СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՏՀՏ ոլորտի ընդհանուր նկարագիրը Հայաստանում

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) արդյունաբերության զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար, և այն ճանաչվել է գերակա ուղղություն` որպես գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար։

Просмотр содержимого документа
«ՏՀՏ ոլորտի ընդհանուր նկարագիրը Հայաստանում»

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ընդհանուր նկարագիրը

Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) արդյունաբերության զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար, և այն ճանաչվել է գերակա ուղղություն` որպես գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար։ ՀՀ կառավարությունը, կարևորելով ՏՏ-ի արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը։ Դեռևս 2000 թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչվեց ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։Այնուհետև` 2001 թ.-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ ՀՀ ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների 10_0666 2 արդյունաբերության զարգացման հայեցակարգը, իսկ 2008 թ.-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը։ ՀՀ Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը, որի նախագահը ՀՀ վարչապետն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (ՏՏԶԱԽ), հանդիսանալով կապող օղակ կառավարության և ՏՏ-ի բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ-ի հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անցկացնում է տեղեկատվական հասարակության կայացմանը և ՏՏ-ի արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ։ Հայաստանի Հանրապետության ՏՏ-ի ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար նախապայմաններ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ` Համաշխարհային բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում հիմնվեց ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամը։ Կնքվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Մայքրոսոֆթը, Ալկատելը, Հյուլեթ Փակարդը, Սան Մայքրոսիսթեմսը, Նեյշնլ Ինսթրումենթսը, Մենթոր Գրաֆիքսը և այլն։ Ավանդական են դարձել ամենամյա «Դիջիթեքե տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիսե խորագրի ներքո անցկացվող բազմաթիվ միջոցառումների, ինչպես նաև «Արմթեքե Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովի կազմակերպումը։ 2009 թ. հայաստանյան ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է շուրջ 129.9 մլն ԱՄՆ-ի դոլար։ Ներկայումս Հայաստանում գործում են մոտ 196 ՏՏ-ի ընկերություններ, որոնցից 74-ը` օտարերկրյա (կազմելով ՏՏ-ի արտադրանքի շուկայի մոտ 38%-ը)։ Վերջին տասնամյակում հայաստանյան ՏՏ-ի շուկա են ներգրավվել բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ։ ՏՏ-ի ոլորտի ընկերությունների շուրջ 55%-ի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն` ավելի քան 20 երկրներ։ 2009 թ. ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 71.5 մլն ԱՄՆ-ի դոլար։ Արտահանման ծավալների շուրջ 49%-ը 10_0666 3 բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 24%-ը` Եվրամիության երկրներին, 16%-ը` Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին։ 2009 թ. դրությամբ ՏՏ-ի ոլորտում ներգրավված է մոտավորապես 5200 մասնագետ։ Այնուամենայնիվ, հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներկայիս իրավիճակը բնութագրվում է որպես հիմնականում մասնակի նվաճումների ամբողջություն, որի արդյունքները միջազգային շուկայի մասշտաբներով էական չեն կարող համարվել։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձգտում է դառնալ առաջատար երկիր ընտրված թիրախային ՏՏ-ի շուկաներում, ինչպես նաև ունենալ զարգացած և առաջադեմ տեղեկատվական հասարակություն ու գիտելիքների վրա հիմնված տնտեսություն։ Այս նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է արտապատվիրվող ցածր արժեք ունեցող ՏՏ-ի ծառայություններ մատուցող երկրից դառնա բարձր արժեքով առաջատար ՏՏ-ի արտադրանք և ծառայություններ տրամադրող երկիր։ ՀՀ կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը։ 2009 թ.-ին ՀՀ պետական բյուջեով հատկացվել էր 170 մլն դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացմանը։ Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները` 1. «ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն, ոլորտի ցուցանիշների և կազմակերպությունների վերաբերյալ ուղեցույցի պատրաստումե միջոցառման շրջանակում իրականացվել է ՏՏ-ի ոլորտի կազմակերպությունների վիճակագրական տվյալների հավաքագրման պիլոտային ծրագրի մեկնարկ։ Իրավաբանական անձանցից որոշակի տվյալների հավաքագրում և դրանց հիման վրա բազմաբնույթ վերլուծություններ իրականացնելու, ինչպես նաև կազմակերպություններին աջակցելու համար ստեղծվել է ՙICT STAT՚ վիճակագրական համակարգը, որը հնարավորություն է տալիս, օգտագործելով վեբ տեխնոլոգիաները, անհրաժեշտ տեղեկատվությունը կուտակել էլեկտրոնային տարբերակով։ Միջոցառման շրջանակում նաև իրականացվել են ոլորտի հետազոտություն և վերլուծություն, կատարվել են ՏՏ-ի ոլորտի ցուցանիշների թարմացման աշխատանքները։ Մասնավորապես, մշակվել է համապատասխան հարցաթերթիկը, ձևավորվել է հարցազրուցավարների թիմ, իրականացվել է հարցազրուցավարների վերապատրաստումը։ ՏՏ-ի ընկերությունների հետ իրականացվել են հարցազրույցներ, որոնց արդյունքում ստացվել են պատասխաններ 70 ընկերություններից։ Իրականացվել են ստացված արդյունքների մշակում և ամփոփում, 10_0666 4 որի հիման վրա հաշվարկվել են ոլորտի հիմնական ցուցանիշները և պատրաստվել են համապատասխան աղյուսակներ և գրաֆիկներ։ Արդյունքում պատրաստվել է 2009 թ.-ի ոլորտի հետազոտության տեքստն անգլերեն և հայերեն տարբերակներով։ Իրականացվել է նաև ՏՏ-ի ընկերությունների տվյալների հստակեցում` ՏՏ-ի ընկերությունների ուղեցույցի թարմացման նպատակով։ Պատրաստվել է ՏՏ-ի ընկերությունների ուղեցույցի առցանց տարբերակ։ Համաձայն կատարված հետազոտության` 2009 թ.-ի ընթացքում ոլորտում գրանցվել է 17% աճ։ Այս միջոցառման իրականացման համար պետական բյուջեից նախատեսվել էր 10000 հազ. դրամ ֆինանսավորում, որից կատարվել է մոտավորապես 7213,9 հազ. դրամ գումարի չափով փաստացի աշխատանք և 2786,1 հազ. դրամի տնտեսում։ 2. «Արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսների, համաժողովների համաֆինանսավորումե միջոցառման շրջանակում CeBIT 2009 (Գերմանիա) ցուցահանդեսին ներկայացվել է հայաստանյան ՏՏ-ի ոլորտը, և ապահովվել է հայկական պատվիրակության մասնակցությունը։ 2009 թ. մարտի 3-9-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվել է CeBIT 2009-ը, որին Հայաստանից մասնակցել են հինգ կազմակերպություններ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` ի դեմս իր դուստր կազմակերպության` ՙՅու Այ Թի Ի Էքսպո՚ ՍՊԸ` որպես Հայաստանի տաղավարի կազմակերպիչ, ինչպես նաև ներկայացնելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի հետևյալ ընկերություններին` ՙԴիվելըփ Ուէյե՚, ՙՍմարթ Սիսթեմս՚, ՙՄակադամյան՚, ՙՍորսիո՚։ Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 