СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Cтроение растений (на армянском)

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Строение растений очень разнообразно даже в пределах одного вида. Здесь говорится о частях тела сосудистых растений.

Просмотр содержимого документа
«Cтроение растений (на армянском)»

Դաս 7.3 Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը Հասկացություններ՝   բուսաբանություն  բույսի ստորգետնյա հատված  բույսի վերգետնյա հատված  արմատ  ընձյուղ  ծաղիկ  պտուղ  սերմ

Դաս 7.3 Բույսերի կառուցվածքը և

կենսագործունեությունը

Հասկացություններ՝

  • բուսաբանություն
  • բույսի ստորգետնյա հատված
  • բույսի վերգետնյա հատված
  • արմատ
  • ընձյուղ
  • ծաղիկ
  • պտուղ
  • սերմ
Բուսաբանությունը որպես գիտություն ձևավորվել է մոտ 2300 տարի առաջ: Բուսաբանություն (բոտանիկա) բառը ծագել է հուն. «բոտանե» բառից, որը նշանակում է բույս, խոտ: Բուսաբանությունը գիտություն է բույսերի մասին: Այս ուսումնասիրում է բույսի կյանքը, արտաքին և ներքին կառուցվածքները, կենսագործունեությունը, աճը, զարգացումը, բազմացումը, սննդառությունը, շնչառությունը, բազմազանությունը, տարածվածությունը, նշանակությունը, ծագումը, կապը միմյանց և միջավայրի հետ:

Բուսաբանությունը որպես գիտություն ձևավորվել է մոտ 2300 տարի առաջ:

Բուսաբանություն (բոտանիկա) բառը ծագել է հուն. «բոտանե» բառից, որը նշանակում է բույս, խոտ:

Բուսաբանությունը գիտություն է բույսերի մասին:

Այս ուսումնասիրում է բույսի կյանքը, արտաքին և ներքին կառուցվածքները, կենսագործունեությունը, աճը, զարգացումը, բազմացումը, սննդառությունը, շնչառությունը, բազմազանությունը, տարածվածությունը, նշանակությունը, ծագումը, կապը միմյանց և միջավայրի հետ:

Մեծ է բույսերի տիեզերական նշանակությունը: Կանաչ բույսերի միջոցով իրականացվում է Երկրի և արևի կապը: Բույսերը կլանում և յուրացնում են արևի էներգիան, ստեղծում օրգանական նյութեր, որոց սնվում են մյուս կենդանի օրգանիզմները, այդ թվում և մարդը: Կենդանիների մեծ մասը սնվում է բույսերով, իսկ գիշատիչները՝ բուսակեր կենդանիներով: Մարդիկ սնվում են և՛ բուսական, և՛ կենդանական սննդամթերքներով: Բոլոր օրգանիզմների կյանքը կախված է բույսերից: Բույսերն առաջինն են հանդես գալիս այնտեղ, որտեղ կյանքը բացակայում է, և նպաստավոր պայմաններ են ստեղծում մյուս օրգանիզմների գոյատևման համար:

Մեծ է բույսերի տիեզերական նշանակությունը: Կանաչ բույսերի միջոցով իրականացվում է Երկրի և արևի կապը: Բույսերը կլանում և յուրացնում են արևի էներգիան, ստեղծում օրգանական նյութեր, որոց սնվում են մյուս կենդանի օրգանիզմները, այդ թվում և մարդը:

Կենդանիների մեծ մասը սնվում է բույսերով, իսկ գիշատիչները՝ բուսակեր կենդանիներով: Մարդիկ սնվում են և՛ բուսական, և՛ կենդանական սննդամթերքներով:

Բոլոր օրգանիզմների կյանքը կախված է բույսերից: Բույսերն առաջինն են հանդես գալիս այնտեղ, որտեղ կյանքը բացակայում է, և նպաստավոր պայմաններ են ստեղծում մյուս օրգանիզմների գոյատևման համար:

Բույսերը օդը մաքրում են ածխաթթու գազից, մթնոլորտը հարստացնում են թթվածնով, որն անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Բույսերը մասնակցում են բնության մեջ նյութերի շրջանառությանը: Ծառայում են որպես շինանյութ, արդյունաբերական հումք, վառելանյութ, դեղորայք: Դեղամիջոցների 40%-ը պատրաստում են բույսերից: Նրանցից ստանում են ներկեր, մետաքս, կաուչուկ, թուղթ: Բույսերն ազդում են կլիմայի վրա, կլանում են փոշին և այլ թունավոր նյութեր, մեղմացնում աղմուկը, քամիները, օդի ջերմաստիճանի տատանումները, ունեն հողապաշտպան և ջրապաշտպան նշանակություն

