Просмотр содержимого документа
«Տարրական դասարանում սովորողների դպրոցական մոտիվացիայի ախտորոշում»
«Տարրական դասարանում սովորողների դպրոցական մոտիվացիայի ախտորոշում»
Հրահանգ: Յուրաքնչյուր հարցի համար ընտրիր 1 պատասխան:
1.Քեզ դուր է գալիս դպրոցում:
ա) ոչ այնքան, բ) դուր է գալիս գ) դուր չի գալիս
2.Առավոտյան, երբ արթնանում ես, ուրախությա՞մբ ես գնում դպրոց, թե հաճախ ուզում ես մնալ տանը:
ա) հաճախ ուզում եմ մնալ տանը բ) տարբեր է լինում գ) գնում եմ ուրախությամբ
3.Եթե ուսուցիչը ասեր, որ պարտադիր չէ, որ վաղը դպրոց գնան բոլոր աշակերտները, դու կգնայի՞ր դպրոց, թե՞ կմնայիր տանը:
ա) չգիտեմ բ) կմնայի տանը գ) կգնայի դպրոց
4.Քեզ դու՞ր է գալիս, երբ Ձեզ մոտ չեղյալ են համարվում ինչ-որ դասեր:
ա) դուր չի գալիս բ) տարբեր է լինում գ) դուր է գալիս
5.Դու ցանկանու՞մ ես, որ քեզ չհանձնարարվեն տնային առաջադրանքներ:
ա) կցանկանայի բ) չէի ցանկանա գ) չգիտեմ
6.Դու ցանկանու՞մ ես, որ դպրոցում լինեին միայն դասամիջոցներ:
ա) չգիտեմ բ) չէի ցանկանա գ) կցանկանայի
7.Դու հաճա՞խ ես ծնողներիդ պատմում դպրոցի մասին:
ա) հաճախ բ) երբեմն գ) չեմ պատմում
8.Դու ցանկանում ես, որ քեզ դասավանդեն ոչ այնքան խիստ ուսուցիչ:
ա) հաստատ չգիտեմ բ) կցանկանայի գ) չէի ցանկանա
9.Դասարանում ունե՞ս շատ ընկերներ:
ա) քիչ բ) շատ գ) չունեմ ընկերներ
10.Քեզ դու՞ր են գալիս քո համադասարանցիները:
ա) դուր են գալիս բ) այնքան էլ չէ գ) դուր չեն գալիս
Բանալի
Բարձր Միջին Ցածր
1-b 6-b 1-a 6-a 1-c 6-c
2-c 7-a 2-b 7-b 2-a 7-c
3-c 8-b 3-a 8-a 3-b 8-c
4-a 9-b 4-b 9-a 4-c 9-c
5-b 10-a 5-c 10-b 5-a 10-c
Բանալու «Բարձր» «Միջին, «Ցածր» տողերի հետ համընկնելու դեպքում յուրաքանչյուր պատասխան գնահատվում է `
բարձր մակարդակ----------2 միավոր
միջին մակարդակ----------1 միավոր
ցածր մակարդակ----------0 միավոր
14-20 միավոր- ուսումնական մոտիվացիայի բարձր մակարդակ
7-13 միավոր- ուսումնական մոտիվացիայի միջին մակարդակ
1-6 միավոր- ուսումնական մոտիվացիայի ցածր մակարդակ