Դասղեկի դերը հանրակրթական դպրոցի տարբեր տարիքային դասարաններում
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հոդվածի թեման է «Դասղեկի դերը հանրակրթական դպրոցի տարբեր տարիքային դասարաններում»:
Այս թեման արդիական է, քանի որ վերջին տարիներին նշված տարիքային բոլոր խմբերում դասղեկների և աշակերտների միջև տարվող բոլոր աշխատանքներում կարիք կա նոր և թարմ մոտեցումների: Դասղեկի դերի կարևորությունը չի սահմանափակվում տարրական դասարաններում: Ավելին, այն միջին և միջինց բարձր դասարաններում ևս որորշիչ և առանձնահատուկ նշանակություն ունի: Դասղեկի միջոցով տեղի է ունենում ներդասարանային խմբի կամ կոլեկտիվի առողջ ձևավորում: Այդ խմբի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր դաստիարակության, ընտանիքների, աշխարհայացքի երեխաներ, որոնք ոչ միայն սոցիալապես կարող են լինել շատ տարբեր, այլև աշխարհայացքով և արժեհամակարգով, անգամ հակասություններ ունեննան: Դասղեկի դերն է, հասարակության մեջ տեղի ունեցող դրական և բացասական բոլոր խմորումները հաշվի առնելով, իր աշխատանքը կազմակերպել այնպես, որ ներխմբային դասարանային հարաբերություններում այդ հակասությունները առավել քիչ նշանակություն ու կարևորություն ունենան:
Հոդվածի նպատակն է դասղեկի աշխատանքների, պլանավորման նոր մոտեցումներ առաջ քաշել, հաշվի առնել տարբեր տարիքային խմբերը, ինչպես նաև երեխաների սոցիլական, ընտանեկան և այլ արտաքին հանգամանքներ: Փորձել ենք օգտվել ոչ միայն հին, ավանդական մեթոդներից, այլ նաև հաշվի ենք առել արտասահմանյան որոշ հայտնի դպրոցներում դասղեկների կամ դասվարների իրականացրած աշխատանքի փորձը:
Ուսումնասիրություններ են արվել հանրակրթական դպրոցներում: Հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես ավելի ցածր առաջադիմություն ունեցող կամ անապահով ընտանիքների երեխաների հետ տարվող աշխատանքներին:
Մեր փորձի արդյունքում, հատկապես միջին դասարաններում, դասղեկի դերի կարևորությունը բարձրացնելու համար հասկացանք, որ պետք է հնարավորինս ավելանան «Դասղեկի ժամ»-երը: Դասղեկը պետք է նախօրոք նախատեսի և պլանավորի զրույցի պլանը, հետաքրքիր փաստեր ընտրի դասարանի կամ դպրոցի կյանքի փաստերի մասին: Պետք է ավելի ամուր հիմքերի վրա դրվի դասղեկ-դասարան արտադպրոցական հարաբերությունները՝ կազմակերպվեն միջանձնային հարաբերություններին վերաբերող քննարկումներ և այլն:
Փորձենք էլ ավելի մանրամասն ներկայացնել կատարված աշխատանքը:
Նախապես ուսումնասիրել էինք և փորձել էինք հասկանալ, դասղեկ-աշակերտ, դասղեկ-ծնող փոխհարաբերությունները: Ուսումնասիրությունները կատարվել են թե՛ հիմնական, թե՛ ավագ դպրոցներում: Առաջին հայացքից անիմսատ է թվում երկու տարբեր տարիքային խմբերի համեմատությունը, կարելի է կարծել, թե անհնար է առաջինից երրորդ դասարանների երեխաների հետ տարվող աշխատանքը համեմատել տասից տասներկուերորդ դասարանների հետ: Սակայն ուսումնասիրությունների արդյունքում համոզվեցինք, որ դրանք սերտ փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ երեխայի՝ այս դեպքում ավելի կոնկրետ աշակերտի «դաստիարակվածությունը», դեպի դասղեկն ուեցած հարգանքը գալիս է դեռ ցածր դասարաններից, և եթե տարրական դասարանում դասղեկը ուշադրություն չդարձնի այս հանգամանքին, արդեն ավագ դասարաններում կունենանք ոչ ցանկալի արդյունք:
Սկզբում ներկայացնենք հիմանական դպրոցում կատարված ուսումնասիրությունները: Հստակ նկատելի էր դասղեկի պատրաստվածությունը: Նա ամողջովին ներգրավված էր դասապրոցեսին, և հնարավորինս փորձում էր բոլոր աշակերտներին ընդգրկել դասապրոցեսի մեջ: Տարրական դասարանների դասղեկների գործը, ի տարբերություն ավագ դպրոցի դասղեկների, ավելի բարդ է նրանով, որ նրա առջև կանգնած են ոչ հասուն, խաղերի, բակի, համակարգիչների հանդեպ մեծ սեր ունեցող երեխաներ: Եվ այս դեպքում միայն դասղեկն է, որ կարող է երեխայի մեջ սեր առաջացնել դեպի ուսումը, դեպի կրթությունն ու դասերը: Եթե ավագ դպրոցներում յուրաքանչյուր ուսուցիչ ունի իր կողմից դասավանդվող մեկ, հստակ առարկա, ապա տարրական դասարանների դասղեկները միաժամանակ դասավանդում են մի քանի առակա (մայրենի, մաթեմատիկա, նկարչություն, շրջակա միջավայր և այլն): Հետևապես դասղեկը պետք է անթերի պատրաստված լինի, քանի որ աշակերտները կարող են հարցեր տալ ցանկացած բնագավառից, և հատկապես տարրական դասարանների աշակերտների մոտ մեծ է լինում հիասթափությունը, երբ դասղեկը չի կարողանում հստակ պատասխան տալ իրենց հարցերին: Ուսումնասիրությունների արդյունքում նկատեցինք, որ աշակերտների մեծ մասի համար դասղեկը իդեալականացված էր: Նրանք փորձում էին նմանվել դասղեկին իրենց խոսքով, շարժ ու ձևով:
Ակնհայտ էր, որ դասղեկը շատ լավ ճանաչում է իր աշակերտներից յուրաքանչյուրին, ոչ միայն որպես այդ դասարանի մի մաս, այլ նաև որպես անհատ: Նա փորձում էր յուրաքանչյուր աշակերտի անհատական մոտեցում ցուցաբերել՝ վեր չդասելով որևէ մեկին: Կարելի էր հասկանալ, որ դասղեկ-ծնող կապը իսկապես լավ հիմքերի վրա էր դրված: Երբ առանձին զրուցում էինք դասղեկի հետ, հասկացանք, որ նա գիտի իր յուրաքանչյուր աշակերտի ամենակրևոր խնդիրները, ծանոթ է նրանց սոցիալական, ընտանեկան պայմաններին: Դասղեկի խոսքից հասկացանք, որ նա առանձին զրույցներ, հանդիպումներ է ունենում աշակերտների ծնողների հետ, և չի սահմանափակվում ավանդական դարձած ծնողական ժողովներով, այլ նաև կապ է հաստատում նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին և անհատապես ներկայացնում ծնողին իր երեխայի խնդիրները, թերի կողմերը, բարդույթները: Կարող է և անիմաստ թվալ այս աշխատանքը, սակայն դեռ փոքր հասակում, երբ երեխան փորձում է ինքնահաստատվել, ձևավորել իր անհատականությունը, հաճախ կարող է հակադրություններ տեսնել դպրոցում և տանը: Օրինակ այն ինչ վեցից յոթ տարի (մինչ դպրոց հաճախելը) կարելի է եղել տանը, սահմանափակումներ չեն եղել, չի թույլատրվում դպրոցում: Եվ դա շատ հաճախ կարող է հանգեցնել նրան, որ երեխան չցանկանա դպրոց գնալ, դասերին ուշադրություն չդարձնի: Կամ ընտանիքի ներսում ունեցած խնդիրնեը կարող են իրենց ազդեցությունն ունենալ երեխայի հոգեկան աշխարհի վրա և դրա պատճառով երեխան պարփակվի ինքն իր մեջ: Այդ իսկ պատճառով դասղեկը պետք է տեղեկացված լինի երեխայի ընտանեկան խնդիրներից, որպեսզի կարողանա օգնել նրան դուրս գալ այդ վիճակից, և կարողանա նրան ընդգրկել դասարան-կոլեկտիվի մեջ:
Անդրադառնանք ավագ դպրոցներին: Այդ դեպքում արդեն գործ ունենք հասուն, գիտակից աշակերտների հետ: Այս պարագայում դասղեկի աշխատանքն ունի այլ բարդություններ: Եթե հիմնական դպրոցներում դասղեկն էր աշակերտին ձևավորում,ինչու ոչ նաև դաստիարակում, այս դեպքում արդեն դասղեկի առջև կանգնած են ձևավորված և ինքնահաստատվել ցանկացող տղաներ ու աղջիկներ: Միանգամից կարող էինք հասկանալ յուրաքանչյուր աշակերտի ստացած դաստիարակության մակարդակը, հասկանալ, թե ինչ տեսակի աշխատանք է տարվել նրանց հետ տարրական և միջին դասարաններում: Ավագ դպրոցներում ևս կա աշակերտների դասապրոցեսի մեջ ներգրավվելու խնդիրը: Եթե տարրական դասարաններում դասղեկը փորձում էր երեխաներին կտրել խաղերից, բակից, համակարգիչներից, ավագ դպրոցներում աշակերտները հիմանական ուշադրությունը սևեռում են միայն այն առարկաների վրա, որոնցից հանձնելու են միասնական քննություններ, իսկ մյուս առարկաները մղվում են հետին պլան: Դասղեկը այս տարիքային խմբում նույնպես պետք է տեղյակ լինի յուրաքանչյուր աշակերտի անձնական խնդիրներից, փորձի օգնել նրանց, քանի որ այս տարիքում, եթե աշակերտը պարփակվեց ինքն իր մեջ, իր խնդիրներով չկիսվեց ուրիշների հետ, կարող ենք հանգել սարսափելի արդյունքների:
Բոլորս էլ գիտենք, որ այս տարիքի տղաները՝ հատկապես նոր շրջապատում փորձում են ինքնահաստատվել, իրենց ներկայացնելով ամենա-ամենան՝ փորձում են մյուսներից առավել երևալ և այդպիսով դառնալ «առաջնորդ»: Դասղեկը պետք է կարողանա աշակերտների մոտ զարգացնել այն գաղափարը, որ բոլորը հավասար են: Մեկ այլ բարդություն է ներկայացնում այդ տարիքի աղջիկների հետ աշխատանքը:
Ուսումնասիրությունների արդյունքում կարողացանք հասկանալ, որ ավագ դպրոցներում դասղեկ-ծնող հարաբերությունները այնքան էլ սերտ չեն, քանի որ ո՛չ միայն աշակերտներն են փորձում հնարավորինս ետ պահել ծնողներին դպրոցից, այլ նաև դասղեկն ինքը փորձում է ցանկացած հարցի լուծում գտնել հենց աշակերտի հետ:
Նկատելի էր, որ դասղեկի դերը որոշ չափով պակասել էր: Աշակերտները իրենց խնդիրները փորձում էին լուծել միանգամից դպրոցի տնօրենի կամ փոխտնօրենի հետ: Եթե փորձենք ավելի կոնկրետ ներկայացնել դասղեկի դերը որոշ ավագ դպրոցներում, կարեղ ենք նրան անվանել այսպես ասած «Անգլիայի թագուհի», քանի որ դասղեկը ավելի շատ ձևական բնույթ է կրում: Սակայն հույս ունենք, որ տարիների ընթացքում դասղեկները կվերականգնեն իրենց դերը:
Որպես եզրահանգում, փորձենք ամփոփել կատարված ուսումնասիրությունները.
Հստակ կարող ենք ասել,որ ցանկալի և իդեալական արդյունքի հասնելու համար աշակերտի հետ պետք է աշխատել դեռ առաջին դասարանից, նրա մեջ սերմանել սեր, հարգանք դեպի դասղեկը, նրա կողմից կատարվող աշխատանքը: Դասղեկը ինքը պետք է կարողանա սերտ ու լավ հարաբերությունների մեջ լինի աշակերտի ընտանիքի անդամների հետ: Յուրաքանչյուր աշակերտի հանդեպ պետք է ցուցաբերի անհատական վերաբերմունք. հաշվի առնելով ամեն աշակերտի անհատակնությունը՝ տեսակը, մեկի համար կարող է լինել լավ ուսուցիչ, մյուսի համար՝ հոգատար ծնող, երրորդի համար՝ ավագ ընկեր, չորրորդի համար՝ խորհրդատու, հինգերորդի համար՝....: