Վիքիպեդիայի քույր նախագծերը որպես կրթական գործիք
Վիքիպեդիայի քույր նախագծերը նույնպես օգնում են ուսումնական գործընքացին և նպաստում են ուսուցման արդյունավետության բարձևրացմանը:
Դրանք են՝ Վիքիբառարան, վիքիդարան, վիքիփոքրիկ, վիքիպահեստ, վիքիքաղվածք, վիքիտվյալ:
Բառարանը ստեղծվել է 2002 թվականից170 լեզուներով: Հայերենը ստեղծվել է 2006 թվականից, ազատ բառարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք: Հայերեն
Վիքիբառարանում կա 298505 բառ:
Շատ հետաքրքիր աշխարհ է բառերի աշխարհը, որտեղ կենդանություն , գույն և իմաստ են ստանում բառերը: Ասենք երեխան ուզում է վիքիբառարանում գտնել ակունք բառը: Նա բառն ընդամենը գրում է որոնել դաշտում: Իսկ գուցե նրան այլ բառերի բառարանային բացատրություններն էլ են հետաքրքրոում, ասենք՝ արմատ, կաղին, շենք կամ որևէ այլ բառ: Կարող է ծանոթանալ նրա բացատրությանը վիքիբառարանում:
Վիքիդարանը ազատ բովանդակության հրատարակումների առցանց գրադարան է,
որը կարող է համալրել ( նաև օգտագործել այնտեղ եղած նյութերը) յուրաքանչյուր ոք։ Այժմ հայերենով ունենք 14
874 նյութ: Վիքիդարանը աստիճանաբար համալրվում է սրբագրվող նորանոր գրքերով: Այդ աշխատանքին ակտիվ մասնակցություն ունեն Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ստեղծված վիքիակումբների երեխաները, նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այդ շատ կարևոր աշխատանքը կատարել: Վիքիդարանում մենք կգտնենք շատ գրքերի տեքստեր, որոնք գուցե գրադարանում չենք կարողացել գտնել կամ գուցե եղել են, բայց սա արդեն էլեկտրոնային տարբերակով է և մեզ հետ է, երբ ցանկանանք, օրինակ, Թումանյանի նամակները կամ բանաստեղծությունները, Կոմիտասի նամակները, Րաֆֆու Սամվել վեպը կամ այլ գիրք, որն արդեն կա վիքիդարանում:
Վիքիքաղվածքը ասացվածքների և մեջբերումների ազատ հավաքածու է։ Վիքիքաղվածքի հայերեն բաժինն այժմ պարունակում է 1987 հոդված։ Անչափփ հետաքրքիր է Վիքիքաղվածքի յուրահատուկ աշխարհը: Այստեղ կգտնենք ժողովրդի բառն ու բանը, ասացվածքներ, թևավոր խոքեր, իմաստուն մտքեր, ասույթներ, գրքերից մեջբերված քաղվածքներ: Օրինակ կարող ենք սեղմել հղումներին և որոշ տեղեկություն ստանալ այդ աշխարհի մասին: Այստեղ քաղվածքներ կան Դերենիկ Դեմիրճյանի Գիրք ծաղկանցից, Գևորգ Դևրիկյանի Տրդատ Ճարտարապետից, Ամանոսի լեռների առասպելը վիպակից, Ֆրանց Վերֆելի Մուսա լեռան քառասոուն օրը վեպից, Անդրե Մորուայի Երեք Դյումայից, Վալտեր Սքոթի Քվենտին Դորվարդից, Շահեն Թաթիկյանի Երիցս խաչվածից և բազմաթիվ այլ գրքերից: Բանականության սիմֆոնիայի ելևէջները ձեզ մտորել կտան մարդկային առաքինությունների և թերությունների մասին:
Վիքիպահեստը՝ որպես տեսաձայնային նյութերի շտեմարան, ծառայում և ապահովում է իր տվյալների հասանելիությունը, Վիքիմեդիայի բոլոր նախագծերի համար: Տեսաձայնային նյութերը ազատ հասանելի են կրկնակի օգտագործման համար։ ՎԻքիպեդիայում եղած հոդվածների պատկերները, ինչպես նաև ձայնային նյութերը, վերցվում են վիքիպահեստից: Դրանցից կարող են օգտվել քույր նախագծերը: Վիքիպահեստը որպես տեսաձայնային նյութերի շտեմարան, նույնպես ծառայում և ապահովում է իր տվյալների հասանելիությունը, Վիքիմեդիայի բոլոր նախագծերի համար:
Վիքիտվյալները համագործակցաբար խմբագրվող գիտելիքների շտեմարան է: Այն ազատ տվյալների ընդհանուր աղբյուր է, որը Վիքիպեդիան և քույր նախագծերը, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, կարող է օգտագործել:
Ցանկացած թեմայի ուսումնասիրությունը դյուրացվում է, եթե մենք օգտվում ենք վիքիպեդիայից և նրա հետ սերտորեն կապված քույր նախագծերից (լինի դա վիքիպահեստ, վիքիբառարան, վիքիքաղվածք թե վիքիդարան)։
Տառերի ուսուցումը հեշտանում է, եթե դիմում ենք վիքիփոքրիկին (Այբուբեն)
ցանկացած փոքրիկի համար, որը տառերը նոր է սովորում, շատ հաճելի կլինի վիքիփոքրիկի միջոցով ծանոթանալ տառերի աշխարհին։ Տառերին ծանոթանալ կարելի է գույներով այբուբենի (Գույներ),
Կենդանիներով այբուբենի նաև Ծաղիկներով այբուբենի միջոցով։ Ինչքան հեշտությամբ կմտապահվեն տառերը այս գունագեղ աշխարհի շնորհիվ։ Շփումը բուսական կենդանական աշխարհի հետ կհարստացնի երեխաների ներաշխարհը, նաև նրանց բառապաշարը։
Հայաստանի և Արցախի վերաբերյալ նյութերը փոքրիկները սիրով կընթերցեն, եթե օգտվեն Հայաստան և Արցախ հղումներից։ Իսկ եթե սեղմենք ցանկացած մարզի վրա, ապա նրա մասին համապատասխան տեղեկույթին կծանոթանանք։ Օրինակ, Շիրակի մարզ, Արագածոտնի մարզ և այլն։