտ ոը ճռճռան բաներ: Սիրում էր “պարզին վսեմությունը”: Երբ իր գրավծքները գովում էին մոտը, կարմրում էր, ամաչում և խոսք չէր գտնում ասելու: Համեստ էր այն աստիճան , որ չէիր ուզում հավատալ, թե այդ մարդը թիֆլիսեցի է’ սրախոս լոթիների ու կենսուրախ մոքալաքների հայրենակիցը: Ավելի շուտ թվում էր’ հանկարծ լուսավորականության կենտրոն ընկած գյուղական մի անհամարձակ ուսուցիչ: “Պայքար” վեպը վաղուց պատրաստ էր, և միջոց չուներ տպագրելու: Առաջարկում, խորհուրդ էին տալիս , որ հանձնի Հրատարակչական ընկերություն: Ամաչում էր: Քսանհինգ տարվա գրողի ստաժ ունեցող հեղինակն ամաչում էր ձեռագիրը տանել Հրատարակչական ընկերություն: -Ես ինչպե՞ս տանեմ, թե գրվածքս տպեցեք…Ծը, անհարմար է: -Տվե’ք մի ուրիշի, թող նա տանի… -Է, կընդունե՞ն որ… -Ի՞նչ եք ասում, պարոն Նար-Դոս, ձեր վեպն էլ, որ չընդունեն, ո՞ւմը պիտի ընդունեն: -Ես ի՞նչ գիտեմ,-ուսերը վեր էր քաշում նա: Այստեղ կար , իհարկե, և այն երկյուղը, որ կարող են հանկարծ մերժել, և նա չէր ուզում, որ այդպիսի դառնության ենթարկեր իրեն, որովհետև այդ ժամանակ Հրատարակչականի տեր ու տնօրենները մարդիկ էին, որոնց հետ ո’չ ծանոթ էր, ո’չ էլ հարաբերություն ուներ:
Նար-Դոսի խոհերից
Իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. նա կյանքի դպրոցն էլ է։ Հայելու մեջ ցույց է տալիս ինձ, որ ճակատիս մուր է քսված, բայց միջոց էլ է սովորեցնում այդ մուրը սրբելու։
Գեղարվեստական գրականությունը ահագին դեր ունի կատարելու հայերիս մեջ։
Գեղեցկությունը կուտակված
պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը
պարզության մեջ է։
Բավական չէ, որ գրականությունը ցույց տա
այն, ինչ որ կա կյանքի մեջ, պետք է նա ցույց տա
և այն, ինչ որ ցանկալի է, որ լինի։
Ռեալիզմի սկզբունքն է իրական կյանքը ինչպես
որ է և մարդու հոգին... Կյանքի
ճշմարտությունը և հոգեբանական անալիզը։
Նար-Դոսի գրական-հասարակական հայացքները
Ես բարձր եմ գնահատել գրականության դերը հասարակական լյանքում: Այս իմաստով ես հատկապես արժեքավորել եմ ռեալիստական գրական մեթոդը շատ խիստ խոսելով նատուրալիզմի(բնական աշխարհից այն կողմ ոչինչ չկա) դեմ: Գրական երկը պետք առողջ զգացումներ արթնացնի մարդկանց մեջ, մինչդեռ Զոլայի նատուրալիզմն իր ժառանգության տեսությամբ, հիվանդացնում է ընթերցողի հոգին ու մարմինը, ջլատում նրա հոգեկան ուժերը:
Ես քննադատաբար եմ նայել բուրժուական հասարակությանը, ստեղծելով մի շարք բացասական տիպեր ու բնավորություններ, մերժել եմ նյութապաշտությունը, դրամական շահատակությունը, եսամոլությունն ու կեղծիքը:
Շատ եմ մտահոգվել նաև Արևմտյան հայաստանի աշխատավորության քաղաքական ազատագրությամբ:
« Սպանված աղավնի» վիպակը հայ մեծանուն գրող Նար-Դոսի գլուխգործեցներից է։ Այս վեպը ստեղծելու միտքը Նար-Դոսը երկար տարիներ է փայփայել, բայց գրել է վերջապես 1889 թվականին։
Վիպակի հիման վրա 2009 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը։
Հերոսներ
Սառա - գլխավոր հերոսուհի
Ռուբեն Թուսյան - Սառայի սիրեցյալը
Գարեգին Սիսակյան - Սառայի ամուսինը
Միքայել Մարգարյան - Թուսյանի և Գարեգինի ընդհանուր ընկերը
Սարումյան - Թուսյանի ընկերը, ում կնոջ հետ նա սիրաբանում էր
Բաղիրյան - Սառայի հայրացուն
Սալոմե - Սառայի հայրացուի կինը
Կադրեր համանուն ֆիլմից
աղավնի " width="640"
աղավնի
Թուսյան
Սառա
Գարեգին
կույր
Բաղիրյան
Նար-Դոսի դերը հայ գրականության մեջ
Նար-Դոսը քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության նշանավոր ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ: Նրա գրական ժառանգությունը հայ արձակի նոր աստիճան է: Նրա ստեղծած գրական արժեքները այսօր էլ չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը: Նրա երկերի առանձնահատկությունն այն է, որ նրանցում հանդես են բերված ժամանակի հայ հասարակական և սոցիալական կյանքն ամենաբնորոշ կողմերը, իսկ իբրև ռեալիստ հեղինակ՝ նա կարողացել է բացահայտել սոցիալական տարբեր դասերի՝ արհեստավորների և մտավորական հերոսների կենդանի ներաշխարհը: Հայ գրականության մեջ Նար-Դոսի և Գրիգոր Զոհրապի մոտ է դրսեվորվել հոգեբանական ռեալիզմը: