ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Ֆինանսական կրթությունը դպրոցում
ԴԱՍԻ ՊԼԱՆ
ԱՌԱՐԿԱ - Հասարակագիտություն
ՈՒՍՈՒՑԻՉ - Արմինե Գրիգորյան
ԴՊՐՈՑ - Գոշի հիմնական դպրոց
ԻՋԵՎԱՆ 2018
Առարկա- Հասարակագիտություն
Դասարան- 8-րդ
Ամիս, ամսաթիվ- ___________________
Դասի թեման- Հիմնարար արժեքներ
Ի
Պարտքը ուղտի ձագ է, ինչքան գնա կմեծանա…
Ոչ թե իրավունքն է ծնում պարտքը, այլ պարտքը իրավունք: Շատոբրիան
նտեգրվող թեմա-
Պարտք Նշանաբան ՝
Թեմայի նպատակներն ու խնդիրները
Իմանա՝ որոնք են հիմնարար աժեքները՝ պատասխանատվություն, հավասարություն, ազատություն, հանդուրժողականություն և այլն:
Իմանա՝ ինչ է պարտքը,
Իմանա, որ պարտքը պատասխանատվության տեսակ է
Իմանա, որ պարտքը միշտ պետք է վերադարձվի, և այն գին ունի
Իմանա պարտքի տեսակները,
Կարողանա տարբերակել հիմնավորված և չհիմնավորված պարտքերը
Կարողանա տարանջատել ֆորմալ և ոչ ֆորմալ պարտքերը,
Կշռադատի պարտք վերցնելու անհրաժեշտությունը,
Իմանա, թե պարտքի հետ կապված ինչ ռիսկեր կարող են լինել
Իմանա պարտատիրոջ և պարտատերի իրավունքներն ու պարտականությունները, իմանա ինչ հետևանքներ կառաջանան դրանք չկատարելու դեպքում
Արժևորի անձնական պարտքը կատավարելու պատասխանատվությունը:
Դասի անհրաժեշտ պարագաներ – Դասագիրք, տետր,գրիչ, մարկեր, պաստառ
Միջառարկայական կապ – Հայոց լեզու, Հայոց պատմություն, Գրականություն
Նոր բառեր ու բառակապակցություններ, անուններ, արտահայտություններ-
Արժեքներ, պարտք, պատասխանատվություն, պարտատեր, պարտապան, վարկատու, վարկառու, մուրհակ, տոկոսադրույք, մարում, գրաֆիկ, ազատություն, հավասարություն
Ցուցադրական նյութեր- Պաստառ
Կապը այլ առարկաների հետ- հայոց լեզու (տերմինների ուսումնասիրում), գրականություն (օրինակ՝ Պեպոյի բարաթը), պատմություն (ե՞րբ է ձևավորվել ֆորմալ և ոչ ֆորմալ պարտքը):
Դասի ընթացքը
Կազմակերպչական մաս- սովորողների հաշվառում, վերախմբավորում: (1-2 րոպե)
Խթանման փուլ (5 րոպե): Մտագրոհ մեթոդի միջոցով ակտիվացնել սովորողներին՝ օգտագործելով Պարտք բառը
Պ
արտք
ապառիկ գումար ուսում կարիք
լուծում ռիսկ վարկ
Իմաստի ընկալում (20 րոպե)
Տալիս ենք պարտքի սահմանումը, ներկայացնում տեսակները
Պարտքի տեսակների պաստառի ցուցադրում, մեկնաբանում
Հարցադրում աշակերտներին՝ բերեն օրինակներ պարտքի տարբեր տեսակներից
Աշակերտները իրենց կյանքից բերեն օրինակներ և ցույց տան լավ պարտք և վատ պարտք արտահայտությունները:
Փոքրիկ բեմադրությամբ ներկայացնել -ից հատված՝ բարաթին վերաբերվող և բացատրել ինչպիսի՞ պարտքի օրինակ էր բարաթը: Ի՞նչ հետևանք ունեցավ ներանձնային հարաբերությունների վրա:
Կշռադատում (15 րոպե): Աղյուսակի տեսքով աշխատանք T-աձև մեթոդ, աղյուսակներից մեկում նշել ֆորմալ պարտքի աղբյուրները, առավելություններն ու թերությունները, մյուսում՝ ոչ ֆորմալ պարտքինը:
Տնային աշխատանք (2 րոպե:) Գրել փոքրիկ շարադրություն : Նշել հետևանքները, երբ պարտք ես վերցնում ոչ թե կարիքը, այլ ցանկությունը բավարարելու համար:
Անդրադարձ (2 րոպե): Փոքրիկ թերթիկների վրա գրված մտքերը աշակերտները ընթերցելով կտարբերակեն ո՞վ է պարտատերը, իսկ ո՞վ պարտապանը:
Ոչ մի խնդիր, միայն կվերադարձնես:
Ա՜խր շատ է անհրաժեշտ, եթե կարողանայիր օգնել….
2