Բույսերը օդը մաքրում են ածխաթթու գազից, մթնոլորտը հարստացնում են թթվածնով, որն անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար:

Բույսերը մասնակցում են բնության մեջ նյութերի շրջանառությանը: Ծառայում են որպես շինանյութ, արդյունաբերական հումք, վառելանյութ, դեղորայք: Դեղամիջոցների 40%-ը պատրաստում են բույսերից: Նրանցից ստանում են ներկեր, մետաքս, կաուչուկ, թուղթ:

Բույսերն ազդում են կլիմայի վրա, կլանում են փոշին և այլ թունավոր նյութեր, մեղմացնում աղմուկը, քամիները, օդի ջերմաստիճանի տատանումները, ունեն հողապաշտպան և ջրապաշտպան նշանակություն

Բույսերը նպաստում են ստորերկրյա ջրերի պահպանմանը, որոնցից սկիզբ են առնում աղբյուրները և գետերը: Բույսերի նշանակությունը հատկապես մեծ է քաղաքներում օդի մաքրության պահպանման գործում: Դրանք օգտագործվում են քաղաքների կանաչապատման, բարեկարգման, գեղեցկության համար, ինչը գեղագիտական, կլիմայակարգավորիչ և սանիտարահիգիենիկ մեծ նշանակություն ունի:

Բույսերը նպաստում են ստորերկրյա ջրերի պահպանմանը, որոնցից սկիզբ են առնում աղբյուրները և գետերը:

Բույսերի նշանակությունը հատկապես մեծ է քաղաքներում օդի մաքրության պահպանման գործում: Դրանք օգտագործվում են քաղաքների կանաչապատման, բարեկարգման, գեղեցկության համար, ինչը գեղագիտական, կլիմայակարգավորիչ և սանիտարահիգիենիկ մեծ նշանակություն ունի:

Ի՞նչ է բնորոշ բույսերին:  Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի է հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը :

Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի է հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը :

Բուսական աշխարհում գերիշխողը և ամենատարածվածը ծաղկավոր բույսերն են: Ձեզ ծանոթ խատուտիկը, ձնծաղիկը, խնձորենին, ծիրանենին, մանուշակը ծաղկավոր բույսեր են: Ծաղկավոր բույսերի օրինակով ծանոթանանք բույսերի կառուցվածքին և կյանքին: Ծաղկավոր բույսերի մարմինը կազմված է օրգաններից: Արմատը, ընձյուղը (ցողունն իր վրա դասավորված տերևներով, բողբոջներով), ծաղիկը և պտուղները սերմերով ծաղկավոր բույսերի օրգաններն են:

Բուսական աշխարհում գերիշխողը և ամենատարածվածը ծաղկավոր բույսերն են: Ձեզ ծանոթ խատուտիկը, ձնծաղիկը, խնձորենին, ծիրանենին, մանուշակը ծաղկավոր բույսեր են:

Ծաղկավոր բույսերի օրինակով ծանոթանանք բույսերի կառուցվածքին և կյանքին:

Ծաղկավոր բույսերի մարմինը կազմված է օրգաններից: Արմատը, ընձյուղը (ցողունն իր վրա դասավորված տերևներով, բողբոջներով), ծաղիկը և պտուղները սերմերով ծաղկավոր բույսերի օրգաններն են:

Արմատը, ցողունը և տերևները բույսի վեգետատիվ օրգաններն են՝ աճման, զարգացման, շնչառության ու վեգետատիվ բազմացման օրգաններ: Դրանք ապահովում են բույսի կյանքը: Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման(վերարտադրող) օրգաններն են:

Արմատը, ցողունը և տերևները բույսի վեգետատիվ օրգաններն են՝ աճման, զարգացման, շնչառության ու վեգետատիվ բազմացման օրգաններ: Դրանք ապահովում են բույսի կյանքը:

Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման(վերարտադրող) օրգաններն են:

Բույսի վեգետատիվ օրգաններն են արմատը և ընձյուղը: Դրանց հիմնական դերը բույսի սնուցումը, աճը, զարգացումն ապահովելն է: Արմատը հողից կլանում է ջուր, ջրի մեջ լուծված հանքային աղեր և փոխադրում բույսի մյուս մասերը: Բացի այդ, արմատով բույսն ամրանում է հողին, այլապես քամին կարող է հեշտությամբ բույսը պոկել հողից: Որոշ բույսերի արմատներում կուտակվում են պահեստային սննդանյութեր (ճակընդեղ, բողկ, շաղգամ, գազար): Արմատով բույսը կարող է նաև բազմանալ: Ըստ ծագման տարբերում են գլխավոր, կողմնային և հավելյալ արմատներ:

Բույսի վեգետատիվ օրգաններն են արմատը և ընձյուղը: Դրանց հիմնական դերը բույսի սնուցումը, աճը, զարգացումն ապահովելն է:

Արմատը հողից կլանում է ջուր, ջրի մեջ լուծված հանքային աղեր և փոխադրում բույսի մյուս մասերը: Բացի այդ, արմատով բույսն ամրանում է հողին, այլապես քամին կարող է հեշտությամբ բույսը պոկել հողից:

Որոշ բույսերի արմատներում կուտակվում են պահեստային սննդանյութեր (ճակընդեղ, բողկ, շաղգամ, գազար):

Արմատով բույսը կարող է նաև բազմանալ:

Ըստ ծագման տարբերում են գլխավոր, կողմնային և հավելյալ արմատներ:

Ըստ արտաքին ձևի տարբերում են 2 տեսակի արմատային համակարգ՝ առանցքային և փնջաձև: Առանցքային արմատային համակարգում գլխավոր արմատը լավ է զարգացած և հեշտությամբ տարբերվում է կողքային արմատներից: Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը թերզարգացած է և չի տարբերվում փունջ կազմող հավելյալ և կողմնային արմատներից:

Ըստ արտաքին ձևի տարբերում են 2 տեսակի արմատային համակարգ՝ առանցքային և փնջաձև:

Առանցքային արմատային համակարգում գլխավոր արմատը լավ է զարգացած և հեշտությամբ տարբերվում է կողքային արմատներից:

Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը թերզարգացած է և չի տարբերվում փունջ կազմող հավելյալ և կողմնային արմատներից:

Բույսերի կապը արևի հետ իրականացվում է տերևներով: Տերևը կլանում է արևի էներգիան և սինթեզում օրգանական նյութեր (ֆոտոսինթեզ): Տերևը միաժամանակ կատարում է ջրի գոլորշիացման և գազափոխանակության ֆունկցիաներ: Ծաղիկը կարճացած և ձևափոխված ընձյուղ է՝ սերմերով բազմացման օրգան, որից առաջանում են պտուղները և սերմերը:

Բույսերի կապը արևի հետ իրականացվում է տերևներով: Տերևը կլանում է արևի էներգիան և սինթեզում օրգանական նյութեր (ֆոտոսինթեզ): Տերևը միաժամանակ կատարում է ջրի գոլորշիացման և գազափոխանակության ֆունկցիաներ:

Ծաղիկը կարճացած և ձևափոխված ընձյուղ է՝ սերմերով բազմացման օրգան, որից առաջանում են պտուղները և սերմերը:

Մարդկանց անհրաժեշտ է ուսումնասիրել, ճանաչել, պահպանել և անհրաժեշտության դեպքում վերափոխել բնությունը, ստեղծել բույսերի նոր, ավելի բերքատու սորտեր՝ չխախտելով դարերի ընթացքում ստեղծված բնության ներդաշնակ համակարգը: Վաղ ժամանակներից Հայկական բարձրավանդակում մարդիկ կանաչապատել են իրենց բնակավայրերը, ստեղծել հոյակապ անտառներ և այգիներ, որոնց մի մասն անհետացել է, իսկ մեծ մասն այժմ կարիք ունի պահպանության: Բույսերը և կենդանիները պահպանվում են հատուկ արգելանոցներում և արգելավայրերում: Հայաստանում ստեղծվել են Դիլիջանի, Խոսրովի, Շիկահողի, Արագածի ալպյան, Ջերմուկի արգելանոցները և արգելավայրերը, Իջևանի արջընկույզի պուրակը և այլն:

Մարդկանց անհրաժեշտ է ուսումնասիրել, ճանաչել, պահպանել և անհրաժեշտության դեպքում վերափոխել բնությունը, ստեղծել բույսերի նոր, ավելի բերքատու սորտեր՝ չխախտելով դարերի ընթացքում ստեղծված բնության ներդաշնակ համակարգը:

Վաղ ժամանակներից Հայկական բարձրավանդակում մարդիկ կանաչապատել են իրենց բնակավայրերը, ստեղծել հոյակապ անտառներ և այգիներ, որոնց մի մասն անհետացել է, իսկ մեծ մասն այժմ կարիք ունի պահպանության: Բույսերը և կենդանիները պահպանվում են հատուկ արգելանոցներում և արգելավայրերում:

Հայաստանում ստեղծվել են Դիլիջանի, Խոսրովի, Շիկահողի, Արագածի ալպյան, Ջերմուկի արգելանոցները և արգելավայրերը, Իջևանի արջընկույզի պուրակը և այլն:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!