СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասղեկական ժամ -8

Нажмите, чтобы узнать подробности

Դասղեկական ժամ

Просмотр содержимого документа
«Դասղեկական ժամ -8»

Դասղեկի բաց ժամ՝ Մարդկային անտակտություն թեմայով (8-րդ դասարան)

Կրթական նպատակը. Խորացնել աշակերտների պատկերացումները պատշաճավարության, անտակտության մասին, ծանոթացնել հասարակության մեջ պատշաճավարության սկզբունքների հետ:

Դաստիարակչական նպատակը. Նպաստել աշակերտների մոտ բարի մարդկային փոխհարաբերությունների, գթասրտության, մարդկանց և միմյանց հանդեպ բարեկամության դաստիարակմանը, մարդկային գեղեցկության՝ անտակտության, մյուսների հանդեպ անհարգալից վերաբերմունքի անթույլատրելիության, մարդկայնության մասին պատկերացումների ձևավորմանը, դասընթացի ընթացքում նպաստել աշխարհայացքային գաղափարների իրականացմանը՝ պատշաճավոր վերաբերմունք միմյանց նկատմամբ:

Զարգացնող նպատակը. Զարգացնել աշակերտների՝ շրջապատի մարդկանց հանդեպ պատշաճավոր վերաբերվելու կարողությունը, բարդ իրավիճակներում դրականը տեսնելու, բարդ, կոնֆլիկտային իրավիճակներից խելամիտ ելք գտնելու ունակությունը:

Խնդիրները.

  1. Զարգացնել պատշաճավարության ունակությունները տարատեսակ իրավիճակների քննարկման եղանակով:

  2. Զարգացնել վերլուծական մտածողությունը, խմբակային աշխատանքի կարողությունները, երկխոսություն վարելու ու սեփական դիրքորոշումը հիմնավորելու, քննարկվող խնդիրների փոխզիջումային լուծումներ գտնելու կարողությունը:

  3. Մշակել հասարակության մեջ պատշաճավարության կանոնները:

Աշխատանքի ձևերը՝ երկխոսային, խմբակային:

Դասի պլան.

  1. Կազմակերպչական մաս՝ 1 րոպե

  2. Թեմայի ներածություն՝ 5-7 րոպե

  3. Խնդրի ներկայացում և քննարկում: Միջանկյալ անդրադարձում՝ 5-7 րոպե

  4. Դասարանի բաժանում խմբերի առաջադրանքների կատարման համար՝ 1 րոպե

  5. Աշխատանք խմբերում: Միջանկյալ անդրադարձում՝ 15-17 րոպե

  6. Ամփոփում՝ 5 րոպե

  7. Անդրադարձում՝ 7 րոպե

  8. Դասի հիմնական եզրակացությունը՝ 2 րոպե:

Դասի ընթացքը.

Բարև ձեզ, երեխաներ: Այսօր մենք միասին կփորձենք ձևավորել պատկերացում մարդկային գեղեցկության, այն է՝ մարդկայնության, անտակտության, չարիքի, մարդկանց հանդեպ անհարգալից վերաբերմունքի անթույլատրելիության մասին, կոնկրետ կենսական իրավիճակների օրինակների վրա բացահայտել մարդկային զգացմունքների խորությունը և հնարավորություն տալ դրսևորել դրանք արարքներում, խոսքում, սովորել չափի զգացում ունենալ շրջապատի մարդկանց հետ փոխհարաբերություններում, սեփական վերաբերմունքն արտահայտել կատարվածի նկատմամբ, կարեկցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Եվ, իհարկե, կաշխատենք զարգացնել մեր մեջ տակտի զգացումը:

Սակայն, բուն թեմային անցնելուց առաջ եկեք պատասխանենք հետևյալ հարցերին՝

  1. Դուք ավտոբուս եք նստել հետևի հարթակից և նկատել եք, որ առջևի դռան մոտ ձեր ընկերներն են կանգնած: Պետք է արդյոք բարևել նրանց, եթե պետք է, ապա ինչպես դա անել: (Պատասխան՝ պետք է բարևել գլխի շարժումով կամ ժեստով, բայց ոչ մի դեպքում չգոռալ ավտոբուսում):

  2. Դպրոցի միջանցքում ուսուցիչներ են զրուցում: Աշակերտը նկատեց նրանց մեջ իր դասղեկին և ասաց. Բարև ձեզ, Վերա Իվանովնա: Ինչպիսի սխալ է թույլ տվել աշակերտը: (Պատասխան՝ Բարև-ը պետք է հասցեագրվի բոլոր ուսուցիչներին, այլ ոչ միայն դասղեկին):

  3. Դու քայլում ես ընկերոջդ հետ փողոցով: Նա բարևեց քեզ անծանոթ մի մարդու և կանգ առավ: Պետք է արդյոք բարևես և դու: (Պատասխան՝ պետք է):

  4. Ով պետք է առաջինը դադարեցնի հեռախոսազրույցը՝ ով զանգահարել է թե ում զանգահարել են: (Պատասխան՝ նա, ով զանգել է):

  5. Ձեր հետ, երևի, այդպիսի բան պատահել է, երբ հաճախ ես հանդիպում մի մարդու, օրինակ, կանգառում, դպրոցի ճանապարհին, բայց ծանոթ չես նրա հետ: Պետք է արդյոք այս դեպքում բարևել: (Պատասխան՝ այո):

  6. Ձեր ծանոթն այլ քաղաք է մեկնում, և դուք ուզում եք իր հետ նամակ փոխանցել ընկերոջը: Նամակը դրված է ծրարի մեջ: Պետք է արդյոք սոսնձել ծրարը, ինչպես դա սովորաբար արվում է , թե ոչ: (Պատասխան՝ ոչ, պետք չէ, հակառակ դեպքում ձեր ծանոթը կարող է նեղանալ իր հանդեպ անվստահության համար):

  7. Ձեզ մի իր են նվիրել, որը դուք արդեն ունեք, կամ որը ձեզ պետք չէ կամ չեք հավանում: Ինչ կասեք նվիրողին: (Պատասխան՝ կլռեմ կամ կասեմ, որ շատ եմ հավանում):

Երեխաներ, ինչով էիք դուք ղեկավարվում տվյալ հարցերին պատասխաններ ընտրելուց (աշակերտները պատասխանում են):

Կարողանում ենք արդյոք մեզ ճիշտ պահել հասարակական վայրերում, հյուրընկալվելիս, դպրոցում, տանը, պատշաճ կերպով վերաբերվել միմյանց նկատմամբ: Ավաղ, ոչ բոլորը ու ոչ միշտ: Բոլորս էլ հանդիպել ենք անտակտության, անգթասրտության, գռեհկության դրսևորումներին: Շատերը սեփական փորձից գիտեն, թե որքան վիրավորական է լինում, երբ ինչ-որ մեկը հրում է, թեկուզև՝ պատահաբար, և ներողություն չի խնդրում, կամ կոպտում է, կամ չի հասկանում ձեր հոգեվիճակն ու կատակում է, երբ ձեր համար ընդհանրապես կատակելու ժամանակը չէ:

Այս կապակցությամբ, երեխաներ, որն է մեր այսօրվա դասի թեման:

Ճիշտ է, այսօր մենք խոսելու ենք մարդկային անտակտության մասին և պարզելու ենք հասարակության մեջ պատշաճավարության սկզբունքները:

Իսկ հիմա, երեխաներ, փորձենք պարզել, թե ինչ է նշանակում անտակտություն բառը: Սկսենք այն բանից, թե որ բառից է այն կազմվել (երեխաները պատասխանում են՝ տակտ):

Երեխաներ, իսկ ինչ եք կարծում, ինչ է նշանակում տակտ, պատշաճավարություն բառը: Փորձեք ասել այդ բառերի հոմանիշները: (Երեխաները պատասխանում են):

Լատիներենից թարգմանաբար տակտ նշանակում է հպում: Խոսելով պատշաճավարության, տակտի զգացումի մասին, նկատի են ունենում որոշակի՝ բնությունից տրված կամ դաստիարակության ընթացքում ձեռքբերված չափի զգացում, ցանկացած իրավիճակում դիմացինի դրության մեջ մտնելու կարողություն: Այդ կարողության շնորհիվ մարդը զգում է, թե ինչպես պետք է վարվի յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում, որպեսզի նրան հասկանան և չվիրավորվեն իրենից:

Տակտով մարդը մշտապես հաշվի է առնում կոնկրետ հանգամանքները՝ տարիքային տարբերությունը, սեռը, հասարակական դիրքը, խոսակցության վայրը, կողմնակի մարդկանց առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ տակտով մարդը երբեք չի միջամտի ուրիշնրի գործերին, նամանավանդ, եթե նրան այդ մասին չեն խնդրել: Այդպիսի մարդը միշտ և ամենուրեք ձգտում է գտնել այսպես կոչված ոսկե միջինը: Դիմացինի հանդեպ հարգալից վերաբերմունքը պատշաճավարության պարտադիր պայմանն է:

Վերոնշյալի հիման վրա եկեք փորձենք սահմանել, թե ինչ բան է անտակտությունը: (Երեխաները պատասխանում են)

Անտակտությունը տակտի և չափի զգացումի բացակայությունն է, մարդու՝ սեփական վարքագիծը վերահսկելու, հույզերը կառավարելու անկարողությունը:

Ձեր կարծիքով, ինչպես է դրսևորվում մարդկային անտակտությունը: (Երեխաները պատասխանում են)

Շրջապատի մարդկանց հետ փոխհարաբերություններում այն արտահայտվում է նախատեսված դիստանցիան խախտելու մեջ, որի սահմանները որոշվում են մարդկանց միջև՝ հաշվի առնելով տարիքը, հասարակական դիրքը և կոնկրետ հանգամանքները (շրջապատը, իրավիճակը և ժամանակը): Անտակտ մարդը չի հասկանում և չի զգում իր զրուցակիցներին, նրանց հոգեվիճակը, տրամադրությունը, այդ պատճառով էլ թույլ է տալիս մյուսների համար տհաճ իրավիճակներ, նա չի կարողանում խնայել մյուսների ինքնասիրությունը կամ վերքերը: Նա միջամտում է մյուսների գործերին, նրա մոտ բացակայում է վարքագծի և հույզերի ինքնավերահսկումը, նա անպատշաճորեն ազատ է և չափազանց հետաքրքրասեր:

Իսկ դուք հանդիպել եք երբևիցե անտակտության հետ, ինչպես է այն արտահայտվել: (Երեխաները պատասխանում են)

Կարծում եմ, ձեզանից շատերը հայտնվել են նաև այնպիսի իրավիճակում, երբ այս կամ այն խնդրի քննարկման ժամանակ ինչ-որ մեկն արտաբերում է դատարկ բան է, հիմարություն, անհեթեթություն արտահայտությունները: Դա, ձեր կարծիքով, պատշաճ վարմունք է: (Երեխաները պատասխանում են): Ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Իսկ ինքներդ երբևէ այդպես արտահայտվել եք: (Երեխաները պատասխանում են)

Համաձայնվեք, երեխաներ, որ այդպիսի վարքագիծը հաճախ պատճառ է դառնում այն բանի, որ երբ այդ մարդը ինքն է սկսում արտահայտվել, ապա նրա՝ անգամ խելամիտ դատողությունները սառնությամբ են ընդունվում լսարանի կողմից: Այդ պատճառով ավելի լավ է երբեք այդպես չարտահայտվել:

Աշխառհահռչակ հոգեբան, գրող Դեյլ Կարնեգին գրում է. Դուք կարող եք հասկացնել մարդուն, որ նա ճիշտ չէ՝ հայացքով, ինտոնացիայով կամ ժեստով ոչ պակաս պերճախոսորեն, քան խոսքով, բայց եթե դուք ասեք նրան, որ նա ճիշտ չէ, արդյոք դուք կստիպեք նրան համաձայնվել ձեր հետ: Երբեք: Քանզի դուք ուղղակի հարված եք հասցրել իր ինտելեկտին, իր խելամտությանը, իր ինքնասիրությանը և սեփական արժանապատվության զգացումին: Դա նրա մոտ ոչ թե իր կարծիքը փոխելու, այլև միայն պատասխան հարված հասցնելու ցանկություն կառաջացնի:

Անտակտությանը կարելի է հանդիպել յուրաքանչյուր քայլափոխի: Վերջապես սկսել ես լավ հագնվել՝ աշխատավարձդ են ավելացրել թե ամուսնացել ես, Երբ ես պատրաստվում նիհարել, Ինչ մեքենա ես գնել: Ինչ է՝ ավելի լավի համար գումարդ չի բավականացրել և այլն: Անտեղի հարցեր, նկատողություններ, արտահայտություններ՝ ինչպես օտար, անծանոթ, այնպես էլ ամենամոտ և հարազատ մարդկանց կողմից: Ինչ խոսք, նաև մեր կողմից՝ շրջապատի մարդկանց հասցեին: Կարծես թե չէինք ուզում ասել, բայց այդպես ստացվեց...

Իսկ հիմա եկեք քննարկենք տեքստում նկարագրված իրավիճակը՝ : Ձեր սեղաններին ներկայացված է մի նյութ, որում տեքստը բաժանված է մասերի: Սկզբում կարդացեք առաջին մասը, համանման տեքստը արտացոլված է սլայդում:

: (Ընթերցումն ընդհատվում է):

Ինչ եք կարծում, ինչպիսին է լինելու հերթում կանգնած մարդկանց վերաբերմունքը տատիկի խնդրանքին: (երեխաները պատասխանում են) (Դժգոհություն, անհամաձայնություն կամ, հակառակը, առանց որևէ առարկության առանց հերթ կթողնեին):

Իսկ ինչպես դուք կվարվեիք լսելով այդպիսի խնդրանք: (երեխաները պատասխանում են)

Այժմ հաջորդ էջում կարդացեք առաջադրված տեքստի երկրորդ մասը, նույն տեքստը ներկայացված է սլայդում:

(...Հերթում դժգոհության ալիք բարձրացավ: : ,-գոռաց ոտքից գլուխ ջինսե հագուստով մի երիտասարդ: Հանկարծ ամբոխի միջից ձայն լսվեց. Թողեք անցնեմ, ես վկայական ունեմ: Եվ դրամարկղի պատուհանի մոտ շարժվեց մի բարձրահասակ երիտասարդ: Նրա ձեռքերում կարմիր գրքույկ կար: Երիտասարդի բաճկոնի կոճակն արձակվել էր, և նրա կողքը կանգնած մարդիկ նկատեցին Խորհրդային Միության Հերոսի աստղը: Որ կայարանն է քեզ պետք, մայրիկ,-հարցրեց նա կնոջը: Եվ մեկ րոպե անց տոմս տվեց նրան:

Ինչպես եք գնահատում մարդկանց վարքագիծը հերթում (երեխաները պատասխանում են) :

Ինչով է պայմանավորված իր օգնությունը առաջարկած երիտասարդի արարքը: (երեխաները պատասխանում են) (կարեկցանք, հարգանք մեծերի նկատմամբ, բարություն):

Ինչու այդ երիտասարդն ինքը չօգտվեց արտահերթ տոմս ստանալու իր իրավունքից: (երեխաները պատասխանում են) (անհարմարություն քեզանից տարիքով մեծ մարդկանց առջև, տղամարդկություն, անձնվիրություն):

Ինչպես են վարվելու մարդիկ հերթում կատարվածից հետո: (երեխաները պատասխանում են) (նրանք կփոխվեն, ավելի զգոն կլինեն, բարեսիրտ):

Այժմ հաջորդ էջում կարդացեք առաջադրված տեքստի երկրորդ մասը, նույն տեքստը ներկայացված է սլայդում:

(Ընթերցվում է վերջին մասը)

:

Ինչ դաս տվեց երիտասարդն այդ մարդկանց: (երեխաները պատասխանում են) (նրանք ամոթ էին ապրում):

Անդրադարձում. Ինչ եզրակացություն եք արել ձեր համար ընթերցված տեքստից: (երեխաները պատասխանում են)

Իսկ հիմա, երեխաներ, դուք խմբեր կկազմեք: Յուրաքանչյուր խումբ ստանում է մեկական քարտ՝ կյանքի իրավիճակների նկարագրությամբ: Ձեր խնդիրը առաջադրված իրավիճակից ելք գտնելն է: Իրավիճակը քննարկելու համար դուք 5 րոպե ունեք, մի մոռացեք այն կանոնների մասին, որոնց մասին մենք այսօր խոսացել ենք:

Քարտերի բովանդակությունը՝

Քարտ 1. Դուք կարևոր հանդիպման եք շտապում, ուշանում եք, և հանկարծ ձեզ մի տատիկ է դիմում՝ ճանապարն անցնել իրեն օգնելու խնդրանքով: Ինչպիսին են ձեր գործողությունները: (երեխաները պատասխանում են)

Քարտ 2. Օգտվելով ծնողների բացակայությունից դուք որոշել եք դիսկոտեկ կազմակերպել տանը: Միացրել եք բարձր երաժշտություն, բայց հանկարծ դուռը թակեցին: Դա հարևան տատիկն էր, ով խնդրում է ձեզ դադարեցնել այդ խելամտությունը: Ինչպիսին են ձեր գործողությունները:

Քարտ 3. Որևէ համադասարանցի ահավոր նյարդայնացնում է ձեզ: Ձեր ռեակցիան:

Անդրադարձում. Ինչ եք կարծում, ինչ է սովորեցնում այս առաջադրանքը: Հեշտ էր արդյոք ելք գտնել տրված իրավիճակներից:

Թրենինգի ռեզյումե. Տվյալ իրավիճակներում շատ կարևոր է պատշաճավարությունը, իսկ տակտով մարդը բարյացակամ է վերաբերվում շրջապատի մարդկանց հանդեպ, փորձում է հասկանալ իրենց ուրախությունը, տխրությունը, ընդհանրապես տրամադրությունը, հարգում է մնացածին, պատրաստակամ է օգնել նրանց և խոսքով, և գործով, պահպանում է վարվելակերպի ընդունված նորմերը:

Իսկ այժմ եկեք կատարենք մի առաջադրանք, որը կոչվում է կամ : -ը դա խաղ է, որտեղ գնդակը ետ է ցատկում հակառակորդի ձեռնաթիակից և նորից ուղղվում է նրա մոտ: Դա հնարքի հիմնական իմաստն է: Երբ ինչ-որ մեկը փորձում է խոցել ձեզ, ստիպել ձեզ անվստահ զգալ, որպեսզի դուք, օրինակ, փոխեք ձեր որոշումը, կամ ուղղակի նեղացնել ձեզ, կամ ջղայնացնել, դուք կարող եք սպասելի վրդովմունքի կամ շփոթմունքի փոխարեն պատասխանել պարադոքսալ համաձայնությամբ: Այսինքն, դուք չեք առարկում, բայց անում եք դա այնպես, որ չեք էլ համաձայնվում: Այդ դեպքում դիմացինի չար մտադրություններն իրենց նպատակին չեն հասնում, և նա պարզապես առարկելու ոչինչ չի ունենում:

Օրինակ՝

-Գերազանց է, դու, ինչպես միշտ, ամեն ինչ զզվելի կերպով արեցիր:

-Դու այդպես ես կարծում: Ես կմտածեմ այդ մասին:

-Ձեր կարողություններով ավելի լավ է տանը նստեք:

-Այո, կարելի է և տանը, կարելի է և կիրառել դրանք գործում:

-Դու միշտ խառնաշփոթ ես ստեղծում սեղանի վրա:

-Հա, ես հաճախ եմ այդպես անում:

Իսկ հիմա եկեք աշխատենք խմբերում: Հիմա դուք կստանք երկուական եզրակացություն (խումբ 1՝ ես ձանձրալի լինել: Դու տարված ես անվտանգության վրա, դու ուղղակի պարանոյա ունես: խումբ 2.՝-Դու հիանալի օծանելիք ունես: Արդեն միջանցքից բույրը զգում ես: Քեզ միշտ բոլորից շատ է պետք): Ձեր խնդիրն է՝ պատասխանել առաջադրված արտահայտություններին պարադոքսալ համաձայնության մեթոդով:

Անդրադարձում. Ինչ եք կարծում, ինչ է սովորեցնում այս առաջադրանքը: Հեշտ էր արդյոք պատասխաններ գտնել անտակտ արտահայտությունների համար: (Երեխաները պատասխանում են):

Թրենինգի ռեզյումե. Ինչպես տեսնում եք, պարադոքսալ համաձայնության մեթոդը շատ ուժեղ զենք է, և դրանից պետք է ճիշտ ու խելացի կերպով օգտվել:

Առաջին հերթին, այդ մեթոդը կիրառելիս դուք պետք է հանգիստ խոսեք և միանգամայն հանգիստ տեսք ունենաք, հակառակ դեպքում ձեր բառերի իմաստը կփոխվի և դրանք այլևս չեն աշխատի: Երկրորդ՝ պետք է մտածել, թե երբ և ում դեմ եք դուք դրանք օգտագործում: Օրինակ, եթե տնօրենն ասում է ձեզ, որ ինչ-որ աշխատանք է պետք կատարել, դուք, իհարկե, կարող եք փորձել պատասխանել նրան քաղաքակիրտ մերժումով:

Ինչ եք կարծում, ինչու են մարդիկ արտաբերում կոպիտ, վիրավորական և անտակտ բառեր: (Երեխաները պատասխանում են)

Հոգեբանները կարծում են, որ դրա պատճառները շատ ավելի խորն են, անտակտություններ թույլ տալու հակումը հաճախ կապված է լինում սեփական խորը տհաճության հետ: Դա առաջանում է վաղ մանկության շրջանում, երբ ծնողները, ավելորդ քննադատությամբ կամ, հակառակը, ուշադրություն չդարձնելով վրա, երեխայի մոտ՝ իր մասին կամ մեկի պատկերացում են ձևավորում:

Անդրադարձում. Եվ այսպես, երեխաներ, եկեք միասին ձևակերպենք հասարակության մեջ պատշաճավարության կանոնները: (Երեխաները պատասխանում են)

Նշված կանոնները ներկայացված են սլայդում:

  1. Հարգել մեծահասակներին՝ բարևել, տեղ զիջել, չընդհատել, չկոպտել:

  2. Չնեղացնել, չստորացնել թույլերին ու անօգնականներին:

  3. Բարեկիրթ լինել շրջապատի անձանց հետ:

  4. Հարգել ու մեծարել ծեր մարդկանց:

  5. Չծիծաղել դիմացինի թուլության ու սխալների վրա:

  6. Զուսպ լինել՝ չկոպտել, չլինել նյարդային, ագրեսիվ, բռնկուն:

  7. Չընդգծել սեփական գերակայությունը մյուսների նկատմամբ:

  8. Վիրավորական մականուններ չտալ շրջապատի մարդկանց:

  9. Հետևել պատշաճավոր խոսքին, թույլ չտալ ոչ ցենզուրային արտահայտություններ, կոպիտ բառեր:

Շատ հաճախ անտակտությունը խիստ վիրավորական է լինում մեր համար, ինչը բերում է նաև ինքնազգացողության վատթարացմանը: Այդ պատճառով շատ կարևոր է հետևել պատշաճավարության կանոններին, որպեսզի մեր խոսքն ու վարքը ոչ մեկին չվիրավորեն: Ընդ որում, պետք է հիշել, որ իսկապես տակտով մարդը տակտով է բոլորի հանդեպ, ոչ թե մի քանիսի, ումից նա կախում ունի, կամ ով ավելի բարձր դիրք է գրավում: Նա հավասարապես ուշադիր է և ղեկավարի և ստորադասի հանդեպ, և ծանոթի, և ուղղակի անցորդի հանդեպ, նա չափի զգացում ունի ցանկացած մարդու հանդեպ: Նա թույլ չի տա իրեն կոպիտ ու գռեհիկ լինել ցանկացած մարդու հետ:

Շնորհակալ եմ բոլորից ակտիվ մասնակցության համար: Կարծում են, որ այս դասը խորը հետք է թողել յուրաքանչյուրիդ հոգում, օգնել է բոլորին հասկանալ, որ անտակտ հասարակությունը գոյանում է միմյանց հետ փոխհարաբերություններում տակտի, չափի զգացումի, նրբանկատության ու քաղաքավարության բացակայությամբ: