СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասեր մայրենիից 5-րդ դասարան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասեր մայրենիից 5-րդ դասարան»

ԳԱՅԼՆ ՈԻ ՍՈԽԱԿԸ

Այս վաղեմի չար աշխարհում,
Գարնան մի օր, լուսածագին,
Անտառի մեջ գայլը բռնեց
Սոխակին:
Գայլի ճմլող, սուր ճանկերում,
Նուրբ հույզերի երգիչը հեգ
Թպրտում էր ու ծղրտում
Սրտաբեկ:
-Պա՛հ, գայլն ասաց, հռչակ ունես,
Թե երգերի մեծ վարպետ ես.
Անուշ ձայնըդ սա՞ է միթե,
Սուտասա՛ն:
— Այո՛, ճիշտ է, սոխակն ասաց, Վարպետ եմ ես հռչակավոր,
Բայց միայն թե՝
Մայր բնության ազատ գրկում,
Եվ ո՛չ դաժան քո ճանկերում,
Ո՜վ գազան:

Առաջադրանք առակի վերաբերյալ.

  • Ընթերցել առակը:

  • Առակի իմաստն արտահայտել մեկ նախադասությամբ:

Ամեն մեկը ազատության մեջ կարող է դրսեւորել իր տաղանդն ու ունակությունները:

  • Բնութագրել գայլին ու սոխակին՝ հակադրելով իրար:

Խոսակը սիրում է երգել, գայլը գիշատիչ է եւ լռեցնում է նրա երգը:

Գայլը չար է, սոխակը՝ բարի:

  • Ո՞րն է լավ երգելու գաղտնիքը:

Լավ երգելու գաղտնիքը ազատությունն է:

  •  Առակի մեջ երգը, անուշ ձայնը ի՞նչ են խորհրդանշում:

Ազատ արտահայտվելու իրավունքը: