СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Պլան-կոնսպեկտ, Փարիզի խաղաղության խորհրդաժողովը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Փարիզի խաղաղության խորհրդաժողովը

Просмотр содержимого документа
«Պլան-կոնսպեկտ, Փարիզի խաղաղության խորհրդաժողովը»

Դասարան-11-րդ

Ամիս ամսաթիվ-

Տևողություն- 90 րոպե

Առարկա- հայոց պատմություն

Դասի թեմա- Հայկական հարցը Փարիզի խաղաղության խաորհրդաժողովում

Դասատիպ-նոր նյութի հաղորդման դաս


Դասի նպատակը-Ա և Բ մակարդակների պահանջները


Սովորողներին ներկայացվող պահանջները Ա մակարդակում


Ա իմանան Փարիզի խորհրդաժողովի գումարման, Փարիզ ժամանած հայկական պատվիրակությունների, Փարիզում ստորագրված հայկական պահանջների համատեղ հուշագրի բովանդակության, Արևմտահայերի երկրորդ համագումարի , Պողոս Նուբարի նախաձեռնությամբ Փարիզում կայացած Հայոց ազգային համագումարի, Սան Ռեմոյի կոնֆերանսի, Սևրի պայմանագրի մասին. Իմանան կարևոր թվեր, փաստեր, քարտեզի վրա ցույց տան դասին առնչվող վայրեր


Բ մակարդակ

Պարզաբանեն.

1.Ինչու՞ գումարվեց Փարիզի խորհրդաժողովը.

2.Ի՞նչ նպատակով գումարվեց Սան Ռեմոյի կոնֆերանսը

3.Ի՞նչ արձագանք ստացավ Միացյալ Հայաստանի անկախության հռչակագրի ակտը

4.Ինչու՞ ԱՄՆ-ի սենատը մերժեց ստանձնել Հայաստանի մանդատը

5.Ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը

6. Ինչու՞ էր անհրաժեշտ դարձել միացյալ Հայաստանի հռչակումը

7.Արևմտահայերի 2-րդ համագումարում Արևմտահայ գործադիր կոմիտեն ի՞նչ կարգախոսով առաջնորդվելով դիմեց Արարատյան Հանրապետության կառավարությանը այդ բանաձևը (Միացյալ և ազատ Հայաստան) կյանքում իրագործելու համար.


Ներկայացնեն

1.Հուշագրի բովանդակոությունը

2.Միացյալ Հայաստանի անկախության հռչակագրի ակտի բովանդակությունը

3.Միացյալ Հայաստանի հռչակագրի նշանակությունը

4.Սան-Ռեմո հրավիրված պատվիրակությունների առաքելությունը

5. Սևրի հաշտության պայմանագրի 88-93-րդ հոդվածների բովանդակությունը


Հիմնական հասկացություններ –Խաղաղության խորհրդաժողով, մանդատ, ազգային պատվիրակություն, Տասի խորհուրդ, հուշագիր, Մեկ ազգ, մեկ հայրենիք, Հայոց ազգային համագումար, Միացյալ Հայաստանի անկախության հռչակագիր,


Գ մակարդակ

1.Սոցիալական – ցուցաբերեն հանդուրժողականություն, զիջեն միմյանց, հարգեն միմյանց խոսքը:

2.Հասկանան ազգային խնդիրների լուծման գործում փոխհամագործակցելու, միմյանց հետ միավորվելու, հայրենիքի շահը անձնականից վեր դասելու անհրաժեշտությունը, անցյալի դասերից օգտվելով՝ կարողանան սթափ հայացքով գնահատել ներկայի և ապագայի հետ կապված խնդիրները.


Ուսումնական նյութ

1.Քարտեզ

2.Դասագիրք

3.Լրացուցիչ գրականություն

4.Տեսաֆիլմեր

5.Հարցաշարեր


Ստեղծել ներառարկայական և միջառարկայական կապեր


Դասի ընթացքը


Խթանում-գաղափարների քարտեզագրում Հայկական հարց հասկացության շուրջ: Կարելի է աշխատել գրատախտակին կամ էլ miro գործիքի միջոցով: Աշակերտները գրում են Հայկական հարց հասկացությանն առնչվող այլ հասկացություններ: Հասկացություններ կարող են գրել նաև կպչուն թղթերի վրա և փակցնել գրատախտակին կամ գրատախտակին փակցված պաստառին:


Իմաստի ընկալման փուլում նպատակ բաժնում նշված ուղղություններով դասախոսություն է անցկացվում:

Նշվում է, Մուդրոսի զինադադարից հետո հայությունը լցվում է լավատեսությամբ՝ հուսալով հասնել իր կորուստների հատուցմանը և ազգային իղձերի իրականացմանը:

Հաղթող պետությունների կողմից Փարիզում վեհաժողով էր հրավիրված և Խաղաղության վեհաժողովին վերապահված էր հետպատերազմյան աշխարհի ճակատագիրը որոշել և վերաձևել քաղաքական քարտեզը: Կարծես հեռանկարներ էին բացվում հայկական հարցի արդարացի լուծման համար: Այս իրավիճակից ելնելով էր պատվիրակություն ուղարկվում Փարիզ՝ հայկական պահանջները ներկայացնելու համար: Պարզաբանում եմ, թե ի՞նչ բովանդակություն ուներ հուշագիրը:


1919 թվականի փետրվարի 25-ին վեհաժողովին ներկայացված հուշագիրն ուներ հետևյալ բովանդակությունը՝ այն է ճանաչել հայկական պետությունը՝ Կովկասյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթները, Կիլիկիայի չորս սանջակները՝ ներառնող սահմաններով: Առաջարկվում էր Հայաստանը դնել դաշնակիցների հոգատարության ներք և առնվազն 20 տարով պետություններից մեկին հանձնել նրա մանդատը: Հովանավորող երկիրը պետք է օժանդակեր Հայաստանին և ստիպեր թուրքերին ազատել հայկական հողերը:


Խոսվում է նաև Սան Ռեմոյի խորհրդաժողովի մասին, որը գումարվեց 1920 թվականի ապրիլին Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը մշակելու համար: Մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարությունների ղեկավարները: Այնուհետև 1920 թվականին Սևրում կնքվեց պայմանագիր Թուրքիայի հետ: Այն մի կողմից ստորագրվում է Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի և նրանց այսպես կոչված փոքր դաշնակիցների, մյուս կողմից՝ սուլթանական կառավարության ներկայացուցիչների միջև: Պայմանագրի

6-րդ բաժինի 88-93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին:


Ուշադրության ենք արժանացնում որոշ առանցքային հարցեր և քննարկում: Օրինակ, Ինչու՞ էր անհրաժեշտ դարձել միացյալ Հայաստանի հռչակումը, Ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը : Աշակերտներն արտահայտում են իրենց կարծիքները, անում հիմնավորումներ, բանավիճում միմյանց հետ: Տեսաֆիլմերից դիտում հատվածներ, կատարում քննարկում:

https://www.youtube.com/watch?v=H0hdE1-8S4Y


https://www.youtube.com/watch?v=P7G0KqRI7uE


Կարող են արտահայտել նաև կարծիքներ այլ հարցադրումների վերաբերյալ՝ խմբերի բաժանվելով:


Քարտեզի վրա ցույց են տալիս դասին առնչվող վայրերը, դասից դուրս են գրում թվային տվյալներ, անում ժամանակագրություն:


Կշռադատման փուլում կազմվում են հարցեր և ամփոփվում է դասը դրանց միջոցով:


1.Ինչու՞ գումարվեց Փարիզի խորհրդաժողովը.

2.Ի՞նչ նպատակով գումարվեց Սան Ռեմոյի կոնֆերանսը

3.Ի՞նչ արձագանք ստացավ

Հայաստանի մանդատի հնարավոր ընդունման հետ կապված՝ ԱՄՆ-ն ի՞նչ քայլ ձեռնարկեց:

4.Ինչու՞ ԱՄՆ-ի սենատը մերժեց ստանձնել Հայաստանի մանդատը

5.Ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը

6. Ինչու՞ էր անհրաժեշտ դարձել միացյալ Հայաստանի հռչակումը

https://quizizz.com/admin/quiz/60595f7668fa97001bc98bbe


Տնային աշխատանք-առանձնացել կարևոր փաստեր և արտահայտել կարծիք դրանց վերաբերյալ