СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասավանդման ակտիվ մեթոդներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասավանդման ակտիվ մեթոդներ»

Դասավանդման ակտիվ մեթոդներ

  1. Լաբորատոր մեթոդն ուսուցման այնպիսի մեթոդ է, որի ժամանակ ուսումնառողները դասավանդողների ղեկավարությամբ և նախապես որոշված պլանով անց են կացնում փորձեր կամ պրակտիկ հանձնարարություններ, որոնց գործընթացներում ընկալվում և իմաստավորվում են նոր և/կամ ատացած գիտելիքները: Լաբորատոր աշխատանքը ուսումնառողներից պահանջում է ավելի մեծ ակտիվություն և ինքուրույնություն:

  2. Վարժություններ

Վարժությունն ուսուցման մեթոդ է, որն իրենից ներկայացնում է յուրացրած նյութը պրակտիկայում կիրառելու նպատակով բազմաթիվ անգամ կատարելու պլանավորված, կազմակերպված գործողություն: Տարբերվում են վարժությունների հետևյալ տեսակները՝ հատուկ, մեկնաբանություններով, գրավոր, բանավոր, գրաֆիկական, արտադրական- աշխատանքային:

  1. Զրույց

Երկխոսություն է, որի ժամանակ դասախոսը հարցերի միջոցով հաղորդում է ուսումնառողներին նոր նյութը կամ ստուգում յուրացման աստիճանը: Զրույցները կարող են կիրառվել յուրաքանչյուր կրթական խնդիր լուծելու համար: Տարբերում են անհատական, խմբային և համալսարանային տեսակները: Դիդակտիկ խնդիրներից դուրս գալով տարբերվում են

    • ներածական – օրինակ՝ ուսումնական նյութի վերաբերյալ հետաքրքրություն ձևավորելու համար, ուսումնառողների գիտելիքների յուրացման, պատրաստվածության մակարդակի որոշման և այլ տեսակի:

    • Նոր գիտելիքների հաղորդման զրույց, որը կարող է ունենալ վերարտադրող, պրոբլեմային և էվրիստիկ բնույթի: Վորջիններս տարբերվում են հարցերի խորությամբ, քանակով:

    • Ամրապնդող զրույցները կիրառվում են թեմայի ուսումնասիրման ավարտին, օգնում են համակարգել գիտելիքները:

    • Վերահսկող- շտկող զրույցները կիրառվում են ախտորոշման նպատակով:

    • 4.Խմբային քննարկումներ

Այս մեթոդը բաղկացած է երկու փուլից: I փուլի ժամանակ ուսանողի առջև դրվում է հիմնախնդիրը և սահմանափակվում է կատարման ժամանակը: Կարելի է խմբում նշանակել ղեկավար /լիդեր/: II փուլի ժամանակ քննարկման արդյունքում ընդունվում է որոշում, հիմնավորվում համատեղ դասախոսի հետ: Այս մեթոդների տեսակներից է կլոր սեղանը, որի ընթացքում տեղի է ունենում կարծիքների, փորձի, նվաճումների փոխանակում:

5.Հրապարակային ներկայացում (պրեզենտացիա)

Ներկայացումը կարևոր տեղեկատվության տրամադրման միջոց է հրապարակային ելույթների ժամանակ:

  1. Լուսապատկեր (Սլայդ)

Ներկայացումները թույլ են տալիս արդյունավետ ու տեսանելի դարձնել հաղորդման բովանդակությունը:

  1. Տեսաֆիլմերի դիտում և քննարկում

Այս մեթոդը կիրառվում է ուսուցման յուրաքանչյուր փուլում, այն դեպքում, եթե այն համապատասխանում է դասի թեմային և նպատակին: Դիտումից առաջ ուսանողներին ներկայացվում է հիմնական հարցը քննարկման համար: Կարելի է դիտել ամբողջ ֆիլմը կամ առանձին դրվագներ: Վերջում առանձին քննարկվում են հարցերը և ամփոփվում:

  1. Արտալսարանային (ոլորտային) աշխատանք

Որի ժամանակ ուսանողները ձեռք են բերում կամ ցուցաբերում են հատուկ մասնագիտական գիտելիքներ, կարողություններ պրակտիկային ընթացքում՝ տեղակայված տարբեր վայրերում: Այդ մեթոդի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին կիրառել ձեռքբերված գիտելիքները: Շատ կարևոր է, որ դասախոսը կամ մասնագետն անցկացնի անհատական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջամտի:

  1. Ուղեկցված ինքնուսուցում

Ուսանողները ձեռք են բերում կամ կիրառում են գիտելիքներ մի դասընթացից կամ դասընթացի մի մասից ինքնուրույն աշխատանքի ժամանակ: Ինքնուսուցման դեպքում տրամադրվում է ադապտացված ուսումնական նյութեր և աջակցություն դասավանդողի կողմից: Աջակցությունը տրամադրվում է հետևյալ տեսքով. ակնարկների, առանձին հարցերի, դիագրամների, հիմնական հասկացությունների, ընթացիկ առաջադրանքների և այլն:

Ուղեկցված ինքնուսուցումը տարբերվում է հեռահար ուսուցումից նրանով, որ ունի կենդանի շփում դասախոսի հետ:


  1. Ինտեգրված սեմինար

Այստեղ կենտրոնանում են տարբեր դասընթացների բովանդակությունների ինտեգրումը: Անցկացվում է հաղորդակցման քննարկումների, վարժությունների, դերային խաղերի, մոդելավորումների, կարճ առաջադրանքների և այլ միջոցներով: Այս տեսակի սեմինարը թույլ է տալիս անցկացնել անհատական կամ խմբային խորհրդատվություն:


  1. Մագիստրոսական թեզ

Մագիստրոսական թեզը հետազոտական նախագիծ է, որն ամբողջականացնում է մագիստրոսական ծրագիրը, որը պետք է բավարարի կրթական աստիճանի որոշակի պահանջներին: Այս մեթոդը դիտվում է նաև որպես գնահատման մեթոդ:

  1. Միկրոդասավանդում

Ուսանողները ներկայացնում են թեմաներ, որոնք պատրաստել են ինքնուրույն կամ խմբով: Այս մեթոդի նպատակն է ակտիվացնել ուսանողների ինքնուրույն աշխատանքը,

զարգացնել նրանց ներկայացման կարողությունները և դասավանդման հմտությունները: Դասախոսը, ունկնդրող ուսանողները մեկնաբանում են ներկայացված աշխատանքը, անում առաջարկություններ: Դասախոսը կարող է նաև համատեղ ուսանողի հետ աշխատել նախապատրաստական փուլում:

  1. Սեմինար

Սեմինարի միջոցով խորացվում, համակարգվում և վերահսկվում են ուսանողների գիտելիքները: Սեմինարն անցկացնելու համար ներկայացվում է անցկացման պլանը, հիմնական և լրացուցիչ գրականությունը: Սեմինարի սկզբին ներածական խոսքով ելույթ է ունենում դասախոսը, հետո սկսվում են հարցերի քննարկումները: Պարապմունքի ավարտին դասախոսը ամփոփում է սեմինարը, որպեսզի ուսանողներն առավել ակտիվ լինեն, երբեմն նշանակվում են ընդդիմախոսներ: Տարբերում են սեմինարների մի քանի տեսակներ. սեմինար-զրույց, սեմինար-բանավեճ և այլն:

  1. Առցանց քննարկումներ

Ուսանողները հաղորդակցվում են ուսումնասիրվող թեմաների վերաբերյալ, փոխանակելով նամակներ և պատասխաններ:

Որպեսզի կազմակերպվի քննարկում, ղեկավարը ներկայացնում է թեման կամ առաջարկությունը, առաջադրում է հարց կամ թեմայի վերաբերյալ որևէ տեսանկյուն: Առցանց քննարկման հիմնական նպատակն է փոխանցել գիտելիքներ այս եղանակով, սովորեցնել ուսանողներին զարգացնել և հիմնավորել սեփական մասնագիտական կարծիքը: Դասախոսը կարող է մեկնաբանել ուսանողների մտքերը, ամփոփել քննարկումները, խթանել ուսանողների իմացական ակտիվությունը և այլն:

  1. Խնդիրների վրա հիմնված ուսուցում (Խնդիրների առաջադրմամբ ուսուցում)

Սա ինտերակտիվ ուսուցման մեթոդ է, երբ դասախոսը ուսանողների փոքր խմբերին օգնում է վերլուծել խնդիրը, որը շատ թերի է կազմված: Ուսանողների հետ սահմանում է ուսուցման հարցերը և աջակցում է խնդրի ինքնուրույն լուծմանը: Խնդիրների լուծման ընթացքում դասախոսը չի առաջարկում պատրաստի գիտելիք ուսանողներին, ուսանողներն իրենք են փնտրում նոր գիտելիք, որն իրենցից պահանջում է առաջադրված խնդիրը լուծելու համար: Դասախոսը չի մասնակցում քննարկումներին, միայն որոշակի ուղղություն է տալիս քննարկման ընթացքին: (Ուսուցում հիմնված խնդիրների լուծման վրա)

  1. Պրակտիկում

Ինքնուրույն ուսուցման մեթոդ է, երբ ուսանողները ձեռք են բերում կամ կիրառում հատուկ մասնագիտական գիտելիքներ, կարողություններ, հմտություններ: Ուսանողներն անհատական կամ փոքր խմբերով անցկացնում են փորձարկումներ և իրենց տրամադրվում է լիարժեք ուղղորդում: Դասախոսը պատասխանատու է կազմակերպման և ուսանողներին ուղղորդելու համար: Պրակտիկումներն անցկացվում են լաբորատորիաներում, հատուկ լսարաններում և այլն: Պրակտիկումներն ուղղված են ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են կարիերայի ընթացքում: Քանի որ