8000 հազ. դրամ, իսկ փաստացի կատարված ծախսերը կազմել են 4170 հազ. դրամ։ Նույն միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև «ԱրմԹեք 2009ե Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովն ԱՄՆ-ում, որտեղ ապահովվել են հայաստանյան ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և հայկական պատվիրակության մասնակցությունը։ Համաժողովի ընթացքում կայացել են գործնական հանդիպումներ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Մասնավորապես, ամերիկյան ՙԻնթել՚ ընկերությունում ունեցած հանդիպման արդյունքների հիման վրա ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայումս ՙIntel՚ ընկերության հետ վարվում են բանակցություններ` ՙՀամակարգիչ բոլորի համար՚ ծրագրում Ինթելի մասնակցության, 10_0666 5 ՎայՄաքս տեխնոլոգիաների օգտագործմամբ փորձնական ծրագրի իրականացման, դպրոցների համակարգչային ապահովման, ուսուցիչների վերապատրաստման, համատեղ հետազոտական կենտրոնի հիմնման վերաբերյալ։ Ներկայումս քննարկվում են համագործակցության ուղղություններն ու ժամանակացույցը` համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով։ Նաև բանակցություններ են տարվել ՙՍիսկո՚ ընկերության հետ։ Մասնավորապես, ընկերության հետ քննարկվել է համագործակցության հնարավորությունները հետևյալ ոլորտներում` Հայաստանում լայնաշերտ ցանցի ստեղծման համար պետական-մասնավոր հատվածի մոդելի ձևավորման գործընթացում Սիսկոյի կողմից տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցը, բիզնես մոդելների և Գյումրու տեխնոքաղաքի արդիականացմանն ուղղված տեխնիկական նախագծերի մշակմանը մասնակցություն, համատեղ կրթական և ուսուցողական ծրագրերի մշակում, հատուկ նախագծերով 4 CISCO ուսումնական լաբորատորիաների հիմնում (ներառյալ` սարքավորումները, դասընթացները, 3 Երևանում, 1-ը` Գյումրիում), Հայաստանում Սիսկոյի ներկայացուցչական գրասենյակի հիմնում, համատեղ կրթական և ուսուցողական նախագծերի մշակում և իրականացում, այլ նախագծերի մշակում և իրականացում։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել ՙՍիսկո՚ ընկերության հետ նախապատրաստել և ստորագրել փոխհմաձայնության հուշագիր, որում կամրագրվեն համագործակցության ներկայացված ուղղությունները և ժամանակցույցը։ Համաժողովի շրջանակում բանակցվել է նաև Սիլիկոնյան Հովտում 2010 թվականի առաջին կիսամյակում ՏՏ-ի ոլորտի ներկայացուցչություն հիմնելու հարցը։ Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 4000 հազ. դրամ, սակայն միջոցառման կարևորությունից ելնելով` ծրագրի մյուս միջոցառումների համար նախատեսված գումարների խնայողության հաշվին, նշված միջոցառման անցկացման համար տրամադրվել է 19000 հազ. դրամ։ 3. «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներե միջոցառման շրջանակում անցկացվել են մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ։ Դրանք են` 2009 թ. հոկտեմբերի 2-4-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ամենամյա ՙԴիջիԹեք 2009՚ բարձր, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին ներկա էին ՀՀ վարչապետ 10_0666 6 Տ. Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանը, շվեդական Էրիկսոն ընկերության փոխնախագահ Յ. Քեմփելը և այլն։ Անցած տարիների համեմատ այս տարի արձանագրվել է ցուցահանդեսի այցելուների աննախադեպ աճ` ցուցահանդես այցելեց 12000 մարդ, իսկ ցուցահանդեսին մասնակցել է 52 ընկերություն, որի աճը նախորդ տարիների համեմատ կազմել է 15 տոկոս։ Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքին մասնակցեց ամերիկյան ՙՕրակլ՚ ընկերությունը։ 2009 թ. հունիսի 19-20-ը Երևանում անցկացվել է Դիջիթեք բիզնես 2009 ֆորումը։ Միջոցառման բացումը տեղի ունեցավ հունիսի 19-ին Արմենիա Մարիոթ հյունարոցի Տիգրան Մեծ սրահում` ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Դիջիթեք բիզնես ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումների գործընթացին` բիզնեսի ամենատարբեր ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բոլոր այն ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության այլ ոլորտների արդիականացման համար։ Բիզնես ֆորումին մասնակցում էին Հայաստանում գործող շուրջ 30 ընկերություններ, այցելուների թիվը կազմեց մոտավորապես 1500։ Որպես կից միջոցառում` ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՙՄայքրոսոֆթ ԱրԷյ՚ ընկերությունը համատեղ կազմակերպեցին նաև ՙՄայքրոսոֆթ ինովացիոն համաժողով՚ միջոցառումը։ Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 4500 հազ. դրամ։ 2009 թ. օգոստոսի 10-ին հայտարարվել է Բիզնես համագործակցության աջակցման մրցույթը, որն ուղղված է խթանելու մասնավոր ընկերությունների և գիտնականների թիմերի միջև գործընկերությունը գիտահետազոտական ոլորտում` երկու կողմերի համար տնտեսապես փոխշահավետ նոր հնարավորություններ զարգացնելու նպատակով։ Ներկայացվել են տեղեկատվական, բարձր և բիոտեխնոլոգիաների ոլորտներին առընչվող 22 առաջարկ։ Բոլոր հայտերը գնահատվել են տեխնիկական և գործարար մասնագետներից կազմված փորձագիտական խմբի կողմից։ Գնահատող խմբում ներգրավված էին տեղական և ԱՄՆ մասնագետներ։ Գնահատման արդյունքում ընտրվել են 14 առաջարկներ, որոնք անցել են 2-րդ փուլ։ Կիսաեզրափակիչ անցած թիմերի համար կազմակերպվել են 2 վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացների հետ մեկտեղ թիմերն ստացել են 10_0666 7 անհատական խորհրդատվություն Վենչուրային համաժողովում իրենց ծրագրերի ներկայացումները պատրաստելու վերաբերյալ։ Դեկտեմբերի 2-ին Անի Պլազա հյուրանոցում կազմակերպվել է Վենչուրային համաժողովի ամփոփիչ կոնֆերանս։ Համաժողովին ներկայացվել են 14 առաջարկներ։ Հայտերը գնահատվել են տեխնիկական և գործարար մասնագետներից կազմված խմբի կողմից։ Գնահատող խմբում ներգրավված էին 2 տեղական և 3 ԱՄՆ մասնագետներ։ Գնահատման արդյունքում ընտրվել են 5 հաղթող թիմեր, որոնցից յուրաքանչյուրն ստացել է 15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ դրամաշնորհ-մրցանակ։ Ընդ որում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համաֆինանսավորել է բոլոր մրցանակների 50%-ը։ ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի դրամաշնորհմրցանակների համաֆինանսավորումը կազմում է 37500 ԱՄՆ-ի դոլար։ Վերջինս համաֆինանսավորել է նաև ԱՄՆ-ի գնահատող փորձագետներին։ Միջոցառման իրականացման նպատակով հատկացվել էր 17926 հազ. դրամ գումար, որից կատարվել է մոտավորապես 16935,9 հազ. դրամ գումարի չափով փաստացի աշխատանք և 990,1 հազ. դրամի տնտեսում։ «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներե միջոցառման շրջանակում նաև անցկացվել է հայկական ծրագրավորման բաց մրցույթ, որի իրականացման նպատակն էր ի հայտ բերել Հայաստանում բնակվող տաղանդավոր երիտասարդներին ծրագրային ապահովման զարգացման բնագավառում։ Մրցույթն իրականացվել է 3 հիմնական հաջորդական փուլերով` անհատական մրցույթ, ուսումնական ճամբար, թիմային մրցույթ։ Ընդհանուր առմամբ գրանցվել էր 120 մասնակից, սակայն մասնակցեց 78 մասնակից։ Լավագույն 33 մասնակիցները մասնակցեցին թիմային մրցույթին։ Մրցույթի լավագույն մասնակիցներին և հաղթողներին տրվեցին վկայագրեր և դրամային մրցանակներ։ Միջոցառման իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 7000 հազ. դրամ գումար, որից կատարվել է մոտ 5505,1 հազ. դրամ գումարի չափով փաստացի աշխատանք և 1494,9 հազ. դրամի տնտեսում։ «Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիսե խորագրով միջոցառումների կազմակերպման համաֆինանսավորումե միջոցառման շրջանակում նախատեսված միջոցառումներից ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել է «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներե գիտաժողովը և «Տեսողության խանգարումով հաշմանդամները 10_0666 8 համակարգչի դեմե մրցույթը։ «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներե գիտաժողովն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ և հանդիսանում է հայ գիտնականների համար եզակի հնարավորություն աշխարհի գիտական կենտրոնների և Հայաստանի գիտական ինստիտուտների ու բուհերի ներկայացուցիչների հետ քննարկելու արդի խնդիրները և ներկայացնելու նվաճումները։ Գիտաժողովին ներկա էին 17 երկրներից մոտավորապես 180 գիտաշխատողներ։ «Տեսողության խանգարումով հաշմանդամները համակարգչի դեմե մրցույթն անցկացվել է տեսողության խանգարումներով երեխաների N 14 դպրոցի սաների միջև։ Մրցույթի ընթացքում երեխաներին տրվեցին առաջադրանքներ, որոնք նրանք կատարեցին համակարգչի օգնությամբ` ժամանակային սահմանափակումներով և սխալների հաշվառումով։ Արդյունքում առաջին երեք տեղերը գրաված մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և մրցանակներ։ Միջոցառման իրականացման համար տրամադրվել է 2300 հազ. դրամ, որից կատարվել է 2228.8 հազ. դրամ գումարի չափով փաստացի աշխատանք։ ՙՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապներիե արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում՚ միջոցառման շրջանակում կազմակերպվել են 5 արտագնա հանդիպում-քննարկումներ Հայաստանում։ Հանդիպումքննարկումների նպատակն է ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջնային խնդիրները։ Հանդիպումներին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՏՀՏ-ի ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչներ, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև շուրջ 20 լրագրող։ Հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների քննարկման արդյունքում ձևավորվել են մի շարք առաջարկություններ, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։ Մի շարք խնդիրներ ստացել են իրենց լուծումները։ Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 2000 հազ. դրամ։ 2009 թ. հունվարից սկսվել են ՙՀայաստանի ռոբոտների բաց առաջնություն՚ 2009 և 2010 թթ.-ին նախատեսվող մրցույթների կանոնակարգերի մշակումը։ 2009 թ.-ին նախատեսվում է անցկացնել հետևյալ մրցույթները` ռոբոտների համակարգչային սիմուլյացիա, գծին հետևող ռոբոտներ, իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտներ։ 2009 թ. հոկտեմբերի 2-4-ը ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակում անցկացվեց Գծին 10_0666 9 հետևող ռոբոտների մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Աուտոտեք թիմը, որը նվազագույն ժամանակում առանց սխալների իրականացրեց իր առջև դրված խնդիրը։ Մրցույթի շրջանակում նաև պետք է իրականացվեին Ական փնտրող ռոբոտ և Համակարգչային սիմուլյացիա մրցույթները, սակայն, պայմանավորված այդ մրցույթների բարդությամբ, մասնակիցների անհրաժեշտ ժամանակի տրամադրմամբ և սփյուռքի թիմերի ներգրավմամբ, մրցույթների անցկացումը տեղփոխվել է 2010 թ.-ի մայիսի 8-9-ին, որը տեղի կունենա Շուշի քաղաքում։ Մրցույթի տեղափոխման մասին նախապես հայտարարվել է։ Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 8000 հազ. դրամ, իսկ փաստացի կատարված ծախսերը կազմել են 4508.3 հազ. դրամ։