СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դասղեկի թղթապանակ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դասղեկի թղթապանակ»

Դասղեկի թղթապանակ

Առաջին հայացքից դասղեկի կողմից դաստիարակչական աշխատանքի ծրագիր կազմել դժվար չէ, հատկապես, եթե ուսուցիչը դպրոցում առաջին տարին չէ, որ աշխատում է: Սակայն ինչպե՞ս այն ձևակերպել: Ինչպե՞ս գրվածը համակարգել, որ ամեն ինչ լինի ձեռքի տակ և դրանց հետ աշխատելը հարմար լինի:

Դասղեկներին խորհուրդ ենք տալիս դասարանի դաստիարակչական աշխատանքների պլանավորման նյութերը ձևավորել հատուկ թղթապանակում, որի յուրաքանչյուր բաժինը հեշտ և տեսանելի դարձնելու համար նպատակահարմար է սկսել որոշակի գույնով թերթից: Ի՞նչ է իր մեջ ներառում, «Դաստիարակչական թղթապանակ» ասածը1:

Այն կազմված է`

  1. Տիտղոսաթերթից`

Ուսուցչի Ա.Ա.Հ., դասարանը, ուսումնական տարին: Այստեղ կարելի է նաև ավելացնել ըստ թեմայի նկար կամ դասարանի լուսանկարը:

  1. Աշխատանքի կարգախոսը կամ արտահայտություններ այդ թեմայով:

Օրինակ.

Ինձ համար ի՞նչ է նշանակում լինել դասղեկ, ովքե՞ր են իմ աշակերտները: Թղթապանակի այդ բաժնում կարելի է տեղադրել իր /դասղեկի/ լուսանկարը:



  1. Ուսումնական տարվա առաջադրանքները:

Նշվում են դպրոցի դաստիարակչական խնդիրները ամբողջությամբ, դաստիարակչական աշխատանքի նպատակներն ու խնդիրները դասարանում:

  1. Դասարանի հոգեբանա-մանկավարժական բնութագիրը:

Կազմվում է հոգեբանի կողմից երեխաների հետազոտման և ուսուցիչների դիտարկումների արդյունքների հիման վրա:

5. Ընդհանուր տեղեկություններ դասարանում սովորողների մասին:

Թղթապանակում այդ տեղեկությունները նպատակահարմար է ներկայացնել աղյուսակի ձևով /տես աղյուսակ 1/:

Աղյուսակ 1. Տեղեկություններ դասարանում սովորողների մասին

N

Ազգանուն, անուն

Ծննդյան թիվը

Տան հասցեն

Հետաքրքրություն-ները

Առողջական վիճակը

Հաճախել՞ է մանկապարտեզ

1.







2.









6. Դասարանի սոցիալական անձնագիրը:

Նշվում է դասարանում տղաների և աղջիկների թիվը, ընտանիքների ընդհանուր թիվը, առանձին նշվում է ոչ լրիվ, բազմազավակ, անապահով ընտանիքների թիվը: Բերվում են ծնողների սոցիալական կարգավիճակի և կրթական մակարդակի վերաբերյալ տվյալներ, վերլուծվում են սովորողների բնակ-կենցաղային պայմանները:



7. Դասարանի բժշկական քարտը:

Քարտը կազմվում է դպրոցի բուժաշխատողի կողմից աղյուսակի տեսքով /տես աղ. 2/

Աղյուսակ 2. Աշակերտների առողջական վիճակը

N

Ազգանուն, անուն

Ծննդյան թիվը

Խրոնիկական հիվանդություններ

Հիվանդությունների հանդեպ հակվածություն

Նորմալ առողջականվիճակ

Բուժաշխատողի խորհուրդները


















8. Դասարանի նշանաբանընրա առանձնահատկություններըօրենքներըկենսագործունեության կանոնները և այլն:

9. Ուսումնական տարվա դասղեկական ժամերի թեմատիկան:

Նշվում է յուրաքանչյուր դասղեկական ժամի թեման և անցկացման ձևը:



10. Ծրագրեր Ճանապարհային երթևեկության կանոնների /ՃԵԿև հրշեջ անվտանգության կանոնների վերաբերյալ:



11. Ուսումնական տարվա դաստիարակչական աշխատանքի պլան

Պլանի օրինակը ներկայացված է /աղյուսակ 3-ում/:

Աղյուսակ 3. Դաստիարակչական աշխատանքի /ուսումնական տարվա/ պլան


Գործունեության ուղղությունները

Ճանաչողա -տեղեկատվական

Գեղագի-տական

Սպորտային-

առողջարական

Աշխատան-քային

Քաղաքացիական,

հայրենասիրական

Ինքնակա­ռավարում

Üå³ï³Ï

Շրջապատող աշխարհի վերաբերյալ պատկերաց-ման հարստացում, աշխհար­հայացքի ընդլայնման պահանջի զարգացում, բնապահպանություն

Գեղեցիկը ընկալելու և տեսնելու զգայական ոլորտի դաստիա-րակում


Առողջ ապրելակերպի, աշակերտների առողջության պաշտպանու­­­թ-յան, պահպանման և ամրապնդման քարոզում

Աշխատան-քի և ստեղծվող նյութական արժեքների հանդեպ հարգանքի ձևավորում


Քաղաքացիական դիրքորոշման, հայրենիքի և հարազատ քաղաքի ճակատագրի հանդեպ համամասնակցութ-

յան զգացում սերմանելու ձևավորում

Դասարա­նում աշակերտա-կան ինքնավար-ության զարգացում


ê»å-ï»Ù-µ»ñ







®







س-ÛÇë










12. Դասարանի աշակերտների բարեկրթության մակարդակի ախտորոշում:

Այս անկետան ներկայացված է աղյուսակի ձրով /տես աղյուսակ4/:



Աղյուսակ4. Աշակերտների բարեկրթության մակարդակի անկետա

N

Ազգա-նուն,

անուն

Հետաքր­քրասիրություն

Աշխա-տասիրություն

Հոգատա­րություն

Վերաբեր-

մունքը դպրոցի հանդեպ

Վերաբեր-մունքը գեղեցիկի հանդեպ

Վերա-բերմուն-քը իր հանդեպ

Բարեկր­թության մակար­դակը






















13. Անհատական աշխատանք աշակերտների հետ:

Անհատական աշխատանքը նկարագրելու նպատակով լրացնել աղյուսակ/տես աղյուսակ5/:

Աղյուսակ 5. Աշխատանք առանձին աշակերտների հետ


Ամսաթիվ

Ազգանուն, անուն

Ինչպիսի՞ աշխատանք է իրականացվել

1.




2.







14. Աշակերտի մասնակցությունը մրցույթներին, ստեղծագործական աշխատանքների կատարումը, ձեռք բերված արդյունքները:

Տարբեր մրցութային միջոցառումներին, մրցումներին և ստեղծագործական աշխատանքների կատարմանը դպրոցականների մասնակցության վերաբերյալ տեղեկությունները նպատակահարմար է ներկայացնել աղյուսակի տեսքով /տես աղյուսակ6/:

Աղյուսակ 6. Մասնակցությունը մրցույթներին և մրցումներին


Ազգանուն, անուն

Որտե ՞ղ և ինչի՞ն է մասնակցել

Ժամկետները

Արդյունքը

1.





2.








15. Դասարանում աշխատող առարկայական ուսուցիչների հետ համագործակցությունը:

Առարկայական ուսուցիչների հետ դասղեկի համագործակցության վերաբերյալ տեղեկությունները արտացոլվում են ստորև բերված աղյուսակում /տես աղյուսակ 7/:

Աղյուսակ 7. Դասղեկի համագործակցությունը առարկայական ուսուցիչների հետ

Ամսաթիվ

Համագործակցության ձևը, հարցերը




Օրինակ՝ դասալսումներ, առաջադիմության և կարգապահության վերահսկում…..




16. Ինքնակառավարման մարմինները: Դասարանային խորհուրդ:

Աշակերտների գործունեությունը որոշակի ուղղությամբ պլանավորող և կազմա­կերպող այդ մարմինների կազմը նպատակահարմար է ներկայացնել աղյո­ւսակի տեսքով: Աշակերտների հանրօգուտ և ժամանցային գործունեության, մրցումների արդյունքների գնահատումը հարմար է ներկայացնել աղյուսակի տեսքով:

17. Աշխատանք ծնողների հետ:

Նշվում է այսպիսի աշխատանքի ուղղությունները, ներկայացվում է ծնողական խորհրդի անդամների ցուցակը /տես աղյուսակ 8/, տեղեկություններ ծնողների մասին /տես աղյուսակ 9/, աշխատանքի պլանը /տես աղյուսակ 10/, հարցաթերթիկներ և ծնողական ժողովների և ծնողների մասնակցությամբ միջոցառումների անցկացման նյութեր:

Աղյուսակ 8. Ծնողական խորհրդի կազմը

Ա.Ա.Հ.

Ծնողական խորհրդի կազմում`


Ծնողական խորհրդի նախագահ`


Ծնողական խորհրդի անդամներ`






Աղյուսակ 9. Տեղեկություններ ծնողների մասին

հ/հ

Ծնողների Ա.Ա.Հ.

Ծննդյան թիվը

Կրթությունը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Հեռախոսա-

համարը

Դասարանի հետ աշխատանքում ինչ օգնություն կարող է ցուցաբերել

















Աղյուսակ 10. Ուսումնական տարում ծնողների հետ աշխատանքի պլանավորում և կազմակերպում



Ամիսը

Միջոցառումներ`

Սեպտեմբեր


….


Մայիս





18. Դասղեկի աշխատանքների պահոցը:

Պահոցում ներառվում են դասղեկական ժամերի մշակումները, տոների, միջոցառումների, ծնողական ժողովների սցենարները: Աշխատանքի պլանները, ծրագրերը:

19. Դիտողություններ թղթապանակը վարելու վերաբերյալ:

Թղթապանակի սույն բաժինը լրացնում է դպրոցի Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրենը: Այն կարող է ներկայացվել աղյուսակի տեսքով /տես աղյուսակ 11/:

Աղյուսակ 11

Ստուգման ամսաթիվը

Ստուգողի դիտողությունները

Նշումներ դիտողությունների վերացման վերաբերյալ /առաջարկություններ/