Հայոց պատմություն-բաց դաս
Թեմա- թեմայով
ՀԱՅԻ ՏԵՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Էՙ, ՕՏԱՐ ՀՈՂՈՒՄ ՉԿԱ ԻՍԿԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԱՊՐԵՆՔ ՈՒ ՄՏԱԾԵՆՔ ՀԱՅԵՐԵՆՈՎ...
Այս դաս-միջոցառումը նվիրված էր մեր օրերում խիստ արդիական դարձած թեմաներից մեկին՝արտերկրում հայ մնալու,հայ տարրը պահպանելու խնդրին;
Արտագաղթը գնալով բախում է շատերի դռները,որի կողքից անտարբեր անցնել հնարավոր չէ; Սա աղետ է,համատարած մտահոգության առարկա: Օտար հողում հայ մնալու համար մեծ ճիգեր է պահանջվում,ուստի ուր էլ որ հայը ոտք է դնում ,նախ բացում է հայկական դպրոց,ապա կառուցում հայկական եկեղեցի. սրանք այն կարևոր օղակներն են, որոնք հայ մարդուն հայ է պահում օտար ափերում...
Էքսկուրսիայի վերածվաց դասը ծանոթացրեց Մերձավոր Արևելքի այն երկրներին, որտեղ եռենապուրծ հայությունը ստեղծեց դպրոցներ, ճեմարաններ, վարժարաններ, բուհեր հնչեցրեց իր ոսկեղենիկ մայրենին՝ ի հեճուկս անտարբեր ու բիրտ աշխարհին:
ԴԱՍ-միջոցառման նպատակն է
Կարևորել հայոց լեզվի դերը ազգերի ինքնության,մշակութային ինքնատիպության , նրա զարգացման ու պահպանման գործում:
Ներկայացնել սփյուռքում հայ դպրոցի կարևորությունը հայապահպանման գործում ;
Ի դեպ դասն անցկացվեց 10-4 կենսաքիմիա հոսքում,ուր ճակատագրի բերումով հավաքվել են սփյուռքից ներգաղթած երեխաներ: Այս հանգամանքն հաշվի առնելուվ անդրադարձ կատարվեց նաև սփյուռքահայերի ներքին կյանք:
Միջոցառումն սկսելուց առաջ դասասենյակի պատին ամրացվում է Էջմիածնի Մայր տաճարի նկարը և հայոց այբուբենը
Մ
աս առաջին- Սլայդների պատկերմամբ տրվեց հայ ժողովրդի անցած պատմական դրվագների համառոտ պատմությունը,որոնց պատճառով հայերը հայտնվել են օտար ափերում: Ներկայացվեցին սփյուռքում կառուցված առաջին հայկական կրթօջախները;
Մաս երկրորդ. Մերձավոր Արևելքում հաստաված հայկական գաղթավայրերը և դպրոցները վերնագիրն է կրում ,որը ներկայացնում է հայաշատ գաղութներ Լիբանանի,Սիրիայի, Եգիպտոսի և այլ հայկական գաղթավայրերում հայության կյանքը, ինչպես նաև նրանց դերը հայոց լեզվի պահպանման խնդրում:
Գր. Լուսավորիչ եկեղեցին Կահիրեում 1908թ.
Գալուստյան-Նուբարյան Վարժարան, ուր սովորում են 150 եգիպտահայեր:
2000թ –ից հետո առանձին գոյություն ունեցող այս վարժարանները միավորվեցին հայ աշակերտների սակավության պատճառով:
Մաս երրորդ. ,,Արտագաղթը և հայության կյաքը արտերկրում, վերնագիրն է կրում, որը պատկերում է հայության վիճակը արտերկրում, նրանց պայքարը օտար բարքերի դեմ;Ներկայացվում է արտերկրում ապրած, ապա Հայաստան վերադարձած աշակերտների խոսք Միջոցառումը բացում է պատմության ուսուցիչուհին՝ կարևորելով
հայր ե նի քի և հայոց լեզվի դերը պատմության դժնդակ ժամանակաշրջանում:
Ելույթ_Սիրելի՛աշակերտներ, բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը;Այն չեն ընտրում,ինչպես չեն ընտրում ծնողին Յուրաքանչյուր մարդու կյանք լի է դժվարություններով,սակայն յուրաքանչյուրը հարցը լուծվում է յուրովի.մեկը դեմ է գնում դժվարության՝փորձում հաղթահարել այն, մյուսը փորձում է կյանքը կառուցել օտար միջավայրում :
Ճակատագրի բերումով հայերը ստիպված են եղել արտագաղթել սեփական երկրից ոչ միայն թշնամու պատճառով, այլ նաև սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից ելնելով :Առավել ծանր է եղել ,երբ նրանք լքել են նաև այն հայրենիքը, ուր հայտնվել էին իրենք եղեռնից հետո: Վերջին տասնամյակների ընթացքում մեծ տեղաշարժեր տեղի ունեցան նաև սփյուռքում՝կապված արաբա-իսրայելական պատերազմով, Եգիպտոսի հեռափոխությամբ, իսկ առավել դաժանությամբ աչքի ընկավ Սիրիայի պատերազմը:
Հայաստանը գրկաբաց ընդունեց արհավիրքից տուժած հալեպահայերին; Մինչ պատերազմը Սիրիան համարվում էր Մերձավոր Արևելքի ամենամարդաշատ հայկական գաղութը, ուր ապրում էին ավելի քան 130 հազ. հայ, որից 80հազ. Հալեպում: Չնայաց իր դժվարություններին Հայաստանը անում է հնարավորինս օգնության ձեռք մեկնելու իր քույրերին ու եղբայրներին:
Աշակերտուհի-Մաշիրլյան Ստեֆանի/Սիրիա/
Հայրս՝սիրիահայ է, մայրս՝ֆիլիպին: Պատերազմն սկսվելուն պես ընտանիքս որոշեց արտագաղթել Ֆիլիպիններ, բայց մայրս ընդդիմացավ՝ասելով,-իմ երեխաների երակներում հայի արյուն է հոսում, նրանց տեղը իրենց հայրենիքում է՝Հայաստանում: Հայրս զարմանքից քարացավ, չէ որ երեխաները հայերեն մեկ-երկու բառ գիտեն,ոչ ավելին : Բայց մայրս հաստատուն էր իր որոշման մեջ ու մենք վերադարձանք Հայաստան: Ընդունվեցի հ139 դպրոց ՝չհասկանալով ոչ մի դաս, բայց ես շնորհակալ եմ իմ ճակատագրից, որովհետև ինձ շատ էին օգնում իմ ուսուցիչները, ու նաև իմ ընկերուհին՝ Սոնան, որն էլ Քուվեյթից էր Հայաստան եկել; Նա դարձավ իմ թարգմանչուհին:Հիմա ես խոսում եմ վարժ հայերենով, սովորում եմ կենսաքիմիա հոսքում ու դասերս պատասխանում եմ միայն հայերենով:
Շնորհակալ եմ ֆիլիպինցի մորս իմ արմատները ճանաչել տալու համար, հայ լինելս հասկանալու համար:
Աշակերտուհի –Գևորգյան Սոնա/Քուվեյթ/:
Հայրս ճանաչված ծրագրավորող է: Տնտեսական դժվարությունների պատճառով սիպված էինք ընդունել աշխատանքի հրավերքը և մեկնել Քուվեյթ: Իսկ ես կրթությունս պիտի շարունակեի անգլիական դպրոցում, որպեսզի մի փոքր հեռու մնայի արաբական միջավայրից ու ավելի կատարելագործեի անգլերենս:
Ամեն առավոտ լացով էի գնում դպրոց, ինձ համար ամեն ինչ օտար էր: Թող ներեն ինձ, բայց պակասում էր հայկական շունչը: Ամբողջ օրը տխուր էի, ամեն օր օրացույցից ջնջում էի թվերը ու մտովի հաշվում,թե երբ ենք արձակուրդի մեկնելու Հայաստան: Երևի ծնողներս հասկացան որ այսպես այլևս շարունակել հնարավոր չէ ու ես տեղափոխվեցի Երևան՝ տաիկիս մոտ: Շնորհիվ Քուվեյթի, այսօր ես հրաշալի տիրապետում եմ անգլերեն լեզվին, բայց նաև համոզված եմ, որ կգար մի օր ու ես հայերեն կխոսեի միայն իմ տանը,քանի որ իմ հայերենը դրսում ոչ ոքի պետք չէր: Հիմա, քան երբևէ համոզված եմ որ ուրիշ երկրում մենք լրիվ օտար ենք, դա նրանց՝ արաբների հայրենիքն է, մենք այնտեղ միայն հյուր ենք,որոնց պետք է միան մեր խելքը:
Անչափ ուրախ եմ որ այստեղ եմ, իմ հայրենիքում:
Ելույթ –Սփյուռքում ևս մեծ տեղաշարժեր են կատարվում: Շատ հայեր Մերձավոր Արեևելքի երկրներից տեղափոխվում են ԱՄՆ, Կանադա:, ինչպես նաև եվրոպական երկրներ: Ճիշտ է սփյուռքը մեր ողբերգության հետևանքն է, բայց գնալով մեծ սերում է նկատվում դեպի օտարը, հայաթափվում են հայկական գաղթօջախները, մեծ թիվ են կազմում ամուսնությունները այլ ազգիների հետ: Գնալով տագնապը մեծանում է. ևս մեկ-երկու սերունդ և ձուլումը անխուսափելի է:
Այսօր ՀՀ,ն դժվարին օրեր է ապրում:Սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով մեծ թվով հայ ընտանիքներ արտագաղթում են Հայաստանից:
Հանապազօրյա հացը վաստակելով օտար ափերում, ապրելով մեծ կարոտախտ նրանք համաձայնում են կատարել նվաստացուցիչ և ծանր աշխատանք:
Այնուամենայնիվ, չնայած այս պայմաններին սփյուռքի մեր հայ գաղթօջախները փորձում են եկեղեցու և դպրոցի միջոցով էլ ավելի հեշտացնել հայի կյանքը արտերկրում: Դիվանագիտական մեր ներկայացուցիչները փորձում են պաշտպանել հայերի իրավունքները օտար հողում՝ մշտապես սատար կանգնելով նրանց: Այս տեսակետից հատկապես նշանակալից է սփյուռքում գործող միակ ԲՈՒՀ-ը՝ հայկազյան վարժարանը Բեյրություն, որը մեր հայրենակիցներին տալիս է բարձրագույն կրթություն ապրելու և արարելու օտար հողում:
Մերձավոր Արևելքի հոգևոր կյանքը կազմակերպում են Անթիլյասի Մեծի Տանն Հայոց Կաթողիկոսությունը, Հայոց առաջնորդարանները և եկեղեցիները:
Հ
այկազյան վարժարանը Բեյրութում:
More details
Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար 1940թ:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն
Եզրակացություն - Հայի տեղը Հայաստանն է, օտար հողում չկա իսկական երջանկություն, ապրենք ու մտածենք հայրերենով:
Սիրելի աշակերտնե՛ր , շենացրե՛ ք մեր երկիրը, մի լքեք այն փոքրիկ հողակտորը, որը դարերի ընթացքում արյունով է նվաճվել: Ձեր նախնիները տքնել ու մաքառել են այս հողում: Դժվարին այս ժամանակներում ավելին քան պետք է մնալ հայրենիքում, տեր կանգնել նրա հարուստ մշակույթին և հայոց պետականությանը:
Գրականություն
Ա. Աբրահամյան /Հայ գաղթավայրերի պատմություն/:
www.usum.org, www. google.am
Բաց դաս միջոցառումը կազմակերպել է Կ. Դեմիրճյանի անվան հ.139 ավագ դպրոցի պատմության մմ նախագահ Սուսաննա Գրիգորյան ը/ Թումասյան/: