СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ստեղծագործական թելադրություն

Нажмите, чтобы узнать подробности

Թելադրությունը գրավոր վարժության տեսակ է:  Այն տարրական դասարաններում գրավոր աշխատանքի ամենագործածական տեսակներից մեկն է: 

Просмотр содержимого документа
«Ստեղծագործական թելադրություն»

Ստեղծագործական թելադրություններ

Թելադրությունը գրավոր վարժության տեսակ է: Այն տարրական դասարաններում գրավոր աշխատանքի ամենագործածական տեսակներից մեկն է: Թելադրությունը ձևավորվում է գրաճանաչության շրջանից, այնուհետև այդ կարողությունը աստիճանաբար կատարելագործվում և զարգանում է: Ամենատարածված թելադրություններն են սովորոկան և ստեղծագործական:



Ստեղծագործական թելադրությունները զարգացնում են աշակերտների երևակայությունը, լեզվաոճական աշխատանք կատարելու կարողությունը, սովորեցնում են ուղղագրական, ուղղախոսական, քերականական ու կետադրական գիտելիքները , հարստացնում՝ բառապաշարը, սովորեցնում ՝ խոսք կառուցել, զարգացնում՝ ուշադրությունը: Ստեղծագործական բնույթի թելադրությունն ունի իր տարատեսակները՝



  • ընտրովի

  • ազատ

  • հորինողական

  • առրկայական

Ընտրովի թելադրություն: Այս թելադրության համար կարելի է ընտրել սովորական թելադրության բնագրերից՝ որոշակի առաջադրանքներով: Տեքստը պետք է լինի փոքր և հգեցած ցանկացած քերականական նյութով կամ ուղղագրական բառերով, իսկ կարդալու ընթացքը՝ դանդաղ: Տեքստը թելադրվում է նախադասություններով, բառակապակցություններով կամ բառերով: Երեխաները գրում են միայն այն բառերը կամ բառակապակցությունները, որոնք վերաբերվում են առաջադրանքին: Ուշադրություն պետք է դարձնել առաջադրանքի ճիշտ կատարմանը, ուղղագրությանը, կետադրությանը և վայելչագրական կողմին: Օրինակ՝

Գրել միայն ածական + գոյական բառակապակցությունները:

Հորդառատ գետակը ծածկել էր գյուղը կապող նեղլիկ կամուրջը: Փոքրիկ տներն ու պտղատու այգիները ջրի տակ էին մնացել:Պատերի տակ ճողփում էին պղտոր ջրերը: Ջուրը լիզում էր հին տների պատերը, մոլորվում դատարկ մարագների ճեղքերում, մանր հարդը հավաքում թաց պատերի տակ: Լեռներից հսկա քարեր էին պոկում, պղտոր հորձանքի մեջ օրորվում էր մի փոքրիկ մասրենի:

Թիրախ խումբ - 3-րդ դասարան:

Ընտրովի թելադրության անցկացման մեթոդական շղթան :

  • Առաջադրանքի գրում գրատախտակին, բացատրություն.

  • Համապատասխան կանոնի կրկնություն.

  • Տեքստի ընթերցում ուսուցչի կողմից.

  • Թելադրություն.

  • Տեքստի ընթերցում՝ ստուգման համար.

  • Ինքնաստուգում.

  • Գրավորների հանձնում: ( 2-րդ- ից 4-րդ դաս. )



Ազատ թելադրություն:

Ազատ թելադրությունը ավելի բարդ է : Այն ուսուցողական փոխադրության փոքրացված ձևն է, որը մեծ չափով նպաստում է աշակերտների մեջ շարադրելու կարողության, ուղղագրական ունակությունների զարգացմանը: Ազատ թելադրությունը անցկացվում է ամբողջական տեքստը ավելի մանր մասերի բաժանելով՝ ուղղագրական կանոններով հագեցած, միտք ունեցող փոքր նյութերով:

Թելադրությունից առաջ ուսուցիչը կարդում է ամբողջ տեքստը, տալիս անհրաժեշտ բացատրություններ, գրատախտակին գրում տեքստի մեջ եղած ուղղագրական դժվարություն ներկայացնող բառեր: Ուսուցիչը կարդում է առանձին պարբերություններով, երեխաներին հարցնում կարդացածի բովանդակությունը՝ պարտադիր օգտագործելով գրատախտակին գրված բառերը:Եթե արդյունքը գովացուցիչ է, հանձնաարարում է այն գրի առնել: Աշխատանքն ավարտելուց հետո պետք է արդյունքները վերլուծության ենթարկել երեխաների հետ միասին: Օրինակ՝

Ձմեռը

Չարացել էր ձմեռը: Նա մտածեց բոլոր շնչավորներին ջնջել երկրի երեսից: Ամենից առաջ սկսեց թռչուններից. ձանձրացրել էին նրանք իրենց ծլվլոցով ու ճղճղոցով:

Ձմեռը փչեց իր սառը քամին, բոլոր ծառերից պոկեց տերևները, ժողովեց ու թափեց ճանապարհների վրա: Ո՞ւր գնացին թռչունները:

Հավաքվեցին ու մածեցին, հետո երամներ կազմեցին և աղմկելով՝ սարերի վրայով, ծովերի վրայով թռան դեպի տաք երկրներ: Մնաց միայն ճնճղուկը, նա էլ վախից ձայնը կտրեց:















Ազատ թելադրության մեթոդական շղթան:

  • Բացատրություններ թելադրության առանձնահատկությունների մասին:

  • Նյութի ընթերցում՝ ունկնդրման համար:

  • Գրության տեսակետից դժվարություն ներկայացնող բառերի գրում գրատախտակին, դրանց բացատրում:

  • Տրամաբանական ամբողջություն ունեցող առանձին մասերի ընթերցում, վերլուծություն, վերատադրություն և գրառում:

  • Երկրորդ ընթերցում՝ ստուգման համար:

  • Ինքնաստուգում:

  • Գրավորների հանձնում:



Հորինողական թելադրություն:

  • Այս թելադրությունը տարրական դասարաններում ամենաբարդն է, որը մոտեցնում է շարադրության շեմին: Սրան պետք է նախապատրաստվել մանրամասը: Կարելի է գրել նախադասու -թյուններով, պարբերություններով կամ տեքստերով: Բոլոր դեպքերում պետք է սկսել հենակետային բառերից: Ընտրել այնպիսի բառեր ու բառակապակցություններ, որը հագեցած լինի ուղղագրական բարդություն ունեցող բառերով: Բառերը չպետք է գրել հոլովված և խոնարհված ձևերով: Ուսուցիչը կարող է գրաատախտակին գրել իր ընտրած բառերը ( գարուն, արևի ջերմություն, բուրող հող, թռչուն, բնություն, զմրուխտ, կանաչ )

Այդ բառերով ու բառակապակցություններով կազմել նախադասություններ, սովորողներով մշակման ենթարկել , խմբագրել ու թելադրել:



  • Ընտրել 3-4 թեմատիկ բառախումբ, յուրաքանչյուրում 2-ից 3 բառ կամ բառակապակցություն: Այդ բառախմբերը կարելի է վերցնել տեքստից: Օրինակ՝

1. գարուն 2. թռչուն 3. վարդ

սարի լանջ կանաչ զգեստ կակաչ

փոքրիկ առվակ երգ հովիվ



Այս բառախմբերը առանձին- առանձին գրել գրատախտակին, աշակերտների ուշադրությունը հրավիրել բառերի ուղղագրության վրա, բացատրել անծանոթ բառերը: Երեծաները պետք է առանձին թերթիկի վրա առաջին խմբի բառերն օգտագործելով կազմեն փոքրիկ տեքստ: Առավել հաջողված տեքստը աշակերտների միջոցով խմբագրվում է: Ուսուցիչը բոլորին թելադրում է պարբերությունը: Նույն ձևով կատարվում է մյուս բառախմբերի հետ:

Այստեղ մեծ է ուսուցչի դերը: Երեխաների ստեղծագործելու ընթացքում նա անպայման պետք է մոտենա աշակերտներին և ուղղություն տա:

Մեթոդական շղթան:

  • Հենակետային բառերի ընտրություն և գրառում գրատախտակին:

  • Ընթերցում ուսուցչի և աշակերտների կողմից:

  • Անհրաժեշտ կանոնների կրկնություն:

  • Նախադասությունների կազմում, հղկում:

  • Ընթերցում՝ գրածը ստուգելու համար:

  • Ինքնաստուգում:

  • Գրավորների հանձնում:



Առարկայական թելադրություն:

Այս թելադրության ժամանակ ցուցադրվում են առարկաներ կամ դրանց նկարները, իսկ երեխաները պիտի լուռ գրեն:

Այս տեսակն ավելի շատ իրագործվում է առաջին դասարանում՝ բառապաշարի հարստացման և ինքնաթելադրություն գրելու կարողության ձևավորման նպատակով: 2—ից 4-րդ դասարաններում աստիճանաբար բարդացվում է: Օրինակ՝



  1. Թելադրվող բառերով կազմել պատմողական նախադասություններ:

Արևածագ, հյուրեր, որսորդ, աղջիկ, զբոսնել, տեղափոխվել…

Թիրախ խումբ – 3-րդ դասարան

  1. Թելադրվող թվականներով կազմել բառակապակ -ցություններ:

Հինգ, վեց, երրորդ, հիսուն, տասնհինգ, վեցերորդ, հազար …

Թիրախ խումբ – 4-րդ դասարան



  1. Թելադրվող բառերով կազմել պարզ համառոտ նախա -դասություններ:

Ամպ, թռչուններ, թրջվել, թաքնվել, կնճիթ, …

Թիրախ խումբ – 2-րդ դասարան