Просмотр содержимого документа
«Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն /մայրենի 1--ին դասարան/»
1
Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն
Դասարան՝ 1-ին
Դասվար՝ Գ. Հովհաննիսյան
Առարկա՝ Մայրենի
Դասի թեման՝ ՙՙ՚՚: Վանկ:
Դասի նպատակը ՝ կարդալու կարողության ամրակայում ու հետագա կատարելագործում բոլոր որակական հատկանիշներով
Միավանկ և բազմավանկ բառեր
Դասի խնդիրները՝
. երեխաների մոտ զարգացնել կարդալու և իմաստը ընկալելու հմտություններ
. ամրադնդել գիտելիքները վանկի մասին
. կարողանալ կազմել կապակցված նախադասություններ և բառերը վանկատել:
. Պատմության հերոսին ՝ Հասմիկին բնութագրելով կարողանալ վեր հանել դասի դաստիարակչական կողմը , եզրակացնել , որ սովորածը արժեք կունենա, երբ գործադրես կյանքում:
Արժեքային համակարգ ՝
. կարևորել գիտելիքները ,
. գնահատել իրենց ուժերն ու կարողությունները:
Դասի ընթացքը՝
խթանման փուլում նախապատրաստական զրուց եմ վարում բանջարաբոստանային բույսերի և նրանց պտուղների մասին , կոնկրետանում եմ սեխի վրա, ցույց եմ տալիս նկարը և այն բնութագրում մի քանի նախադասությամբ: Մտքերի տարափի միջոցով բնութագրում են նաև երեխաները: բառը օգտագործելով և այն բութագրելով կազմում ենք նախադասություններ: Գրատախտակին գրում եմ երեխաների կազմած նախադասություններից մեկը և այն վերլուծելով հասնում վանկին, հիշեցնելով, թե ինչ է վանկը:
Իմաստի ընկալում այդ զրույցից հետո երեխաներին հանձնարարում եմ ինքնուրույն կարդալ դասը: Ընթերցելուց հետո հարցերի միջոցով երեխաները վերարտադրում են կարդացածը, ապա դասից մի նախադասոություն կարդում են վանկատելով բառերը: Եվ հենց նրանց միջոցով էլ վերլուծական աշխատանք եմ կատարում . եթե սեխի շերտի մի կտորը վանկն է, ապա ինչն է շերտը , ինչն է սեխը ( վանկ, բառ, նախադասություն):
Ֆիզկուլտ դադար՝ մարմնաշարժողական վարժություններ (լսելիս ծափ են տալիս, լսելիս՝ ոտքերն են խփում հատակին , իսկ լսելիս ՝ ցատկոտում են ):
Տեքստի շուրջ աշխատելու ժամանակ երեխաները որոշում են, թե Հասմիկի վանկատած բառերից յուրաքանչյուրը քանի վանկ ունի (միավանկ, բազմավանկ):
Գրատախտակին T աձև աղյուսակի միջոցով գրում եմ միավանկ և բազմավանկ բառերը: Ինձ մոտ նախապես պատրաստած նկարները փակցնում եմ գրատախտակին և երեխաները մոտենալում և փակցնում են նկարը վանկին համապատասխան բառի տակ:
Դասի Խաղ-շուտասելուկն էլ վանկի մասին է՝ սա+լոր, որից երկրորդ վանկ-բառի ՝ լոր-ի բաց թողնվելու պարագայում, անշուշտ, էլ սալոր չի մնա , ապա ինչպես սալորը համաձայնվի լոր-ը բաց թողնելուն:
Դասապրոցեսի ընթացքում կազմակերպում եմ շերտավոր ուսուցում:
Կշռադատման փուլում իրար ենք միացնում հարմար վանկեր և կարդում ստացված բառերը / վանկերը նախապես գրել եմ գրատախտակին և վարագույրով ծածկել/:
Տնային աշխատանք եմ հանձնարարում երեք-չորս նախադասությամբ գրել դասագրքի փոքրիկ նկար-պատմությունը: