СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Thematic plan: Linguistic countries

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Thematic plan: Linguistic countries»











ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ



ԹԵՄԱ – ԼԵԶՎԱԿԻՐ ԵՐԿՐՆԵՐ

ԲԱՅԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ







12-րդ դասարան

Չափորոշիչային պահանջմունքներ

ԹԵՄԱ

ԺԱՄ

Ա մակարդակ

Բ մակարդակ

Գ մակարդակ

1. Լեզվակիր երկիր (արվեստ, նկարիչներ, երգահաններ)

1

Կարդալ և որոշել տեքստի կառուցվածքը, թեման, հեղինակի մտահղացումը, առանձնացնել համեմատաբար ինքնուրույն իմաստային մասերը

Կարճ արարողակարգային երկխոսություն վարել՝ օգտագործելով բարեկիրթ վարքի լեզվական և արտալեզվական միջոցները

Երկխոսություն – հարցում վարել լեզվակիր երկրում ապրող նկարիչների, երգահանների մասին: Կարծիք, դատողություն, գաղափարներ փոխանակել: Սահուն և անկաշկանդ շփվել՝ պահպանելով տվյալ միջավայրում ընդունված վարքի հանրամշակութային նորմերը: Կարողանալ համպատրաստից հարց տալ:

2. Մշակույթի օջախներ (թատրոն, պատկերասրահ) լեզվակիր երկրներում

1

Կարդալ և հասկանալ թեմայի ընդհանուր իմաստը, սյուժեն և կարևոր իրադարձությունների տրամաբանական շղթան

Կիրառելով արագ տեմպով ընթերցանության ռազմավարությունը՝ տեքստից գտնել անհրաժեշտ տվյալներ, շրջանցելով անծանոթ բառերը, հասկանալ գլխավոր ասելիքը:

Կարողանալ գործածել նոր յուրացված բառապաշարը խոսելիս և գրելիս մտքերը բանավոր և գրավոր արտահայտելու նպատակով:

3. Գիտություն, գրականություն (գիտնականներ գիտական հայտնագործություններ, աշխարհահռչակ գրողներ, նրանց ստեղծագործությունները)

1

Համակարգել, դասակարգել տեքստից ընտրած տեղեկատվությունը, ներկայացնել աղյուսակի գծապատկերի միջոցով: Զատորոշել փաստերը հեղինակի կարծիքից:

Կարողանալ ընկալել և հասկանալ բառերն ու բառակապակցությունները ունկնդրելիս և ընթերցելիս տեղեկատվություն ստանալու համար: Կարողանալ վերլուծել բառերի կազմությունն ու կառուցվածքը, այլ բառերի հետ կապակցելիությունը, հնարավորության սահմաններում դասակարգել ըստ թեմայի:

Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելությունը տարբեր խոսքի մասերին: Կարողանալ նոր բառեր կազմել բառաբարդման միջոցով: Պարզ ձևակերպել տեսակետ, հասկանալ զրուցակցի առաջ քաշած դրույթները, հետևել թեմայի փոփոխությանը: Ըմբռնել քննարկման ընթացքում հնչած տարբեր տեսակետների դեմ ու կողմ փաստարկները:

4. Բայական ժամանակների համաձայնեցումը:

ա/ երբ խնդիր երկրորդական նախադասության գործողության կատարման ժամանակը համընկնում է գլխավոր նախադասության գործողության կատարման ժամանակին

բ/ երբ խնդիր երկրորդական նախադասության գործողության կատարման ժամանակը նախորդում է գլխավոր նախադասության գործողության կատարման ժամանակին:

1

Հասկանալ, որ անգլերենի խնդիր երկրորդական նախադասությունը, որպես կանոն չի կարող ունենալ ներկա ժամանակային ձևերով ստորոգյալ, եթե գլխավոր նախադասությունը անցյալ ժամանակում է;

Հասկանալ, որ երբ խնդիր երկրորդական նախադասության գործողության կատարման ժամանակը համընկնում է գլխավոր նախադասության գործողության կատարման ժամանակին, ապա երկրորդական նախադասության անցյալ ժամանակը թարգմանվում է հայերեն ներկա ժամանակով և կարողանալ կազմել նախադասություններ՝ ըստ այդ կառույցի

She said that she was fired and wanted to go to bed.

Հասկանալ, որ երբ խնդիր երկրորդական նախադասության գործողության կատարման ժամանակը նախորդում է գլխավոր նախադասության գործողության կատարման ժամանակին, ապա երկրորդական նախադասության ստորոգյալը անցյալ վաղակատար ժամանակով է կազմվում, և այն թարգմանվում է հայերեն ներկա վաղակատարով:

I was sure that he had made a decision.

Հասկանալ և կարողանալ կազմել նախադասություններ, որտեղ խնդիր երկրորդական նախադասության գործողության կատարման ժամանակը հաջորդում է գլխավոր նախադասության գործողության կատարման

ժամանակին:

I knew that he would join us.