| Դպրոցում ուսումնադաստիրակչական աշխատանքների կազմակերպման գործընթացում կարևոր դերերից մեկը հատկացվում է դասղեկին: Դպրոցի կանոնադրության մեջ սահմանված դասղեկի պարտականությունները ենթադրութմ են ոչ միայն դաստիրակչական այլ նաև ուսումնամեթոդական աշխատանք, բացահայտելու համար դասարանի աշակերտների ուսումնական հաջողությունները և դժվարությունները, դրանք հետագայում դասավանդող ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ վերլուծելու, և հաղթահարելու նպատակով համապատասխան որոշումներ կայացնելու համար: Այդ աշխատանքում հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով դասղեկը խորը կթափանցի երեխաների ներքնաշխարհը, ինչպես կմբռնի նրանց ապրումների ու վարքի մոտիվները: Աշակերտներին ուսումնասիրելը դասղեկի պարտականությունն է: Նա դպրոցականին ուսումնասիրում է դասի ժամանակ և դասից հետո: Այդ ուսումնասիրությունը շարունակվում է դասարանի ղեկավարման դասղեկի ողջ գործունեության ընթացքում և կազմում է շատ կարևոր օղակ ամբողջ դաստիարակչական աշխատանքի համակարգում: Նման ուսումնասիրության հիման վրա հնարավոր է գտնել դասարանի կոլեկտիվի և առանձին աշակերտի վրա դաստիարակչական ներգործման ավելի արդյունավետ ձևեր և մեթոդներ: Դպրոցականի անձն ուսումնասիրելու հիմնական մեթոդներից մեկը նրա գործունեությանն ու վարքին հետևելն է: Միաժամանակ, որպես լրացուցիչ մեթոդներ, օգտագործվում են աշակերտների, տվյալ դասարանում աշխատող ուսուցիչների և աշակերտների ծնողների հետ անցկացվող զրույցները: Աշակերտին դիտարկելը առանձնապես արժեքավոր նյութ է տալիս իրենց գործունեության ընթացքում: Իրենց բնավորությունը, ունակությունները և ձիրքերն ավելի լրիվ չափով աշակերտները բացահայտում են դասերի ժամանակ, հանրօգուտ աշխատանքում և հասարակական հանձնարարություններ կատարելիս: Հետևապես հարկավոր է ուշադիր լսել աշակերտների պատասխանները դասերի ժամանակ, վերլուծել այդ պատասխանները, բացահայտել աշակերտների հիշողության և մտածողության առանձնահատկությունները, այնպիսի հատկությունների առկայությունը նրանց մեջ, ինչպիսիք են` ջանասիրությունը, կարգապահությունը, համառությունը ուսումնական աշխատանքում: Դրա հետ մեկտեղ պետք է աշակերտներին հետևել նաև կյանքի ուրիշ դեպքերում` խաղերի, զբոսանքների, էքսկուրսիաների, խմբային պարապմունքների, դասարանական ժողովների ժամանակ: Դասղեկը նպաստում է իր դասարանում դասավանդող ուսուցիչների մոտ, պետական չափորոշիչներին համապատասխան, միասնական մանկավարժական մոտեցման ձևավորմանը, վարում է դասարանին վերաբերվող պետական փաստաթղթերը, դպրոցի տնօրինությանը ներկայացնում դասարանի առաջադիմության, վարքի մասին տեղեկատվություն: Մյուս ուսուցիչների դասերին մասնակցելու ժամանակ դասղեկը ոչ միայն հետևում է դասարանում կարգապահությանը և վարքին, այլև ուշադիր լսում է աշակերտների պատասխանները, հետևում է նրանց կողմից խնդիրների լուծմանը, տարբեր վարժությունների կատարմանը: Այդ դիտումները օգնում են, որ ավելի լավ կազմակերպվի առաջադիմությունը բարձրացնելու ուղղությամբ աշակերտների հետ անհատական աշխատանքի կազմակերպումը: Նման դիտարկումների ընթացքում դասղեկը ի հայտ է բերում ետ մնացող աշակերտներին և օգնություն ցույց տալիս նրանց: Մյուս կողմից դասարանում աշակերտների մի մասն էլ ամբողջությամբ չի իրացնում իր ուսումնական հնարավորությունները: Ոչ բոլոր դեպքերում են ուսուցիչները կարողանում հասկանալ այս փաստը և ժամանակին միջոցներ ձեռնարկել: Մանկավարժի ուսումնադաստիարակչական գործունեության մեջ ձևամոլության հիմնական պատճառներից մեկը նրա անբավար ուշադրությունն է աշակերտների գործողությունների ներքին բովանդակության, նրանց դիտումների մակերեսային վերաբերմունքը, նրանց վարքի, արարքների, ընդհանրապես գործունեության ներքին դրդապատճառների ուսումնասիրության և ընկալման նկատմամբ: Եվ դասղեկի միջամտությունը այստեղ շատ տեղին է և կարևոր: Դասղեկը ուսուցչի ուշադրությունը հրավիրում է ձևամոլության բացասական ազդեցությունը որակի վրա (ադմինիստրատիվ վերահսկողություն), այս կամ այն աշակերտների անհատական առանձնահատկությունների վրա (աշակերտի ուսումնական օգնություն, համագործակցություն դասավանդող ուսուցչի հետ): Նման աշխատանք հնարավոր է իրականացնել դասարանում դասերի ընթացքում ուսումնասիրություններ կատարելու, դասավանդող ուսուցիչների և ծնողների հետ անհատական և խմբային հանդիպումներ կազմակերպելու, վերլուծություններ կատարելու և նպատակային միջոցառումներ ձեռնարկելու միջոցով: Երեխաների ուսման գործին լուրջ օգնություն կարող են ցույց տալ աշակերտների ծնողները, քանի որ երեխաները սովորում են ոչ միայն դպրոցում, այլ նաև տանը: Դասղեկները սովորաբար ծնողնեին ծանոթացնում են երեխաների ուսուցման նկատմամբ դպրոցի պահանջներին: Շատ հաճախ այդ բանը հնարավոր չէ, կամ ամբողջական չէ առանց ծնողի և դասղեկի կողմից դասերի համատեղ դիտարկումների: Այս առումով դասղեկից պահանջվում է ծնողների հետ իրականացնել անհատական աշխատանք և դասերի ընթացքում, և դասերից հետո: Հաշվի առնելով ուսուցչի այսօրվա ուսումնական ծանրաբեռնվածությունը, դասղեկը նման աշխատանք դասերի ընթացքում չի կարող իրականացնել: Այսպես օրինակª այսօր ուսուցչի ուսումնական ծանրաբեռնվածությունը 20-24 ժամ է, նա օրվա ընթացքում ունենում է 4 ժամ դաս, իսկ օրինակ 4-րդ դասարաններում ուսումնական ծանրաբեռնվածությունը, ըստ ուսումնական պլանի, կազմում է 23 ժամ, այսինքն նրանք ունեն օրական 4 ժամ դաս: Ստացվում է, որ դասղեկը դասերի ընթացքում չի կարող զբաղվել իր պարտականությունների կատարմամբ: Մինչդեռ իր պարտականությունների հիմնական մասի կատարումը կախված է դասերի ընթացքում կատարված աշխատանքի որակից: Դասղեկի աշխատանքը դասերի ընթացքում ներկայացնելու համար առաջարկում եմ դասղեկի աշխատանքների կազմակերպման նպատակների և խնդիրների աղյուսակը ըստ դասեր ընթացքում և դասերից հետո նրա պարտականությունների բաշխման, հիմք ընդունելով դպրոցի կանոնադրության մեջ դասղեկի պարտականությունները նկարագրող բաժնի պահանջների: Դասղեկի պարտականությունները դպրոցի կանոնադրության համաձայն | դասարանի ղեկավարը (դասղեկը) | դասերի ժամանակ | դասերից հետո | | ա) Դաստիրակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանումª սերտորեն համագործակցելով մյուս ուսուցչիների հետ: | ա) Դասալսման ժամանակ ուսումնասիրում է աշակերտների վարքը, դաստիրակության այս կամ այն դրսևորումները: բ) Դասալսման ժամանակ պարզում է դասրանում դասավանդող ուսուցիչների աշխաըանքում դատիարակչական ելեմենտի գոյությունը, նպատակադրվածությունը և արդյունավետությունը: | ա) Վերլուծում է դասալսումների ընթացքում կուտակված նյութը: բ) Վերլուծում է լսած դասերը դասավանդող ուսուցչի հետ, ներկայացնում նրանց իր ուսումնասիրությունների արդյունքները, մտահոգությունները և ավելի լավ ճանաչելով իր դասարանի աշակետներին, առաջարկում նոր մոտեցումներ առաջացած դժվարություբները հաղթահարելու համար: գ) Հաշվի առնելով դասվանդող ուսուցիչների կարծիքները, դասալսման ընթացքում իր դիտարկումները, զրուցում է աշկերտի ծնողի հետ (հրավիրելով հանդիպման, հեռախոսով և նամակի միջոցով), որոշում իր և ծնողի անելիքը առաջացած տվյալդժվարությունը հաղթահարելու համար: դ) Վերը նշված աշխատանքների հիման վրա կազմում է աշակերտի (դասարանի) հետ դաստիրակչական աշխատանքների կազմակերպման պլան և իր աշխատանքներում առաջնորդվում այդ պլանով: | | ա) Ապահովում է սովորողների նկատմամբ դպրոցի և ընտանիքի մակավարժական պահանջների միասնականությունը: բ) Կատարում է դասալսում պարզելու համար աշակերտների ուսման նկատմաբ ունեցած վերաբերմունքը: | ա) Կատարում է դասալսում պարզելու համար ուսուցիչների կողմից պետական չափորոշիչներին համապատասխան միասնակն մոտեցման առկայության փաստը: | ա) Վերլուծում է դասալսման ընթացքում կուտակված նյութը: բ) Զրուցում է ծնողների հետ, ներկայացնում պետական չափորոշիչներին համապատասխան աշակերտներին ներկայացվող պահանջները և առաջարկում ուղիներ անհամապատասխանությունները վերացնելու համար: գ) Վերը նշված աշխատանքների արդյունքում պլանավորում (փոփոխություններ է կատարում պլանում) ծնողդպրոց համագործակցության ապահովման միջոցառումների պլան: | | գ) Անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն: | ա) Կատարում է դասալսում պարզելու համար աշակերտի (ների) այս կամ այն առարկայից ետ մնալու, իր ընդունակություններին համապատասխան առաջադիմություն չցուցաբերելու փաստը: բ) Կատարում է դասալսում պարզելու համար աշաերտի մոտ վերը նշված դժվարությունների կապը ուսուցչի դասավանդման սկզբունքների հետ: | ա) Վերլուծում է դասալսումների ընթացքում կուտակված նյութը: բ) Զրուցում է դսավանդող ուսուցիչների հետ հասկանալու համար աշակերտի դժվարություների պատճառը, որոշում դժվարությունները հաղթահարելու ուղիները: գ) Աշակերտի (ների) ծնողի հետ քննարկում իր մտահոգությունները, որոշում ընտանիքի դերը այդ դժվարությունների մեջ: դ) Ստեղծում աշակերտի անհատական ուսումնական պլան և առաջարկում աշակերտին, ուսուցիչներին և աշակերտի ծնողներին առաջնորդվել այդ պլանով: ե) Պլանավորում է հետագա դասալսումներ աշակերտի (ների) ուսումնական առաջընթացը արձանագրելու համար, անհրաժեշտության դեպքում պլանում կատարում է փոփոխություններ: | | դ) Իրականացնում է դասարանի համար սահմանված գործունեությունը, դպրոցի տնօրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկություններ: | ա) Կատարում է դասալսումներ (կարճատև) պարզելու համար աշակերտների հաճախումներին վարքին առաջադիմությանը ներկայացվող դպրոցական պահանջների կատարողականը: | ա) Վերլուծում է դասալսումների ընթացքում կուտակված նյութը,ներկայացնում տնօրինությանը: | | ե) Կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգանման նպաստող միջոցառումներ, միցույթներ, նպատակային էքսկուրսիաներր, շրջագայություններ, հետևում տնային հանձնարարությունի կատարմանը, ուսման և հանգստի կազմակերպմանը: | | ա) Խորհրդակցում է ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ ևւ կազմակերպում սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ: բ) Խորհրդակցում է առարկայական ուսուցիչների հետ և կազմակերպում առարկայական մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություննր: գ) ՈՒսումնասիրում է դասարանի դասացուցակը, խորհրդակցում սպասարկող բժշկի հետ դասացուցակի համապատասխանությունը գոյություն ունեցող սանիտարական նորմերին և առաջարկություն ներկայացնում դպրոցի տնօրինությանը դասցուցակը բարելավելու համար: | | ա) Դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում վարքի կանոնները կոպտորեն խախտած սովորողի հարցը: | | ա) Բացահայտում է վարքի կանոնները խախտած աշակերտներին, նրանց հետ վերը նշված կետերին համապատասխան աշխատանքները իրականացնելուց հետո հաջողության չհասնելու դեպքում դիմում մանկավարժական խորհրդին համապատասխան օժանդակություն ստանալու համար: | Այսօր դասղեկի աշխատանքի նկատմամբ ձևավորված մոտեցումները վերանայման կարիք ունեն: Պասղեկի աշխատանքը պետք է դիտարկվի որպես առանձին մանկավարժական գործընթաց և ուսուցչի ուսումնական ծանրաբեռնվածության լրացումից դառնա հիմնական աշխատանք° հաստիք: Այս դեպքում դասղեկը կկարողանա ղեկավարել մեկ դասարան, տվյալ հոսքի բոլոր դասարանները, բազմակոմպլեկտ դասարաններ վարձատրվելով դասղեկի դրույքի համարժեք հարաբերությամբ: Միևնույն ժամանակ դասղեկը կկարողանա ունենալ սահմանափակ ուսումնական ծանրաբեռնվածություն ¥այնպես, որ դա չխանգարի հիմնական պարտականությունների կատարմանը€ իր կողմից ղեկավարվող դասարանում ¥ներում€: |