Համարային ֆոնդի սպասարկումը՝ ըստ տեսակների
Հյուրանոցի համարային ֆոնդը նրա հիմնական եկամուտի աղբյուրն է , այդ պատճառով հյուրանոցը նախագծելիս պետք է հաշվի առնել համարների անհրաժեշտ և հաստատագրված ստանդարտներն ու չափորոշիչները:Այդ չափորոշիչներից է օրինակ՝ համարի մակերեսը:Սովորական երկտեղանի համարի մակերեսը ըստ եվրոպական չափանիշների` պետք է լինի 15 ք/մ-ից ոչ պակաս, և եթե սրան էլ գումարվում է լոգարանի և միջանցքի
մակերեսը ` ստացվում է 25 ք/մ: Յուրաքանչյուր երկտեղանոց համարում պետք է տեղավորվի երկտեղանոց մահճակալ կամ երկու մեկտեղանոց :
Այսպիսով, համարում պետք է լինի.
Շատ կարևոր է պահպանել նման համարների նույն չափը:
Սանհանգույցը համարի ամենակարևոր մասերից մեկն է :Այն պետք է ներառի.
Համարի սպասարկման ամենակարևոր գործընթացը համարի մաքրումն է , որն իրականացնում է սպասուհին ` հատուկ հերթականությամբ:
Բնակելի հարկերում իրականացվող մաքրման աշխատանքները լինում են 3 տեսակ.
ամենօրյա
ըստ անհրաժեշտության
արմատական
Բնակելի համարների ամենօրյա մաքրումը տեղի է ունենում հետևյալ հերթականությամբ.
Մաքրվում է սենյակի օդը` 20-30 րոպե բացելով պատուհանը
Լվացվում է սպասքը, իսկ մաքուր սպասքը ծածկվում է սրբիչով
Հավաքվում է անկողինը, որի ժամանակ անպայման ուղղվում է ներքնակը, թափ են տալիս և հարթեցնում սպիտակեղենը, թափահարվում են բարձերը և այլն
Անկողնու հավաքումը տեղի է ունենում հետևյալ ձևով. ներքնակի ծածկոցը փռում են այնպես , որ վերևի և ներքևի գլուխները մտնեն ներքնակի տակ,հետո թափահարում են բարձերը, ծածկում վերմակով, վերջում փռում են ծածկոցը:
Մաքրում են կահույքի փոշին
Փոշեկուլով մաքրում են հատակի և գորգերի փոշին:
Մաքրման ժամանակ սպասուհուն խստիվ արգելվում է կանգնել սեղանի և սենյակի այլ իրերի վրա: Երկսենյականոց համարներում սկզբում մաքրում են ննջարանը, հյուրասենյակը, միջանցքը, վերջում` լոգարանը: Երեքսենյականոց համարում մաքրում են ննջարանը, հյուրասենյակը, գրասենյակը, միջանցքը, վերջում ` լոգարանը, սանհանգույցը:Երբ սպասուհին մաքրում է սանհանգույցը, նա պետք է հագնի ռետինե ձեռնոցներ: Սանհանգույցի մաքրումը կատարվում է հետևյալ հերթականությամբ.
Մաքրում են հայելիով դարակը, որտեղ դրված են լոգարանային պարագաները
Մաքրում են կերամիկական սալիկները
Լվացվում է լոգարանը, զուգարանը
Լվացվում է ռետինե գորգը և հատակը
Մաքրումից և ձեռքերի լվացումից հետո հատուկ հենակի վրա դրվում են բաժակներ,ատամի խոզանակներ և այլ պարագաներ:Այնուհետև կախում են մաքուր սրբիչներ. մեկ և երկաստղանի հյուրանոցներում կախվում է 2 սրբիչ, երեքաստղանի հյուրանոցում ` 3 սրբիչ,հինգաստղանի հյուրանոցում կախում են 5 սրբիչ:Լոգարանում դրվում են պոլիէթիլենային տոպրակներ` կեղտոտ հագուստի համար, և զուգարանի թուղթ:
Արմատական մաքրումը տեղի է ունենում 7-10 օրը մեկ:Արմատական մաքրման ժամանակ պատերից մաքրվում է փոշին, փոշեկուլով մաքրվում են փափուկ կահույքը, գորգերը:Մաքրվում են բոլոր հայելիները և ապակիները:Այս ընթացքում հնարավոր է իրականացնել լրացուցիչ աշխատանքներ` գորգերի լվացում և այլն: Շերտավարագույրները մաքրվում են խոնավ շորով, իսկ տարին 2 անգամ ուղարկվում են քիմմաքրման, վարագույրներն էլ ուղարկվում են լվացման:
Սպասարկման հաջորդ տեսակը սննդի մատուցումն է համար: Սա իրականացվում է հաճախորդի ցանկությամբ , նախապես կատարվում է պատվեր, իսկ մատուցումն իրականացնում է մատուցողը ` պահպանելով սննդի մատուցման նորմերը:Անկախ համարի կարգից՝ սպասարկումը պետք է լինի որակյալ և համապատասխանի ընդունված ստանդարտներին:
Համարները իրարից տարբերվում են իրենց տարածքով, նրանցում եղած հարմարություններով, կահույքով և սպասարկման որոշակի նրբություններով: