Просмотр содержимого документа
«Թեմատիկ ամփոփիչ գրավոր աշխատանք»
Թեմատիկ ամփոփիչ գրավոր աշխատանք
2-րդ տարբերակ 12-րդ բնագիտական
1.Նշեք կենսոլորտի սահմանները:
2.Թվե՛ք կենդանի նյութի հիմնական ֆունկցիաները:
3.Կենդանի նյութի տվյալ ֆունկցիային համապատասխանող թվերը տեղադրե՛ք ստորև տրված աղյուսակում:
ա)Էներգիական ֆունկցիա:
բ) Քայքայող ֆունկցիա:
1.Այդ ֆունկցիան հիմնականում իրականացնում են բակտերիաները եւ սնկերը:
2.Որոշ օրգանիզմներ օրգանական մնացորդները վեր են ածում անօրգանական միացությունների՝ նպաստելով դրանց ներգրավմանը նյութերի շրջապտույտի մեջ:
3.ֆոտոսինթեզի ընթացքում արեգակնային էներգիայի վերափոխումն օրգանական միացությունների քիմիական կապերի էներգիայի:
4.փոխանցվում է սննդային շղթայի մի օղակից մյուսին:
4.Գտե՛ք նյութերի շրջապտույտի վերաբերյալ ճիշտ պնդումները:
ա) Երկրի վրա կյանքն ապահովող կենսաբանական շրջապտույտի հիմքը Արեգակի էներգիան է եւ կանաչ բույսերի քլորոֆիլը:
բ)Կանաչ բույսերը,կլանելով Արեգակի լուսային էներգիան,անօրգանական նյութերից ստեղծում են օրգանական նյութեր՝ ապահովելով առաջնային արտադրանք ամբողջ մոլորակի կենդանիների,սնկերի եւ բակտերիաների համար:
գ)Նյութերի շրջապտույտում մարդկային գործունեությունը ոչ մի դեր չի կատարում:
դ)Նյութերի շրջապտույտում գազային ֆունկցիան իրականացնում են միայն կանաչ բույսերը ֆոտոսինթեզի ժամանակ:
5.Կենսոլորտի ո՞ր բաղադրիչներից է հողը:
ա)կենդանի նյութ է գ)կենսահանքային նյութ է
բ)կենսածին նյութ է դ)հանքային նյութ է
6.Ո՞րը օրգանիզմների միջավայր գոյացնող ֆունկցիայի դրսևորում չէ:
ա)մասնակցությունը հող առաջացմանը
բ)մթնոլորտի գազային կազմի ձևավորումը
գ)համաշխարհային օվկիանոսի աղային կազմի փոփոխությունը
դ)երկաթի եւ մանգանի հանքերի առաջացմանը
7.Ո՞ր տարրի շրջապտույտի արդյունքում են առաջացել նավթի եւ քարածխի հանքերը:
ա)թթվածնի գ)ազոտի
բ)ածխածնի դ)ջրածնի
8.Ո՞ր օրգանիզմները կարող են օգտագործել մթնոլորտի ազոտը կենսագործունեության պրոցեսների ապահովման համար:
ա)բարձրակարգ բույսերը
բ)որոշ կենդանիներ
գ)կապտականաչ ջրիմուռները եւ որոշ բակտերիաներ
դ)սնկերը
9.Ինչո՞վ են տարբերվում քեմոսինթեզող եւ մակաբույծ բակտերիաները:
ա)սնման եւ բազմացման եղանակով,բնակության միջավայրով
բ)բազմացման եւ էներգիայի օգտագործման եղանակներով
գ)սնման եւ էներգիայի օգտագործման եղանակներով
դ)էներգիայի օգտագործման, սնման եւ բազմացման եղանակներով
10.Ինչպե՞ս է բնութագրվում կենսերկրացենոզում նյութերի շրջանառությունը:
ա)Կյանքի գոյության անհրաժեշտ պայման չէ:
բ)Կարող է իրագործվել առանց արտաքին էներգիայի ներհոսի:
գ)Չի կարող է իրագործվել առանց արտաքին էներգիայի ներհոսի:
դ)Կարող է իրագործվել առանց օրգանական մնացորդների քայքայման: