Просмотр содержимого документа
«ՏՀՏ-ի օգտագործումը պատմության դասաժամերին»
ՏՀՏ-ի օգտագործումը պատմության դասաժամերին
Նոր տեխնիկական միջոցները մեծապես որոշիչ տեղ են զբաղեցնում մեր առօրյա կյանքում և ուզենք, թե չուզենք դրանք աստիճանաբար մուտք են գործում կրթություն իրականացնող հաստատություններ:
Օգտագործելով համակարգչի երկխոսական, մոդելավորման, գունային և այլ բացառիկ հնարավորությունները, պատմության դասը կարելի է դարձնել պարզ, դիտողական: Պատմությունը բարդ ու ծավալուն առարկա է և համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Էկրանին ցուցադրվող գործողությունների հաջորդականությունը կարող է ըմբռնելի դարձնել մատուցվող նյութը, վերացական գրքային նյութը կարող է վերածվել մի պրակտիկ իրադրության:
Որքան էլ աշխատենք սահմանափակվել դասագրքի եղած նյութով, դա անհնար է, քանի որ այսoր համակարգչի առկայությունը կարևոր է դասի ժամանակ։ Տեսաֆիլմերի կամ սահիկների միջոցով երեխաները ավելի լավ պատկերացում են կազմում թեմայի վերաբերյալ,ամրապնդվում է ձեռք բերված գիտելիքները, ինչը նպաստում է դասի ժամանակ աշակերտների ակտիվության բարձրացմանը:
Հնարավոր չէ ներկայիս տեխնոլոգիայի դարում դասերը վարել առանց ՏՀՏ կիրառելու: Ներկայում երեխաները ավելի շատ են համակարգչային ծրագրերին տիրապետում ու, իմ կարծիքով, եթե աշակերտին հանձնարարում ենք գոնե սահիկներ պատրաստել ամենածույլ ու թույլ աշակերտն անգամ պատրաստ է ներկայանում:
ՏՀՏ-ի կիրառումը պատմության դասը ավելի հետաքրքիր է դարձնում և ապահովում դիդակտիկ նյութով և նպաստում դասի յուրացմանը:
ՏՀՏ-ի կիրառումը նպատակահարմար է դասի տարբեր փուլերում :
Ցանկացած բարդ նյութ կարելի էլ համակարգչային տեղնոլոգիաների կիրառումով մատչելի դարձնել:
ՏՀՏ֊ի կիրառումը նպաստում է նյութի ընկալմանն ու ամրապնդմանը։
Ֆիլմերի, տեսնայութերի դիտիմից բացի դպրոցներում հարկավոր է կիրառել ավելի լուրջ ծրագրեր: Հատկապես PowerPoint, Smart Notebook ծրագրեը, որոնց միջոցով դասն ավելի հետաքրքիր ու արդյունավետ է դառնում: Այս ծրագրերով կազմակերպված դասերը աշակերտների համար և հետաքրքիր են, և ավելի մնայուն գիտելիքներ են տալիս։
ՏՀՏ-ի կիրառման չոր ու ցամաք կլինեն պատմության դասերը։ Եթե դպրոցն ունի համակարգչային կաբինետ, ապա ՏՀՏ- ն կիրառելը անհրաժեշտություն է։
Համակարգչային ցուցադրության մեջ կարելի է նաև տեղադրել նկարներ / եթե գրառումներ կան , ապա քիչ, նկարին կից/, գծապատկերներ: Նյութը պետք է ուսուցիչը մատուցի ցուցադրությանը զուգահեռ: