Просмотр содержимого документа
«Դանիել Վարուժան, «Հեթանոս երգեր »»
" width="640"
Դանիել Վարուժան
ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ
- Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է, որը ունի Պանթեիստական բնույթ։ Հեթանոս տերմինը համարժեք է լատիկան paganus տերմինին ,այն բխում է Pagus տերմինից և ունի հետևյալ իմաստը «քաղաքից դուրս ապրող ,գյուղական միջավայրին բնորոշ ,անկիրթ գյուղացի և գյուղաբնակ» [1]։paganus տերմինով հիմնականում կոչում էին նրանց ովքեր բազմաստվածության կրողներ էին և այն չունի էթնիկական տարբերակիչ։Արևմտյան կրոնական մշակույթի մեջ paganus տերմինը նույնական է հելենիզմ տերմինի հետ և ընկալվում է որպես Ethnikos՝ հեթանոս ։Ethnikos (հեթանոս ) տերմինը արևմտյան մշակույթի մեջ ընկալվում է որպես աշխարհիկ իսկ paganus որպես կրոնական տերմիններ [2]։ Ըստ էության այն ՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, մուսուլմանությունից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։ Քրիստոնեության տարածման ընթացքում այն հաճախ սխալմամբ մեկնաբանվել է նաև որպես այն կրոնների համախումբ, որը քրիստոնեության հետ կապ չունի և չեն ընդունում Քրիստոսի աստվածային բնույթը։ Հեթանոսություն նաև բազմաընդգրկուն կրոնական ուղղություն է, քանզի իր զարգացման տարբեր արեալներում այն տարատեսակ բնույթ է ունեցել։ Հաճախ նրանում կարելի է նկատել բնապաշտականությանը հատուկ գծեր, իսկ մի քանի այլ դեպքերում այն զարգանում է հասնելով մինչև հայտնությամբ տրված լինելուն, որը ակնհայտ երևում է հատկապես զրադաշտականության մեջ։
ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- Հայոց լեզվում հեթանոս անվան ծագումնաբանությունն ուղղակի կապ ունի հունարենի հետ, որի արմատն է հանդիսանում հունարեն εθνοί (էթնոս) բառը . հայերեն կթարգմանվի, որպես ազգային։ Այն, ըստ էության, արտահայտում է հենց այդ կրոնափիլիսոփայության տարածման բնույթը։ Նույն իմաստաբանական բնույթը ունի նախ ռուսերեն Язычество (Յազիչեստվո) ինքնանվանումը, որը ծագում է հին սլավորնական языкъ (յազիկ) բառից . բառացիորեն թարգմանաբար նշանակում է՝ ազգ, ցեղ։
- Մի փոքր այլ է եվրոպական մի շարք երկրներում տարածում ունեցող ինքնանվանումը այս կրոնափիլիսոփայական ուղղության համար։ Գրեթե բոլոր լատինատառ լեզուներում այն անվանվում է paganism (պագանիզմ)՝ ծագում է լատիներեն paganismus բառից . թարգմանվում է, որպես գյուղական կամ շրջանային, որը իր հերթին արմատով հենվում է մի այլ լատիներեն բառի ՝ pagus (պագուս), ի վրա, որը արդեն նշանակում է գյուղ, շրջան։
ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ
- Համաձայն Հին կտակարանի հրեաները Եգիպտոսում պատժվեցին նրա համար,որ հեթանոս էին․«նրանք հակառակուեցին ինձ, ես էլ նրանց հակառակուեցի բարկութեամբ եւ ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։ Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, եւ իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրութիւնը»։ [3]
- Paganus՝հեթանոս տերմինը իր կրոնական որակները ստացել է միայն 4-դարի վերջին և արդեն 5 -րդ դարի կեսերին paganos տերմինով դիմում էին նրանց ովքեր դուրս էին քրիստոնեական համայնքից
- Այդ դիտարկվում է նաև որպես բացասական երևույթ հուդաիզմում Gentile ( גוי / נכרי ) կաֆիր՝անհավատ և մուշրիկ՝կռապաշտ արաբնե Հեթանոսների մոտ նշվում է իրենց ուսմունքի սխալ մեկնաբանման տարածվածությունը, շատ հաճախ դա վերաբերում է Քրիստոսի աստվածային բնույթին և այլն[6]։
- Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմնական բնորոշիչները։
- Ըստ Ագաթանգեղոսը իր «Պատմություն Հայոցի» երրորդ մասում՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան» մասումգրում է այն մասին որ, Արածանիի (Եփրատի) գետի ափին է գտնվում Տարոնի Աշտիշատ սրբատեղին։ «Աշտիշատ» նշանակում է «բազմաստված», «աստ» բառարմատի պարսկականացված ձևը «աշտ»-ն է
Հեթանոս աստվածներ
- Հայոց հեթանոս աստվածները նախաքրիստոնեական դարաշրջանի
մեր նախնիների պաշտած դիցերն ու դիցուհիներն են:
Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել
է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ:
Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով:
- Հայասա երկրի (մ. թ. ա. XV–XIII դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն: Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն եռյակը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին, իսկ երրորդի անունը չի պահպանվել:
Վանի թագավորության (Բիաինիլի, Ուրարտու, Արարատ) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ: Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի: Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների :
- Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր պանթեոն, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը:
Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները:
Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը ՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը),
- Անահիտը ՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը ՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան): Գլխավոր աստվածություններից է Աստղիկը ՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին:
- Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն ՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին:
- Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-
- Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:
- Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան: Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն:
- Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ:
Հունական դիցաբանության աստվածները
- Հին Հունաստանում տարածված հավատալիքների, ծիսակատարությունների, աստվածների և աստվածությունների մասին բազմազան պատմությունների մի ամբողջություն է։ Համարվում էր, որ աստվածների հայր Զևսը և նրա կին Հերան ղեկավարում են կամակոր աստվածների ընտանիքը, որի տունը՝պանթեոնը գտնվում է հունական երկրի հյուսիսային սահմանում գտնվող Օլիմպոս լեռան վրա։ Այդ ընտանիքի անդամներն էին Ապոլոն, Արտեմիս, Աթենաս Պալլաս, Արես, Պոսեյդոն, Հերմես, Դիոնիսոս, Դեմետրա, Պլուտոնև Պերսեփոնես աստվածներն ու աստվածուհիները։
Հայկական դիցարանի աստվածներին համապատասխան աստվածները հունական դիցարանում համապատասխանում են հետևյալ կերպ`
Հայկական դիցարանի աստվածներին համապատասխան աստվածները հունական դիցարանում համապատասխանում են հետևյալ կերպ`
- Արամազդը-Զևսին- երկնքի և երկրի արարիչ
- Անահիտը-Արտեմիսին- մայր աստվածուհի, մայրության, բերքի և պտղաբերության
- Վահագն-Արեսին կամ Հերակլեսին — ամպրոպի ու կայծակի աստվածն
- Տիրը-Ապոլոնին կամ Հերմեսին- իմաստությունների, ուսման, գիտության աստված
- Աստղիկին-Աֆրոդիտեն- սիրո և ջրի աստվածուհի
- Սպանդարամետը-Հադեսին- ստորերկրյա թագավորության աստված
- Միհրը-Հելիոսին կամ Հեփեստոսին- լույսի և մաքրության` արևի աստված
- Նանեին-Աթենասը- պատերազմի աստվածուհի
ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
- Հեթանոս Հոսանքը սերտորեն առնչվում է Դանի ել Վարուժանի ստեղծագործության և մ իա
- ժամանակ XX դարի դրական ամբողջ շա րժման հետ՝՝ իբրև Հա չկա կան սիմվոլիզմի և ռոմ ան տիղ"
- մի գեղագիտական արտահայտություններից մեկը։ XX դարի առաջին տասն ամ յակից հայ դրա-
- կանության մեջ սկսված բեկումը բարդ և «բազմաձայն» այնպիսի մի պրոցես էր, որի նմանը
- չէր հանդիպել անցած հարյուրամյակում։ Գրական զարգացման այս փուլում հայկական սիմվո-
- լի ղմին զուգահեռ, վաքր-ինլ հետո, ձևավո րվեց հեթանոս հոսանքը, որ գեղագիտական որոշ կող-
- մերով առնչվում էր առաջինին։ Հոսանքի անունը ծագեց Վարուժանի ((Հեթանոս երդերից» (լույս
- ընծայված Կ. Պո լսում 1912 թ.), իսկ նրա տեսական հիմնավորումը արվեց ավելի ուշ, երբ
- Դ. Վարուժանը և Հ. Սիրունին կազմակերպեցին «Նավասարդդ գրական միություն ը և 1914-ին•
- լույս ընծայեցին համանուն տարեգրքի առաջին համարը՝ հրապարակելով իրենց հավատ ո հան-
- գանակըI.՛ Սակայն հեթանոս հոսանքը ստեղծվում էր մինչև տեսական հիմնավորումը, ստեղծ-
- վում էր դարասկղբի գրական շարժման բուռն պրոցեսի ընթացքում։
Հեթանոս երգեր
- Ժողովածուն (1912) բաղկացած է 3 բաժնից՝ «Հեթանոս երգեր», «Հարճը» և «Գողգոթայի ծաղիկներ»:
- 1910-ականներին Վարուժանի մեջ ամրապնդվում է հեթանոսական կողմնորոշումը: Վարուժանը դառնում է հեթանոսական շարժման պարագլուխ: Շարժման իմաստն այն է, որ քրիստոնեության ընդունումից հետո հայ ժողովուրդը թուլացել է ոգով, մինչդեռ հեթանոսական շրջանում ավելի կորովի ու հաղթական էր: Պետք է վերադառնալ հին աստվածներին:
- Վարուժանի հեթանոսական կողմնորոշումը նաև հակադրվում էր ժամանակի ֆուտուրիզմին, որին որպես այլընտրանք նա ստեղծեց անցյալապաշտ ուղղություն՝ ապավինելով անցյալի դասականներին՝ Խորենացուն և հռոմեացի Վերգիլիուսին: Այդ ծրագիրը նա պիտի իրագործեր գեղարվեստական ստեղծագործությամբ և «Նավասարդ» տարեգրքով, որի նպատակն էր արթնացնել «ցեղին հանճարը»:
- «Հեթանոս երգեր» շարքը բացվում է «Գեղեցկության արձանին» սոնետով, որի մեջ ասվում է. «Կուզեմ ըլլա քու մարմարիո՛նդ պեղված»:
- Հին աստվածներից ոգեկոչում է նախ Վանատուրին, որը հայ դիցաբանության մեջ եղել է այգեգործության, պտղաբերության և հյուրընկալության աստվածը: Հաջորդում են երեք քույրերի խորհրդանշական կերպարները, որոնք խոսք են ուղղում երեք աստվածների՝ կայծակի աստծուն, որը Վահագնն էր, սիրո աստվածուհի Աստղիկին և հունական դիցաբանության մեջ ամուսնության աստված Հիմենեսին: Անվանական բանաստեղծություններ է ձոնում Անահիտին, Սադուռնին, մեռած աստվածներին:
- «Մեռած աստվածներուն» բանաստեղծության մեջ բացատրում է իր հեթանոսական դարձի իմաստը.
Արյունափառ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմության կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտված, Արվեստիս դառը սրտեն
Կողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ:
Մեռա՛վ խորհուրդն. և Բնությունն է արյունե՛ր
Օրենքներու կարկինին սուր սլաքով:
Ձանձրույթը մնաց, պչնված փուշ պսակով:
Մարդն է ինկած գարշապարին տակ հսկա
Խուլ Աստուծո մը հրեա:
- Բանաստեղծը ողբում է հին աստվածների մահը, ափսոսում է մարդկության հին արժեքների կորուստը: Այսքանից առաջ և հետո բացվում է հեթանոսական տեսարանը, որտեղ նա իրեն զգում է արքա. «Ես արքա մեմ այս գիշեր Արևելքի ճոխությանց»: Նա երանության մեջ է, նրա առաջ պարում է չերքեզուհին («Հեթանոսական»): Վարուժանը հրաշալի է նկարագրում տեսարանը, որը պիտի մարմնավորվեր նրա «Հարճը» պոեմում:
- Ահա Կլեոպատրան («Կլեոպատրա»)՝ հին աշխարհի առեղծվածային գեղեցկուհին, Եգիպտոսի թագուհին (Ք. ա. 68-30), որը նավակի մեջ լողում է Նեղոսի ջրերի վրա: Այստեղ ևս բանաստեղծը խոսում է քնարի լարերը փոխելու մասին. «Պետք է փոխեմ լարերս հին…», որպեսզի կարողանա ամբողջական երգել հին աշխարհի գեղեցկությունների գովքը: Հին աստվածներին և աստվածների սերը վայելող թագուհիներին հաջորդում են առօրյա տարերքի մեջ նետված գեղեցկուհիները՝ հեթանոսորեն, բաց և հուռթի, կենսականորեն անհրաժեշտ ու գրավիչ:
- Այս տրամադրությամբ են գրված «Ո՜ Տալիթա», «Գրգանք», «…Ո՛վ Լալագե» և մի քանի այլ բանաստեղծություններ: Թանձր ու ճոխ պատկերների մարմնացում է «Արևելյան բաղանիք» քերթվածը: Շարքն ամփոփվում է բանաստեղծների ներշնչանքի աղբյուր թևավոր ձիու Պեգասի պատկերով («Բեգաս»), որը մեռնող կյանքից թռչում է դեպի վեր, դեպի բարձրունքներ, որտեղ աճում է լեռնային գեղեցկուհին՝ Էտըլվայս ծաղիկը, որին այլ կերպ ասում են նաև ալպիական մանուշակ.
Հոս, ձյուներուն ու լույսին
Մեջ թաթախված՝ խաղաղորեն կը ծաղկին
Էտըլվայսներն երազին:
- «Հեթանոս երգեր» շարքում Վարուժանը երգում է հոգու ազատության երգը, Մարդու երգը. Մարդու, որն ավելի ազատ, ամբողջական և ինքն իրեն նման էր հին աստվածների ժամանակ:
ԳՐԳԱՆՔ ԲԱՌԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
- գգվանք, գուրգուրանք
- փափկություն, գիրգ կյանք
ԳՐԳԱՆՔ
- Անոր որ պիտի գայ…
- Ափը լճակին մենաւոր՝
- Ուր տընակս իմ կախարդօրէն շիներ եմ՝
- Ձեռն ի ծընօտ ըսպասեցի իր գալուն:
- Նըռենիին տերեւներուն տակ բոսոր,
- Նուռի մը պէս ճեղքըւած,
- Սիրտըս, շիթ շիթ, արիւն թորեց ծունկերուս՝
- Կարօտը սէ՜րս արիւնեց.
- Եւ ամիսներ բովանդակ
- Եղնիկի պէս լացի գոհար արցունքներ
- Ափը լճակին մենաւոր:
ԳՈՂԳՈԹԱ
- Գողգոթա (հուն.՝ Γολγοθάς, արամեերեն գուլգուտա-ից, բառացի՝ գանգ), բարձունք Երուսաղեմում, որտեղ, ըստ Ավետարանի, խաչվել է Քրիստոսը, «Գողգոթա» հասկացությունը օգտագործվում է նաև փոխաբերական իմաստով՝ որպես ինքնազոհության ն բարոյական տառապանքի խորհըրդանիշ։ Գողգոթայում կառուցվել է «Սուրբ գերեզմանի եկեղեցին», որտեղ գտնվել է Քրիստոսի խաչափայտը։
ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ
- ԱՌԿԱՅԾ ՃՐԱԳ
- Յաղթանակի գիշերն է այս տօնական.-
- Հարս, եղ լեցուր ճրագին:
- Պիտի դառնայ տղաս կռիւեն յաղթական.-
- Հարս, քիթն առ պատրույգին:
- Սայլ մը կեցաւ դըան առջեւ, հորին քով.-
- Հարս, վառէ լույսը ճրագին:
- Տըղաս կուգայ ճակատն հըպարտ դափնիով.-
- Հարս, բեր ճրագը շեմին:
- Բայց...սայլին վրայ արի՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են...
- Հարս, ճրագդ ասդին երկարէ:
- Հերոս տղաս... հոն զարնուած է սըրտէն.-
- Ախ, Հարս, ճրագըդ մարէ...
- Ու սև կատուն տնակին կմլավե խելահեղ
- Ճանկռթելով շեմքը դռան:
ԱՄՓՈՓՈՒՄ